Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Գիտնականները պարզել են, որ կանոնավոր արձակուրդները սպասվածից ավելի օգտակար են

06.02.2025

Հետազոտողները կիսվել են խորհուրդներով, թե ինչպես պլանավորել արձակուրդը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

Որո՞նք են արձակուրդի առավելությունները

Հավանական է, որ դուք, ինչպես շատ այլ մարդիկ, անցյալ տարի չեք օգտագործել ձեր արձակուրդի բոլոր օրերը: Եվ եթե դա այդպես է, ապա մեծ է հավանականությունը, որ արձակուրդի ժամանակ ամբողջությամբ չեք մոռացել աշխատանքի մասին: Այդուհանդերձ, Ջորջիայի համալսարանի գիտնականների հոդվածը ցույց է տալիս, որ լիարժեք արձակուրդն անհրաժեշտ է մեր առողջությունն ու հոգեբանական բարեկեցությունը բարելավելու համար։

Ինը երկրի 32 հետազոտությունների վերլուծությունը ևս մեկ անգամ ապացուցել է, որ արձակուրդները դրական են ազդում մեր ինքնազգացողության վրա, և կանոնավոր հանգստի օգտակար ազդեցությունը տևում է ավելի երկար, քան մենք պատկերացնում ենք:

Գիտական հոդվածում խոսվում է այն մասին, որ արձակուրդներն ավելի երկարաժամկետ օգուտներ են բերում, քան նախկինում կարծում էինք: Հետազոտության գլխավոր հեղինակ Ռայան Գրանտը նշել է. «Ժամանակի ընթացքում աշխատավայրում մեր կատարողականի նկատմամբ պահանջներն ու սթրեսն ավելանում են, բայց մարդիկ կարծում են, որ չպետք է արձակուրդ վերցնեն իրենց ղեկավարի աչքում լավ երևալու կամ առաջխաղացման հնարավորությունը բաց չթողնելու համար: Մենք հակված ենք մտածելու, որ որքան շատ աշխատենք, այնքան լավ, բայց իրականում ավելի արդյունավետ ենք աշխատում, երբ հոգ ենք տանում մեր մասին: Ուստի մենք պետք է աշխատանքի ինտենսիվ ժամանակահատվածներն ընդհատենք հանգստի և վերականգնման նույնքան ինտենսիվ շրջաններով»։

Ինչպես ճիշտ հանգստանալ

Հետազոտողները կիսվել են մի քանի խորհուրդներով, թե ինչպես ճիշտ կազմակերպել հանգիստը՝ դրանից առավելագույն օգուտ քաղելու համար:

1. Ամբողջովին կտրվեք աշխատանքից

Ձեր հանգստի որակն ամբողջությամբ կախված է նրանից, թե որքանով եք կարողանում մոռանալ աշխատանքային առաջադրանքների մասին։ Փորձեք հնարավորինս հեռու մնալ նախագծերից, անկախ նրանից, թե որքան կարևոր են դրանք, և անցեք կյանքի այլ ոլորտների:

Հետազոտությունը ցույց է տվել, որ այն աշխատակիցները, ովքեր կարողանում են անջատվել աշխատանքային գործունեությունից, զգալիորեն ավելի լավ են զգում, քան մյուսները:

Հետևաբար, արձակուրդի ընթացքում աշխատեք չհետևել աշխատանքային առցանց քննարկումներին և, հնարավորության դեպքում, անջատեք դրանց մասին ծանուցումները։ Մի մոռացեք, որ դուք լիարժեք հանգստի իրավունք ունեք, այնպես որ հանգիստ խղճով ձերբազատվեք արձակուրդի ընթացքում անգործության համար մեղքի զգացումից:

2. Ներառեք ֆիզիկական ակտիվություն

600x400

Գիտնականները նշում են, որ այն մարդիկ, ովքեր արձակուրդի ժամանակ մարզվում են, իրենց ավելի լավ են զգում, քան նրանք, ովքեր խուսափում են ֆիզիկական ակտիվությունից: Իհարկե, սա չի նշանակում, որ դուք պետք է մարաթոնյան վազեք  կամ էքստրեմալ սպորտով զբաղվեք: Ցանկացած գործունեություն էլ նպատակահարմար է, որը ձեզ հաճելի է և մեծացնում է ձեր սրտի զարկերի հաճախականությունը: Օրինակ, տան ընդհանուր մաքրում ուրախ երաժշտության ուղեկցությամբ, որը երկար ամիսներ հետաձգում էիք, կամ պարի խմբի պարապմունքներին հաճախելը դրական ազդեցություն կունենա ձեր ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա:

3. Ավելի երկար արձակուրդներ վերցրեք

Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանքից ավելի երկար ընդմիջումներն ավելի լավ է անդրադառնում աշխատողների բարեկեցության վրա: Հետևաբար, եթե ունեք արձակուրդի լրացուցիչ շաբաթներ, ազատորեն օգտվեք դրանցից և հիանալի հանգստացեք:

4. Պլանավորեք ձեր ժամանակը արձակուրդից առաջ և հետո

Թեև երկար ընդմիջումն օգտակար է մեր առողջության համար, ընդմիջումից հետո աշխատանքային ռեժիմի վերադառնալը կարող է մեզ սթրեսի ենթարկել: Արձակուրդից հետ գալու գործընթացն ավելի քիչ սթրեսային դարձնելու համար կարևոր է նախապես պլանավորել ձեր առօրյան արձակուրդից առաջ և հետո: Փորձեք մի կողմ դնել հանգստի վերջին երկու օրերը՝ հարմարվելու այն ռեժիմին, որում գտնվում եք աշխատելիս։ Սա կօգնի նվազեցնել սթրեսի մակարդակը և ապահովել, որ առավելագույն օգուտ քաղեք ձեր արձակուրդից:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4835 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-05-2026 10:59
46-ամյա դերասանուհի Ռեբել Ուիլսոնը երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա լուրը հայտնել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով երեխայի առաջին լուսանկարը և պարզաբանելով, որ ևս մեկ դուստր է լույս աշխարհ բերել։
05-05-2026 10:51
Մասնագետների խոսքով՝ չորսից ութ տարեկան երեխաները օրական կարիք ունեն 1.2 լիտր ջրի: Դեռահասները ավելի շատ հեղուկների կարիք ունեն. տղաների համար խորհուրդ է տրվում օրական 1.6-1.9 լիտր, իսկ աղջիկների համար՝ մոտ 1.5 լիտր: 60 տարեկանից փոքր չափահաս տղամարդիկ օրգանիզմի բնականոն գործունեության համար օրական կարիք ունեն մոտ երկու լիտր ջրի, իսկ կանայք՝ 1.6 լիտրի: Հեղուկի պահանջը տարիքի հետ չի նվազում, սակայն ծարավի զգացողությունը նվազում է, ուստի 60 տարեկանից բարձր մարդկանց համար կարևոր է գիտակցաբար պահպանել հեղուկի հավասարակշռությունը: Խորհուրդ է տրվում օրական միջինում խմել 1.6-ից 2 լիտր հեղուկ:
05-05-2026 10:41
Քաղաքային թռչունները, կարծես, իսկապես տարբեր կերպ են արձագանքում տղամարդկանց և կանանց, և գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել՝ ինչու։ Այս եզրակացությանն է եկել հետազոտողների միջազգային խումբը՝ հինգ եվրոպական երկրներում անցկացված մի շարք դիտարկումներից հետո։ Արդյունքն անսպասելի էր․ տղամարդիկ միջինում կարողանում էին մոտենալ մոտ մեկ մետրով ավելի մոտ, քան կանայք։ Ընդ որում, այս օրինաչափությունը կրկնվում էր գործնականում բոլոր թռչնատեսակների մոտ և հետազոտության բոլոր երկրներում։
05-05-2026 03:01
Բրիթնի Սփիրսը դատապարտվել է 12 ամսվա պայմանական ազատազրկման՝ ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու համար: Այսպիսի որոշում է կայացրել Վենտուրա շրջանի Գերագույն դատարանը: 44-ամյա երգչուհին խուսափել է բանտարկությունից՝ մեղավոր ճանաչվելով անզգույշ մեքենա վարելու ավելի մեղմ մեղադրանքով, հաղորդում է People-ը:
05-05-2026 02:57
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Հագուստի արվեստը»։ Կարմիր գորգին անցածների թվում էին Նիկոլ Քիդմանը և նրա դուստրը՝ Սանդեյի Ռոուզը, Լորեն Սանչեսը, Աննա Վինտուրը, ինչպես նաև արարողության հաղորդավարուհիներ Կարա Դելևինը, Էշլի Գրեհեմը և Էմմա Չեմբերլեյնը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2026
Դիտվել է 11571 անգամ
01.05.2026
Դիտվել է 1244 անգամ
04.05.2026
Դիտվել է 1123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster