Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է չափազանց կատարյալ զուգընկերը հարաբերություններում նյարդայնացնում

07.10.2025

Հոգեբանները բացատրել են, թե ինչու «չափազանց կատարյալ» զուգընկերները կարող են նյարդայնացնող լինել։ Նրանց կարծիքով, չափազանց կատարելությունն առաջացնում է ռեակտիվ դիմադրություն, ձանձրույթ և ճնշման զգացում։ Մասնագետները խորհուրդ են տալիս հարաբերություններում թույլ տալ նորարարություն և անկատար լինելու հնարավորություն։

Այն իրավիճակը, երբ հարաբերություններում կատարյալ և չափազանց ճիշտ զուգընկերը զայրույթ ու գրգռվածություն է առաջացնում, հոգեբանության մեջ բացատրվում է ռեակտիվ դիմադրությամբ. մարդն իր ազատության նկատմամբ սպառնալիք է զգում և սկսում դիմադրել։

Կան զույգեր, որոնց մոտ ամեն ինչ կատարյալ է։ Տղամարդը հոգատար է, չի վիճում, համաձայն է և անթերի է առօրյա մանրուքներում։ Բայց իրականում դա կնոջ մոտ լարում է առաջացնում։ Սա տեղի է ունենում, քանի որ չափազանց կատարելությունը այրում է հարաբերությունների թթվածինը։ Մենք սովոր ենք այն մտքին, որ սերը = կիրք, կրակ, շփում։ Ի վերջո, հենց դա է տեղի ունենում հեռուստասերիալներում. կրքերը եռում են, ճիչեր, համբույրներ անձրևի տակ, և մեզ սովորեցնում են, որ առանց դրամայի սեր չկա։ Բայց իրականում տանն ամեն ինչ հանգիստ և հարթ է։ Ո՛չ մի կայծ, ո՛չ մի շրշյուն։ Եվ այսպես, ձեր գլխում համեմատություն է սկսվում. ինչո՞ւ նրանց մոտ ամեն ինչ կինոյի պես է, մինչդեռ ես դատարկություն եմ զգում։ Իհարկե, կյանքը հեռուստասերիալի տեսարան չէ, որտեղ զգացմունքների փոթորիկին հաջորդում է խոստովանությունը։ Այստեղ լռությունը կարող է ավելի ճնշող լինել, քան ճիչը։

Նման դեպքերում նույնիսկ հոգատարությունը կարող է որպես ճնշում ընկալվել։ Մարդիկ ժպտում են, համաձայնվում, սուրճ են առաջարկում, բայց ներուստ մարդը միայն մեկ բան է ուզում. «Ինձ տարածություն տվեք»։

Կա մեկ այլ պատճառ ևս՝ սովորություններին անգիտակից ձգտումը։ Եթե մանկության տարիներին մտերմությունը զուգորդվել է հակամարտության և քննադատության հետ, ապա հետագայում հանգիստ քնքշությունը կարող է կասկածելի թվալ։ Միջամտում է ներքին պահապանը. «Շատ հանդարտ է, ո՞րն է խնդիրը»։ Եվ մենք ինքներս ենք փոթորիկ հրահրում՝ պարզապես մեզ ծանոթ լարվածությանը վերադառնալու համար։ Պատկերացրեք. երեկոյան նստած եք բազմոցին, նա հանգիստ գիրք է թերթում, ամեն ինչ խաղաղ է։ Բայց հանկարծ ներսում քոր է գալիս՝ ինչ-որ բանից կառչելու ցանկություն է առաջանում։ Դա ոչ թե այն պատճառով է, որ վեճ է պետք, այլ այն, որ լռությունն անսովոր է, և ուղեղը ծանոթ ալիքներ է փնտրում։ Ինչպես մանկության տարիներին. ծնողները հանկարծակի դադարեցնում էին վիճաբանությունը, և լռությունն ավելի սարսափելի էր թվում, որովհետև սպասում էիր, թե երբ այն կրկին կպայթի։ Սա վերա-տրավմատիզացիա է. երբ ներկա իրավիճակում արձագանքվում է հին ցավը։ Եթե մեզ սիրել են կշտամբանքներին զուգահեռ, ապա առանց դժգոհության մենք մեզ կորցնում ենք։ Կատարյալ զուգընկերը, կարծես, զրկում է մեզ մեր հենարանից, և մենք նրան վեճի ենք հրահրում ՝ համոզվելու համար, որ նա իրական է, այլ ոչ թե ստվարաթղթե։

 300x400

Ընկալման առումով այս իրավիճակը նման է նրան, կարծես չափազանց մաքուր սենյակում ես հայտնվել։ Առաջին մի քանի րոպեները հաճելի են՝ թարմ է, ընդարձակ։ Բայց հետո լարվածություն է սկսվում. վախենում ես տեղափոխել բաժակը, փշրանքներ թափել կամ նստել սխալ տեղում։ Նույնն է նաև «մաքրեմաքուր» հարաբերություններում. հարմարավետ է, բայց խեղդող։

Հոգեբանության մեջ կա մի երևույթ, որը կոչվում է չափազանց ճշտի արժեզրկում: Ակնառու «լավ» մարդիկ չեն կարող չնյարդայնացնել. նրանց վարքագիծը մեզ հիշեցնում է մեր սեփական թույլ կողմերի մասին: Նրանց շրջապատում ձեզ զգում եք հավերժ անհաջողակի դերում: Ձեր մտքում դա հնչում է այսպես. «Նա միշտ լավ տրամադրության մեջ է, նրա համար ամեն ինչ միշտ հաջող է ընթանում, նա միշտ պատրաստ է օգնել: Դա պարզապես զայրացնող է»: Բանն այդ մարդու մեղավորության մեջ չէ: Պարզապես մեր սեփական թերությունները դառնում են տեսանելի, և դա անտանելի է:

«Կատարյալ զույգերի» խնդիրների մեկ այլ շերտ է ձանձրույթը։ Կենդանի մնալու համար հարաբերությունները նորույթի կարիք ունեն։ Երբ ամեն ինչ կատարյալ է ընթանում, ուղեղը սկսում է ադրենալին փնտրել։ Եթե արկածախնդրություն չի զգում, այն ստանում է վեճերի միջոցով։

Այդ իսկ պատճառով, մենք չեղած տեղից սկսում ենք ինչ-որ բաներ ընփնտրել, և դա չարություն չէ, այլ համակարգը թափ տալու փորձ։ Դա նման է սիրային կատակերգության կլիշեին. եթե հերոսը չափազանց կատարյալ է, դիտողը սպասում է, որ հայտնվի «վատ տղան», որպեսզի ամեն ինչ հետաքրքիր դառնա։

Ամենաբարդն այն է, որ «չափազանց լավ» զուգընկերոջ նկատմամբ նյարդայնությունը հազվադեպ է արտահայտվում։ Ավելի հեշտ է ասել՝ «Դու ինձ չես սիրում», քան խոստովանել՝ «Դու ինձ չափազանց շատ ես սիրում, և դա խեղդում է ինձ»։

Ի՞նչ անել այս իրավիճակում

300x400

Նախ, իրերն իրենց անունով կոչել. այո, հոգատարությունը նույնպես կարող է ծանր լինել: Երկրորդ, պայմանավորվեք «անկատար լինելու իրավունքի» շուրջ. լսել ոչ թե «դու գեղեցիկ ես», այլ անկեղծորեն՝ «ես աշխատանքից հետո հոգնած եմ, դու ինձ նյարդայնացնում ես, բայց ես դեռ այստեղ եմ»: Երրորդ, թույլ տվեք քաոսի որոշակի չափաբաժին՝ բայց ոչ թե վեճերի, այլ նորույթների միջոցով՝ նոր ուղիներ, նոր դերեր, փոքր մարտահրավերներ:

Ըստ հոգեբանների՝ մեզ զայրացնում է ոչ թե ուրիշի կատարելությունը, այլ դրանում տեղավորվելու մեր անկարողությունը։ Եվ չնայած մենք պահանջում ենք, որ մեր զուգընկերը «կենդանի» լինի, կարևոր է մեզ դա թույլ տալ։

Հարաբերություններում կատարելությունը գեղեցիկ զարդարանք է։ Իսկական հարաբերություններն այն են, երբ կարող ես թեյդ կիսատ թողնել, հիմարություն ասել, անտեղի կատակ անել, զայրույթդ թափել և անմիջապես հաշտվել։ Որտեղ կյանք կա, այնտեղ կա սեր։ Եվ որտեղ սխալների տեղ կա, այնտեղ իսկական ջերմություն է։ Որովհետև կատարյալ զուգընկերներին սիրում են ֆիլմերում, բայց իրական կյանքում գնահատվում են նրանք, ում հետ կարող ես լիովին ինքդ՝ դու լինել։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3204 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ներել դավաճանությունը. գործնական առաջարկություններ և հոգեբանի 4 խորհուրդ

30.10.2026
Պարզենք, թե ինչպես ներել անհավատարմությունը, պահպանել հարաբերությունները և չկորցնել ինքներս մեզ։

Ընդմիջում հարաբերություններում. ինչու է զուգընկերը ժամանակ խնդրում

18.08.2026
«Ինձ մի քիչ ժամանակ է պետք մենակ մնալու» կամ «Արի մի փոքր ընդմիջում տանք» բառերը դժվար է թեթև ընդունել։

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-11-2026 08:42
«Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26
Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21
Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33
Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52
Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.11.2026
Դիտվել է 712 անգամ
28.10.2026
Դիտվել է 467 անգամ
02.11.2026
Դիտվել է 431 անգամ
29.10.2026
Դիտվել է 421 անգամ
30.10.2026
Դիտվել է 369 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster