Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 8-14-ը 2025 թ․

08.12.2025

Դեկտեմբերի երկրորդ շաբաթը փոփոխություններ և հաջողություն կբերի չորս կենդանակերպի նշանների համար: Աստղերը խոստանում են անսպասելի հնարավորություններ: Պարզենք, թե ում բախտը կժպտա և ինչպես օգտվել տրված հնարավորությունից:

Խոյ

Ձեզ սպասում է բարենպաստ ժամանակահատված սկսածն ավարտելու համար: Հետևաբար, մի վատնեք ժամանակն ու էներգիան նոր նախաձեռնությունների վրա, փոխարենը կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա: Այս յոթ օրերի ընթացքում պլանի համաձայն քայլ առ քայլ առաջ շարժվելը կօգնի լուծել այն խնդիրները, որոնք, կարծես, երբեք մեռյալ կետից չէին շարժվում: Սա կվերաբերի թե՛ աշխատանքին, թե՛ տնային գործերին: Հանգստյան օրերին որոշ ժամանակ անցկացրեք ընտանիքի հետ կամ ընկերներին ընթրիքի հրավիրեք: Սիրելիների հետ շփումը կլինի ոչ միայն հաճելի, այլև արդյունավետ:

Ցուլ

Շաբաթվա սկզբին դուք կզբաղվեք աշխատանքային բազմաթիվ խնդիրներով։ Սակայն փորձեք չափազանց հեռու չգնալ. պահպանեք աշխատանքի և ընտանիքի միջև հավասարակշռությունը։ Հինգշաբթի կարող է տեղի ունենալ անսպասելի հանդիպում, որը կբացի նոր հնարավորություններ։ Այսպիսով, այս ժամանակահատվածում մի մերժեք հրավերները։ Հանգստյան օրերին վերլուծեք ձեր շրջապատը և անձնական նվաճումները։ Սա կօգնի ավելի հստակ տեսնել ձեր նպատակները գալիք շաբաթվա և նույնիսկ տարվա համար։

Երկվորյակ

Այս շաբաթը ձեզ էներգիայով կլիցքավորի։ Մի կողմից, էներգիայի ալիքը ձեզ կդարձնի նախաձեռնող և արդյունավետ, մյուս կողմից, դուք կարող եք ձեզ սպառել ավելորդ գործողությունների վրա։ Հետևաբար, փորձեք վերահսկել ձեր ոգևորությունը, որպեսզի այն չկորցնեք մինչև Նոր տարի։ Կարող եք նաև ձեր ոգևորությունն ուղղել ավելի քիչ աշխատատար մի բանի, օրինակ՝ հանգիստ նվերների գնումներով զբաղվեք։ Հանգստյան օրերն անցկացրեք դրսում. ուրախ շրջապատը ձեզ մեջ ակտիվ արտահայտվելու ցանկություն կառաջացնի։

Խեցգետին

Այս յոթ օրերը ձեր ուշադրության կենտրոնում կլինեն միայն հարաբերությունները։ Ցանկություն կունենաք ավելի շատ արտահայտվել՝ պոտենցիալ կամ ներկա զուգընկերոջ ուշադրությունը գրավելու համար։ Մի՛ ճնշեք այդ ցանկությունները, բայց նաև մի՛ թողեք, որ դրանք անկանոն կերպով տարածվեն, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում կպչուն դառնալու։ Շաբաթվա կեսին որոշ ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ. գնացեք գնումներ կատարելու, այցելելեք սպա կենտրոն կամ մերսման։ Այս տեսակի գործունեությունը կբարձրացնի ձեր գրավչությունը և նպատակային կդարձնի հանգստյան օրերը։ Ցանկալի է հանգստյան օրերն անցկացնել խաղաղ միջավայրում։

Առյուծ

Այս շաբաթ դրամական հարցերը հրատապ կլինեն։ Կարող է խնդիրներ ունենաք ծառայությունների վճարման հետ կապված, կամ ձեր աշխատավարձի վճարումը կարող է ուշանալ։ Հանգիստ ընդունեք ճակատագրի այս շրջադարձերը, և խնդիրը արագ կլուծվի։ Այնուամենայնիվ, եթե սկսեք չափազանց շատ զգացմունքներ ներդնել դրա մեջ, խնդիրը, հավանաբար, կձգձգվի։ Այսպիսով, հաջորդ յոթ օրերի ընթացքում հանգստությունն ու հանդարտությունը կլինեն ձեր լավագույն ընկերները։ Շաբաթավերջին կազմակերպեք լավ ընկերակցությամբ մշակութային երեկո։ Թանգարան, կինոթատրոն կամ թատրոն այցելությունը կհավասարակշռի ձեր տրամադրությունը։

Կույս

Այս շաբաթ ձեր ճանապարհին նոր հնարավորություններ կհայտնվեն։ Միակ բանը, որ պետք է անեք՝ չբաց թողնել այն պահը, երբ պետք է կարևոր որոշում կայացնեք։ Մի խուսափեք նոր պարտականություններից, և շաբաթը ձեզ կպարգևատրի հաճելի իրադարձություններով։ Հանգստյան օրերին փորձեք վայելել այն ամենը, ինչ անում եք. ձեր ներքին լույսը կդառնա մագնիս՝ համախոհների և հաջողության համար։ Ե՛վ աշխատանքը, և՛ փողային հարցերը հիանալի կլինեն, հատկապես, եթե ամրապնդեք ձեր կարգապահությունը։

Կշեռք

Պատրաստ եղեք անսպասելի թյուրըմբռնումների: Շրջապատի հետ հաղորդակցությունը բարելավելու համար օգտագործեք փոխզիջման բնատուր տաղանդը և խուսափեք ձեր կարծիքը ցանկացած գնով պարտադրելու փորձերից: Այս շաբաթ նման համառությունը կարող է հիասթափության հանգեցնել: Եթե գործընկերների հետ ձեր հարաբերություններում խնդիրներ առաջանան, իմաստուն մոտեցումը կօգնի լուծել հակամարտությունը: Հանգստյան օրերին մարզվեք կամ երկար զբոսանեք: Թարմ օդը և ակտիվ հոբբին կօգնեն թեթևացնել լարվածությունը:

Կարիճ

Շաբաթվա սկզբին կարող եք էներգիայի անկում զգալ. որոշ ժամանակով կարող եք նույնիսկ կորցնել այն ուղղությամբ առաջ շարժվելու մոտիվացիան, որը ձեզ մոտ իսկական հետաքրքրություն է առաջացրել: Կարող եք զգալ, որ դժվարին շրջան եք անցնում: Ընկերների և համախոհների հետ զրույցները կօգնեն ցրել այս հուսահատությունը. կողքից հայացքը ձեզ հնարավորություն կտա նոր լույսի ներքո նայել խնդիրներին: Հավանաբար կհասկանաք, որ ձեր կյանքում ժամանակավոր լճացումը փակուղի չէ, այլ իրադարձությունների հետաքրքիր շրջադարձ: Հանգստյան օրերն անցկացրեք այն մարդկանց հետ, որոնց ընկերակցությունը բարձրացնում է ձեր տրամադրությունը:

Աղեղնավոր

Շաբաթվա առաջին կեսին դուք պետք է ավելի արագ աշխատեք, եթե ցանկանում եք անձնական առաջընթացի հասնել: Կազմեք հստակ ծրագիր և խուսափեք անսպասելի առաջադրանքներից առաջացող շեղումներից. դա կօգնի ձեզ ավելի արագ հասնել ձեր նպատակներին: Հինգշաբթի և ուրբաթ օրերին կարող եք դադար վերցնել և մտածել հանգստի մասին. բնության գրկում զբոսանքը կամ թատրոնում մշակութային երեկոն լիցքավորվելու հիանալի միջոց կլինեն: Հանգստյան օրերին խուսափեք աղմկոտ երեկույթներից՝ ձեր ներքին հավասարակշռությունը չխախտելու համար:

Այծեղջյուր

Այս շաբաթը հնարավորություն կտա հասնել նոր մակարդակի։ Բայց դրա համար նախ պետք է դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց, մասնավորապես՝ ավելի շատ ձեզ դրսևորեք և ավելի շատ շփվեք։ Երբ հաղթահարեք ձեր ներքին դիմադրությունը, կզարմանաք, թե որքան արդյունավետ կդառնան ձեր բանակցությունները, այդ թվում՝ սիրելիների հետ։ Որոշ ժամանակով դադարեցրեք ձեր պահանջկոտությունը, և բոլորն իրենց ավելի լավ կզգան։ Հանգստյան օրերին զբաղվեք ստեղծագործական աշխատանքով կամ վերանորոգումներով. Ստեղծագործության վրա կենտրոնացումը կայունության զգացում կապահովի։

Ջրհոս

Այս շաբաթը կհանգստացնի ձեր նորարարական ոգին և կհիշեցնի ձեզ, որ լավագույն իմպրովիզացիան լավ պատրաստված լինելնն է: Այնպես որ, փորձեք կուրորեն չգործել, նույնիսկ, եթե 100% վստահ եք, որ ճիշտ եք: Հակառակ դեպքում, անսպասելի նրբերանգները կարող են խաթարել ձեր հեղինակությունը: Աշխատանքի վայրում համաձայնեք միայն այն առաջադրանքների հետ, որոնք ընկալելի են: Առաջիկա յոթ օրերը նոր մարտահրավերների համար լավագույն ժամանակը չեն: Հանգստյան օրերը նվիրեք ուսմանը. ձեր հորիզոնները ընդլայնելով՝ դուք կկարողանաք գործել հեռատեսորեն:

Ձկներ

Շաբաթը կսկսվի ձեր աշխատանքի և անձնական տարածքի վերանայմամբ: Կարող է որոշեք հրաժարվել հին վարքագծի ձևերից, քանի որ կհանդիպեք մի իրավիճակի, որը կընդգծի դրանց անարդյունավետությունը: Սովորություններից ազատվելը հեշտ չի լինի, բայց գլխավորը սկսելն է: Որքան ուժեղ լինի փոփոխության ձեր մտադրությունը, այնքան արագ կսկսվի գործընթացը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4128 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 828 անգամ
10.11.2026
Դիտվել է 515 անգամ
13.11.2026
Դիտվել է 344 անգամ
15.11.2026
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster