22-ամյա ամերիկուհի Ռայլի Լադներն իրեն ճանաչել է Զինաիդա Սերեբրյակովայի «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար» կտավում։
Տիկտոկեր և նկարչուհի Ռայլի Մեդիսոն Լադները հանկարծակի ճանաչել է իրեն Զինաիդա Սերեբրյակովայի նկարում, որը նկարվել է ավելի քան 115 տարի առաջ։ Աղջիկը ռուս նկարչուհու գոյության մասին պատկերացում չուներ, մինչ այն պահը, երբ իր բաժանորդներից մեկը հայտնեց ապշեցուցիչ նմանության մասին։
Սկզբում Լադներն անտեսել է մեկնաբանությունը, սակայն շուտով մի քանի հոգի ևս գրել են նույնը։ Աղջիկը համացանցում գտել է «Զարդասեղանի մոտ։ Ինքնանկար»–ի 1909 թվականի վերարտադրությունը և ապշել նմանությունից։
«Սարսափելի էր և նույնիսկ անհանգստացնող. այնքան նման էր: Ես մտածեցի, որ դա շատ հետաքրքիր է, քանի որ ինքս էլ նկարչուհի եմ։ Նկարն այնքան ժամանակակից տեսք ունի, ես շատ զարմացա, երբ իմացա, որ այն ավելի քան 100 տարեկան է»,–պատմել է Ռայլին։
Լանդերի ամուսինը նկատել է, որ նա ունի ճիշտ նույն գիշերանոցից, ինչ Սերեբրյակովան։ Դրանից հետո նկարիչուհին որոշել է վերստեղծել ինքնանկարը և լուսանկարել այդ նույն կերպարով։ Մեկնաբանները կատակում են, որ նա կարող է լինել Սերեբրյակովայի վերամարմնավորումը, իսկ ինքը՝ Լադները, մտածում է ԴՆԹ թեստ հանձնել՝ պարզելու, թե արդյոք նա ազգակցական կապ ունի՞ նկարչուհու հետ։ Ի՞նչ իմանաս՝ մեկ էլ տեսար։
01-05-2025 11:58 38-ամյա Վիկտորիան՝ Միխայիլ Գալուստյանի կինը, մեկնաբանել է իրանց ամուսնալուծությունը։ Չնայած զույգը բաժանվել է անցյալ տարի, Միխայիլը գրեթե 18 տարվա ամուսնությունից հետո բաժանման մասին պաշտոնական հայտարարություն արեց ընդամենը մի քանի օր առաջ։ Միևնույն ժամանակ, առցանց սկսեցին ենթադրություններ հայտնվել, որ շոումենը, հնարավոր է, դավաճանել է կնոջը իր անձնական դիմահարդարի հետ։ Վիկտորիան, որը մինչ այժմ լուռ էր, Ինստագրամում հրապարակել է իր լուսանկարը և մակագրել. «Աշխարհում, որտեղ ամեն օր այդքան շատ տեղեկատվություն և իրադարձություններ կան, կարևոր է մենակ մնալ ինքդ քեզ և քո մտքերի հետ»։
01-05-2025 11:40 116 տարեկան 326 օրական հասակում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը՝ բրազիլացի միանձնուհի Ինա Կանաբարու Լուկասը, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Բրազիլիայի Պորտո Ալեգրե քաղաքի Կարմելիտ քույրերի միաբանության հայտարարությունը։
01-05-2025 11:01 Քլոե Քարդաշյանն ապշեցրել է երկրպագուներին Instagram-ում հրապարակված լուսանկարով, որում բիկինիով ցուցադրել է իր նիհար կազմվածքը։ Կարելի է վստահորեն ասել, որ 40-ամյա Քլոեն իր կյանքի լավագույն մարզավիճակում է, բայց ինչպե՞ս է նա դա անում։ Երկու երեխաների մայրն իր 18 կգ քաշի կորստի գաղտնիքը համարում է մարզասրահը և կենսակերպի փոփոխությունները։ Նա Bustle-ին նաև ասել է, որ 2013 թվականին Լամար Օդոմից իր խառնաշփոթ ամուսնալուծությունը շրջադարձային պահ էր իր կերպարանափոխության մեջ։
01-05-2025 10:55 Հինգշաբթի տագնապալի միջադեպ է տեղի ունեցել American Airlines ավիաընկերության ինքնաթիռի չվերթի ժամանակ, երբ կին ուղևորը փորձել է ներխուժել օդաչուի խցիկ, սակայն նրան կանգնեցրել է բորտուղեկցորդուհին և ստիպված է եղել նրան հատակին սեղմել։ Ըստ Aero in ավիացիոն պարբերականի՝ կինն ագրեսիվ է դարձել՝ վեճի ժամանակ սպառնալով հարվածել ուղեկցորդներին։ Անկարգությունների հետևանքով ինքնաթիռից դուրս են հանվել առնվազն երկու ուղևոր։
01-05-2025 10:02 62-ամյա Գրիգորի Լեպսը ստիպված է հետաձգել իր հարսանիքը 19-ամյա հարսնացուի՝ Ավրորա Կիբայի հետ՝ վարկերի պատճառով։ «Գրիշան չունի Ավրորայի ուզած հարսանիքի համար անհրաժեշտ գումարը։ Նա ամբողջությամբ պարտքերի մեջ է։ Նա 300 միլիոն ռուբլու մեծ վարկ է վերցրել և այդ ամբողջը ներդրել է նոր բիզնեսի մեջ», - «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել են Գրիգորիի գործընկերները։