Երբեմն մի տեւական ժամանակ ծուլանալը դառնում է անչափ հաճելի. անընդհատ հետաձգում եք գործերը, թողնում վաղվան, հետո մյուս օրվան ու այդպես շարունակ: Նման շրջաններ ունենում են գրեթե բոլորը, այնպես որ շատ մի անհանգստացեք. առաջարկում ենք մի քանի խորհուրդ այդ հոգնածությունն ու ծուլությունը հաղթահարելու համար:
Խուսափեք անորոշ խոստումներ տալուց, ինչպիսիք են «Շուտով», «Կանեմ առաջիկայում» և այլն: «Շուտով»-ը շատ հարաբերական հասկացություն է. Մյուս օրն էլ է շուտով, հաջորդ շաբաթն էլ… Ավելի կոնկրետացրեք վերջնաժամկետը: Օրինակ' ասեք, տեղեկատվությունը պատրաստ կլինի այսինչ օրը, այսինչ ժամին: Ու մի մոռացեք՝ Դուք արդեն վերջնաժամկետ եք դրել. մի ուշացրեք, դա Ձեր ղեկավարներին և շրջապատող մարդկանց դուր չի գալիս:
Ամենակարևոր բաներն արեք սկզբում:Սկսեք անել այն, ինչն ամենակարևորն է, այլ ոչ թե ամենաակտուալը և ամենադժվարը: Իմացեք, թե գործերից որն է ամենահրատապը: Ստուգեք էլեկտրոնային նամակները օրվա մեջ միան 3 անգամ, մի տրամադրեք դրան շատ ժամանակ: Կրկնեք ինքներդ Ձեզ համար. «Արա դա հիմա»:
Եթե խոսքը տնային գործերին է վերաբերում, ապա դժվարը սկսելն է, իսկ հետո ինքներդ էլ չեք զգա, թե ինչպես վերջացրիք դրանք:
Ստեղծեք ինքներդ Ձեզ համար պարգևատրումներ: Հաճախ ինքնախաբեություն է ասելը. «Հիմա, հիմա կսկսեմ անել գործերը, բայց մեկ բաժակ թեյ խմեմ, նոր»: Դուք շատ հանգիստ խմում եք թեյ, հետո նայում հեռուստացույց և հանկարծ զարմանում, թե ուր թռավ ժամանակը: Սիրելի լեդիներ, պարգևատրեք Ձեզ թեյով, թխվածքով և այլնով միայն աշխատանքից հետո:
Վերահսկեք ինտերնետում Ձեր անցկացրած ժամանակը: Պարտադիր չէ կարդալ եւ պատասխանել էլեկտրոնային հասցեին եկած բոլոր նամակներին: Արագ հասկացեք՝ որն է Ձեզ պետք, որը՝ ոչ: Ժամերով մի նստեք համակարգչի առջև՝ այս կայքից մյուս կայքն անցնելով:
Կարգավորեք Ձեր ազատ ժամանակը: Մտածեք դրա մասին դեռ շաբաթվա կեսից: Այդ ընթացքում որոշեք, թե ուր եք ուզում գնալ, ասենք, շաբաթ երեկո: Եթե, օրինակ, գնում եք Ձեր սիրելի ռեստորանը, ապա պատվիրեք սեղան դեռ շաբաթվա ընթացքում:
Մի թողեք՝ Ձեզ խանգարեն: Հեռու մնացեք Ձեր շրջապատի շատախոսներից. նրանք վատնում են ժամանակը: Քաղաքավարի երկու բառ փոխանակեք և լքեք նրան: Յուրաքանչյուր մարդ ունի իր աշխատունակության ամենալավ ժամանակը: Եթե զգում եք, որ այդ ժամանակում կարող եք առավելագույնս աշխատել, ճիշտ օգտագործեք պահը:
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: