Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 5-11-ը 2026 թ․

05.01.2026

Նոր տարվա տոների երկրորդ շաբաթը շատ ավելի լարված կլինի, քան առաջինը, հատկապես անձնական կյանքի առումով։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ նշանների մեծ մասը կհաղթահարի բոլոր դժվարությունները։

Խոյ

Խոյերն այս շաբաթ կունենան յուրահատուկ էներգիա։ Մարդիկ կցանկանան լինել ձեր կողքին, այնպես որ պատրաստվեք վայելելու այլոց ուշադրությունը։ Ընտանիքին և ընկերներին օգնելու ձեր ցանկությունը համահունչ կլինի ստեղծված իրավիճակին։ Փնտրեք դրական հույզեր և զարգացրեք դրանք։ Եթե մտածում եք նոր նախագիծ սկսելու մասին, հիմա ժամանակն է փորձել դա։ Շաբաթվա կեսին խուսափեք նոր պարտավորություններ ստանձնելուց կամ խոստումներ տալուց։ Հանգստյան օրերին հնարավոր են անսպասելի ֆինանսական շահույթներ։ Կիրակի օրը կարող է նոր և հետաքրքիր ծանոթություն լինել։

Ցուլ

Ցուլերի հաջողությունն այս շաբաթ կարող է կախված լինել նրանց շփվելու և հույզերը վերահսկելու ունակությունից: Ավելի լավ է թիմով աշխատել նպատակներին հասնելու համար, քան մենակ: Պատվիրակեք ամեն ինչ, ինչ կարող եք: Շաբաթվա առաջին կեսին ակտիվորեն կիսվեք գաղափարներով և լսեք ձեր ինտուիցիային. այն ձեզ կուղղորդի ճիշտ ճանապարհ: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բավականին էներգիա սպառող լինել: Հատկապես զգույշ եղեք ճանապարհներին և տանը. վնասվածքի ռիսկը բարձր է: Շաբաթվա վերջին հոգ տարեք ձեր հանգստի մասին:

Երկվորյակ

Այս շաբաթը նոր հնարավորություններ կբացի Երկվորյակների համար։ Դուք կտեսնեք գործողության անսպասելի ուղիներ, և կարող են ի հայտ գալ նոր հեռանկարներ։ Շաբաթվա առաջին կեսին հատկապես հաջողակ կլինեն այն գործողությունները, որոնցում դուք կցուցաբերեք անկեղծ հետաքրքրություն և ոգևորություն։ Թարմ լուծումներն ու մոտեցումները կարող են գրավել համախոհ մարդկանց։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր անձնական կյանքում կարող են հաճելի փոփոխություններ լինել։ Պարզապես դա ընդունեք առանց ավելորդ հույզերի։ Բացի այդ, այս ժամանակահատվածում փորձեք ձեր կյանքում ներառել առողջ սովորություններ։

Խեցգետին

Խեցգետինները, չնայած տոնական տրամադրությանը, կարող են դեռևս տարված լինել աշխատանքային հոգսերով։ Սակայն փորձեք ռեկորդներ չսահմանել։ Համակարգված մոտեցում ցուցաբերելով՝ քայլ առ քայլ, դուք կհասցնեք ամեն ինչ անել և կխուսափեք չափազանց շատ ջանքեր գործադրելուց։ Գլխավորը չշեղվել աննշան մանրուքներից և թույլ չտալ, որ զգացմունքները ճնշեն ձեր բանականությունը։ Շաբաթվա առաջին կեսին անկեղծ եղեք այն հարցում, թե ինչ եք ուզում, և դա զգալիորեն կարագացնի իրադարձությունները։ Հինգշաբթի օրվանից սկսած՝ հատկապես զգույշ եղեք ձեր ֆինանսների հետ։ Մի՛ տարածեք չափազանց շատ տեղեկատվություն ձեր եկամտի մասին կամ մի՛ կազմակերպեք անսովոր առատաձեռն միջոցառումներ։ Ժամադրություններն ու սիրային հանդիպումները հատկապես հաջող կլինեն շաբաթ օրը։

Առյուծ

Առյուծները կարող են ձանձրանալ տոնական անգործությունից, մինչդեռ ձեր ակտիվությունը թույլ չի տա ձեզ տեղում նստել։ Նույնիսկ սիրելիները կհետևեն օրինակին՝ կտրվելով Նոր տարվա ֆիլմերից, աղցաններից և չրեղենից։ Եթե դուք նախաձեռնություն ցուցաբերեք ձեր տանը ինչ-որ բան բարելավելու կամ ուղևորություն պլանավորելու ուղղությամբ, ապա հավանաբար միայն կանաչ լույս կստանաք։ Շաբաթվա կեսին ձեր սրտանց խոստովանությունը, որը դուք տատանվում էիք անել, լավ ընդունելություն կգտնի։ Շաբաթավերջին ձեր առողջությունը կարող է մի փոքր տատանվել՝ գրավելով ուշադրության առյուծի բաժինը։ Վերանայեք ձեր սննդակարգը և առօրյան։

Կույս

Չնայած ընդհանուր առմամբ հանգիստ մթնոլորտին, Կույսերն այս շաբաթ բարենպաստ հնարավորություններ կունենան վաղուց փայփայած նախագիծ սկսելու համար: Աստղերը կպատրաստեն բարենպաստ համընկնումներ և կներկայացնեն խոստումնալից հնարավորություններ. մի բաց թողեք դրանք: Շաբաթվա առաջին կեսին հատկապես բարենպաստ կլինեն ճանապարհորդություններն ու ուղևորությունները: Չորեքշաբթի մարդիկ կփորձեն ձեզ կոնֆլիկտի մեջ ներքաշել. մի տրվեք: Թե ինչպես կզարգանա շաբաթվա երկրորդ կեսը, կախված է ձեզնից: Եթե սոցիալապես ակտիվ եք, հնարավոր են բարենպաստ հանդիպումներ և առաջարկներ: Եթե որոշեք առանձնանալլ, ձեր կուտակված էներգիան շատ օգտակար կլինի:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները կկարողանան լուծել երկարատև կենցաղային խնդիրներ, որոնց լուծման համար սովորաբար ժամանակ կամ էներգիա չեն ունեցել: Երեքշաբթի կարող եք կարևոր տեղեկություններ կամ նորություններ ստանալ: Չորեքշաբթի մի մերժեք օգնություն ցուցաբերե, եթե խնդրեն: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ համար բավականին անհասկանալի թվացող հեռանկարները կարող են հանկարծակի ավելի պարզ դառնալ: Ուշադիր և նրբանկատ եղեք նրանց նկատմամբ, ովքեր պատրաստ են ձեզ հետ համագործակցել ընդհանուր նպատակների համար: Շաբաթվա վերջին կարող են ծագել արյան ճնշման կամ միգրենի հետ կապված խնդիրներ: Լավ կլինի այս օրերին որևէ կարևոր բան չպլանավորել:

Կարիճ

Կարիճների համար այս շաբաթը հատկապես բարենպաստ կլինի նոր մեկնարկների համար: Մի մերժեք ձեր ճանապարհին հայտնվող հնարավորությունները և կողմ մի քաշվեք, երբ ձեր շուրջը կարևոր զրույցներ են տեղի ունենում: Շաբաթվա առաջին կեսին փորձեք համախմբել ձեզ հասնող տեղեկատվությունը: Չորեքշաբթի սիրելի մարդը կարող է ցանկանալ կիսվել ձեզ հետ: Որոշեք, թե արդյոք դա ձեզ անհրաժեշտ է՝ հիմնվելով ձեր տրամադրության վրա: Շաբաթվա երկրորդ կեսին կարգի բերեք ձեր անձնական տարածքը: Դեն նետեք ավելորդ ամեն ինչ կամ այն, ինչը տհաճ հիշողություններ է արթնացնում: Հրաշալի կլինի գտնել ոգեշնչման նոր աղբյուր:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ կարող են հատուկ վերելք և էներգիայի ալիք ակնկալել։ Շրջապատում կգտնեք մարդկանց, ովքեր կարող են աջակցել նույնիսկ ձեր ամենախենթ ծրագրերին։ Երեքշաբթի համարձակորեն ստանձնեք մարտահրավերներով լի նախագիծ և այն ավարտին հասցրեք։ Չորեքշաբթի հնարավոր է կոնֆլիկտ։ Շաբաթվա երկրորդ կեսին աստղերը կանխատեսում են ֆինանսական դժվարություններ։ Խուսափեք խոշոր գնումներից և պարտքով փող տալուց։ Ուրբաթ օրը զգույշ եղեք անձնական հարաբերություններում։ Անտեղի խոսքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Շաբաթավերջին հոբբիին ժամանակ հատկացնելը ձեզ դրական էներգիա և հատուկ ոգեշնչում կբերի։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը: Քրոնիկ հիվանդությունները կարող են վատթարանալ, սա նաև շատ վտանգավոր ժամանակահատված է վնասվածքների համար, այնպես որ խուսափեք սահադաշտից և զգույշ եղեք սառցակալած ճանապարհներով մեքենա վարելիս: Անձնական կյանքում հնարավոր են խանդ, վեճեր և այլ տհաճ անակնկալներ: Վերահսկեք բացասական հույզերը և խուսափեք կոշտ հայտարարություններից: Շաբաթվա երկրորդ կեսին հարազատները կպահանջեն ձեր ուշադրությունը. օգնեք նրանց, եթե հնարավոր է, բայց խուսափեք գումար ծախսելուց կամ պարտք տալուց: Հանգստյան օրերին ձեզ կհորդորեն շտապ վերադառնալ աշխատանքի, այնպես որ իրատես եղեք ձեր ուժեղ և թույլ կողմերի ու կարողությունների հարցում:

Ջրհոս

Ջրհոսներ, ձեզ սպասվում է բավականին լարված, բայց հետաքրքիր շաբաթ։ Մի՛ լսեք ուրիշների խորհուրդները և համարձակորեն հետապնդեք ձեր նպատակները։ Ազատությունն ու անկախությունը կարող են գրավել նոր ծանոթություններ, որոնց դուք երբեք չէիք սպասում։ Երեքշաբթի յուրահատուկ լուծումը ձեզ կօգնի լուծել դժվար խնդիր։ Չորեքշաբթի նախանձ մարդիկ գաղտնի կարող են ձեզ տհաճ հարված հասցնել։ Շաբաթվա երկրորդ կեսին ապստամբ տրամադրությունը կարող է ձեզ բազմաթիվ հակամարտությունների մեջ գցել։ Գլխավորը չքանդել այն հիմքը, որը դուք ուշադիր և մանրակրկիտ կերպով կառուցել եք։ Հանգստյան օրերին խուսափեք ռիսկային նախագծեր ստանձնելուց և գումար ծախսելուց։

Ձկներ

Այս շաբաթը Ձկների համար անսպասելի փոփոխություններ կբերի։ Ձեր վերաբերմունքը բազմաթիվ իրադարձությունների և իրավիճակների նկատմամբ կարող է կտրուկ փոխվել։ Սրտանց զրույցները հատկապես հաջող կլինեն շաբաթվա սկզբին։ Սակայն զգույշ եղեք, որ չընտրեք ցանկացած մեկին որպես զրուցակից։ Շաբաթվա կեսին մի բացահայտեք ձեր ծրագրերը. պարզապես շարունակեք առաջ շարժվել։ Ուրբաթ օրը պետք է դադար տաք և բավականաչափ ժամանակ հատկացնեք հանգստանալուն. հատկապես կարևոր է չափազանց շատ չլարվել վերջին օրերին։ Շաբաթվա վերջում պատրաստ եղեք լավ ներկայանալուն. կարող եք ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4263 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2026 11:26
«Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40
Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57
«Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։
23-11-2026 05:44
Հեյլի Բիբերը խոստովանել է, որ իր և Սելենա Գոմեսի միջև վեճի ժամանակ ինքնավնասման մտքեր է ունեցել։ Հեյլի Բիբերի և Սելենա Գոմեսի միջև ենթադրյալ վեճը տարիներ շարունակ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկն է եղել։ Երկրպագուներն ուշադիր հետևում էին աղջիկների սոցցանցերի գրառումներին, գտնում թաքնված հաղորդագրություններ պատահական մեկնաբանություններում և տեսություններ առաջ քաշել նրանց խզված հարաբերությունների պատճառների մասին։ Այս պատմության կենտրոնում միշտ եղել է Ջասթին Բիբերը, որը մի քանի տարի հանդիպել է Սելենայի հետ, իսկ 2018 թվականին ամուսնացել Հեյլիի հետ։
23-11-2026 02:51
Դերասան Միխայիլ Եֆրեմովի նախկին կինը՝ 54-ամյա Սոֆիա Կրուգլիկովան, ամուսնալուծությունից մեկ տարի անց կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը 59-ամյա Վալերի Ժուկովն էր՝ «Ժուկի» ռոք խմբի առաջատարը, որը հայտնի է իրենց «Батарейка» հիթով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.11.2026
Դիտվել է 444 անգամ
18.11.2026
Դիտվել է 442 անգամ
23.11.2026
Դիտվել է 396 անգամ
20.11.2026
Դիտվել է 334 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster