Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Հարվարդում բացահայտել են զայրույթը վերահսկելու 5 եղանակ

12.11.2025

Մի շտապեք մեղադրել ինքներդ ձեզ բացասական հույզեր զգալու համար։

Ներկայացնում ենք իսպանական Marie Claire կայքում հրապարակված հոդվածի հիմնական դրույթներն այն մասին, թե ինչպես կարելի է զայրույթն օգտագործել ձեր օգտին: Հարվարդի գիտնականները վստահ են, որ դա հնարավոր է:

Ընդունեք այն, ինչ կատարվում է

Մենք հաճախ փորձում ենք ճնշել մեր հույզերը՝ ուրիշների առջև վատ վիճակում հայտնվելուց խուսափելու համար։ Բայց եթե անօգնական եք զգում կամ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք զայրանալու իրավունք ունեք։ Աշխատեք այն չթափել զրուցակցի վրա, այլ ընկալեք այն, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Հարվարդի հետազոտողների կարծիքով՝ սա ձեզ թույլ կտա վերահսկողություն հաստատել իրավիճակի նկատմամբ։

Ըմբռնումով մոտեցեք

300x400

Եթե ձեր զայրույթը բխում է այլ մարդկանցից, փորձեք հասկանալ նրանց զգացմունքներն ու հույզերը. ինչ էին նրանք փորձում ձեզ ապացուցել, ինչու են այդպես վարվել կամ ինչու են արտահայտել հենց այդ տեսակետը։ Ըմբռնումը նվազեցնում է թշնամանքը և օգնում լուծել հակամարտությունը։

Կենտրոնացեք դրականի վրա

300x400

Ինչպես ըմբռնումը, այնպես էլ երախտագիտությունը կարևոր հատկանիշ է խաղաղությունը և համերաշխությունը պահպանելու համար: Ամեն օր շնորհակալություն հայտնելը ձեր կյանքում տեղի ունեցող ամեն ինչի համար կփոխի աշխարհի ձեր ընկալումը, և դժվար իրավիճակները կդառնան ավելի հեշտ կառավարելի:

Հանգստություն դրսևորեք

300x400

Սովորեք կյանքի մարտահրավերներն ընդունել արժանապատվորեն։ Կարևոր է կարողանալ հարմարվել ցանկացած հանգամանքի և դրանք դիտարկել որպես աճի հնարավորություններ, այլ ոչ թե խոչընդոտներ։

Զայրույթն ուղղորդեք անհրաժեշտ ուղղությամբ

 300x400

Հետազոտությունները ցույց են տվել, որ զայրույթը կարելի է օգտագործվել ի նպաստ. այս վիճակում գտնվող մարդիկ նպատակադրվում են դեպի հաջողությունը և հավատում, որ արդյունքի կհասնեն։ Զայրույթը կարող է նաև օգնել ձեզ ավելի վստահ զգալ և գիտակցել ձեր ներուժը։ Օգտագործեք այս հնարավորությունը ինքներդ ձեզ բացահայտելու համար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 108 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հարվարդում բացահայտել են զայրույթը վերահսկելու 5 եղանակ

12.11.2025
Մենք հաճախ փորձում ենք ճնշել մեր հույզերը՝ ուրիշների առջև վատ վիճակից խուսափելու համար։ Բայց եթե անօգնական եք զգում կամ ինչ-որ բան ձեզ ցավ է պատճառում, ապա դուք զայրանալու իրավունք ունեք։

6 կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում միայնակ մնալ

16.10.2025
Որոշ մարդիկ պարզապես չեն կարող ապրել առանց սոցիալական շփման, և դա նորմալ է։ Կարևորն այն է, որ հարաբերություններից կախվածությունը ձեզ չխանգարի երջանիկ լինել ինքնուրույն։

Կարինա Դավթյանը նվաճել է «Miss. UN Classic 2025» տիտղոսը

29.09.2025
51-ամյա Կարինա Դավթյանը Իժևսկից հաղթել է «ՄԱԿ–ի Միսս և Միսսիս» մրցույթի ավագ տարիքային խմբում (50+): Եզրափակիչը տեղի է ունեցել Նյու Դելիում:

Հարստության մագնիսներ. կենդանակերպի 5 նշան, որոնց բախտը բերում է ֆինանսների հարցում

17.09.2025
Նրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ որակները, որոնք օգնում են հարստություն գրավել. ոմանք ինքնավստահ են, ոմանք ռազմավարական մտածողություն ունեն, իսկ ոմանք էլ ինտուիտիվ կերպով զգում են հաջողությունը։

Արևի համբույր. ինչու են նորաձևության սիրահարները նախընտրում արևայրուքի գծերը, իսկ բժիշկները՝ սարսափում

19.08.2025
Եթե մինչև վերջերս լողազգեստի սպիտակ հետքերը համարվում էին անճաշակության նշան, ապա այսօր կանայք միտումնավոր չեն փորձում դրանք ծածկել հագուստով կամ նոր արևայրուքով։

Հայելային ամսաթիվ 08.08.2025․ ինչպես ճիշտ ցանկություն պահել, որպեսզի այն իրականանա

06.08.2025
Առյուծի դարպասը բացում է երեք ամսաթվերի ժամանակահատված, որը հնարավորություն է տալիս ձեր կյանք մտցնել ինչ-որ նոր բան:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-11-2025 15:14
Եթե փնտրում եք աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ապա Թաիլանդը հենց այն վայրն է, որտեղ պետք է գնաք։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից գեղեցկուհիներ էին հավաքվում այնտեղ՝ պարզելու, թե ով է լավագույններից լավագույնը։ Պատասխանը շուտով հայտնի կդառնա. նոյեմբերի 21-ին Նոնթաբուրիում տեղի կունենա «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
12-11-2025 14:28
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արժանացել է «Տարվա հայրենասեր» մրցանակին, որը շնորհվում է «հերոսներին և հայրենասերներին, ովքեր անսասան նվիրվածություն են ցուցաբերել երկիրը մեծ դարձնող արժեքներին»,–հողորդում է Սպիտակ տան կայքը։
12-11-2025 14:12
Քրիս Ջենների 70-ամյակի երեկույթից Թիմոթի Շալամենի բացակայությունը բորբոքել է լուրերը, որ դերասանը բաժանվել է Քայլի Ջեններից։ Ըստ Daily Mail-ի՝ զույգի միջև իսկապես ճգնաժամ է հասունանում։ Աղբյուրներից մեկը պարբերականին ասել է. «Թիմոթին կրկին բաժանվել է Քայլիից։ Դա նախկինում էլ է պատահել. Քայլին սովորաբար փորձում էր համոզել նրան վերադառնալ։ Նա իսկապես սիրահարված է Թիմոթիին, ուստի դեռ վաղ է բացառել հաշտեցումը»։
12-11-2025 12:54
Քրիս Ջենների 70-ամյակը պարզապես տոնակատարություն չէր, այն իսկապես Ջեյմս Բոնդի ոճով թանկարժեք ներկայացում էր։ Մասնագետները գնահատում են, որ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Բևեռլի Հիլզի առանձնատանը խնջույքը արժեցել է 3.9-ից մինչև 6.5 միլիոն դոլար՝ կախված շոուի մասշտաբից, զարդարանքներից և զվարճանքից։ Խնջույքին հրավիրված էին միայն ամենահայտնի հյուրերը՝ Բիյոնսեն և Ջեյ Զին, Ջասթին և Հեյլի Բիբերները, Մրայա Քերին, Ադելը, Օփրա Ուինֆրին, Փարիզ Հիլթոնը, Սնուփ Դոգը, Սառա Փոլսոնը, Նաոմի Ուոթսը, Գեյլ Քինգը, Թեյանա Թեյլորը և Նիսի Նեշը։
12-11-2025 04:31
Քոլին Ֆերտի նախկին կինը՝ 56-ամյա Լիվիա Ջուջոլին, բացահայտել է, որ գաղտնի ամուսնացել է իր ընկերոջ՝ 58-ամյա Քալում Գրիվի հետ։ Նա իր զուգընկերոջն ամուսինն է անվանել Instagram–ում նոր գրառման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 2179 անգամ
06.11.2025
Դիտվել է 351 անգամ
08.11.2025
Դիտվել է 315 անգամ
11.11.2025
Դիտվել է 180 անգամ
12.11.2025
Դիտվել է 108 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster