Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 15-21-ը 2025 թ․

15.12.2025

Որքան մոտենում ենք Նոր տարվան, այնքան ավելի հեշտ է դառնում շնչելը։ Սակայն ոմանց համար դեռ շատ վաղ է հանգստանալու և կենտրոնացումը կորցնելու համար. սա կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։

Խոյ

Այս շաբաթը Խոյերի համար կարող է փոփոխությունների լավ ժամանակահատված լինել։ Մի՛ ճնշեք ինչ-որ նոր բան փորձելու ձեր ցանկությունը։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կենտրոնացեք ամենակարևոր բաների վրա։ Չորեքշաբթի կարող եք գտնել եկամտի նոր աղբյուր։ Հինգշաբթի կենտրոնացեք ձեր հոգեկան հանգստության վրա։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրությունը սևեռեք հաղորդակցության և պատշաճ թղթաբանության վրա։ Շաբաթ օրը կենտրոնացեք վարժությունների և ձեր մարմնի խնամքի վրա, իսկ կիրակին լավ օր է ժամադրության համար։

Ցուլ

Այս շաբաթ Ցուլի համար ամեն ինչ աստիճանաբար կբարելավվի։ Խուսափեք հանկարծակի քայլեր կամ արմատական որոշումներ կայացնելուց։ Թողեք, որ ամեն ինչ բնականորեն զարգանա։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին ավարտեք բոլոր կիսատ մնացած նախագծերը և կատարեք տված բոլոր խոստումները։ Ձեր հմայքը հատկապես բարձր կլինի հինգշաբթի. հանգիստ այդ օրը ժամադրություն նշանակեք։ Շաբաթվա վերջին հնարավոր են կարևոր զանգեր և բանակցություններ։ Պատրաստ եղեք և լիովին կենտրոնացեք։ Նախաձեռնող եղեք, եթե ցանկանում եք հասնել ցանկալի արդյունքների։ Շաբաթ–կիրակի օրերի համար պատշաճ հանգիստ պլանավորեք։

Երկվորյակ

Երկվորյակներ, այս շաբաթը ձեզ վերջապես շունչ քաշելու հնարավորություն կտա։ Դանդաղեցրեք ընթացքը։ Նայեք աշխարհին, և այն կնայի ձեզ։ Երկուշաբթի կարգի բերեք ձեր գործերը, սահմանեք նպատակներ, որոնք իսկապես հետաքրքրում են ձեզ և կազմեք բյուջե։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին հատկապես կենտրոնացած և ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ։ Հինգշաբթի խուսափեք ավելորդ պատասխանատվություններից և պարտավորություններից։ Ուրբաթ օրը կարող եք անսպասելի առաջարկ ստանալ. կշռադատեք դրական և բացասական կողմերը, նախքան այն ընդունելը։ Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք բնության մեջ. եթե չկարողանաք քաղաքից դուրս գալ, պարզապես զբոսնեք մոտակա այգում։

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է կենսունակ և դինամիկ շաբաթ։ Եվ եթե դուք հոգ տանեք ձեր բարեկեցության մասին, այն նաև բացառիկ արդյունավետ կլինի։ Երկուշաբթին շփումներով հագեցած կլինի, բայց սևեռվեք ձեր ծրագրերի վրա և ժամանակ մի ծախսեք որևէ մեկի վրա, բացի ամենամտերիմ ընկերների։ Երեքշաբթի խաբվելու մեծ ռիսկ կա։ Չորեքշաբթի ձեր սիրելիին տեղեկացրեք այն մասին, թե ինչ եք անում և ինչու եք ուշանում, հակառակ դեպքում կարող եք անհիմն խանդի բռնկում առաջացնել։ Շաբաթվա երկրորդ կեսին մի անտեսեք ընկերների և գործընկերների խորհուրդները. կարող եք իսկապես եզակի հեռանկարներ ստանալ։ Հանգստյան օրերին փորձեք լավ քնել և հանգստանալ։

Առյուծ

Առյուծներն այս շաբաթ կտեսնեն, թե ինչպես են իրենց գործերը աստիճանաբար բարելավվում: Փիլիսոփայորեն մոտեցեք ձեր աշխատանքային գրաֆիկի փոփոխություններին, սեփական մոռացկոտությանը և ուրիշների հետ թյուրըմբռնումներին: Երեքշաբթի ձեր նրբանկատությունը կօգնի խուսափել կոնֆլիկտներից: Շաբաթվա կեսին կարող եք հասկանալ, որ ոչ բոլորն են ձեզ սիրում: Եվ դա նորմալ է: Հինգշաբթի և ուրբաթ օրերին իմաստուն կերպով կառավարեք ձեր ժամանակը աշխատանքի, անձնական կյանքի և ինքներդ ձեզ համար որոշ ժամանակ հատկացնելու միջև: Շաբաթավերջին կարող եք երկար սպասված զանգ կամ հաղորդագրություն ստանալ:

Կույս

Այս նշանի տակ ծնվածների համար շաբաթը կարող է սկսվել կարևոր նորություններով և լայն ճանաչումով: Սա հատկապես ճիշտ է, եթե դուք քրտնաջան աշխատել եք որևէ ոլորտում ձեզ կայացնելու համար: Ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին, առօրյային և խնամված տեսքին. դուք կարող եք դառնալ ինչ-որ մեկի համար օրինակ՝ նույնիսկ չգիտակցելով դա: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կարող եք լուրջ զրույց կամ հրապարակային ելույթ պլանավորել: Շաբաթվա երկրորդ կեսը ձեզ կզարմացնի անսպասելի մարտահրավերներով: Եթե դրանց մոտենաք որպես խաղի, ձեր ոգևորությունն ու տրամադրությունն անպայման կբարձրանան: Հանգստյան օրերին խուսափեք շփման խաղերից և սպորտից. հնարավոր են վնասվածքներ:

Կշեռք

Կշեռքները կունենան քաոսային և անսովոր շաբաթ, բայց բավականին աշխույժ կլինեն։ Երկուշաբթին լի կլինի շփումներով և անսովոր գաղափարներով։ Երեքշաբթի պատրաստվեք կարևոր բանակցությունների, որոնք կորոշեն ձեր ֆինանսական բարեկեցությունը։ Չորեքշաբթի ամեն ինչ բնականորեն կընթանա, բայց առաջնահերթություն տվեք միայն ամենակարևոր հարցերին և խուսափեք մանրուքների վրա ժամանակ վատնելուց։ Ուրբաթ օրը կհայտնվեք ուշադրության կենտրոնում. համոզվեք, որ նախապես հոգ եք տանում ձեր մասին՝ ձեզ լավագույնս ներկայացնելու համար։ Շաբաթավերջին փորձեք ուշադիր լինել, խուսափել սադրանքներից և հակամարտություններից։

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ կարող են զգալի փոփոխություններ ապրել։ Բայց մի՛ վախեցեք. բոլոր փոփոխությունները դեպի լավը կլինեն։ Երեքշաբթի ձեզ կզգաք ձեր տարերքի մեջ՝ էներգետիկ և ակտիվ։ Չորեքշաբթի շտապողականություն մի՛ դրսևորեք. իմաստուն կերպով կառավարեք ձեր էներգիան։ Հինգշաբթի ուշադիր եղեք ձեր առողջությանը, փորձեք հիշել, որ եռուզեռի մեջ լինելով հանդերձ, պետք է լավ ճաշեք, խուսափեք արագ սննդից և փորձեք բավարար քնել։ Շաբաթվա երկրորդ կեսին ըմբռնումով մոտեցեք ձեր ծրագրերի հնարավոր խափանումներին և այն փաստին, որ անձնական կյանքում ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես դուք պատկերացրել եք։ Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք խաղաղության մեջ՝ եռուզեռից հեռու։

Աղեղնավոր

Աղեղնավորներ, աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ կենտրոնանալ ամենակարևորի վրա: Մի խնայեք ժամանակ, ջանք կամ էներգիա: Բայց հետևեք ամենօրյա ռեժիմին, պահպանեք առողջ սննդակարգ և խուսափեք թունդ խմիչքներից: Ձեր մարմինը չի ների ձեզ թուլությունների համար և կխախտվի ամենաանհարմար պահին: Շաբաթվա կեսին ժամանակ հատկացրեք ձեր սիրելիներին՝ միասին զբոսնեք մաքուր օդում և քննարկեք հրատապ հարցեր: Ուրբաթ օրը, եթե հնարավոր է, մարեք բոլոր պարտքերը: Շաբաթավերջը կատարյալ ժամանակ է ռոմանտիկայի և զարմանալի հանդիպումների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են շատ արդյունավետ և լիարժեք շաբաթ ունենալ, բայց միայն այն դեպքում, եթե չթուլանան և անհրաժեշտ նախաձեռնողականություն ցուցաբերեն: Երկուշաբթի կծագեն նոր առաջադրանքներ. մոտեցեք դրանց լիակատար պատասխանատվությամբ, և դրանց կատարումը կարող է փոխել ձեր ապագան: Երեքշաբթի մի մերժեք օգնությունն ու խորհուրդները: Շաբաթվա կեսին ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ և ձեր առողջությանը հոգ տանելուն: Շաբաթվա երկրորդ կեսին ավելի ուշադիր նայեք, թե ձեր կյանքում կոնկրետ ինչն է դադարել աշխատել ձեր օգտին: Գուցե ժամանակն է փոխել ձեր հագուստի ոճը, դիետա պահել կամ մաքրել կոնտակտների ցանկը: Փորձեք հանգստյան օրերին միանգամից շատ գումար չծախսել:

Ջրհոս

Այս շաբաթը կարող է Ջրհոսներին զարմացնել կտրուկ հակադրություններով։ Երբեմն դուք կկատարեք հերոսական գործեր, երբեմն կցանկանաք պառկել և բացարձակապես ոչինչ չանել։ Ականջակուր եղեք ձեր իրական ցանկություններին և հետևեք դրանց։ Երկուշաբթի և երեքշաբթի օրերին կենտրոնացեք այն խնդիրների վրա, որոնք պահանջում են հատուկ գիտակցություն և համառություն։ Չորեքշաբթի կբացահայտվի համոզելու ձեր ունակությունը, ուստի լուրջ զրույցը կարող է շատ ողջունելի լինել։ Շաբաթվա երկրորդ կեսին ինչ-որ կարևոր բան կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Այդպես էլ է լինում՝ ինքներդ ձեզ մի մեղադրեք։ Շաբաթավերջին ուշադիր եղեք և բաց մի թողեք նոր հնարավորությունները, որոնք կհայտնվեն։

Ձկներ

Այս շաբաթ Ձկները պետք է զգոն և կենտրոնացած լինեն. դա կօգնի նրանց հաղթահարել բարդ և տհաճ առաջադրանքները: Բայց մի՛ փորձեք ամեն ինչ անել խստորեն ըստ պլանի՝ ազատորեն փոփոխություններ կատարեք ձեր կյանքում: Ուշադիր եղեք ինքնաբուխ ցանկությունների նկատմամբ: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կարգի բերեք ձեր միջավայրը՝ թե՛ տանը, թե՛ գրասենյակում: Ազատվեք ավելորդ թղթերից և փաստաթղթերից: Հինգշաբթի ժամանակ հատկացրեք ձեր ներկայիս իրավիճակը վերլուծելուն և մոտ ապագայի համար մանրամասն պլան կազմելուն: Ուրբաթ օրը մի՛ շտապեք, նույնիսկ եթե ինչ-որ մեկը փորձի ձեզ շեղել ճանապարհից: Հանգստյան օրերին հետևեք ձեր ոգեշնչմանը: Դուք կարող եք ստեղծել ինչ-որ հրաշալի բան, և դա կփոխի ձեր ամբողջ կյանքը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5048 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 828 անգամ
10.11.2026
Դիտվել է 515 անգամ
13.11.2026
Դիտվել է 344 անգամ
15.11.2026
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster