Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք. փորձված եղանակներ

31.10.2025

Նույնիսկ լիակատար ցինիկները, մոլի կարիերիստները և պրագմատիկ անհատները, որոնք խուսափում են սենտիմենտալությունից, ձգտում են մտերմության: Ինչպե՞ս կարող եք սեր ներգրավել ձեր կյանք:

Ահա, թե ինչ խորհուրդներ են տալիս ժամանակակից հոգեբանները և մեր նախնիները:

Ինչպես սեր ներգրավել ձեր կյանք

Նախ մտածեք այն մասին, թե ում հետ եք ուզում հանդիպել: Վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք «ձեր» տղամարդու հստակ նկարագիրը: Պատկերացրեք, թե ինչ տեսք կունենա նա, ինչով կզբաղվի, ինչ գրքեր կկարդա:

Հոգեբաններն ասում են, որ որքան մանրամասն նկարագրեք ձեր երազանքների տղամարդուն, այնքան ավելի մեծ կլինեն ձեր հնարավորությունները հանդիպելու այն մարդուն, ում հետ երջանիկ կլինեք:

Բառեր, որոնք ներգրավում են սեր

300x400

Շատ հայտնի հոգեբաններ հավատում են դրական մտածողության ուժին: Հետևաբար, եթե դուք փորձում եք սեր ներգրավել ձեր կյանք, պետք է անընդհատ կրկնեք մի քանի հաստատումներ, ինչպիսիք են՝ «Ես միշտ սեր եմ ճառագայթում», «Սեր տալով՝ ես ավելի շատ սեր եմ ստանում» և «Մարդիկ պարզապես սպասում են, որ սիրեն ինձ, և ես թույլ եմ տալիս նրանց սիրել»: Լավ կլինի դրանք լուռ կրկնել, որպեսզի ընկերներն ու գործընկերները չմտածեն, որ դուք խելագար եք:

Սեր գրավող գույնը

300x400

Սիրոըն գրավելու համար ինքներդ ձեզ համար գնումներ կատարեք։ Գնումները կյանքին դրական հայացք են հաղորդում։ Գնեք ձեզ համար գեղեցիկ կարմիր ներքնազգեստ։ Ներքնազգեստ գնելը խորհրդանշում է սեռական հարաբերությունների ներքին պատրաստակամություն, իսկ կարմիր գույնը սեր է գրավում։

Ինչպես երաժշտության միջոցով գրավել տղամարդու սեր ձեր կյանք

300x400

Երաժշտությունը հզոր ազդեցություն ունի մեր հոգեբանական և ֆիզիկական բարեկեցության վրա: Եթե ուզում եք գտնել իսկական սեր, լսեք կրքոտ լատինաամերիկյան երգեր: Ավելի լավ է գնալ լատինաամերիկյան ակումբներ և սովորել պարել սալսա, կամբիա և մերենգե: Կինը, ով գիտի, թե ինչպես գեղեցիկ շարժվել, երկար չի միայնակ մնա:

Ծաղիկ, որը սեր է գրավում

300x400

Ավագ սերունդը կարող է հիշել ժողովրդական միջոցը։ Սիրուն գրավելու համար տանը պետք է մանուշակներ աճեցնել։ Դրա համար բացատրություն չկա, բայց գեղեցիկ ծաղիկները երբեք տունը չեն փչացրել։ Իհարկե, դրանք պետք է ավելի հաճախ ջրել, քան կակտուսները, որոնք, ի դեպ, համարվում են երդվյալ ամուրու նշան։

Ըստ երևույթին, տրամաբանությունն այն է, որ տղամարդը կտեսնի, թե որքան հոգատար եք դուք (բույսի հանդեպ) և անմիջապես դա իր նկատմամբ կընդունի։

Ծառ, որը սեր է գրավում

Սա ևս հին հավատալիքներից մի դրվագ է։ Հնում չամուսնացած աղջիկները գրկում էին կեչու ծառը։ Վերջինս համարվում էր մաքրության, առաքինության և սիրո մարմնացում։ Հետաքրքիր է, որ միայնակ տղամարդիկ պետք է գրկեն կաղնու ծառ։

Ինչպիսի՞ ինտերիեր է գրավում սիրուն

300x400

Ֆեն շույի մասնագետները կարծում են, որ սուր անկյուններով ցանկացած առարկա բացասաբար է անդրադառնում մեր սիրային կյանքի վրա։ Հետևաբար, սերը ձեր տուն գրավելու համար մեղմեք անկյունները կլոր և օվալաձև առարկաներով։ Կակտուսները նույնպես այստեղ ձախողում են (ազատվեք դրանցից վերջապես). դրանք անկասկած փշոտ են։

Մեկ այլ կարևոր դեկորատիվ տարր (իհարկե, ըստ ֆեն շույի) մանդարին բադն է

300x400

Այս խորհրդանիշը օգնում է գրավել և պահպանել սերը: Բնության մեջ մանդարին բադերը միշտ միասին են լինում, թռչում են զույգերով և քնքուշ հոգ են տանում միմյանց մասին, ինչն ինքնին խորհրդանշական է:

Չինացիների կարծիքով, այս թռչունների նվիրվածությունն ու փոխադարձ սերը բոլորի նախանձի առարկան են: Եթե մանդարին բադերի զույգը (իհարկե, կերամիկական) բնակություն հաստատի ձեր տանը, շուտով դուք  իսկական սեր կգտնեք:

Եվ, իհարկե, ձեր տունը պետք է ազատ լինի ավելորդ խառնաշփոթից

Ազատվեք հին իրերից, մաքրեք ձեր պահարանները, սրբեք փոշին: Խառնաշփոթը բացասական էներգիա է, որը խանգարում է սիրուն մտնել ձեր տուն (կրկին, ըստ ասիացիների):

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2141 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1432 անգամ
23.06.2026
Դիտվել է 309 անգամ
25.06.2026
Դիտվել է 205 անգամ
26.06.2026
Դիտվել է 134 անգամ
27.06.2026
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster