Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 14-20-ը 2025 թ․

14.04.2025

Լիալուսնից անմիջապես հետո (ապրիլի 13) շաբաթը հեշտ և հիմնականում հաճելի կլինի։ Բայց, ցավոք, ոչ բոլորի համար: Բախտը կշրջվի որոշ նշաններից, և նրանք ստիպված կլինեն հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

Խոյ

Խոյ նշանի ներկայացուցիչները կունենան հակադրությունների մեկ շաբաթ՝ երբեմն սառը ցնցուղ, երբեմն՝ ճակատագրի նվերներ։ Եթե դուք զբաղվում եք ձեր սեփական նախագծերով կամ բիզնեսով, ապա շաբաթվա սկզբին կարող են փոքր դժվարություններ լինել։ Բայց եղեք համառ, ավելացրեք էնտուզիազմ, և ամեն ինչ կստացվի։ Երեքշաբթի երեխաները կամ հարազատները կարող են հատուկ ուշադրություն պահանջել՝ աջակցեք նրանց: Չորեքշաբթի առանձնահատուկ հոգ տարեք ձեր առողջության մասին՝ մի փորձեք անծանոթ ուտեստներ և մի անտեսեք տհաճ ախտանիշները։ Կիրակի օրը որոշ ժամանակ հատկացրեք ինքնավերլուծությանը և փորձեք հասկանալ՝ գո՞հ եք ձեր կյանքում ամեն ինչից։ Եթե որոշել եք ինչ-որ բան փոխել, մի հետաձգեք այն շատ երկար:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը հիանալի տրամադրություն կունենան։ Պոզիտիվության պատճառներ նույնպես կլինեն, եթե տեղում չնստեք։ Բացահայտեք հանգստի նոր վայրեր և պլանավորեք ապագա ճանապարհորդությունները: Ուշադիր եղեք ձեր առողջության և հոգեկան զգացմունքների նկատմամբ։ Մի արեք բան, որն իրականում չեք ցանկանում: Նույնիսկ, եթե ձեզ համար կարևոր մեկը դա խնդրի: Երեքշաբթի մի անտեսեք ընկերների հանդիպման հրավերները, նրանք կարող են ձեզ համար կարևոր տեղեկություններ ունենալ: Հինգշաբթին բարենպաստ է կրթվելու և նոր բաներ սովորելու համար։ Շաբաթվա վերջը լավ ժամանակ է դիետա պահելու և ավելի շատ վարժություններ կատարելու համար:

Երկվորյակ

Շաբաթը բարենպաստ է Երկվորյակների համար առկախ հարցերը լուծելու և կարևոր հանդիպումների համար։ Փոխելով ձեր տեսակետը՝ կկարողանաք ձերբազատվել մի շարք խնդիրներից։ Երկուշաբթին և երեքշաբթին կատարյալ են տեղափոխվելու համար։ Չորեքշաբթի օրը փոխեք ձեր ընդւոնված երթուղիները և ձեր սովորական առօրյան, և դուք կտեսնեք նոր արդյունքներ: Հինգշաբթի համառ եղեք ձեզ համար կարևոր գործերում։ Ուրբաթ օրը ազատ զգացեք բարձրաձայնելու ձեր գաղափարները և հատկապես ուշադիր եղեք ձեր զրուցակիցների նկատմամբ։ Շաբաթ օրը բարենպաստ է վաղեմի ընկերոջ հետ ժամադրությունը կամ հանդիպումը։ Կիրակի ավելի լավ է այցելել միայն հանգիստ վայրեր, լինի դա գրադարան, թե այգի, լիցքավորվեք խաղաղությամբ:

Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսը Խեցգետինների համար կարող է լցված լինել բուռն գործողություններով. աստղերը զգուշացնում են, որ ավելի լավ է շատ գումար չծախսել և էմոցիոնալ խոսակցություններ չունենալ, որոնք կարող են վերաճել թեժ կոնֆլիկտների։ Մինչև չորեքշաբթի ձեր մարմինն արդեն կարող է համառորեն հանգիստ պահանջել։ Հավանականություն կա, որ ուժերը գրեթե կսպառվեն։ Ուստի ավելորդ ռիսկի մի դիմեք և լրացուցիչ բեռ մի՛ վերցրեք ձեր վրա։ Կառավարեք ձեր ժամանակը սովորականից ավելի ուշադիր: Հինգշաբթի ձեր անձնական կյանքը կարող է անսպասելիորեն մեծ ուշադրություն գրավել։ Զգույշ եղեք՝ այդ օրը մեծ է սխալների կամ կորուստների հավանականությունը։ Ուրբաթ օրը հատուկ երևակայություն և կրեատիվություն դրսևորեք ձեր աշխատանքում՝ բեկում մտցնելու հնարավորություն կա: Հանգստյան օրերին, հնարավորության դեպքում, գնացեք քաղաքից դուրս։

Առյուծ

Առյուծներն այս շաբաթ ստիպված կլինեն անընդհատ զսպել իրենց էմոցիաները։ Կամ՝ անընդհատ վիճել ընկերների, գործընկերների և ընտանիքի անդամների հետ: Փաստն այն է, որ այս նշանի հովանավորը՝ Արևը, շատ կրակոտ էներգիա կբերի իր հովանավորյալների վրա: Մի հուզվեք և փորձեք այդ ամբողջ էներգիան ուղղել խաղաղ հուն: Երեքշաբթի հավանականություն կա, որ սիրելին կպահանջի ձեր ողջ ուշադրությունը, իսկ աստղերը խորհուրդ են տալիս մի կողմ թողնել մնացած բոլոր գործերն ու երեկոն միասին անցկացնել, քանի որ հակառակ դեպքում կարող են մեծ խնդիրներ սկսվել անձնական կյանքում։ Շաբաթվա վերջում ձեռնպահ մնացեք կարևոր որոշումներ կայացնելուց՝ հավանականություն կա, որ չհաշվարկեք բոլոր նրբությունները և փորձանքի մեջ ընկնեք։

Կույս

Առաջիկա շաբաթը Կույսերի համար կարող է փոռոհեղ լինել ։ Այս ժամանակահատվածը բարենպաստ է կյանքում մեծ փոփոխությունների համար, բայց դրանք կախված են միայն ձեր որոշումից։ Մի անհանգստացեք, եթե պատրաստ չեք դրանց, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է: Շաբաթվա առաջին կեսին առանձնահատուկ զգույշ եղեք՝ ապահովեք բավարար քուն և պատշաճ սնունդ։ Երեքշաբթի օրը որոշ ժամանակ տրամադրեք ֆինանսական պլանավորմանը: Չորեքշաբթի հնարավոր է անսպասելի նվեր։ Ուրբաթ օրն անցյալը կարող է վերադառնալ և հետապնդել ձեզ. թույլ մի տվեք, որ որևէ մեկը ձեզ տխրեցնի: Շաբաթ օրը հանգստանալու և հնարավորինս լիցքավորվելու միջոց գտեք։ Կիրակի կարող եք հետաքրքիր հնարավորություն ունենալ անձնական կյանքում՝ բաց մի՛ թողեք այն։

Կշեռք

Կշեռք նշանի ներկայացուցիչների համար այս շաբաթ անձնական կյանքը կարող է խլել գրեթե ողջ ժամանակը. ի վերջո գարուն է, և նույնիսկ առանց աստղագուծակների պարզ է, որ թեժ է լինելու: Բայց աստղերը զգուշացնում են, որ սիրավեպի նկատմամբ չափազանց մեծ կիրքը կարող է փչացնել ձեր բոլոր պլանները, այդ թվում՝ բիզնեսը: Փորձեք հավասարակշռություն պահպանել սիրո և աշխատանքի միջև: Երկուշաբթի և երեքշաբթի օրերին հատկապես զգույշ եղեք ձեր նյարդային համակարգի նկատմամբ՝ մի տրվեք բացասականին և քննադատությանը։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին աշխատեք ոչ մի խոստում չտալ և պարտքեր չկուտակել։ Շաբաթ օրը եղեք հավաքված ու զգոն, խաբեության մեծ վտանգ կա։ Կիրակի մի հրաժարվեք օգնությունից ու աջակցությունից։

Կարիճ

Կարիճներին առջևում հագեցած և զգացմունքային շաբաթ է սպասվում։ Ձեզ կարող են այցելել և՛ բուռն աշխատունականությունը, և՛ խանդի և նույնիսկ ագրեսիայի նոպաները: Երեքշաբթի զգույշ եղեք ճանապարհներին և կոնֆլիկտների մեջ մի մտեք անծանոթների հետ։ Չորեքշաբթի ոչ մի նոր բան մի սկսեք։ Եթե ձեզ ճանապարհորդություն է սպասվում, ապա շաբաթվա երկրորդ կեսը կատարյալ է։ Բայց զգույշ եղեք ժամանակի հետ՝ ուշանալու վտանգ կա։ Ուրբաթ առավելագույն համառություն և խոհեմություն ցուցաբերեք ձեր գործերում։ Շաբաթ օրը հոգ տարեք ձեր անձնական կյանքի մասին՝ լավ օր է ժամադրության համար։ Կիրակի երկար քայլեք կամ լավ մարզվեք։

Աղեղնավոր

Աղեղնավորներին սպասվում է դրական պահերով լեցուն հաճելի շաբաթ։ Դուք կդառնաք շատերի հետաքրքրության առարկան թե՛ ռոմանտիկ, թե՛ գործնական առումներով։ Բայց տեղում մի նստեք. այցելեք վայրեր, որտեղ նախկինում չեք եղել, խոսեք ձեր արածների մասին: Շփվեք ընկերների հետ, որոնց վաղուց չեք հանդիպել: Շաբաթվա առաջին կեսին լսեք հատկապես ձեր ինտուիցիային և աշխատեք չանել այն, ինչ չեք ուզում։ Միայն սա կարող է ձեր կյանքը հասցնել հաջորդ մակարդակի: Զգույշ եղեք շաբաթվա վերջում գումար ծախսելիս՝ մեծ է թերի ապրանք ստանալու կամ խաբեբաների կողմից խաբված լինելու վտանգը:

Այծեղջյուր

Արդեն շաբաթվա սկզբին Այծեղջյուրներին անհրաժեշտ է լավ տրամադրություն և առողջ հավակնություններ հավաքել: Շատ խնդիրներ ունեք լուծելու, ավելացած ծանրաբեռնվածությունն աննկատ չի մնա։ Ձեր ուժերը կսպառվեն ձեր աչքի առաջ, բայց գործունեության արդյունքները, ամենայն հավանականությամբ, կուրախացնեն ձեզ: Ձեր հեղինակությունը աշխատավայրում կարող է կտրուկ աճել։ Չորեքշաբթի ժամանակ հատկացրեք հանգստի և զբոսնելու համար, իսկ հինգշաբթի՝ փորձեք այցելել մարզասրահ կամ լողավազան։ Հինգշաբթի կարող են լուծվել նույնիսկ այն հարցերը, որոնցից վաղուց հրաժարվել եք։ Ուրբաթ օրը բարենպաստ է զրույցի համար, որից ամեն գնով խուսափում եք։ Հանգստյան օրերին ակտիվորեն գնացեք ռոմանտիկ ժամադրության և հանդիպեք ընկերների հետ:

Ջրհոս

Այս շաբաթ ժամանակ հատկացրեք՝ քննելու ձեր մտքերը, ընթացիկ ծրագրերը և անկեղծորեն հաշվի առեք այն խնդիրները, որոնք ձեզ հետ են պահում առաջ շարժվելուց: Օգտագործեք ձեր առավելագույն ջանքերը, փորձն ու իմաստությունը բոլոր դժվարությունների համար լուծումներ գտնելու նպատակով: Այս հարցում ձեզ կօգնի վճռականությունը: Երեքշաբթի վեճերի հավանականությունը մեծ է՝ մի տրվեք սադրանքներին։ Չորեքշաբթի որոշ ժամանակ հատկացրեք այգում կամ ջրի մոտ զբոսնելու և մտքերը թեթևացնելու համար: Շաբաթ օրը ձեզ կարող է անհրաժեշտ լինել շտապ որոշում կայացնել մի շատ տհաճ հարցի շուրջ, որը երկար ժամանակ հետաձգել էիք։ Աստղերն ասում են՝ այլևս հետաձգելն իմաստ չունի, ամեն ինչ որոշեք հիմա։

Ձկներ

Ձկների էներգիան և ուժերը կարող են շատ սպառվել շաբաթվա հենց սկզբին: Ձգեք ձեզ որքան հնարավոր է և առաջ մղեք այն նախագծերը, որոնք ամենահեռանկարային եք համարում: Երեքշաբթի հավանականություն կա, որ ստիպված կլինեք շտկել ձեր ծրագրերը. ձեզ կարող են հիասթափեցնել մարդիկ, որոնց աջակցության վրա հույս էիք դրել: Չորեքշաբթի հատկապես զգույշ եղեք՝ սխալները կարող են թանկ արժենալ: Հինգշաբթի բամբասանքների տեղիք մի տվեք ու խուսափեք վեճերից։ Շաբաթվա երկրորդ կեսին մի վախեցեք անսովոր գործեր ստանձնելուց՝ համբերատար եղեք և հաջողության կհասնեք: Կիրակին անցկացրեք ձեր մտահորիզոնն ընդլայնելով և նոր բան սովորելով: Եթե ցանկանում էիք փոխել ձեր կերպարը, ապա հիմա ճիշտ ժամանակն է:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5927 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
14-08-2026 14:15
Հարրի Փոթթերի շարքի դերասանական կազմը շարունակում է համալրվել նոր անուններով։ Այս անգամ դերասանական կազմին է միացել Նիկոլաս Հոլթը, ով «X-Men», «Warm Bodies», «The Favourite» և այլ հաջողված նախագծերի աստղն է։ Նա կխաղա Ոսկեգույն Լոքհարթի՝ Հոգվարթսի ամենակատակերգական «Պաշտպանություն մութ արվեստներից» դասախոսի և գրողի դերը։
14-08-2026 14:09
Բիլ Գեյթսի կրտսեր դուստրն արդեն երկու ամիս է, ինչ սկանդալի կենտրոնում է։ Հուլիսի սկզբին Ֆիբի Գեյթսի Phia ստարտափը կասկածվում էր ուրիշների վաճառքից շահույթ ստանալու մեջ։ Հարթակը գրպանել էր գործընկերների միջնորդավճարները, ինչը, ըստ աղջիկների, «տեխնիկական խափանում» էր։ Այնուամենայնիվ, այժմ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք տեղյակ էին այս թաքնված մեխանիզմի մասին. նրանց նամակագրության սքրինշոթները արտահոսել են լրատվամիջոցներ։
14-08-2026 06:19
Օգոստոսի 14-ին իր ծննդյան օրն է նշում  Հոլի Բերին: Հոլիվուդյան կուռքը, երկու երեխաների մայրը և հայտնի «Կատու-կինը» 60 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի: «Ես համոզված եմ, որ սննդի մասին պետք է խոսել վաղ տարիքից և օրինակ ծառայել», - նշում է նա:
14-08-2026 04:12
Վերջերս սոցիալական ցանցերում իրարանցում էր Արիանա Գրանդեի կտրուկ քաշի կորստի պատճառով։ Այժմ Ջեննա Օրտեգան նույնպես ուշադրության կենտրոնում է հայտնվել. երկրպագուները դերասանուհուն մեղադրում են ծայրահեղ քաշի կորստի մեջ և նույնիսկ կասկածում նրան Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Սա տեղի է ունեցել Esquire-ի համար վերջերս տված տեսահարցազրույցից հետո, որի ընթացքում Ջեննան մասնակցել է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանումների։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1114 անգամ
08.08.2026
Դիտվել է 477 անգամ
12.08.2026
Դիտվել է 243 անգամ
14.08.2026
Դիտվել է 147 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster