Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու են «որովայնում թիթեռնիկները» «փախիր» ազդանշան, այլ ոչ թե սիրո

11.02.2025

Հանդիպե՞լ եք մի մարդու, ով ձեր սիրտին ստիպում է կատաղի բաբախել, իսկ որովայնում՝ թիթեռնիկներին թրթռալ: Ռոմանտիկ ֆիլմի տեսարան է հիշեցնում: Իսկ եթե այդ «թիթեռնիկները» ամենևին էլ սիրո ազդարար չեն, այլ տագնապի՞։

Հոգեբանները բացատրում են, թե ինչու է այդպես։



«Թիթեռնիկները»՝ որպես տագնապի ազդանշան

«Թիթեռննիկներ որովայնում» զգացումը ոչ այլ ինչ է, քան մարմնի արձագանքը սթրեսին: Երբ մենք հանդիպում ենք նոր մարդու, մեր օրգանիզմն ադրենալին է արտազատում, որն ակտիվանում է անորոշության պահերին։ Կարծես մարմնին ազդանշան է ուղարկվում. «Զգույշ եղիր, այստեղ ամեն ինչ անվտանգ չէ»:

Ցավոք, ժողովրդական մշակույթը ռոմանտիկացրել է այս զգացումը։ Ֆիլմերում այն մեկնաբանվում է որպես իսկական սիրո դրսևորում, թեև իրականում այն ավելի շատ կապված է անհանգստության հետ։ Սերը, ընդհակառակը, հաճախ դրսևորվում է որպես կայուն և հանգիստ զգացում, քան հուզական քաոս:

Սերը կայունություն է, ոչ թե քաոս

Երկարատև հարաբերությունները կառուցվում են վստահության, հարգանքի և համատեղելիության, այլ ոչ թե կրքի հորմոնալ կոկտեյլի վրա: «Թիթեռնիկները» կարող են հմայիչ սկիզբ լինել, բայց եթե հիմնական բանը, որ զգում եք ձեր զուգընկերոջ կողքին, անհանգստությունն ու լարվածությունն է, ժամանակն է մտածել՝ իսկ հետո ի՞նչ:

Իսկական սերը ստեղծում է ապահովության զգացում: Դուք կարող եք այդ մարդու կողքին լինել այնպիսին, ինչպիսին կաք՝ առանց քննադատվելու կամ մերժման վախի: Նա ձեզ վստահություն է տալիս ապագայի նկատմամբ, այլ ոչ թե ստիպում ստուգել հեռախոսը յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ:

Ինչու «թիթեռնիկները որովայնում» կարող են խաբուսիկ լինել

Եթե դուք պոտենցիալ զուգընկերոջը տեսնելիս կամ երկար հարաբերությունների ընթացքում հաճախ եք «ձեր որովայնում թիթեռնիկներ զգում», ապա արժե մտածել: Կարող է դրա համար մեկ կամ մի քանի պատճառ լինել:

1. Դրամա ապրելու սովորություն։ Եթե ձեր անցյալ հարաբերությունները բուռն էին, ձեր ուղեղը կարող է հանգստությունն ընկալել որպես ձանձրույթ: Այս դեպքում «թիթեռնիկները» սովորական հուզական անկայունության նշան են, այլ ոչ թե իրական զգացմունքի:

2. Անցողիկ կիրք։ Ֆիզիկական գրավչությունը կարևոր է, բայց այն չի փոխարինում ազնվությանը, ընդհանուր արժեքներին և համատեղելիությանը:

3. Անհանգստություն՝ սիրո փոխարեն։ Որովայնում հուզվելու զգացողությունը կարող է վկայել վախի մասին՝ մարդուն կորցնելու, մերժված լինելու կամ անորոշությունից:

Ինչին պետք է իրականում ուշադրություն դարձնել զուգընկեր ընտրելիս

600x400

Եթե ցանկանում եք առողջ հարաբերություններ կառուցել, ապա «որովայնի թիթեռնիկների» փոխարեն բոլորովին այլ բաներ փնտրեք:

• Հուսալիություն։ Կարո՞ղ եք ասել, որ ձեր զուգընկերը կատարում է խոստումները և դժվար պահերին ձեր կողքին լինում:

• Առողջ հաղորդակցություն։ Կրքի փոթորիկ զգալուց բացի, կարո՞ղ եք կարևոր թեմաներ քննարկել:

•Ընդհանուր արժեքներ։ Համընկնո՞ւմ են ձեր հայացքները կյանքի, ընտանիքի և հարաբերությունների վերաբերյալ:

•Զգացմունքային հասունություն։ Արդյո՞ք ձեր զուգընկերը հակամարտությունները լուծում է հանգիստ, առանց մանիպուլյացիայի կամ ագրեսիայի:

Ինչպես տարբերել անցողիկ զգացմունքն իսկական սիրուց

Կան մի քանի կետեր, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել.

1. Ձեզ ժամանակ տվեք։ Իրական զգացմունքները ժամանակի ընթացքում խորանում են, իսկ «թիթեռները», ընդհակառակը, անհետանում։

2. Մի շփոթեք կիրքը սիրո հետ։ Ֆիզիկական գրավչությունը լավ է, բայց միայն դա բավարար չէ երկարաժամկետ հարաբերությունների համար։

3. Լսեք ինքներդ ձեզ։ Եթե մարդու կողքին ձեզ հանգիստ և հարմարավետ եք զգում և կարող եք լինել ինչպիսին կաք, դա լավ նշան է։

Կարևոր է.

«Թիթեռնիկները որովայնում» գեղեցիկ առասպել է, որը ռոմանտիկ է դարձնում առաջին ժամադրությունները, բայց դրանք լուրջ հարաբերությունների հիմք չեն։ Իսկական սերը վստահությունն է, աջակցությունը և փոխըմբռնումը։

Ուշադրություն դարձրեք այն տղամարդկանց, ում հետ բացվում եք և ապահով եք զգում: Թող թիթեռնիկները մնան ռոմանտիկ սկզբի մաս, իսկ կյանքի համար ընտրեք կայունությունն ու իրական մտերմությունը:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 6632 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենահավատարիմ տղամարդիկ ըստ կենդանակերպի նշանի

10.07.2026
Եթե մտածում եք ամուր զույգ և ընտանիք ստեղծելու մասին, ավելի ուշադիր եղեք այս կենդանակերպի նշանների ներկայացուցիչների նկատմամբ։

Իսկական խուզարկուներ. կենդանակերպի նշաններ, որոնք միշտ կբացահայտեն ճշմարտությունը

16.06.2026
Մենք բոլորս էլ երբեմն ինչ–որ մեկին խաբում ենք՝ լուրջ, թե մանր բաներում։ Բայց ձեր բարօրության համար երբեք մի՛ արեք դա այս երեք ամենախորաթափանց նշանների հետ։

Ցածր ինքնագնահատականի պատճառներն ու նշանները

22.05.2026
Մշտական ինքնաքննադատությունը, սխալներից վախը և ուրիշների կարծիքներից կախվածությունը բնավորության գծեր չեն, այլ ցածր ինքնագնահատականի դրսևորումներ։

Սեփական թերությունների հետ հաշտ ապրելու 10 միջոց

23.04.2026
Ամբողջ աշխարհում հոգեբանությունը հաստատել է, որ միայն ինքնավստահ կանայք են կարողանում ստեղծել կարիերա և ներդաշնակ անձնական կյանք...

Ինչ են հուշում ձեռքի ափի 5 հիմնական գծերը

08.04.2026
Ափը կարող է պատմել ձեր առողջության, զգացմունքների և կարիերայի մասին. ահա թե ինչպես կարդալ այն։

Վտանգավոր գրավչություն. կենդանակեպի 5 ամենախորհրդավոր սիրեկանները

31.03.2026
Եկեք պարզենք, թե կենդանակերպի որ նշաններն են ամենից հաճախ դառնում ամենախորհրդավոր ռոմանտիկ զուգընկերները և ինչու:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-08-2026 14:23
Սելենա Գոմեսը և նրա մայրը՝ Մենդի Թիֆին, մեղադրվել են իրենց Wondermind ստարտափի հետ կապված խարդախության մեջ, որը, ենթադրաբար, պետք է օգներ մարդկանց կառավարել իրենց հոգեկան առողջությունը, հաղորդում է Reuters-ը: Ընկերությունում գրեթե 1.2 միլիոն դոլար ներդրում կատարածները դատական հայց են ներկայացրել Դելավերի դաշնային դատարան՝ պնդելով, որ խոստացված նախագծերը չեն իրականացվել:
14-08-2026 14:15
Հարրի Փոթթերի շարքի դերասանական կազմը շարունակում է համալրվել նոր անուններով։ Այս անգամ դերասանական կազմին է միացել Նիկոլաս Հոլթը, ով «X-Men», «Warm Bodies», «The Favourite» և այլ հաջողված նախագծերի աստղն է։ Նա կխաղա Ոսկեգույն Լոքհարթի՝ Հոգվարթսի ամենակատակերգական «Պաշտպանություն մութ արվեստներից» դասախոսի և գրողի դերը։
14-08-2026 14:09
Բիլ Գեյթսի կրտսեր դուստրն արդեն երկու ամիս է, ինչ սկանդալի կենտրոնում է։ Հուլիսի սկզբին Ֆիբի Գեյթսի Phia ստարտափը կասկածվում էր ուրիշների վաճառքից շահույթ ստանալու մեջ։ Հարթակը գրպանել էր գործընկերների միջնորդավճարները, ինչը, ըստ աղջիկների, «տեխնիկական խափանում» էր։ Այնուամենայնիվ, այժմ կան հիմքեր ենթադրելու, որ նրանք տեղյակ էին այս թաքնված մեխանիզմի մասին. նրանց նամակագրության սքրինշոթները արտահոսել են լրատվամիջոցներ։
14-08-2026 06:19
Օգոստոսի 14-ին իր ծննդյան օրն է նշում  Հոլի Բերին: Հոլիվուդյան կուռքը, երկու երեխաների մայրը և հայտնի «Կատու-կինը» 60 տարեկանում 25 տարեկանի տեսք ունի: «Ես համոզված եմ, որ սննդի մասին պետք է խոսել վաղ տարիքից և օրինակ ծառայել», - նշում է նա:
14-08-2026 04:12
Վերջերս սոցիալական ցանցերում իրարանցում էր Արիանա Գրանդեի կտրուկ քաշի կորստի պատճառով։ Այժմ Ջեննա Օրտեգան նույնպես ուշադրության կենտրոնում է հայտնվել. երկրպագուները դերասանուհուն մեղադրում են ծայրահեղ քաշի կորստի մեջ և նույնիսկ կասկածում նրան Օզեմպիկ օգտագործելու մեջ։ Սա տեղի է ունեցել Esquire-ի համար վերջերս տված տեսահարցազրույցից հետո, որի ընթացքում Ջեննան մասնակցել է լուսանկարահանման և տեսահոլովակի նկարահանումների։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 1111 անգամ
08.08.2026
Դիտվել է 467 անգամ
12.08.2026
Դիտվել է 238 անգամ
14.08.2026
Դիտվել է 146 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster