Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 24-ից մարտի 2-ը 2025 թ․

24.02.2025

Ձմռան վերջին շաբաթը կենդանակերպի բոլոր նշաններին մեծ սեր կպարգևի։ Հետո կսկսվի հետադիմական Վեներայի շրջանը (արդեն մարտի 2-ին) ու ավելի քան մեկ ամիս սիրային հարցերն այնքան էլ ակտիվ չեն լինի։ Այսպիսով, եկեք փորձենք այս օրերը լցնել սիրարին արկածներով և կրքով՝ մինչև ապրիլ դրական էներգիայով լիցքավորվելու համար:

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար շաբաթը կանցնի «Պետք է սպասել միայն շաբաթավերջին» կարգախոսով։ Եվ այո, հանգստյան օրերը խոստանում են հիասքանչ լինել, աստղերը կանխատեսում են մեծ սեր և դրական տրամադրություն։ Իսկ աշխատանքային օրերը ձեզ նյարդայնացնելու են։ Մի անհանգստացեք, որ ձեր բախտը հաճախակ չի բերի, այժմ ամեն ինչ չէ, որ ձեզնից է կախված: Հաջողությունն անպայման կվերադառնա (այո, մենք նայել ենք. գարնանը ձեզ համար ամեն ինչ հիանալի կլինի): Միևնույն ժամանակ փորձեք վերանայել ձեր տեսակետներն այն ոլորտներում, որտեղ ամեն ինչ վաղուց սխալ է ընթանում։ Միանգամայն հնարավոր է, որ տեսակետների փոփոխությունը օգնի հասնել արդյունքների։ Մի կառչեք հին սովորություններից և անցյալի փորձառություններից, վերանայեք ձեր զգեստապահարանը համապատասխանեցնելով արդիական միտումներին և մտածեք ձեր կերպարը փոխելու մասին:

Ցուլ

Ընթացիկ շաբաթը Ցուլերի համար կբաժանվի երկու կեսի' դժվարի ու հեշտի: Շաբաթվա սկզբին ստիպված կլինեք շատ աշխատել, ընդ որում՝ համատարած քաոսի մթնոլորտում և վերադասի ամպրոպի ու կայծակի տակ։ Երկուշաբթի օրը հատկապես զգույշ եղեք աշխատանքային հարցերում, քանի որ մեծ է բացթողումների ու սխալների հավանականությունը։ Շաբաթվա կեսին ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը՝ քայլեր ձեռնարկեք այն ամրապնդելու համար։ Եվ դադարեցրեք անընդհատ խորտիկներ ուտել, հակառակ դեպքում ավելորդ քաշն անխուսափելի է: Շաբաթվա երկրորդ կեսը կատարյալ է նոր ռոմանտիկ հանդիպումների ու գոյություն ունեցող հարաբերություններն ամրապնդելու համար։ Պարզապես կուրորեն մի վստահեք այն մարդկանց, ում հանդիպում եք ինտերնետում, դուք կարող եք բախվել խաբեբաների:

Երկվորյակ

Երկվորյակները պետք է մոռանան հստակ պլանների մասին՝ սպասվում է անակնկալներով լի շաբաթ։ Այո, դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն, բայց դուք ունակ եք հաղթահարելու դրանք: Իրադարձություններին զուգընթաց պատրաստ եղեք իմպրովիզների: Փորձեք չստանձնել նոր պարտականություններ, բայց գործուղումներից մի խուսափեք, դրանք կարող են ձեզ լրացուցիչ եկամուտ բերել: Ուրբաթ օրը կարող է իրականանալ ձեր նվիրական ցանկությունը։ Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։ Առանձնապես զգույշ եղեք դեղեր ընդունելիս: Հանգստյան օրերին խուսափեք ծանր ֆիզիկական ակտիվությունից:

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետնի նշանի ներկայացուցիչների բախտը կբերի։ Հաջողությունը ձեր կողքին կլինի, և մեծ զգացմունքային վերելքի հավանականությունը: Հիանալի օրեր են այն մարդկանց համար, ովքեր տարված են սպորտով կամ սեփական նախագծով, կբացահայտեք նոր տաղանդներ և կունենաք ստեղծագործական կարողություններ զարգացնում: Հինգշաբթին իդեալական է սիրո խոստովանությունների համար, իսկ շաբաթ օրն անսպասելի շահույթի է սպասվում, փողը բառացիորեն կթափվի ձեզ վրա: Բայց չեք խուսափի նաև բարդություններից՝ շաբաթվա կեսին և կիրակի օրը ձեր սիրելիները բարկության առիթ կտան։ Մի շեղվեք կամ կոնֆլիկտների մեջ մի ընկեք, հնարավորության դեպքում ձեզ հանգիստություն դրսևորեք:

Առյուծ

Առյուծների համար այս շաբաթը բարդ է լինելու՝ երկուշաբթի և ուրբաթ անբարենպաստ օրեր են, իսկ մնացած ժամանակ շատ գործեր կլինեն։ Ավելին, կիրակի օրը կորուստներ են սպասվում։ Բայց մի կորցրեք ձեր հանդեպ լավատեսությունն ու հավատը։ Եթե ուշադիր լինեք ձեր մտքերի և զգացմունքների նկատմամբ, ապա կկարողանաք տեսնել և գիտակցել ձեր իրական կարիքները: Այդ դեպքում ձեր որոշումները կդառնան ավելի գիտակցված, և անհնար կլինի ձեզ մանիպուլացնել։ Սակայն զգույշ եղեք եւ վերահսկեք ձեր զգացմունքները, հակառակ դեպքում կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների կամ հարազատների հետ։ Հանգստյան օրերին բավականաչափ ուշադրություն դարձրեք ձեր արտաքինին և առողջությանը։

Կույս

Այս շաբաթ Կույսերը կգրավեն շրջապատողների ուշադրությունը։ Սա կարող է որոշակի խնդիրներ ստեղծել, քանի որ ստիպված կլինեք հետևել ձեր ամեն քայլին ու խուսափել անզգույշ հայտարարություններից։ Եվ ընդհանրապես՝ ո՞ւմ է դուրեկան անընդհատ մանրադիտակի տակ լինել։ Երկուշաբթի օրը կարող եք անհատույց օգնություն ստանալ կամ անսպասելի շահույթ ունենալ։ Հինգշաբթի կկարողանաք լուծել վաղեմի հարցերը, ինչպես նաև հարթել ձեր ղեկավարի հետ խնդիրները, եթե այդպիսիք եղել են։ Կիրակի մտերիմների հետ հարաբերությունները կարող են վատթարանալ։ Օգտագործեք ձեր ողջ դիվանագիտությունը և կոշտ մի արձագանքեք ձեզ ուղղված քննադատությանը։

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչների համար շաբաթվա գլխավոր թեման կլինի տեղեկատվությունն ու դրա հետ կապված ամեն ինչ՝ զանգեր, փաստաթղթեր, նամակներ, ուսումնասիրություններ, հաստատություններ այցելություններ։ Ուշադիր հետևեք նորություններին, որոնք կարող են ազդել ձեզ վրա: Երեքշաբթի և չորեքշաբթի ճգնաժամային օրեր են, հնարավոր են սկանդալներ և էներգիայի կորուստ։ Ուրբաթ օրը կարող է ավելի սրվել այն հարցը, որը երկար ժամանակ անհանգստացնում է ձեզ, և որի ստույգ պատասխանը չեք կարողանում գտնել։ Վստահեք ձեր ինտուիցիային, այն ձեզ կասի, թե որտեղ կարող է լինել խաբեությունը: Այդ օրը բարենպաստ է նաեւ գործուղումների համար։ Կիրակին կատարյալ է ռոմանտիկ ժամադրության համար:

Կարիճ

Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս լինել հնարավորինս եռանդուն՝ որքան շատ շարժվեք այս շաբաթ, այնքան գործերն ավելի լավ և հաջող կզարգանան։ Չորեքշաբթի օրը աշխատեք չնստել չորս պատերի մեջ՝ գնացեք մարդաշատ վայրեր, այնտեղ կարող եք հանդիպել ձեր ճակատագրին։ Հինգշաբթի օրը դուք կարող եք որոշակի մարդկանց կամ հանգամանքների կողմից կաշկանդված և սահմանափակված լինել: Դուք ընտրության առաջ կկանգնեք՝ շարունակե՞լ մնալ իրավիճակի պատանդը, թե՞ պատասխանատվություն ստանձնել, դուրս գալ այս փակուղուց և սկսել պայքարել ձեր բացասական մոտեցումների դեմ: Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ինքնակրթությանն այն ոլորտում, որը ձեզ հետաքրքրում է կամ ուրախություն է պատճառում:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար շաբաթվա գլխավոր թեման կլինի նոր բիզնես գործընկերների կամ մարդկանց փնտրտուքը, որոնց ծառայություններն անհրաժեշտ են։ Այս ժամանակաշրջանը բարենպաստ է նաև շրջապատի հետ վստահելի շփման և անձնական հարաբերություններն ամրապնդելու համար։ Երկուշաբթի զգույշ եղեք գործարքներ և պայմանագրեր կնքելիս։ Երեքշաբթի օրը աշխատեք հանգստանալ և մի արձագանքեք սադրանքներին։ Գործեք միայն ձեր սեփական շահերից ելնելով։ Ուրբաթ օրը բարենպաստ է ֆինանսական պլանավորման և գնումների համար, այդ օրը հնարավոր է նաև անսպասելի աղբյուրից շահույթ: Հնարավորության դեպքում հանգստյան օրերն անցկացրեք տնից դուրս՝ գնացեք կինոթատրոն կամ թատրոն, զբոսնեք այգում կամ գետի ափին:

Այծեղջյուր

Այս օրերին աստղերն Այծեղջյուրներին հնարավորություն կտան կարգի բերել գործերն ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում։ Ձեր բարեկեցությունը մեծապես կախված կլինի ձեզ շրջապատող միջավայրից և սեփական մտքերից: Եղեք դրական տրամադրված, և ամեն ինչ կստացվի։ Երկուշաբթին կատարյալ է ռոմանտիկ ժամադրության համար: Չորեքշաբթի զգույշ եղեք՝ հնարավոր են կոնֆլիկտներ գործընկերների հետ։ Ուրբաթ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը՝ գրանցվեք մերսման, սպորտով զբաղվեք կամ սկսեք դիետա պահել: Հանգստյան օրերին հատուկ հոգ տարեք ձեր սիրելիների և ընտանի կենդանիների մասին, սա նաև լավագույն ժամանակ է կարճ ճանապարհորդության համար:

Ջրհոս

Ջրհոսներին շաբաթվա սկզբին հսկայական աշխատանք է սպասվում, աշխատեք հավասարաչափ բաշխել ծանրաբեռնվածությունը, որպեսզի ամեն ինչի համար բավարար ուժ ունենաք։ Մի ամաչեք այս ժամանակահատվածում աջակցություն խնդրելուց, շրջապատողները դրական տրամադրվածություն կունենան։ Հարմար պահ է նաև երկարամյա հարցերը լուծելու, գործնական նամակագրության և օգտակար շփումներ հաստատելու համար։ Չորեքշաբթին լավ օր է զբաղվելու ձեր ստեղծածի ինքնագովազդով և ներկայացմամբ, նույնիսկ, եթե դա խոհանոցում թխած կարկանդակն է: Հինգշաբթի օրը շատ հարմար է ժամադրության կամ հյուրեր ընդունելու համար, սակայն զգույշ եղեք ալկոհոլային խմիչքների հետ: Շաբաթվա վերջում զգուշացեք կոնֆլիկտներից ու ֆինանսական խաբեություններից։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները շաբաթվա առաջին կեսին շատ արդյունավետ կլինեն։ Աստղերը Ձկներին հաջողություն են կանխատեսում այն հարցերում, որոնք վաղուց փակուղի են մտել և առաջընթաց չեն գրանցել։ Երեքշաբթի օրը հատկապես ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Չորեքշաբթի ավելի լավ է սկսեք գործել այնպես, որպես ոչ ոք ձեզանից չի սպասում․ ոչ ստանդարտ լուծումները եկամուտ կբերեն։ Հինգշաբթին բարենպաստ օր է ճանապարհորդությունների և գործուղումների, գրադարան, փոստային բաժանմունք և գեղեցկության սրահներ այցելելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսը կատարյալ է վատ սովորություններից հրաժարվելու համար։ Առողջ ապրելակերպը գարնան նոր թրենդն է, որը ձեր կյանքը կդարձնի ավելի լավը և հետաքրքիր:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5333 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
01-05-2026 11:55
Սուշին և ռոլլերը կարելի է ներառել սննդակարգում նույնիսկ խիստ սննդակարգի ժամանակ, սակայն դրանց կալորիականությունը մեծապես կախված է բաղադրիչներից և պատրաստման եղանակից: Ամենաթեթևը և օգտակարը սոուսների նվազագույն քանակությամբ, պանրով և տապակած բաղադրիչներով տարբերակներն են՝ սաշիմի առանց բրնձի, մակի թունա ձկով կամ սաղմոնով, օնիգիրի և մակի վարունգով։ Ըստ մասնագետների՝ սննդակարգից արժե բացառել, կամ գոնե նվազագույնի հասցնել տապակած՝ տեմպուրա ռոլլերը:
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 884 անգամ
01.05.2026
Դիտվել է 672 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster