|
Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը 2025 թ․
27.10.2025
Այս շաբաթն անցումային շրջան է. աստղերը մեզ բոլորիս համար բավականին մարտահրավերներով լի նոյեմբեր են պատրաստում, և շատերի համար ամեն ինչ կսկսվի արդեն երկուշաբթի օրվանից։ Սակայն այս մարտահրավերները հիմք են 2026 թվականի մեծ հաջողության համար։
Այնուամենայնիվ, կլինեն նաև որոշ նշաններ, որոնք հոկտեմբերը հաջողությամբ կավարտեն։ Բոլոր մանրամասները մեր աստղագուշակում։
Խոյ
Խոյի նշանի տակ ծնված տղամարդկանց և կանանց համար շաբաթվա առաջին կեսը մարտահրավերներով լի կլինի: Երեքշաբթի տանը կամ աշխատանքում քննադատությունը կարող է ամեն ինչ թողնելու ցանկություն առաջացնել. մի՛ հանձնվեք, ամեն ինչ շուտով կկարգավորվի: Չորեքշաբթի խուսափեք նոր նախագծերից և արմատական որոշումներից: Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է տնային գործերի և կարգուկանոնի համար: Հինգշաբթի ուշադիր եղեք ստացվող առաջարկների նկատմամբ: Հանգստյան օրերին մի՛ թաքնվեք ուրիշներից, նույնիսկ եթե տրամադրություն չունեք շփվելու: Ընկերների հետ զբոսանքներն ու զրույցները կարող են մեծապես բարձրացնել տրամադրությունը:
Ցուլ
Ցուլերի համար, այս շաբաթը կարող է իրապես աստեղային ժամ լինել՝ թե՛ անձնական կյանքում, թե՛ կարիերայում: Ձեր հմայքն ու խարիզման գագաթնակետին կլինեն: Փայլեք, ուշադրություն գրավեք և ընդհանուր լեզու գտեք շրջապատի մարդկանց հետ: Հրաշալի մթնոլորտը ձեզ կուղեկցի ամենուր: Վստահ եղեք: Շաբաթվա կեսը կարող է հատկապես ռոմանտիկ լինել, բայց փորձեք չափից շատ չծախսել: Շաբաթվա երկրորդ կեսին ձեր հզոր էներգիան կօգնի հաղթահարել ամենադժվար խոչընդոտները: Ուրբաթ օրը կլուծվի երկար սպասված խնդիրը: Շաբաթավերջին ուշադիր եղեք. բաց մի թողեք նշանները, որոնք կօգնեն ձեզ որոշել, թե նոր հաջողությունների համար որ ուղղությամբ գնալ:
Երկվորյակ
Երկվորյակներն այս շաբաթ պետք է ուշադիր և կասկածամիտ լինեն։ Որքան անվստահ լինեք մարդկանց, խոստումների և իրադարձությունների նկատմամբ, այնքան մեծ կլինեն իրադարձությունները դեպի դրականը փոխելու ձեր հնարավորությունները։ Շաբաթվա առաջին կեսին ականջ դրեք ձեր հուզական ազդակներին. դրանք կարող են լինել ձեր երազանքների իրականացման և նոր, հետաքրքիր ապագայի բանալին։ Սկսեք փոքր քայլերից, և դուք կտիրապետեք այս ուղուն։ Չորեքշաբթի ձեր մտքերը հայտնեք համախոհ մարդկանց։ Հինգշաբթի հատկապես կարևոր է չափազանց չուտել և խուսափել միջանցիկ քամուց։ Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք ձեր աշխատանքային տարածքն ու տունը կարգի բերելու վրա, իսկ հանգստյան օրերին փորձեք լավ հանգստանալ և լիցքավորել ձեր մարտկոցները. նոյեմբերին ձեզ անհրաժեշտ կլինեն դրական էներգիայի պաշարներ։
Խեցգետին
Խեցգետիններին սպասվում է մարտահրավերներով լի շաբաթ։ Աշխատանքում կարող են անսպասելի բարդություններ առաջանալ, բայց սիրելիների հետ ձեր հարաբերությունները լի կլինեն հաճելի պահերով։ Շաբաթվա առաջին կեսին կկարողանաք իրականացնել ձեր վաղեմի համարձակ գաղափարը։ Երեքշաբթի զգույշ եղեք ձեր ֆինանսների հետ. խարդախության մեծ ռիսկ կա։ Լավ կլինի շաբաթվա ամենակարևոր իրադարձությունը պլանավորել հինգշաբթի. այդ օրը դուք կկարողանաք առավելագույնս կենտրոնանալ։ Շաբաթավերջին կարող եք գայթակղություն ունենաք անել ինչ-որ բան, որը բացարձակապես ձեր բնավորությանը չի համապատասխանում։ Մի՛ վարանեք, բայց մի՛ վտանգեք ձեր առողջությունը։ Կիրակին կարող է նորություններ բերել, որոնք կստիպեն վերանայել ձեր անձնական առաջնահերթությունները. զգուշորեն գործեք և անխոհեմ քյլեր մի՛ արեք։
Առյուծ
Այս շաբաթ Առյուծներին խորհուրդ է տրվում դիմադրել գայթակղությանը: Երկուշաբթի մի փորձեք ամեն ինչ միանգամից լուծել, հակառակ դեպքում շատ սխալներ կգործեք: Երեքշաբթի ժամանակ հատկացրեք վերլուծելու և պարզելու, թե ձեր շրջապատի մարդկանցից ովքեր են ձեզ էներգիա հաղորդում, և ովքեր՝ քամում: Մաքրեք ձեր հեռախոսային կոնտակտները: Չորեքշաբթի կարող եք ստանալ թվացյալ գայթակղիչ առաջարկներ: Մի շտապեք ընդունել. ստուգեք ցանկացած քողարկված թակարդ: Հինգշաբթին կարող է անսպասելի շրջադարձ բերել ձեր անձնական կյանքում, այնպես որ համոզվեք, որ առավոտից լավագույն տեսք ունեք: Ուրբաթ օրը խուսափեք մեծ կամ ավելորդ ծախսերից: Շաբաթավերջին հարազատները, հատկապես երիտասարդները, կարող են մեծապես ձեր ուշադրության կարիքն ունենալ:
Կույս
Այս շաբաթը կարող է բավականին հաջողակ և արդյունավետ լինել Կույսերի համար։ Եղեք վճռական և վստահ։ Շաբաթվա առաջին կեսին սահմանեք ձեր ամենակարևոր նպատակները և բաժանեք դրանք քայլերի և ժամանակացույցերի։ Պլանավորումը հաջողության գրավականն է։ Չորեքշաբթի ծուլությունը կամ անտարբերությունը կարող են լինել ձեր նպատակներին հասնելու հիմնական խոչընդոտը. փորձեք հնարավորինս արագ հաղթահարել այդ վիճակը։ Հինգշաբթի կազմակերպեք այն զրույցը, որի մասին երկար ժամանակ տատանվում էիք։ Ուրբաթը բարենպաստ է ձեր առողջության մասին հոգ տանելու և մասնագետների հետ խորհրդակցելու համար։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ և բնության հետ շփվելուն։
Կշեռք
Կշեռքներն այս շաբաթ պետք է չափազանց զգույշ լինեն, հատկապես անձնական կյանքում: Աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ծառայողական սիրավեպերից և հարևանների հետ խարդավանքներից: Վեճերն ու բամբասանքներն արագ կտարածվեն և բազմաթիվ խնդիրներ կստեղծեն: Երեքշաբթի կարող է ի հայտ գալ եկամտի նոր աղբյուր. դրանից օգտվելուց առաջ կշռադատեք դրական և բացասական կողմերը: Չորեքշաբթի պահպանեք հանգստություն և խուսափեք ձեր մտքերը ուրիշների հետ կիսելուց. նույնիսկ վստահելի և հուսալի մարդիկ կարող են այս տեղեկատվությունը օգտագործել ձեր դեմ: Շաբաթվա երկրորդ կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և ձեր ժամանակը առավելապես օգտագործեք սիրելիների հետ: Ձեր ներգրավվածությունը նրանց կյանքում հիմա ամենաանհրաժեշտը կլինի: Շաբաթ օրը անցկացրեք ինքներդ ձեզ հետ, եթե հնարավոր է. գնացեք կինոթատրոն, այգի կամ ցուցահանդես:
Կարիճ
Այս շաբաթ Կարիճներին մեծ փոփոխություններ չեն սպասվում, բայց մեծ հավանականություն կա, որ այն հաջող կլինի: Երկուշաբթին լավ ժամանակ է փոքր գործերով զբաղվելու և առկախ նախագծերն ավարտելու համար: Լավ կլինի նոր ոչինչ չսկսել: Այս շաբաթ օգնություն գտնելը քիչ հավանական է, այնպես որ գործեք ինքնուրույն: Չորեքշաբթի փորձեք բոլոր հարցերին մոտենալ ոչ ավանդական ձևով: Ուրբաթ օրը հատկապես իմաստուն կերպով պլանավորեք ձեր գնումները՝ մի փորձեք միաժամանակ չափազանց շատ ցանկություններ կատարել: հանգստյան օրերին կարող են նոր հարաբերություններ սկսվել ՝ դրանք քիչ հավանական է, որ լուրջ լինեն, բայց դուք անպայման որոշ դրական հույզեր կվայելեք:
Աղեղնավոր
Այս շաբաթ Աղեղնավորին տրվում է լիակատար քարտ-բլանշ՝ գործերը առաջ տանելու և պայծառ ապագան մոտեցնելու համար: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հատկապես ուշադիր եղեք ձեր ընտանիքի անդամների ցանկությունների նկատմամբ: Ձեր ապագա հաջողությունը մեծապես կախված կլինի նրանց աջակցությունից: Չորեքշաբթի պետք է կենտրոնանաք ձեր առօրյայի վրա. շուտով անհրաժեշտ կլինի, որ ամեն ինչ իր տեղում լինի: Շաբաթվա երկրորդ կեսին իրադարձությունները կարող են անսպասելի շրջադարձ ստանալ, բայց մի հուսահատվեք. անկախ նրանից, թե որքան ուժեղ է հոսանքը, սանձեք դրա էներգիան և այն օգտագործեք ձեր նպատակներին հասնելու համար: Շաբաթ օրը որոշ ժամանակ անցկացրեք մենակ և աշխատեք ձեր սխալների վրա. մտածեք այն մասին, թե վերջերս ինչն այնպես չի ընթացել և ինչն է պետք շտկել:
Այծեղջյուր
Այս շաբաթ Այծեղջյուրները ստիպված կլինեն հանել վարդագույն ակնոցները և քննադատական հայացքով նայել ամեն ինչին: Դադարեք փորձել գունազարդել իրականությունը և ճնշել բացասական հույզերը: Շաբաթվա առաջին կեսի իրադարձությունները կարող են բավականին լի լինել մարտահրավերներով, բայց դրանք նաև կօգնեն հասկանալ ձեր կյանքը և այն, ինչ իրականում ուզում եք: Երեքշաբթի աշխատանքը կպահանջի առավելագույն համբերություն: Չորեքշաբթի հավանական են առողջական խնդիրներ, հատկապես, եթե զգայուն եք եղանակի նկատմամբ: Ուրբաթը լավ կլինի ընթացքը դանդաղեցնել կամ հանգստանալ: Հանգստյան օրերին հատկապես զգույշ եղեք ձեր ֆինանսների հետ: Սպասվող դրամական մուտքերը կարող են զգալիորեն ուշանալ:
Ջրհոս
Ջրհոսները կունենան հակադրություններով լի շաբաթ։ Առաջին կեսին կլինի ֆիզիկական ակտիվության աճ և հուզական վերելք։ Երկուշաբթին կբերի մի իրադարձություն, որը ձեզ հնարավորություն կտա վերանայել անցյալը և ազատվել մեղքի զգացումից։ Երեքշաբթին կարող է փորձարկել ձեր դիմացկունությունը. փորձեք խուսափել ուրիշների հետ կոնֆլիկտներից, նույնիսկ, եթե դա սադրվի։ Չորեքշաբթին կարող է բավականին լարված լինել. այդ օրը ձեզ անհրաժեշտ կլինի սիրելիների աջակցությունը։ Շաբաթվա երկրորդ կեսին մի քաշվեք ընդունել ձեր հոգնածությունը և նախապես պլանավորեք ձեր հանգիստը։ Թատրոնի, ցուցահանդեսների կամ ընկերների հետ հավաքույթների տոմսերը կօգնեն վերականգնել ձեր մտավոր ուժը։
Ձկներ
Այս շաբաթը Ձկների համար վիճերով լի կլինի։ Փորձեք վերահսկել ձեր հույզերը և խուսափել իրադարձությունների մեջ ընկնելուց. մեծ հավանականություն կա, որ դուք կհայտնվեք սկանդալի կենտրոնում։ Երեքշաբթի զսպեք ձեր քննադատությունը և փորձեք չկենտրոնանալ ուրիշների թերությունների վրա։ Չորեքշաբթի բավականաչափ ժամանակ հատկացրեք ձեզ էներգիա հաղորդող գործունեությանը։ Առավել ևս, որ այդ երեկոն կարող է մարտահրավերներով լի լինել։ Հինգշաբթին բարենպաստ է ուսման և նոր հմտություններ ձեռք բերելու համար։ Ուրբաթ օրը հնարավոր է շահերի ուղղակի բախում. ձգտեք փոխզիջման և գործադրեք առավելագույն դիվանագիտություն։ Շաբաթավերջին կարող եք ոգեշնչել ուրիշներին չպլանավորված ուղևորության գնալ։
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 917 անգամ
Читать на русском
|