Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Տղամարդկանց 5 տեսակ, որոնց մենք սխալմամբ համարում ենք թույլ և մերժում

15.05.2025

Տղամարդու համար բավականին հեշտ է «թույլ մարդու» տպավորություն ստեղծել. նա պարզապես պետք է զիջի կնոջը, լինի նրբանկատ, բաց և առատաձեռն։ Հոգեբանները բացատրել են, թե ինչու նրանք, ում մենք որպես թույլ ենք ընկալում, իրականում այդպիսին չեն։

Տիպ 1․ զիջողականություն

Ամենից հաճախ մենք փոխզիջման գնալու պատրաստակամությունը շփոթում ենք թուլության հետ։ Իմանալով որոշ կանանց այս բնութագիրը՝ շատ մասնագետներ տղամարդկանց կոչ են անում «չխոնարհվել, հակառակ դեպքում կինը կհիասթափվի և կհեռանա»։

Իրականում, առողջ հարաբերությունների ամենակարևոր բաղադրիչներից մեկը երկու կողմերի երկխոսության մեջ մտնելու կարողությունն է։ Հավասարակշռված հարաբերություններում չի կարող լինել «ես տղամարդ եմ, և ինչպես ասացի, այդպես էլ կլինի» միտքը, կամ բռունցքը սեղանին խփելը։

Այսպիսով, եթե դուք տղամարդուն խնդրել եք չուշանալ կամ չանել ձեզ համար տհաճ այլ բան, և նա ուրախությամբ համաձայնվել է, ապա դա ամենևին էլ այն պատճառով չէ, որ նա թույլիկ է, ենթարկվող է ու պատրաստ է դառնալ խոնարհ ծառա, այլ այն պատճառով, որ նա հարգում է ձեզ, և դուք, ինչպես նաև ձեր խնդրանքները կարևոր են նրա համար։

2-րդ տեսակ․ նրբություն

Նա սիրով շոյում և գրկո՞ւմ է փոքրիկ փափուկ կատվիկներին, ժպտալով փոքրիկների համար «այծի է նմանակ՞ում», սիրո՞ւմ է գրկախառնություններ։ «Հորթի քնքշություն»․ սա է մեր բացասական արձագանքը տղամարդկանց սենտիմենտալությանը։

Բայց դուք, հավանաբար, երազո՞ւմ եք ընտանիքի մասին։ Եվ կցանկանայիք ունենալ մի կողակից, որը կխնամի երեխաներին և կլինի տան ջերմ արևը, այլ ոչ թե սառը, անհասանելի հաճարենի, որին մատով չես կարող դիպչել։

Ընտանեկան կյանքը ենթադրում է զուգընկերների որոշակի առանձնացում միմյանց հետ, գոնե կյանքի այնպիսի ժամանակահատվածներում, ինչպիսին է ծննդաբերության արձակուրդը։ Հավատացեք, շատ անհարմար կզգաք, եթե դուք՝ խոցելի և օգնության կարիք ունեցող, շրջապատված լինեք անբարյացակամ և մեկուսացված մեկով։ Դուք գրկախառնություններ կցանկանաք, իսկ տղամարդու խաղացանկը կներառի միայն երկու դեր՝ շատ փշոտ ոզնի կամ մի փոքր թուլացած, բայց միևնույն է՝ ծակող, անհասանելի ոզնի։

Տիպ 3․ Էսթետ

600x400

Ձյունածածկ լեռների վրա վարդագույն արշալույսի տեսարանից արցունքակալվելը նրան բնորոշ ոճն է։ Նա նաև սիրում է արվեստի գործեր և դրանք ներկայացնող թանգարանները։ Նա հերոսաբար կանգնել է Վան Գոգի ցուցահանդեսի երկար հերթում։ Հնարավոր է՝ օպերայի, սիմֆոնիկ երաժշտության կամ բալետի սիրահար լինի։

Կանայք հաճախ բողոքում են, որ թատրոններում և թանգարաններում հազվադեպ են տեսնում տղամարդկանց։ Բայց մի՞թե մենք ինքներս չենք փակել նրանց բոլոր ճանապարհները դեպի արվեստի տաճարներ։ Մի կողմից, մենք երազում ենք ունենալ մի ուղեկից, որի հետ կարող ենք կիսվել մեր մշակութային հետաքրքրություններով։ Մյուս կողմից, գեղեցկության հանդեպ սերը, լինի դա գեղատեսիլ բնություն, թե համերգներով թանգարաններ, մենք համարում ենք թուլության նշան։ Ի վերջո, եթե մենք ինքներս ենք ուզում վայելել գեղեցկությունը, ապա ինչո՞ւ ենք զրկում տղամարդկանց այս իրավունքից։

Տիպ 4․ բաց խառնածք

Մեր մշակույթում այնքան էլ ընդունված չէ խոսել ունեցած զգացմունքների մասին։ Թեև կնոջ համար դեռևս ներելի է խոստովանել, որ ինքը տխուր է, վախեցած կամ անհանգիստ, տղամարդու պարագայում դա անհանդուրժելի է։ Նա պարզապես միշտ պետք է լինի օլիմպիական հանգստությամբ, անվախ և անսասան։

Իրականում, միայն հոգեոպատներն են իսկապես անվախ։ Նրանց ուղեղի ճակատային բլթակները վնասված են, և հենց այս առանձնահատկությունն է, որը նրանց թույլ է տալիս առանց անվտանգության սարքավորումների պատշգամբով բարձրանալ տասներկուերորդ հարկ կամ ծիծաղելով փախչել զինված ոստիկաններից։

Կենդանի և առողջ մարդը զգում է և՛ վախ, և՛ տխրություն, գիտակցում է այդ հույզերն ու կարող է խոսել դրանց մասին։ Բայց նա նաև կարողանում է գործել ի հեճուկս դրանց, հաղթահարել բացասական հույզերը։

Տիպ 5․ մեծահոգություն

600x400

Մեզանից շատերի ընտանիքում կան խորհրդային և հետխորհրդային նախնիներ, ովքեր ստիպված են եղել ապրել դժվարին ժամանակներում։ «Կյանքի փորձ ունեցող» իդեալական մարդը համարվում է նա, ով կարողանում է հակադարձել ուրիշներին և պաշտպանել իրեն։ Հնարավոր է՝ ընտանիքից ինչ-որ մեկը ձեզ խորհուրդ է տվել փնտրել հենց այսպիսի ամուսին՝ հնարամիտ, որի հետ չեք կորչի։ Ահա թե ինչու մեզ տարօրինակ է թվում ցանկացած մեկը, ով այլ կերպ է վարվում։ Ով պատրաստ է ոչ միայն վերցնել, այլև գիտի տալ։

Մեծահոգությունը միայն նյութական առատաձեռնությունը և անվերջ նվերները չեն։ Այն նաև ներելու, վրեժ չլուծելու, չարիքին ավելի մեծ չարիքով չպատասխանելու պատրաստակամությունն է։ Եթե դուք անմիջապես չեք հարվածում վիրավորողի ծնոտին, այլ պարզապես խղճահարությամբ եք նայում նրան, խոսքը թուլության մասին չէ, այլ ինքնահարգանքի։ Նա պատրաստ չէ իջնել անտաշի մակարդակին։

Եվ հենց այդ պատճառով էլ նա չի սպառնում դանակով կտրել հարևանի կոկորդը՝ պահանջելով, որ նա անմիջապես վերադարձնի մինչև աշխատավարձի օրը փոխառած պարքը։ Նա հասկանում է, որ եթե մարդը հարգում է իրեն, ապա կվճարի պարտքը՝ առնվազն իր արժանապատվությունը պահպանելու համար։ Իսկ եթե ոչ, ապա անիմաստ է դա նույնիսկ դանակով պահանջելը։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4327 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1534 անգամ
13.05.2026
Դիտվել է 326 անգամ
15.05.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster