Այս մանիկյուրի օգնությամբ կարող եք ստանալ աննման եղունգներ՝ բառի ուղիղ իմաստով. ոչ մի պատկեր նույնությամբ չի կրկնվում, որքան էլ չարչարվեք: Հենց սա է ջրային մանիկյուրի գրավչությունը և առանձնահատկությունը: Առաջարկում ենք հետևել տեխնոլոգիային և անպայման փորձել տնային պայմաններում:
Առաջին հերթին Ձեզ պետք են գունավոր լաքեր' մեկը մուգ, մյուսը նույն գույնի բաց կամ լրիվ այլ երանգ: Այնուհետև մի բաժակ տաք ջուր, փայտիկ:
Ջրի մեջ սկսում եք կաթեցնել Ձեր ընտրած գունավոր լաքի ամենամուգ գույնը, հետո մեկընդմեջ բաց և մուգ, մինչև ստանաք հետաքրքիր հաջորդականություն: Այնուհետև բարակ փայտիկի օգնությամբ սկսում եք ինչ-որ պատկեր ստանալ ջրի վրա' ծաղիկ, գծեր կամ լրիվ այլ պատկեր' ըստ Ձեր երևակայության: Եթե արդեն գիտեք՝ հատվածն եք ուզում լինի եղունգի վրա, եղունգը հակառակ պահելով հպում եք ջրին, լաքը միանգամից դաջվում է ոչ միայն եղունգի վրա, այլ նաև մատների: Հոգ չէ, Դուք ստացեք բոլոր նկարները Ձեր եղունգի վրա, իսկ մնացածն ացետոնի միջոցով կմաքրեք մատներից: Բոլոր եղունգները լաքապատելուց հետո, քսեք ամրացնող անգույն լաք, և վերջ: Ձեր օրիգինալ եղունգները կխոսեն Ձեր իսկ օրիգինալության մասին:
27-06-2026 12:03 Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37 84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01 Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05 Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08 Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ: