Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025

Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Խոյ

Շաբաթվա առաջին կեսը կարող է այնպես չընթանալ, ինչպես դուք կցանկանայիք։ Դժվար կլինի կենտրոնանալ, և առավել դժվար կլինի ճիշտ գնահատել իրավիճակը։ Հնարավոր է պատասխանատվությունը ուրիշի վրա դնելու գայթակղություն առաջանա։ Մի՛ տրվեք ձեր սեփական թուլություններին և ջանք գործադրեք։ Երեքշաբթի օրը զգույշ եղեք ձեր առողջության հետ՝ կա մրսածության կամ վարակի վտանգ։ Չորեքշաբթի մի վախեցեք օգնություն խնդրել, եթե իրավիճակը բարդանա։ Շաբաթվա վերջում ավելի ուշադիր եղեք ձեզ մոտ ծագող գաղափարների նկատմամբ. դրանց իրականացումը ապագայում կարող է ձեզ նոր մակարդակի հասցնել։

Ցուլ

Շաբաթն անբարենպաստ է կարևոր և պատասխանատու գործերի համար։ Աստղերը Ցուլերին խորհուրդ են տալիս այս օրերին հատուկ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը և նյարդային համակարգին։ Ճիշտ ամենօրյա ռեժիմը և ժամանակին հանգիստը հաջողության կարևոր բաղադրիչներ են։ Երեքշաբթի օրը կփորձեն ձեզ վրա բարդել ավելորդ հոգսեր ու ուրիշների պարտականությունները. գերծանրաբեռնվածությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Շաբաթվա կեսին հնարավոր են պատահական հանդիպումներ հին ծանոթների հետ։ Ուրբաթ օրը հնարավոր են տհաճ անակնկալներ, այնպես որ մի բարձրաձայնեք կամ մի ցուցադրեք ձեր թույլ կողմերը։ Շաբաթվա վերջում դիվանագիտությունն ու հումորի զգացումը կօգնեն ձեզ դրական դիրքորոշման հասնել։

Երկվորյակ

Երկվորյակների համար լավագույնը կլինի է շաբաթ նվիրել տեղի ունեցողը վերլուծելուն և որոշակի եզրակացություններ անելուն։ Ներկայումս մի՛ փորձեք ուշադրության կենտրոնում լինել և պարզեք ձեր կյանքի ուղղությունը։ Ավելի լավ է գրի առնել շաբաթվա սկզբին հայտնված գաղափարները։ Հետագայում ժամանակ հատկացրեք գտնելու մարդկանց, ովքեր կօգնեն ձեզ դրանք իրականացնել։ Շաբաթվա կեսին ժամանակ հատկացրեք սպորտի և երկար զբոսանքների համար։ Հինգշաբթի ցուցաբերեք ավելի շատ լավատեսություն՝ սա կօգնի իրերը ճիշտ ուղղությամբ ուղղորդել։ Հինգշաբթի և ուրբաթ օրերը հաջողություն կբերեն ժամադրություններում, և նույնիսկ այն հարաբերությունները, որոնցից գրեթե հրաժարվել եք, կարող են ծաղկել նոր թափով։

Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար հատուկ կարողությունների բացահայտման շաբաթ է։ Բաց եղեք իրենց ոլորտի արհեստավարժների հետ շփվելու համար. կա մեծ հնարավորություն ինչ-որ օգտակար բան սովորելու և այն ձեր սեփական օգտին կիրառելու համար։ Երեքշաբթին հիանալի է երկարաժամկետ նախագծեր սկսելու համար։ Շաբաթվա կեսին ամեն ինչ կարող է չընթանալ ըստ ծրագրի. պատրաստ եղեք արագ հարմարվելուն։ Ուրբաթ օրը հնարավոր են ֆինանսական դժվարություններ և տարբեր աղբյուրներից գումար ստանալու ուշացումներ։ Հանգստյան օրերին հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ և փորձեք բավարար քնել։

Առյուծ

Շաբաթվա առաջին կեսը Առյուծների համար լավ հնարավորություններ կբերի։ Բախտը ձեր կողմը կլինի, բայց դուք պետք է իմաստուն և նախաձեռնող լինեք։ Երեքշաբթի ստեղծագործաբար լուծեք առօրյա խնդիրները։ Չորեքշաբթին հիանալի օր է ձեր մասին հայտարարելու և նոր հորիզոններ ուղղորդվելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է թիմային աշխատանքի համար։ Ուրբաթ օրը ուշադրություն դարձրեք ձեր հարազատներին և անհրաժեշտության դեպքում օգտակար խորհուրդներ տվեք։ Շաբաթավերջը բարենպաստ է խզված կապերը վերականգնելու և ոգեշնչման նոր աղբյուրներ գտնելու համար։

Կույս

Այս շաբաթը Կույսի նշանի տակ ծնվածների համար հարմար է գիտելիքներ ձեռք բերելու, խոստումնալից նախագծեր սկսելու և նոր հարաբերություններ սկսելու համար։ Նույնիսկ ձեզ համար անծանոթ բիզնեսում դուք կկարողանաք որոշակի հաջողությունների հասնել։ Նախկին ջանքերը նույնպես արդյունքներ կտան։ Երեքշաբթի հնարավորություն կլինի փոխելու ձեր գործունեության ոլորտը կամ ցուցադրելու ձեզ։ Չորեքշաբթի օրը մի վստահեք նրանց, ում բավականաչափ լավ չեք ճանաչում։ Շաբաթվա երկրորդ կեսին դուք առանձնապես խարիզմատիկ և հանճարեղ կլինեք ։ Օգտվեք անձնական կյանքում ձեզ ընձեռված յուրաքանչյուր հնարավորությունից։

Կշեռք

Կշեռքների համար այս շաբաթ սպասվում է բարդ և հակասական իրավիճակ։ Դուք կարող եք ստիպված լինել անհապաղ որոշումներ կայացնել և գործել՝ առանց անցյալի փորձը հաշվի առնելու։ Եղեք շարժուն և արագաշարժ։ Երկուշաբթի վերահսկեք ձեր զգացմունքները և խուսափեք կոնֆլիկտներից։ Շաբաթվա կեսին կարող են դժվարություններ առաջանալ հասարակական և անձնական շահերը համատեղելու հարցում։ Հինգշաբթին սպառնում է անբարենպաստ օր լինել, փորձեք չգործել իմպուլսիվ և չփնտրել արկածներ։ Հանգստյան օրերին ավելի լավ է նվազեցնել ակտիվությունը և չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Կարիճ

Այս շաբաթ Կարիճների համար շատ բաներ կարող են լիովին սխալ ընթանալ։ Ավելի լավ է չպնդել ձերը և տեսնել, թե ինչպես է ամեն ինչ ինքնուրույն ստացվում։ Շաբաթվա սկզբին կարող եք բախվել բամբասանքների կամ վեճերի։ Հուզականորեն մի՛ արձագանքեք։ Չորեքշաբթի օրը մի վստահեք ձեզ հասնող տեղեկատվությանը և, եթե հնարավոր է, մի ստորագրեք կարևոր թղթեր։ Հինգշաբթի կատարեք հին խոստումը կամ մարեք պարտքը։ Շաբաթվա վերջում ընկերների հետ հանդիպումը կամ լիովին մենակ մնալը կօգնի թեթևացնել սթրեսը՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որ միջավայրն է ձեզ ավելի արագ էներգիայով լցնում։

Աղեղնավոր

Այս շաբաթն Աղեղնավորների համար խոստանում է պայծառ լինել։ Հնարավոր են հաճելի անակնկալներ և փոփոխություններ։ Բայց զգույշ եղեք, որ չսկսեք ապրել ուրիշի կյանքով և չմասնակցեք այնպիսի նախագծերի, որոնք մոտ չեն ձեր ոգուն։ Երեքշաբթի կարող եք հայտնվել սկանդալի կենտրոնում՝ ավելի զուսպ եղեք։ Չորեքշաբթի ստիպված կլինեք գործել որպես թիմ, մի՛ քաշեք վերմակը ձեզ վրա և մի՛ սեփականացրեք ուրիշների արժանիքները։ Ուրբաթ օրը որևէ առաջադրանք մի հետաձգեք ավելի ուշ շրջանի, հակառակ դեպքում չեք կարողանա խուսափել մեծ ծավալի աշխատանքից։ Հանգստյան օրերին կարող է անտարբերություն սկսվել կամ պարզապես ձեր տրամադրությունը փչանալ։ Ժամանակ հատկացրեք ձեր սիրելի հոբբիին, և ամեն ինչ լավ կստացվի։

Այծեղջյուր

Շաբաթվա առաջին կեսին ձեր ստեղծագործական ունակությունները զգալի եկամուտ կբերեն։ Երկուշաբթին լավ օր է նոր մեկնարկների համար։ Արագ կկարողանաք հաղթահարել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները։ Չորեքշաբթի կարող եք դառնալ չափազանց զգայուն և խոցելի։ Վերահսկեք ձեր հույզերը և խուսափեք շփվելուց նրանց հետ, ովքեր ձեզ մոտ բացասական արձագանք են առաջացնում։ Հինգշաբթի ճակատագրական սխալների հավանականությունը կաճի։ Հետևաբար, մի՛ կայացրեք շտապողական որոշումներ և չմտածված գործողություններ մի՛ կատարեք։ Ուրբաթ օրը նախընտրելի է աշխատել լռության և մենության մեջ։ Եվ ընդհակառակը, հանգստյան օրերն ավելի լավ է անցկացնել նրանց հետ, ովքեր ձեզ ոգեշնչում են։

Ջրհոս

Ջրհոսների համար շաբաթը կարող է լինել փոփոխություններով և հետաքրքիր իրադարձություններով լի։ Առաջին հերթին սա կվերաբերի աշխատանքին, կարիերային և ֆինանսներին։ Հույսներդ մի՛ դրեք որևէ մեկի վրա, բացի ինքներդ ձեզանից։ Գլխավորը՝ հստակ հասկանալն է, թե ինչ եք ուզում և ուր պետք է գնաք։ Երեքշաբթի կարող է լարված իրավիճակ ստեղծվել՝ ամեն ինչին արձագանքեք առանց հույզերի, սառնասրտությամբ։ Ուրբաթը հիանալի է ընկերների հետ անկեղծ զրույցի համար։

Ձկներ

Հավանականություն կա, որ այս շաբաթ վերջապես կզգաք գարնանային ոգին։ Չնայած ամառն արդեն շեմին է, իսկ ձեր մետ գարուն կլինի։ Երեքշաբթի գայթակղիչ առաջարկ կստանաք։ Հնարավոր է՝ ստիպված լինեք համատեղ ստեղծագործական նախագիծ անել կամ հետաքրքիր ճանապարհորդություն պլանավորել։ Բաց մի թողեք այս հիանալի հնարավորությունը։ Սա այն շաբաթն է, երբ ցանկությունները կարող են համընկնել հնարավորությունների հետ։ Չորեքշաբթի նախաձեռնող եղեք և դրսևորեք ձեզ։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին ժամանակ հատկացրեք ձեր հետաքրքրություններին՝ ընդլայնեք գիտելիքները կամ ստեղծեք ինչ-որ նոր և գեղեցիկ բան։ Շաբաթ և կիրակի օրերին զգույշ եղեք ճանապարհներին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2237 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 14-20-ը 2025 թ․

14.07.2025
Կենդանակերպի բոլոր նշանները դժվարություններ կունենան։ Սակայն, եթե ուշադիր գործեք և լսեք ձեր ներքին ձայնին, կարող եք խուսափել բազմաթիվ խնդիրներից։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 7-13-ը 2025 թ․

07.07.2025
Հակասական շաբաթ է կենդանակերպի շատ նշանների համար։ Աստղերը զգուշացնում են, որ Մերկուրիի հետադարձ շարժման շրջանի սկսվելուց առաջ, կենդանակերպի կեսի համար ամեն ինչ այդքան էլ լավ չի ընթանա։ Բոլոր մանրամասները՝ մեր աստղագուշակում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-07-2025 09:51
Անջելինա Ջոլիի ավագ կենսաբանական դուստրը տեղափոխվել է նրա տնից, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի տվյալներով՝ Շայլոն, ով անցյալ տարվա մայիսին դարձավ 19 տարեկան, այժմ ապրում է իր մտերիմ ընկերուհու՝ պարուհի Քեոնի Ռոուզի հետ:
19-07-2025 09:44
Դենիզ Ռիչարդսը պնդում է, որ բազմիցս ենթարկվել է ընտանեկան բռնության իր ամուսնու՝ Աարոն Ֆիպերսի կողմից, ով մեկ շաբաթ առաջ ամուսնալուծության հայց է ներկայացրել իրենից: Դերասանուհին և OnlyFans-ի մոդելը ոստիկանությանը տրամադրել է հարձակման լուսանկարները և ստացել արգելող որոշում՝ ամուսնուն իրեն մոտենալը կանխելու համար: 54-ամյա Ռիչարդսը դատական հայց է ներկայացրել ամուսնու դեմ և հայտարարությանը կցել է 2022 թվականին արված իր աչքի կապտուկների լուսանկարները:
19-07-2025 09:36
Ձկան յուղի պատիճների մեջ պարունակվող օմեգա-3 ճարպաթթունների ցածր չափաբաժինները կարող են նվազեցնել էպիլեպսիա ունեցողների նոպաների հաճախականությունը, ինչը տեղի չի ունենում դեղորայքային բուժման միջոցով: Օրական ձկան յուղի երեք պատիճները (օմեգա-3 ճարպաթթուների մոտ 1080 միլիգրամ) բավարար է, որպեսզի ի հայտ գան դրական արդյունքներ:
18-07-2025 09:42
Կոֆեինը կարող է կանխել խրոնիկական սթրեսի հետևանքով առաջացած դեպրեսիայի զարգացումը՝ փոխազդելով աղիների և ուղեղի միջև կապի վրա։ Չինաստանում նման եզրակացության են հանգել Չունցինի բժշկական համալսարանի գիտնականները։ 
18-07-2025 09:36
Չինաստանի Նանկին քաղաքում (Ցզյանսու նահանգ) ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ՝ Ցզյաո մականունով, որը առցանց հայտնի է որպես «Կարմիր քույր»։ Հետաքննիչների տվյալներով՝ տղամարդը, որը հագնվել է կնոջ պես, սեռական հարաբերություն է ունեցել տղամարդկանց հետ, ապա գաղտնի նկարահանել է միջադեպը և առցանց վաճառել է անպարկեշտ տեսանյութերը։ Նա պնդում է, որ քնել է ավելի քան 1000 տղամարդու հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Օդերով» երգի տեսահոլովակը։ Նոր աշխատանքը երգչուհին համահեղինակել է A. Chilla-ի հետ, ռեժիսորն է Աղավնի Մանուկյանը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.07.2025
Դիտվել է 878 անգամ
15.07.2025
Դիտվել է 431 անգամ
17.07.2025
Դիտվել է 272 անգամ
19.07.2025
Դիտվել է 158 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster