Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025

Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Դուք ինքներդ գիտեք դա, հավանաբար արդեն ուղարկել եք «Այս ամառը ձեռքից բաց չթողնե՛ս» հաղորդագրությունը ձեր բոլոր գործընկերներին և ընկերներին։ Եթե ոչ, ապա ինչի՞ եք սպասում։ Շնորհավորեք բոլորին ամառան գալուստի կապակցությամբ։ Իսկ աստղերը ձեզ կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Խոյ

Աստղերը Խոյի նշանի ներկայացուցիչներին զգուշացնում են. այս շաբաթը հարմար չէ լուրջ քայլեր ձեռնարկելու կամ կարևոր որոշումներ կայացնելու համար: Երկուշաբթի ժամանակ հատկացրեք պլանավորմանը, ապա ամբողջ օրը հետևեք այդ ծրագրին: Ձեր էներգիան մանրուքների վրա մի վատնեք: Երեքշաբթի օրը հատկապես զգույշ եղեք. հնարավոր են անհամաձայնություններ ուրիշների հետ: Մի թողեք, որ քննարկումը վերածվի սկանդալի, մի դիմեք անձնական հարձակումների, հակառակ դեպքում երկարատև հակամարտություններից խուսափել հնարավոր չէ: Հինգշաբթի փուսափեք չմտածված գործողություններից, նույնիսկ, եթե գայթակղությունը մեծ է: Շաբաթվա վերջում հնարավոր է անսպասելի եկամուտ՝ շահում կամ պարգևատրում:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը ստիպված կլինի մեծ ուշադրություն և ժամանակ հատկացնել տնային գործերին կամ հարազատների խնդիրներին: Եթե վաղուց մտածում եք վերանորոգում սկսելու մասին, հիմա հիանալի ժամանակ է դա անելու համար: Շաբաթվա առաջին կեսը հարմար է նաև խոշոր գնումների համար: Փորձեք հնարավորինս բարելավել ձեր շրջակա տարածքը: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին զգույշ եղեք աշխատանքի վայրում կոնֆլիկտներից և վեճերի մեջ մի՛ մտեք ձեր ղեկավարների հետ, նույնիսկ, եթե վստահ եք, որ ճիշտ եք: Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք սիրելիի հետ հարաբերությունների բարելավմանը, բայց մի՛ ճնշեք կամ մի՛ պարտադրեք ձեր կարծիքը:

Երկվորյակ

Երկվորյակների համար ամռան առաջին շաբաթը կարող է լի լինել ռոմանտիկայով, դրականությամբ և հաճելի իրադարձություններով: Երկուշաբթի օրը հնարավոր է ճակատագրական հանդիպում: Եվ եթե արդեն գտել եք ձեր սիրուն, այս երեկոն միասին անցկացրեք, դա մեծապես կամրապնդի հարաբերությունները: Չորեքշաբթի անպայման գնացեք ընկերների հետ հանդիպման և հնարավորինս ակտիվ շփվեք: Հենց հաղորդակցության միջոցով կարող են ձեզ մոտ գալ հարցերի և ուղղղորդումների բազմաթիվ պատասխաններ՝ ուր տեղափոխվել ապագայում: Հատկապես ուշադիր եղեք այս ժամանակահատվածում ծագող գաղափարներին. գրի առեք դրանք, որպեսզի չմոռանաք: Հանգստյան օրերին, եթե հնարավոր է, դուրս եկեք բնության գրկում զբոսնելու:

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները կարող են տառապել խնդիրներից, բայց ոչ իրական, այլ երևակայական։ Մի հորինեք ձեզ համար բացասական սցենարներ և ազատվեք ձեր ընտանիքի, ընկերների կամ գործընկերների վերաբերյալ անհանգստացնող կասկածներից։ Ավելի շատ վստահեք աշխարհին, և բախտը ձեր կողմը կլինի։ Կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա և գնահատեք՝ ի՞նչ եք իրականում ուզում։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող եք ծանրաբեռնված լինել նոր հարաբերություններով, և դա կարող է ազդել ձեր աշխատանքի վրա՝ ոչ պարտադիր, ի դեպ, բացասական ձևով։ Հնարավոր է՝ հակառակը, դուք զգաք նոր էներգիայի ալիք և սկսեք մեկ ստեղծագործական գաղափարից մյուսին անցնել։

Առյուծ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների տրամադրությունը ընթացիկ շաբաթ կարող է անկանխատեսելիորեն կտրուկ տատանվել, ինչպես ճոճանակը։ Մի անհանգստացեք դրա համար, պարզապես ճկուն ու շարժուն եղեք, և դուք կհաղթահարեք ամեն ինչ։ Սակայն նման տրամադրությունները կարող են ազդել ուրիշների հետ հարաբերությունների վրա։ Զգույշ եղեք վեճերի և ֆինանսական ծախսերի հարցում։ Ավելի լավ է հանպատրաստի գնումներ չկատարել։ Հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ և խուսափեք քնի պակասից ու անառողջ սննդից։ Հեռացրեք բացասական մտքերն ու երևակայական վախերը։ Հանգստյան օրերին ձեզ կարող է հաճելի անակնկալ սպասվել։

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում շաբաթվա առաջին կեսը նվիրել ավելորդ իրերից ազատվելուն։ Մաքրեք ձեր շուրջակա տարածությունը։ Վերանայեք ձեր մտքերն ու նպատակները։ Տեսեք, թե ինչ կարելի է փոխել ձեր առօրյայում։ Եվ ամենակարևորը՝ ուշադիր նայեք ձեր շրջապատին և դադարեք շփվել նրանց հետ, ովքեր կողմնակալ կամ անտարբեր են ձեր նկատմամբ։ Շաբաթվա երկրորդ կեսին կարող են փոփոխություններ տեղի ունենալ ձեր անձնական կյանքում։ Փորձեք չվիճել ձեր սիրելիների հետ։ Կատարվողին համարժեք արձագանքելու համար ժամանակին հանգստացեք և ուշադիր եղեք ձեր հոգեկան վիճակի նկատմամբ։

Կշեռք

Այս շաբաթ աստղերը բոլոր Կշեռքներին խորհուրդ են տալիս դադարեցնել անհանգստանալը և ամեն ինչում բացասականը փնտրելը։ Հնարավոր է՝ այն ընդհանրապես գոյություն չունի։ Փորձեք պարզապես հանգստանալ և վայելել ամեն օրը։ Ավելին, օրերը հաջող կլինեն, եթե մնաք դրական և ակտիվ։ Հնարավոր է, որ անսպասելիորեն բացահայտեք ձեր վաղեմի արժանիքները։ Երկարատև խնդիրը կարող է լուծվել ամենաանսպասելի ձևով։ Շաբաթավերջի մոտենալուն պես կարող է անսպասելի եկամուտ ստանալու հնարավորություն ընձեռվել։ Սակայն ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, չափից շատ մի կերեք և խուսափեք արագ սննդից։

Կարիճ

Շաբաթվա առաջին կեսին Կարիճները ստիպված կլինեն վերանայել իրենց առաջնահերթությունները: Ինչ-որ բան կարող է լիովին սխալ ընթանալ, և շատ հնարավոր է, որ ստիպված լինեք ինչ-որ նոր բան սովորել՝ իրերը ճիշտ ուղղությամբ ուղղորդելու համար: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին հատկապես զգույշ եղեք, որ ձեզ վրա ավելորդ պատասխանատվություն չդնեն և ինքներդ մի փորձեք գործերը գցել ուրիշի վրա: Հակառակ դեպքում, հակամարտությունից խուսափել հնարավոր չի լինի: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են թյուրըմբռնումներ հարազատների կամ սիրելիի հետ: Ջանք գործադրեք և հանգիստ խոսեք այն մասին, ինչը ձեզ անհանգստացնում է:

Աղեղնավոր

Աղեղնավորի համար այս շաբաթը շատ արագ կանցնի, հատկապես, եթե տանը չփակվեք։ Մի հրաժարվեք ընկերների հետ հանդիպելուց, նոր ծանոթություններ հաստատելուց և ժամադրությունների գնալուց։ Սա շատ հաջող ժամանակահատված է ձեր անձնական կյանքի և հարաբերությունների համար։ Բայց գլխապտույտ սուզվելով կրքի հորձանուտը, մի մոռացեք աշխատանքի մասին, հակառակ դեպքում կարող եք սխալներ թույլ տալ։ Աստղերը խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր հետևել ձեր գումարներին. դրանք մի ծախսեք անխոհեմորեն և խոշոր գնումներ մի կատարեք։ Մի ամաչեք դժվար հարցերում օգնություն և խորհուրդ խնդրելուց, ձեզ անպայման կօգնեն և կասեն, թե ինչպես դուրս գալ դժվար իրավիճակից։

Այծեղջյուր

Շաբաթը շատ հաջողակ կլինի Այծեղջյուրների համար, բայց կարևոր է վերահսկել ձեր հույզերը և պահպանել հանգստությունը նույնիսկ անորոշ կամ դժվար իրավիճակներում: Երեքշաբթի ժամանակը մի վատնեք դատարկ խոսակցությունների վրա: Հնարավոր է, որ ձեզ սադրեն կոնֆլիկտի մեջ՝ մի հանձնվեք: Հինգշաբթի կենտրոնացեք այն բաների վրա, որոնք կարող եք ինքներդ կարգավորել: Շաբաթվա երկրորդ կեսին ավելի լավ է չսկսել կամ նույնիսկ չպլանավորել կարևոր նախագծեր: Մի վստահեք հարցեր կամ գաղափարներ նրանց, ովքեր դեռ չեն ապացուցել իրենց հուսալիությունը: Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին և տեսեք, թե ինչ այլ բան կարող եք բարելավել առողջության առումով:

Ջրհոս

Առաջիկա շաբաթ Ջրհոսները պետք է դուրս գան ստվերից և համարձակորեն ներկայանան աշխարհին։ Հաճելի իրադարձությունները իրենց սպասեցնել չեն տա։ Դուք հնարավորություն ունեք հանդիպելու հրաշալի մարդու, իսկ թե սրտի, հոգու, թե համատեղ բիզնեսի համար՝ կախված կլինի հանգամանքներից, կտեսնեք։ Բայց այդ հարաբերությունները կարող են տարիներ տևել։ Ընդհանուր առմամբ, այս շաբաթն ավելի լավ է նվիրել հարազատների հետ հարաբերությունների բարելավմանը, հանգստին և ինքնաճանաչմանը։ Շաբաթվա երկրորդ կեսին մի՛ զբաղվեք ռիսկային գործունեությամբ. վնասվածքի մեծ հավանականություն կա։ Հանգստյան օրերին, եթե հնարավոր է, ակտիվ զբոսանքներով կամ սպորտով զբաղվեք։

Ձկներ

Աստղերը զգուշացնում են, որ Ձկներն այս շաբաթ ստիպված կլինեն նվիրվել աշխատանքին և դժվար խնդիրների լուծմանը: Եղեք համբերատար, դիվանագետ և հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը: Այժմ ոչ միայն ձեր ճակատագիրը, այլև ձեր սիրելիների բարեկեցությունը կարող է կախված լինել ձեզանից: Չափազանց ուշադիր եղեք մանրուքների նկատմամբ: Ուշադիր ստուգեք ձեզ վերաբերող փաստաթղթերը: Փորձեք գումար չծախսել, դա կարող է շատ օգտակար լինել մոտ ապագայում: Գլխավորը դրական մնալն է և, եթե հնարավոր է, հանգիստ: Առաջադրանքներով տարված՝ մի մոռացեք զբոսանքի և ընդմիջումների մասին:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 814 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 19-25-ը 2025 թ․

19.05.2025
Այս շաբաթ ակտիվորեն իր ընթացքն է սկսում Պլուտոննը. ի՞նչ է սա նշանակում մեզ համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 12-18-ը 2025 թ․

12.05.2025
Շաբաթը սկսվում է լիալուսնով (մայիսի 12-ին), բայց այն բավականին հանգիստ կլինի։ Իսկ շատ նշանների համար՝ նույնիսկ հաջողակ։ Տեսնենք, թե ովքեր են հաջողակների ցուցակում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025
Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025
Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2025 11:10
Սննդաբանները նշել են ուտելուց հետո սուրճ կամ թեյ խմելու աննպատակահարմարությունը։ Այս ընպելիքները խանգարում են երկաթի և այլ սննդանյութերի, ինչպիսիք են ցինկը և մագնեզիումը, կլանումը, ինչը պայմանավորված է տանիններով, որոնք հակասնուցիչներ են։ Ըստ մասնագետների՝ նշված ըմպելիքներն ավելի լավ է օգտագործել ուտելուց առնվազն երկու ժամ հետո։ Նրանք հորդորում են նաեւ հիշել, որ կոֆեինը բացասաբար է ազդում քնի որակի վրա։
05-06-2025 11:07
Ռեփեր Շոն «Դիդի» Քոմբսի շուրջ սկանդալը շարունակում է թափ հավաքել, և սեռական թրաֆիքինգի գործով այժմ հայտնվել է ևս մեկ վկա։ Նախկին էսկորտ Շոն Դիրինգը, որը հայտնի է Սքայլեր կեղծանվամբ, հաստատել է երաժշտի նախկին ընկերուհի Քեսի Վենտուրայի մեղադրանքները՝ ասելով. «Մենք ամեն ինչ արել ենք նրա հրամանով, հակառակ դեպքում կարող էին հետևանքներ լինել»։
05-06-2025 10:49
Ռոմեո Բեքհեմը և Քիմ Թըրնբուլը ավարտել են իրենց հարաբերությունները ամիսներ տևած սիրավեպից հետո։ Ըստ PEOPLE-ի, զույգը բաժանվել է վերջին շաբաթներին։ Բաժանման մասին լուրը հայտնի դարձավ Բեքհեմների ընտանիքում լարվածության ֆոնին։ Աղբյուրը նախկինում PEOPLE-ին ասել էր, որ Ռոմեոյի ավագ եղբոր՝ Բրուքլինի և նրա կնոջ՝ Նիկոլա Պելցի, և ընտանիքի մնացած անդամների միջև կոնֆլիկտ կա։
05-06-2025 08:39
Դակոտա Ջոնսոնը և Քրիս Մարտինը բաժանվել են ութ տարվա հարաբերություններից հետո, հաղորդում է People-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Չնայած զույգի բաժանման մասին լուրեր էին շրջանառվում նաև նախկինում, սակայն դրանք երբեք չէին հաստատվել։ Ներքին աղբյուրները նշում են, որ «այս անգամ դա վերջնական է»:
05-06-2025 01:37
Բրիտանական թագավորական ընտանիքը մշակել էր գործողությունների ծրագիր Քեյթ Միդլթոնի քաղցկեղից մահվան դեպքում: Արձանագրությունը ստացել է նրա ամուսնու՝ արքայազն Ուիլյամի կողմից հորինված կոդային անվանում: Այս մասին հաղորդում է ֆրանսիական Le Figaro թերթը՝ հղում անելով թագավորական ժամանակագիր Բերտրան Դեկերսի «Քեյթ. հենց այն օրը, երբ...» գրքին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2025 թ․

01.06.2025
Ամռան առաջին ամիսը կլինի հետադարձ Պլուտոնի ազդեցության տակ։ Այս ժամանակահատվածը որևէ մեծ խնդիր չի բերի, բայց Պլուտոնը որոշների հունիսը կփչացնի։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2025
Դիտվել է 1182 անգամ
02.06.2025
Դիտվել է 814 անգամ
31.05.2025
Դիտվել է 571 անգամ
03.06.2025
Դիտվել է 286 անգամ
04.06.2025
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster