Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 11-17-ը 2025 թ․

11.08.2025

Մերկուրիի հետադարձ շարժման շրջանն ավարտվել է, և մենք կարող ենք կրկին վայելել կյանքը։ Սակայն աստղերը զգուշացնում են, որ որոշ նշանների համար գործերն այնքան էլ հաջող ըբթացք չեն ունենա։ Մանրամասները՝ մեր հորոսկոպում։

Խոյ

Այս շաբաթ աստղերը ձեր կողմից կլինեն: Համարձակորեն պաշտպանեք ձեր դիրքորոշումները և իրավիճակը փոխեք ի օգուտ ձեզ, եթե ձեր համբերությունը սպառվել է: Այս շաբաթ ձեր նվիրական ցանկությունը կարող է իրականանալ: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին անպայման նախաձեռնությունը վերցրեք ձեր ձեռքը և ակտիվ եղեք: Չորեքշաբթի կարող են ջրի երես դուրս գալ հին դժգոհությունները. մի վատնեք էներգիան հակամարտությունների վրա: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է անսպասելի եկամուտ: Հանգստյան օրերին կարող եք առաջարկ ստանալ, ամենայն հավանականությամբ, շատ կասկածելի:

Ցուլ

Ցուլեր այս շաբաթ ձեր շրջապատի մարդիկ ամբողջ ուժով կփորձեն ձեզ քաոսի մեջ ներքաշել։ Բացի այդ, ստիպված կլինեք մեծ էներգիա ուղղել առօրյա կյանքին և սովորական գործերին։ Հանգամանալի ընտրեք առաջնահերթությունները և նախ կատարեք ամենակարևոր ու հրատապ գործերը։ Երեքշաբթի ձեր անձնական կյանքը կարող է ամբողջությամվ գրավել ձեզ, բայց շատ տհաճ ձևով։ Մտածեք այդ մասին. եթե ձեր սիրելին միշտ ցանկանում է ձեզ փոխանակել ուրիշների հետ, արդյո՞ք նա իսկապես ձեր երկրորդ կեսն է։ Հինգշաբթի ուշադիր վերահսկեք ձեր ծախսերը և մի կորցրեք փաստաթղթերը։ Շաբաթ օրը մաքրեք ձեր միտքը՝ ընկերների հետ խաղացեք ձեր սիրելի խաղերը կամ զբոսանքի գնացեք։

Երկվորյակ

Երկվորյակներ, այս շաբաթ ամեն ինչ կընթանա ժամացույցի պես՝ դուք կստանաք այն ամենը, ինչ ցանկանում եք։ Գրեթե։ Եթե վերջերս անտեսել եք ձեր ոչ բնականոն առողջությունը, հավանականություն կա, որ այն հիմա ձեզ ամբողջությամբ հիշեցնի իր մասին։ Երեքշաբթի ձեր հեղինակությունը աշխատանքի վայրում կբարձրանա, և նույնիսկ այն գործընկերները, ովքեր նախկինում ձեզ չէին գնահատում, կլսեն ձեր կարծիքը։ Շաբաթվա կեսին մի՛ թուլացեք, իսկ եթե հանգստի կարիք ունեք, մի քանի ժամ անցկացրեք բնության մեջ, կատարյալ դեպքում՝ առանց հեռախոսի։ Շաբաթվա երկրորդ կեսին, եթե հնարավոր է, ազատվեք պարտքերը և կատարեք նախկինում տված խոստումները։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինների գլխավոր ցանկությունը կլինի հանգստանալը: Բայց գործերը կարող են հետապնդել ձեզ նույնիսկ արձակուրդում, եթե թույլ չտաք ինքներդ ձեզ գնալ այնպիսի տեղ, որտեղ ընդհանրապես կապ չկա: Երեքշաբթի փորձեք խնայել ձեր էներգիան և հատուկ հոգ տանել առողջության մասին: Կյանքում հնարավոր փոփոխություններ կարող են տեղի ունենալ շաբաթվա կեսերին. համարձակորեն գնացեք դրանց ընդառաջ, բայց կամուրջները մի՛ այրեք: Շաբաթվա երկրորդ կեսին զգացմունքները կարող են ձեզ ճնշել, և դժվար կլինի կենտրոնանալ անձնական կյանքից բացի որևէ այլ բանի վրա: Այս ժամանակահատվածում զգույշ եղեք ճանապարհներին և ինքնաբուխ գնումներ մի՛ կատարեք:

Առյուծ

Աստղերն Առյուծներին զգուշացնում են. եթե այս շաբաթ դուք անկեղծանալու անհագ ցանկություն կունենաք՝ զերծ մնացեք։ Շրջապատում բոլորը չէ, որ ձեր լավ են ցանկանում։ Երկուշաբթի կարող եք ակնկալել էներգիայի ալիք. ծախսեք այն իմաստուն կերպով, որպեսզի չհոգնեք և չհյուծվեք։ Շաբաթվա կեսին հատկապես ուշադիր կշռադատեք յուրաքանչյուր որոշումը, և ավելի լավ է գործերում չշտապել։ Շաբաթվա երկրորդ կեսին մի՛ լսեք կողքից եկող խորհուրդները և զերծ մնացեք ֆինանսական ծախսերից։ Հանգստյան օրերին, եթե հնարավոր է, բավականաչափ ժամանակ հատկացրեք հանգստանալուն և ձեր շրջակա միջավայրի գոնե փոքր բարելավումներ կատարելուն։

Կույս

Կույսեր, այս շաբաթ կբացվեն նախկինում փակված ճանապարհները։ Դրական փոփոխությունների ժամանակը մոտենում է, և կարող եք համարձակորեն ուղղորդել ձեր կյանքը դեպի ցանկալի վիճակներ։ Սկսեք ինչ-որ բան փոխել՝ աստղերն ու հանգամանքները կօգնեն ձեզ։ Երեքշաբթի մի փորձեք բավարարել ուրիշների սպասումները, այլ ավելի ուշադիր նայեք ձեր ներաշխարհին։ Շաբաթվա կեսին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին և զգեստապահարանին։ Ուրբաթ օրը վերահսկեք ձեր ծախսերը և զգույշ եղեք խաբեբաներից։ Հանգստյան օրերին ձեր անձնական կյանքը կարող է գոհացնել, բայց միայն այն դեպքում, եթե վերջերս դրա համար պատասխանատվություն եք ստանձնել։

Կշեռք

Կշեռքների համար այս շաբաթ ամենահաջողակը կլինեն այն բաները, որոնք դուք կանեք ինքնուրույն: Կարող եք ակնկալել ներդաշնակություն և բարեկեցություն գրեթե ցանկացած ոլորտում: Երկուշաբթի փորձեք ինչ-որ նոր բան՝ լինի դա անծանոթ աղանդեր, սպորտ, թե անսովոր ցուցահանդես այցելելը: Չորեքշաբթի կարող է լինել մրցավազքի և պայքարի օր՝ գուցե նույնիսկ հողմաղացների դեմ, դա պարզ կլինի արդյունքից: Շաբաթվա վերջում զգույշ եղեք ձեր շրջապատի հետ. ինչ-որ մեկը կարող է ծածուկ դեմ լինել ձեզ: Զգուշորեն ընտրեք այն պահերը, երբ պետք է գործեք, իսկ երբ՝ սպասեք:

Կարիճ

Կարիճներն այս շաբաթ պետք է մեծ ուշադրություն դարձնեն իրենց առողջությանը, որպեսզի այն ձեզ չհիասթափեցնի ամենակարևոր պահին։ Շաբաթվա առաջին կեսին ուշադիր եղեք կատարվող իրադարձությունների նկատմամբ. ինչ-որ մեկը կարող է փորձել խախտել ձեր անձնական սահմանները։ Որպեսզի ձեզ ավելի լավ հասկանան, բարձրաձայնեք այն, ինչ անհրաժեշտ եք գտնում։ Չորեքշաբթի ավելի համարձակ եղեք. ստիպված կլինեք լուծել կարևոր խնդիր։ Շաբաթվա երկրորդ կեսին մի վախեցեք սխալներ թույլ տալ։ Բավարար ժամանակ հատկացրեք նոր հմտություններ սովորելուն, եթե հանգամանքները դա պահանջում են։ Կիրակի օրը, եթե հնարավոր է, անցկացրեք բնության գիրկում՝ գետի ափին կամ անտառում։

Աղեղնավոր

Աղեղնավորները շաբաթվա սկզբին կարող են ուշադրության կենտրոնում հայտնվել՝ առանց դա սպասելու։ Ձեր թիմում կարող են նույնիսկ նախանձողներ և չարախոսներ լինել։ Ամեն դեպքում, այս օրերին առաջին հերթին հնարավորություն ունեք ինքներդ ձեզ ցույց տալու, թե ինչի եք ընդունակ։ Երեքշաբթի փորձեք ժամանակ հատկացնել անձնական կյանքին, հատկապես, եթե չափազանց երկար եք անտեսել ձեր զգացմունքները։ Շաբաթվա կեսին ջանքեր գործադրեք սթրեսը թեթևացնելու համար։ Հաճելի ընթրիք ընկերների հետ կամ ռոմանտիկ երեկո՝ դուք արժանի եք դրան։ Փորձեք շաբաթվա երկրորդ կեսին որքան հնարավոր է ազատվել աշխատանքից։ Գնացեք մերսման, որը երկար ժամանակ հետաձգել եք, և զբաղվեք սպորտով, որի համար երբեք ժամանակ չեք գտնում։

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, վերջապես կարող եք հավաքել ձեր վճռականությունը և առաջ տանել բոլոր չլուծված գործերը: Սակայն հենց այս շրջանում կարող է սկսվել «դանդաղ շարժը», և ամեն ինչ կընթանա խխունջի արագությամբ: Այս ժամանակահատվածում հատկապես ուշադիր և զգույշ եղեք: Շաբաթվա սկզբին մարդիկ կարող են չարդարացնել ձեր սպասումները, փորձեք դրա պատճառով չմտնել կոնֆլիկտների մեջ: Հնարավորինս դիվանագիտորեն նշեք սխալներն ու թերությունները: Չորեքշաբթի պատրաստ եղեք հիասթափությունների և օդում կառոցված ամրոցների փլուզմանը: Բայց ամեն ինչ դեպի լավը կընթանա. Հընթացս փոխեք մարտավարությունը: Ֆինանսական ոլորտում շաբաթվա երկրորդ կեսին ավելի խնայող եղեք: Մի թողեք, որ կորցնեք այն, ինչ կարող եք խնայել զգացմունքների ազդեցության տակ:

Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ չպետք է չափազանց պահանջկոտ լինեն իրենց և ուրիշների նկատմամբ։ Սակայն, եթե վերջին շրջանի արդյունքները դրական աճ են ցույց տալիս, շարունակեք ամեն ինչի համար պատասխանատվություն կրել և մի իջեցրեք ուրիշների նկատմամբ պահանջների նշաձողը։ Երեքշաբթի փորձեք փոխել ձեր տեսակետն այն հարցի վերաբերյալ, որը երկար ժամանակ չի լուծվել։ Հինգշաբթին բարենպաստ է ընկերների հետ հանդիպելու և պարտքերը վերադարձնելու համար։ Շաբաթ օրը հարմար է որոշ արդյունքներ ամփոփելու և սխալների վրա աշխատելու համար։ Կիրակին անցկացրեք հանգստով և հաճելի զբաղմունքներով՝ լիցքավորեք ձեր մարտկոցները գալիք շաբաթվա համար։

Ձկներ

Մեծ հավանականություն կա, որ այս շաբաթը Ձկների համար մի փոքր փոթորկալից կլինի: Կարող է նույնիսկ ցանկանաք ամեն ինչից թաքնվել վերմակի տակ և խաղալ մանկական խաղ՝ «Ես տանն եմ»: Բայց շարունակեք գործել՝ անկախ հանգամանքներից, և շուտով կտեսնեք՝ դա ապարդյուն չէ: Երեքշաբթի ուշադիր եղեք ձեր սիրելիների նկատմամբ. կարող եք միմյանց անգնահատելի օգնություն ցուցաբերել: Շաբաթվա կեսին հատուկ հոգ տարեք ձեր առողջության մասին և ժամանակ հատկացրեք հանգստի համար: Ուրբաթը բարենպաստ օր է այն գնումների համար, որոնց մասին վաղուց երազել եք: Շաբաթ օրը ժամանակ անցկացրեք բնության մեջ և վայելեք լռությունը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3527 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 514 անգամ
25.06.2026
Դիտվել է 312 անգամ
26.06.2026
Դիտվել է 280 անգամ
27.06.2026
Դիտվել է 244 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster