Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 21-27-ը 2025 թ․

21.04.2025

Օրացույցը կամաց-կամաց մոտենում է նորալուսնին, որն այս անգամ ընկնում է կիրակի: Սա շատ հարմար է՝ աստղերը կնախընտրեն նրանց, ովքեր ցանկանում են երկուշաբթի սկսել նորացման շրջանը։ Բայց դա ավելի ուշ, իսկ մինչ այդ դուք այս շաբաթ պետք է նախ ձերբազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է. եկեք դա անվանենք բեռնաթափում: Որոշ բաներ դուք ինքներդ կնետեք, իսկ ինչ–որ բաներ ուրիշները կվերցնեն:


Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պետք է դադարեն անչափ երկար մտածել յուրաքանչյուր քայլի մասին և սկսեն գործել։ Բոլոր ուղղություններով արագ հարձակման անցեք: Երկուշաբթի կատարեք այն քայլը, որից վախենում էիք և ձեր մասին ավելի բարձր հայտարարեք: Միջավայրը հարմար է փոստաթղթերի և տեղեկատվության հետ աշխատելու համար։ Ուրբաթ օրն արձագանքեք օգնության կամ խորհուրդների խնդրանքներին՝ դուք կարող եք շատ կարևոր դեր խաղալ սիրելիի ճակատագրում: Հանգստյան օրերին ավելի շատ ստեղծագործականություն մտցրեք ձեր կյանք, ձեր հանգիստը պետք է երկար ժամանակ հիշվող լինի՝ անվասկավառակ քշեք կամ ֆոտոսեսիայի մասնակցեք:

Ցուլ

Ցուլեր, այս շաբաթ ձեզ համար կարևոր է միայնակ չլինելը։ Շրջապատեք ձեզ համախոհ և դրական մարդկանցով: Մի վախեցեք բարձրաձայնել ձեր մտահոգություններն ու կասկածները և մի հրաժարվեք օգնությունից։ Երեքշաբթին բարենպաստ է ելույթների, հարցազրույցների և գործնական բանակցությունների համար։ Հինգշաբթի օրը հարմար է երկար սպասված գնումներ կատարելու համար։ Շաբաթվա վերջը նպաստավոր է տանը մնալը և ձեզ դուր եկած գործերին հնարավորինս շատ ժամանակ տրամադրելը։ Կիրակի օրը հարմար է ֆիզիկական ակտիվության բարձրացման համար՝ լինի դա մարզասրահ, հեծանվավազք, թե լող:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները կկարողանան կարգավորել բարդ ու առկախ հարցերը։ Երկուշաբթի օրը պատրաստ եղեք ձեր նպատակին հասնելու համար ավելի շատ ջանքեր գործադրել, քան պլանավորել եք: Չորեքշաբթի կարող է առիթ ստեղծվել ելույթ ունենալու, որը երկար կհիշվի շրջապատի կողմից։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսումնառության և մտահորիզոնն ընդլայնելու համար։ Բայց եթե ձեզանից խորհուրդ են խնդրում, աշխատեք խուսափել դրանից, այլապես հետո ձեզ կմեղադրեն, եթե ոչինչ չստացվի։ Շաբաթ օրը հատկապես ըմբռնող եղեք՝ ձեր սիրելին կցանկանա ձեզ փորձել։ Աշծատեք չհակամարտել։

Խեցգետին

Շաբաթը Խեցգետինների համար դրական կլինի փողի և ձեռքբերումների առումով։ Երկուշաբթի և երեքշաբթի ժամանակ տրամադրեք մտածելու ձեր քայլերի ու ծրագրերի մասին և գնահատեք մոտ ապագայի ձեր եկամուտներն ու ծախսերը: Մտածեք, թե ինչպես լավ ներդրում կատարել ձեր կերպարում՝ նորաձև սանրվածք, զգեստապահարանի թարմացում կամ մատնահարդարում: Չորեքշաբթի մի խուսափեք գործնական բանակցություններից, նույնիսկ, եթե վստահ չեք լավ արդյունքի վրա։ Հինգշաբթի օրը կարող եք նորություններ ու արդյունքներ ակնկալել վաղուց կատարված աշխատանքից։ Շաբաթվա երկրորդ կեսին, հնարավորության դեպքում, ավելի մեծ ուշադրություն դարձրեք ձեր տունը կարգի բերելու վրա:

Առյուծ

Այս շաբաթ Առյուծները կարող են իրենց թույլ տալ ինքնաբուխ գործողություններ և զվարճանալ առանց որևէ հատուկ պատճառի: Շաբաթվա առաջին կեսին հասարակության մեջ ավելի շատ խոսեք ձեր մասին, հետաքրքրվեք ուրիշներով և առանց որևէ պատճառի փոքրիկ տոնակատարություն կազմակերպեք: Շաբաթվա երկրորդ կեսին ինչ-որ բան փոխեք ձեր միջավայրում։ Վերլուծեք նրանց, ում հետ երկար ժամանակ հակամարտության մեջ եք և հրաժարվեք այնպիսի հաղորդակցությունից, որը խլում է ձեր էներգիան: Ուրբաթ օրը մի վախեցեք մեծ մասնագիտական նախագիծ ստանձնել: Շաբաթ օրը ձեր ծրագրերը կարող են տապալվել՝ այստեղ ապավինեք ճակատագրի կամքին:

Կույս

Այս նշանի ներկայացուցիչների համար կենսական էներգիայի մակարդակն այս շաբաթ բարձր կլինի, և դուք հեշտությամբ կհասցնեք բարդ գործերը։ Սակայն պլաններ կազմելիս հատկապես զգույշ եղեք։ Շաբաթվա սկզբին կկարողանաք օգնել մտերիմներից մեկին, սակայն ձեզ հարկավոր կլինի ցույց տալ ձեր ողջ դիվանագիտությունը։ Երեքշաբթի առանձնապես կարևոր գործեր մի ստանձնեք։ Հինգշաբթի օրը պատրաստ եղեք այն փաստին, որ ձեզ առաջին անգամ չեն լսի կամ չեն հասկանա. մի հապաղեք կրկնել ձեր խնդրանքները և հանգիստ բացատրել, թե ինչ եք ուզում: Ուրբաթ օրը կատարեք բոլոր փոքր գործերը և ընդունեք ցանկացած օգնություն: Կիրակի բարձրացրեք ձեր տրամադրությունը՝ գնալով կինոթատրոն կամ զբոսնելով։

Կշեռք

Շաբաթվա առաջին կեսին Կշեռքները պետք է հատուկ իմաստություն և համբերություն դրսևորեն՝ դրա համար վարձատրությունը երկար սպասեցնել չի տա: Երեքշաբթի փնտրեք շփվելու ցանկացած հնարավորություն։ Երկխոսություններում դուք կգտնեք խնդիրների լուծման բանալիներ։ Մի վախեցեք դրանք անմիջապես կիրառել: Շաբաթվա կեսին մի զսպեք ձեր էմոցիաները, թողեք դրանք ազատագրվեն, նույնիսկ, եթե դա հանգեցնի սկանդալի կամ արցունքների։ Շաբաթվա երկրորդ կեսը հատկապես բարենպաստ է բնության հետ շփվելու համար. հնարավորության դեպքում գնացեք ամառանոց կամ գետափ, երեխաներին տարեք կենդանաբանական այգի կամ անտառում կերակրեք թռչունների:

Կարիճ

Մեծ կորուստների շաբաթ է։ Նախ՝ ժամանակի առումով։ Դուք կհանդիպեք քաղաքի բոլոր «խցանումներին», ժամեր կանցկացնեք հերթերում և դեռ ստիպված կլինեք մասնակցել անարդյունավետ հանդիպումների, որտեղ դատարկ խոսակցություններ կլինեն։ Չորեքշաբթի և հինգշաբթի մեծ է գումար կորցնելու վտանգը՝ մեծ գումարներ ձեզ մոտ մի՛ պահեք, պարտքով փող մի՛ տվեք կամ հանպատրաստի գնումներ մի կատարեք։ Ուրբաթ օրը սիրելիի հետ կարող եք տհաճ զրույց ունենալ՝ աշխատեք չպարզել, թե ով է ավելի շատ մեղավոր, և կկարողանաք փրկել իրավիճակը: Հանգստյան օրերին մի հրաժարվեք օգնելուց և ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների, հատկապես երեխաների հետ:

Աղեղնավոր

Աղեղնավորների հմայքն ու դրական էներգիան այս շաբաթ բարձր մակարդակի վրա կլինեն։ Օգտագործեք սա հնարավորինս շատ հարցեր լուծելու և ճիշտ մարդկանց ձեր կողմը գրավելու համար: Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին հնարավորինս զբաղվեք անտեսված հարցերով։ Հինգշաբթի օրը որոշ ժամանակ տրամադրեք ձեր շուրջապատող տարածքը բարելավելու համար, հատկապես, եթե երկար ժամանակ ցանկանում եք ինչ-որ բան բարելավել, բայց երբեք հերթը դրան չի հասել: Հիմա ճիշտ ժամանակն է։ Շաբաթվա կեսին գնացեք ժամադրության և բարելավեք ձեր անձնական կյանքը։ Կիրակի օրը բարենպաստ է հանգստի մանրամասն պլանավորման և ճանապարհորդական երթուղիներ ընտրելու համար։

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները կարող են ցանկություն ունենալ ճոխ և լիարժեք ապրել, ցույց տալ, թե ով են իրեբք և ինչի են ընդունակ, ինչպես նաև կատարել գնումներ, որոնք կընդգծեն իրենց կարգավիճակը։ Մի տրվեք այս ազդակներին. աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթն անցկացնել մկան պես հանգիստ և հնարավորինս անձայն: Չորեքշաբթի հնարավորություն կունենաք ինչ-որ բան արմատապես փոխել աշխատավայրում կամ անձնական կյանքում. պատրաստ եղեք լուրջ խոսակցության։ Հինգշաբթի երեխաները կամ հարազատները կարող են մեծ ուշադրություն գրավել։ Շաբաթվա երկրորդ կեսին բարենպաստ են կարճատև ճանապարհորդությունները և դեկորացիայի ցանկացած փոփոխություն։

Ջրհոս

Ջրհոսները պետք է ավելի ուշադիր լինեն ճակատագրական նշանների նկատմամբ. այս շաբաթ աստղերը ձեզ կուղարկեն շատ հարցերի պատասխաններ և հետագա գործողությունների ցուցումներ: Ուշադրություն դարձրեք առաջխաղացումներին, վերջին րոպեի գործարքներին և մի անտեսեք ընկերների ու գործընկերների անսպասելի առաջարկները: Շաբաթվա առաջին կեսին աշխատեք ռիսկի չդիմել հատկապես ֆինանսական հարցերում։ Իսկ հինգշաբթի օրը զսպեք ձեր էմոցիաները և կտրուկ քայլեր մի արեք․ նույնիսկ եթե ձեր նախկինը հայտնվի, կամ ձեր ղեկավարը նյարդերի վրա ազդի՝ աշխատեք շատ բան չասել: Հանգստյան օրերին ավելի շատ ժամանակ անցկացրեք դրսու, կարելի է նաև աշխատել ձեր արտաքին տեսքի բարելավման վրա:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները պետք է ցանկացած միջոց գտնեն նյարդային համակարգը հանգստացնելու և իրենց կարգի բերելու համար: Փորձեք բոլոր այն ուղիները, որոնք հասանելի են ձեզ՝ ինքներդ ձեզ գոհացնելու համար: Կարգավորեք ձեր շուրջը գտնվող տարածքը և սահմանափակեք շփումը նրանց հետ, ովքեր խախտում են ձեր հավասարակշռությունը: Երեքշաբթի հարմար է կոսմետիկ պրոցեդուրաների և գեղեցկության սրահներ այցելելու համար։ Չորեքշաբթի սպորտով զբաղվեք կամ գնացեք լողավազան։ Ուրբաթ օրը ձեռնպահ մնացեք ձեր կարծիքը հայտնելուց, այլապես լրացուցիչ խնդիրներ կավելացնեք, որոնք հիմա ձեզ բացարձակապես պետք չեն: Շաբաթն իդեալական է ընկերների հետ հանդիպման, իսկ կիրակին գեղեցիկ ու ռոմանտիկ ժամադրության համար: Թույլ տվեք ձեզ հանգստանալ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5192 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
14-08-2026 14:15
Հարրի Փոթթերի շարքի դերասանական կազմը շարունակում է համալրվել նոր անուններով։ Այս անգամ դերասանական կազմին է միացել Նիկոլաս Հոլթը, ով «X-Men», «Warm Bodies», «The Favourite» և այլ հաջողված նախագծերի աստղն է։ Նա կխաղա Ոսկեգույն Լոքհարթի՝ Հոգվարթսի ամենակատակերգական «Պաշտպանություն մութ արվեստներից» դասախոսի և գրողի դերը։
14-08-2026 14:09
Բիլ Գեյթսի կրտսեր դուստրն արդեն երկու ամիս է, ինչ սկանդալի կենտրոնում է։ Հուլիսի սկզբին Ֆիբի Գեյթսի Phia ստարտափը կասկածվում էր ուրիշների վաճառքից շահույթ ստանալու մեջ։ Հարթակը գրպանել էր գործընկերների միջնորդավճարները, ինչը, ըստ աղջիկների, «տեխնիկական խափանում» էր։ Այնուամենայնիվ, այժմ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք տեղյակ էին այս թաքնված մեխանիզմի մասին. նրանց նամակագրության սքրինշոթները արտահոսել են լրատվամիջոցներ։
14-08-2026 06:19
Օգոստոսի 14-ին իր ծննդյան օրն է նշում  Հոլի Բերին: Հոլիվուդյան կուռքը, երկու երեխաների մայրը և հայտնի «Կատու-կինը» 60 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի: «Ես համոզված եմ, որ սննդի մասին պետք է խոսել վաղ տարիքից և օրինակ ծառայել», - նշում է նա:
14-08-2026 04:12
Վերջերս սոցիալական ցանցերում իրարանցում էր Արիանա Գրանդեի կտրուկ քաշի կորստի պատճառով։ Այժմ Ջեննա Օրտեգան նույնպես ուշադրության կենտրոնում է հայտնվել. երկրպագուները դերասանուհուն մեղադրում են ծայրահեղ քաշի կորստի մեջ և նույնիսկ կասկածում նրան Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Սա տեղի է ունեցել Esquire-ի համար վերջերս տված տեսահարցազրույցից հետո, որի ընթացքում Ջեննան մասնակցել է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանումների։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1114 անգամ
08.08.2026
Դիտվել է 477 անգամ
12.08.2026
Դիտվել է 243 անգամ
14.08.2026
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster