Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ 2025 թ․դեկտեմբերի 29-ից 2026 թ․ հունվարի 4-ը

29.12.2025

Նոր տարվա նախատոնական եռուզեռը, որը կազդի բառացիորեն բոլոր կենդանակերպի նշանների վրա, կարելի է կանխատեսել նաև առանց աստղագուշակի։ Ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքային աղցանը, տոնածառն իր գագաթով և Նոր տարվա բացիկները։ Սա վերաբերում է բոլորին։ Բայց մենք ունենք նաև աստղագուշակի կանխատեսումներ սիրո, փողի և հակամարտությունների վերաբերյալ, և այստեղ՝ ում դա բախտն ինչպես կբերի։


Խոյ

Չնայած օդում տիրող կախարդանքին, Խոյերը պետք է խուսափեն մոլորություններից: Մի վստահեք այն մարդկանց, որոնց հետ լարված հարաբերություններ եք ունեցել: Լավ կլինի չչափազանցնել ձեր ցանկությունները կատարելու Ձմեռ պապի կարողությունը: Այնուամենայնիվ, նա անպայման կաջակցի ձեզ ամեն ինչում, եթե բավականաչափ նախաձեռնող և դրական տրամադրված լինեք: Շաբաթվա առաջին կեսին կունենաք օգնականներ, որոնք կարող են աջակցել ձեզ տոնական նախապատրաստական աշխատանքներում: Լավ գաղափար է Նոր տարին փոքր խմբով նշելը՝ ձեր ամենամտերիմ ընկերների հետ: Շաբաթվա երկրորդ կեսը կատարյալ է լավ հանգստանալու և 2026 թվականի նպատակները սահմանելու համար:

Ցուլ

Այս շաբաթ աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս չշտապել, նույնիսկ, եթե ծանրաբեռնված եք ձեր աշխատանքային բեռով։ Այն ինչ իսկապես կարևորն է, դուք կհասցնեք։ Բայց պատրաստ եղեք, որ ձեր բոլոր ցանկություններն ու ծրագրերը չէ, որ կիրականանան։ Հնարավոր է՝ դրանց ժամանակը դեռ չի եկել, կամ գուցե ավելի լավ է, որ դրանք ընդհանրապես չիրականանան. հավատացեք, ամեն ինչ լավ է։ Շաբաթվա առաջին կեսին հատկապես զգույշ եղեք ձեր սոցիալական շրջապատի հետ՝ փորձելով խուսափել թունավոր և տհաճ մարդկանցից։ Եվ մի ձգտեք մեծ խմբերի մեջ մտնել։ Որքան քիչ, այնքան լավ։ Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր է չգործել ուրիշների ցուցումներով։ Թույլ մի տվեք, որ ձեզ մանիպուլացնեն. արեք միայն այն, ինչ ուզում եք։

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է իրադարձություններով լի շաբաթ։ Այնուամենայնիվ, սիրելիների հետ հարաբերությունները կարող են այնպես չընթանալ, ինչպես դուք հույս ունեիք, հատկապես, եթե կարևոր քննարկումները հետաձգել եք մինչև տարվա վերջ, և այն անսպասելիորեն է եկել։ Սադրանքների մի՛ տրվեք, հատկապես չորեքշաբթի օրը։ Գտեք փոխզիջումներ, և կունենաք հրաշալի Նոր տարվա գիշեր։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի լավ է խուսափել հանգիստ զբոսանքներից և ստեղծագործական զբաղմունքներից բացի որևէ այլ բան պլանավորելուց։ Այս ընթացքում ժամադրություններն ու նոր ծանոթություններն այդքան էլ հաջող չեն լինի։

Խեցգետին

Խեցգետինները այս շաբաթ չպետք է ժամանակից շուտ թուլանան։ Թշնամիները զգոն են, իսկ անավարտ գործերը սպառնում են վերածվել մղձավանջների։ Զգույշ եղեք և չափազանց շատ մի կիսվեք ձեր տոնական ծրագրերով։ Մտածեք, թե ինչպես կառավարել ձեր ժամանակը, որպեսզի կարողանաք լիովին զգալ Նոր տարվա տրամադրությունը, անձամբ հանդիպել Ձմեռ պապիկին և խուսափել սթրեսից՝ թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական։ Սիրելիները շաբաթվա երկրորդ կեսին կպահանջեն ձեր ուշադրությունը։ Այսպիսով, ձեր բոլոր պաշտոնական պարտականությունները կատարելուց հետո, տոներն անցկացրեք այնպիսի վայրում, որտեղ իսկապես ցանկալի է։

Առյուծ

Աստղերն Առյուծներին խորհուրդ են տալիս այս շաբաթ ավելի զգույշ և ուշադիր լինել: Գործի դրեք ֆիլտրը և մանրակրկիտ զննեք շրջապատը: Ձեզ պե՞տք է ընկերուհի, որը միշտ ասում է. «Դու երբեք չես հաջողության հասնի», կամ ընկեր, որը միայն իր մասին է խոսում: Փորձեք 2026 թվական չբերել որևէ անհարմար կամ խորապես տհաճ բան: Վերահսկեք ձեր ֆինանսները և ամանորից առաջ մի՛ ծախսեք ձեր ամբողջ գումարը: Խուսափեք կոնֆլիկտներից, հատկապես Նոր տարվա նախօրեին: Հինգշաբթի օրվանից սկսած՝ փորձեք ավելի անհոգ վերաբերմունք ցուցաբերել: Առնվազն որոշ ժամանակով:

Կույս

Այս շաբաթվա սկիզբը Կույսերի, ինչպես մյուս բոլոր նշանների համար, լի կլինի նախատոնական գործերով, բայց նախընտրելի է մի քանի ժամ հատկացնել անձնական կյանքին վերաբերող բարդ հարցերը քննարկելուն։ Ուշադիր եղեք. կարծես կախարդանք՝ բոլոր կարևոր տեղեկությունները կսկսեն հոսել դեպի ձեզ։ Վերլուծեք և ճիշտ եզրակացություններ արեք։ Հարաբերությունների պարզաբանումները կամ դժվար հարցերը մի թողեք շաբաթվա կեսերին։ Շաբաթվա երկրորդ կեսին աշխատանքային հարցերը և անհետաձգելի գործերը կարող են ձեզ գտնել, նույնիսկ, եթե դուք անհայտացել եք անորոշ ուղղությամբեք և թաքնվել եք ձեր ղեկավարից։ Չեղարկեք այն ամենը, ինչը կարելի է հետափգել, և կրկնակի վարձատրություն պահանջեք այն ամենի համար, ինչ պարտավոր եք անել։

Կշեռք

Կշեռքներին, հավանաբար, դուր կգա այս ակտիվ և իրադարձություններով լի շաբաթը։ Ընդունեք ցանկացած գործունեություն և զբաղմունք, որը ձեզ հոգեհարազատ է։ Այնուամենայնիվ, խուսափեք տոները նշելու հրավերից այն հարազատների շրջապատում, որոնց հետ լարված հարաբերություններ ունեք։ Որպեսզի Նոր տարվա գիշերը միայն հրաշքներ տեղի ունենան, պետք է ուշադիր, մանրակրկիտ և հանգամանալի պատրաստվեք դրանց։ Չորեքշաբթի կենտրոնացեք ոչ թե գեղեցիկ սեղանի գցման, այլ ձեր հանգիստ վիճակի և ներդաշնակության որոնման վրա։ Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ են կարճատև ուղևորությունները։ Եվ այս ժամանակահատվածում ոչ մեկին փող մի տվեք. այն, անշուշտ, չի վերադարձվի։

Կարիճ

Կարիճներին սպասվում է հետաքրքիր և իրադարձություններով լի շաբաթ։ Երկուշաբթի օրվանից սկսած՝ սպասվում են անսպասելի իրադարձությունների և հաճելի հանդիպումների ալիք։ Բայց շատ բան կախված է նաև ձեզանից՝ մի՛ փակվեք տանը, եղեք հասարակական վայրերում, զբոսնեք և վայելեք նախաամանորյա տրամադրությունը։ Շաբաթվա առաջին կեսին ինչ–որ իրադարձություն կարող է ուժեղ տպավորություն թողնել ձեզ վրա և նույնիսկ փոխել ձեր կյանքը։ Չորեքշաբթի մի պահ հատկացրեք՝ մտորելու տարվա ձեր ցանկությունների և նպատակների մասին։ Այնուամենայնիվ, շաբաթվա երկրորդ կեսին ձեզ սպասում են աննշան խնդիրներ և կորուստներ։ Փորձեք նաև խուսափել չափից շատ ուտելուց և մրսելուց։ Հանգիստ տնային միջավայրը կարող է ոգեշնչել ստեղծագործականությունը։

Աղեղնավոր

Աղեղնավորներ, այս շաբաթ կարող եք որոշակի անհամապատասխանություն ակնկալել։ Արտաքնապես շատ ակտիվ կլինեք, մինչդեռ ներքուստ հնարավոր է թեթև ճգնաժամ։ Տարվա արդյունքների վերանայումը կարող է ձեզ կամ ուրախություն, կամ հուսահատություն պարգևել։ Հետևաբար, լավագույնն է այդ գաղափարը մի կողմ դնել։ Վայելեք ներկա պահը, ավելի շատ ժամանակ անցկացրեք սիրելիների հետ և այս օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Հնարավորության դեպքում խուսափեք թունդ խմիչքներից։ Շաբաթվա կեսին հատկապես զգույշ եղեք կրակի հետ։ Ուրբաթը լավ ժամանակ է շրջապատը փոխելու և գյուղական վայրեր այցելելու կամ ձմեռային այգում զբոսնելու համար։

Այծեղջյուր

Այս շաբաթը հիանալի է Այծեղջյուրների համար՝ իրենց կյանքը կարգի բերելու առումով։ Նույնիսկ, եթե դուք ամբողջ տարին դրա համար ժամանակ չեք ունեցել։ Շտապեք ազատվել ավելորդ խառնաշփոթից, ջնջեք ավելորդ կապերը և ավարտեք հետաձգված գործերը։ Նոր տարի մի՛ տարեք այն բաները, որոնք վաղուց սպառել են իրենց օգտակարությունը և չեն ոգեշնչում ձեզ։ Շաբաթվա կեսին մի՛ փորձեք տոնը նշել «բոլորի պես»։ Կենտրոնացեք միայն ինքներդ ձեզ վրա։ Հաշվի առնելով այս կենդանակերպի նշանի անընդհատ աշխատանքի հակումը, հնարավոր է, որ դուք աշխատանքային տարին սկսեք արդեն հունվարի 2-ին։ Կամ նույնիսկ հունվարի առաջին օրը։ Հատկապես այն պատճառով, որ շրջապատողները, հավանաբար, թույլ չեն տա ձեզ հանգստանալ։

Ջրհոս

Ջրհոսներ, կարևոր է այս շաբաթ հետևել ձեր հոգեկան վիճակին և ամեն ջանք գործադրել այն պահպանելու համար: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին հատկապես հակված կլինեք անհանգստանալու մանրուքների համար և ամեն ինչ սրտին մոտ ընդունելու: Սակայն սա կօգնի ձեզ հասկանալ շրջապատի իրական մտադրությունները: Եթե շաբաթվա երկրորդ կեսին չեք ուզում փռվել և աղցաններ ուտել, այլ ցանկանում եք մեծ բաների հասնել, թող այդպես էլ լինի: Համարձակ եղեք ու արարեք, և դուք հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն կունենաք: Սակայն խուսափեք սահադաշտերից և լեռնային դահուկասահքից:

Ձկներ

Ձկներին սպասվում է բարենպաստ, թեև բավականին լարված շաբաթ։ Նախապես պատրաստեք ամեն ինչ, ինչ կարող եք։ Պլանավորեք հանգստի ընթացքում ձեր գործողությունները։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերը լավ կլինի ծախսել տնային գործերի վրա։ Այնուամենայնիվ, կարևոր է հետևել ձեր բարեկեցությանը և խուսափել գերհոգնածությունից և հյուծվածությունից։ Թուլացրեք տեմպը և խնայեք ձեր էներգիան։ Եվ եթե չորեքշաբթի օրը ձեզ թվա, որ հանգստի լավագույն տարբերակը պատվերով պատրաստված պիցցան է, այլ ոչ թե տնական կերակուրը, ապա թող այդպես լինի։ Շաբաթվա երկրորդ կեսը նվիրեք բարեկեցության զգացողության ձևավորմանը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2709 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
26-06-2026 14:03
Ռուս լեռնագնաց Ալինա Պեկովան ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նա ճանաչվել է որպես աշխարհի ամենաերիտասարդ կինը, որը բարձրացել է բոլոր 14 ութհազարանոց լեռնագագաթները։ Սա տեղի է ունեցել դեռևս 2024 թվականի հոկտեմբերին, երբ նա 31 տարեկան էր։ Պեկովան դարձել է աշխարհում չորրորդ կինը, որը հասել է այս նվաճմանը։
26-06-2026 13:54
Ամիսներ առաջ լուրեր տարածվեցին նոր աստղային սիրավեպի մասին. Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վայելում են միմյանց ընկերակցությունը՝ ճանապարհորդելով ամենագեղատեսիլ վայրերով: Քարդաշյան-Ջեներ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները խոստովանում են, որ Քենդալը «խելագարվում» է իր ընկերոջ համար և փորձում է պաշտպանել նրան այն քաոսից, որը երբեմն ուղեկցում է իրենց հայտնի ընտանիքի անդամների հետ հարաբերություններին: «Ջեյքոբը առաջին տղամարդն է, որի համար վերջին տարիներին նա խելագարվում է: Եվ այդ պատճառով Քենդալը չի շտապում նրան «Քարդաշյանների մեքենան» նստեցնել», - ասել է ներքին աղբյուրը՝ հավելելով. «Շատ քչերն են դրանից գդիմակայում»:
26-06-2026 04:10
SKIMS-ը թողարկել է նոր գովազդային արշավ, որում այս անգամ գլխավոր դերում Հեյլի Բիբերն է։ Նա ներկայացրել է Everyday Cotton ներքնազգեստի հավաքածուն, որը նախատեսված է ամենօրյա կրելու համար։ «Հեյլին ունի յուրահատուկ ունակություն՝ նույնիսկ ամենապարզ հագուստը թարմացնելու։ Ոճային մոտեցումը նրան դարձնում է կատարյալ անձնավորություն Everyday Cotton-ը կյանքի կոչելու համար», - նոր լուսանկարների շարքի մասին ասել է Քիմ Քարդաշյանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1418 անգամ
23.06.2026
Դիտվել է 307 անգամ
25.06.2026
Դիտվել է 189 անգամ
26.06.2026
Դիտվել է 129 անգամ
27.06.2026
Դիտվել է 56 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster