Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չստացվեց». Կենդանակերպի որ նշաններն են մյուսներից ավելի հաճախ ամուսնալուծվում

11.04.2025

Վիճակագրությունը պաշտոնական չէ, բայց այս նշանների ներկայացուցիչների բնավորությունն ամենից հաճախ է նրանց ոգեշնչում կյանքում թարմություններ մտցնել։ Երբեմն՝ տխուր:

Սիրո մեջ, ինչպես կյանքում, շատ բան կախված է ոչ միայն հանգամանքներից, այլև բնավորությունից: Ոմանք պատրաստ են դիմանալ և աշխատել հարաբերությունների վրա, իսկ մյուսները հեռանում են առաջին տագնապի ազդանշանով:

Աստղագուշակությունը մեզ օգնում է հասկանալ, թե ինչու է Կենդանակերպի որոշ նշանների ամուսնալուծվողների ցուցակում հայտնվելու հավանականությունն ավելի մեծ, քան մյուսները։

Կարևոր է. ամուսնալուծությունը ոչ թե անկարողության նշան է, այլ երբեմն, ընդհակառակը, ուժի դրսեւորում, երբ մարդ գիտակցաբար ընտրում է ազնվությունն ու ազատությունը։ Բայց կան Կենդանակերպի նշաններ, որոնց համար կայուն հարաբերությունների ճանապարհը հատկապես փշոտ է։

Երկվորյակ. հոգնածություն կանխատեսելիությունից

600x400

Այս նշանի ներկայացուցիչները սիրում են նորություն, ֆլիրտ, ռիթմի փոփոխություն։ Նրանք հեշտությամբ են սիրահարվում, բայց կարող են արագ կորցնել հետաքրքրությունը, հատկապես, եթե հարաբերությունները դառնում են սովորական:

Երկվորյակները չեն դիմանում ձանձրույթին, և եթե նրանց զուգընկերը պատրաստ չէ մշտական ինտելեկտուալ և էմոցիոնալ առաջընթացի, ապա միությունը սկսում է ճաքել։ Հաճախ Երկվորյակների համար ամուսնալուծությունը փորձ է վերականգնել թեթևության և ազատության զգացումը, որը նրանք կորցնում են ընտանեկան կայունության մեջ:

Աղեղնավոր. ամուսնությունը որպես ժամանակավոր փուլ

Ազատությունն Աղեղնավորի համար պարզապես խոսք չէ, այլ ապրելակերպ։ Նրանք կարող են հարաբերությունների մեջ մտնել անկեղծ սիրով, բայց մի քանի տարի (և երբեմն ամիսներ) հետո նրանք հասկանում են, որ իրենց այլևս անկենդան են զգում:

Այս նշանի ներկայացուցիչներն ամուսնալուծվում են ոչ այն պատճառով, որ սիրել չգիտեն, ընդհակառակը, նրանց զգացմունքները հաճախ շատ ուժեղ են: Բայց նրանք գնահատում են անձնական տարածության զգացումը և զարգացման ազատությունը: Առաջանում է «Ինձ հետ են պահում» զգացողություն, սկսվում է ներքին ճգնաժամ, որը հազվադեպ է գործում ի օգուտ ամուսնության։

Խոյ․ դյուրագրգռություն և մաքսիմալիզմ

Խոյերը հազվադեպ են պատրաստ դիմանալու: Նրանք արագ հուզվում են, սիրում են կիրքը և մղումը, բայց դժվարանում են փոխզիջումների ու առօրյայի հետ գործ ունենալ:

Հարաբերությունների մեջ հակամարտությունը զրույցի առիթ չէ, այլ գրեթե միշտ ազդանշան՝ կտրուկ գործողությունների համար: Եթե զուգընկերը նույնքան եռանդուն չէ, որքան Խոյը, ապա մշտական բախում է առաջանում։ Իսկ եթե ժամանակ առ ժամանակ զգացմունքները սպառում չեն գտնում, Խոյը հեռանում է։ Եվ հաճախ` հանկարծակի և վերջանականապես:

Ջրհոս. ներքին անկախություն

600x400

Այս նշանի ներկայացուցիչները կարող են ամուսնացած լինել, բայց մտովի ապրել որպես «միայնակ»: Նրանց համար կարևոր է պահպանել ինքնավարությունը նույնիսկ ամենամտերիմ հարաբերություններում։

Եթե զուգընկերն ակնկալում է դասական ընտանիքի մոդել, լիակատար ընկղմում միմյանց մեջ և մշտական «մենք», Ջրհոսն անմիջապես իրեն թակարդում է զգում: Նրա համար ամուսնալուծությունը ողբերգություն չէ, այլ իր կյանքի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու միջոց։

Կարիճ. ամեն ինչ կամ ոչինչ

Կարիճները չեն հանդուրժում կիսատոններ։ Նրանք կարող են աներևակայելի հավատարիմ լինել, բայց եթե հարաբերություններում կա սուտ, դավաճանություն կամ նույնիսկ զգացմունքային սառեցում, նրանք չեն ներում: Ու թեև նրանք կարող են երկար պայքարել միության պահպանման համար, բայց եթե գիտակցեն, որ իրենց զգացմունքները սպռվել են, հեռանում են առանց հետ նայելու։

Կարիճի համար ամուսնալուծությունը ցավալի, բայց վերջնական քայլ է: Չի վերադառնա, չի փորձի «ևս մեկ անգամ խոսել»։ Նա կամ քեզ հետ է, կամ ոչ:

Կարևոր է իմանալ

600x400

Այս նշանների մեջ ամուսնալուծությունների հաճախականությունը չի նշանակում, որ նրանք ունակ չեն սիրելու։ Ընդհակառակը, նրանք հարաբերություններն այնքան խորն ու սուր են ընկալում, որ պատրաստ չեն կիսատ-պռատ ապրելու։ Նրանց համար հեռանալը միշտ չէ, որ փախուստ է, այլ երբեմն ազնվություն ու անհրաժեշտություն։

Եթե դուք նման նշանի կողքին եք, սովորեք լսել, մի փորձեք սահմանափակել կամ փոխել։ Ազատության նկատմամբ հարգանքը, բաց երկխոսությունը և անկեղծ զգացմունքային մտերմությունն այն են, ինչը նրանց ձեր կողին է պահում:

Եվ այդ դեպքում ամուսնալուծությունը դառնում է ոչ թե վերջնական արդյունք, այլ անհնարին սցենար։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4240 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Կին–հրավառություն. ինչու է այս տեսակը գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին

27.02.2026
Կին չէ, այլ մի կրակ։ Երբ տղամարդն այսպես է արտահայտվում նոր ծանոթուհու, մշտական զուգընկերուհու կամ իր կնոջ մասին, դա միշտ ընկալվում է որպես բարձրագույն կարգի հաճոյախոսություն։

Ցավոտ հարց. 3 կարևոր փաստ դավաճանության մասին

06.02.2026
Ինչո՞ւ ենք մենք դավաճանում, և ինչո՞ւ են դավաճանում մեզ։ Եվ ամենակարևորը՝ որքա՞ն է հավանականությունը, որ դա տեղի ունենա ձեր հարաբերություններում։

25 արտահայտություն, որոնք պետք է կարդա յուրաքանչյուր կին

07.01.2026
Տեղին է ծանոթանալ հանրահայտ գործիչների՝ կանանց բնութագրող հիշարժան արտահայտություններին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1534 անգամ
13.05.2026
Դիտվել է 326 անգամ
15.05.2026
Դիտվել է 128 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster