Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկտեմբերի 2–8-ը 2024 թ․

02.12.2024

Նահանջող Մերկուրին շարունակում է դանդաղեցնել մեր բազմաթիվ գործեր, սակայն նրա ազդեցությունն աստիճանաբար թուլանում է: Սպասում ենք, որ ամեն ինչ ավարտվի և շարունակենք պատրաստվել Ամանորին։ Թող տոնի մոտենալը և երկարատև արձակուրդները բարելավեն ձեր տրամադրությունը նույնիսկ ամենադժվար օրերին։


Խոյ

Աստղերը Խոյ Կենդանակերպի նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հնարավորինս շատ օգտակար տեղեկություններ հավաքել։ Սա տողատակերը կարդալու և թաքնված ճշմարտությունները տեսնելու ժամանակն է: Գտեք այն հարցերի պատասխանները, որոնք երկար ժամանակ անհանգստացնում են ձեզ, և այդ ժամանակ կկարողանաք առավելագույնս առաջ մղել ձեր ընթացիկ գործերը։ Այժմ ակտիվորեն օգնեք այն մարդկանց, ովքեր խնդրանքներով են դիմում, անհրաժեշտության դեպքում օգտագործեք ձեր բոլոր կապերը։ Լավ գործերը անպայման կվերադառնան ձեզ: Շաբաթվա առաջին կեսին գործընկերների կամ ընկերների հետ կոնֆլիկտը կարող է սրվել։ Ձեր էմոցիաները վերահսկողության տակ պահեք։ Շաբաթվա երկրորդ կեսին ճիշտ հաշվարկեք ձեր ուժերը, ստանձնեք միայն ամենակարևորը։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին։ Գնացեք նրանց հետ կինոթատրոն, այգի, խոսեք նրանց հետ ամեն ինչի մասին և թեթևացրեք ձեր մտքերը։

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերը կարող են ճնշված զգալ կյանքի դժվարություններից: Շատերը կխանգարեն կյանքի կոչել ձեր ծրագրերը, ուստի հենց հիմա կարևոր է ձեր ձեռքը վերցնել նախաձեռնությունը և վերահսկել բոլոր հարցերը: Փորձեք հարմարվել նոր անսովոր հանգամանքներին։ Շաբաթվա երկրորդ կեսին կբացվեն հաջողության ճանապարհներ, որոնք նախկինում չէիք նկատել։ Ուրբաթ օրը քննեք ձեր ֆինանսական վիճակը և կարևոր որոշումներ կայացրեք, որոնք կապահովեն ձեր ապագան։ Հանգստյան օրերը լավ ժամանակ են ծանոթությունների համար: Հնարավոր է հանդիպեք կատարյալ մարդու, ում հետ կարող եք վստահելի հարաբերություններ հաստատել։ Պարզապես մի շտապեք բացել ձեր հոգին առաջին ժամադրության ժամանակ, վստահությունը պետք է վաստակել:

Երկվորյակ

Աստղերը Երկվորյակներին խորհուրդ են տալիս սկսել հնարավորինս հոգ տանել իրենց առողջության մասին։ Երեքշաբթի օրը դուք կարող եք զգալ խիստ հոգնածություն, հատկապես զգույշ եղեք միջանցիկ քամիներից և գերմրսելուց: Չորեքշաբթի օրը ժամանակ հատկացրեք հանգիստ երեկո անցկացնելու և ինքներդ ձեզ վերագործարկելու համար. ինքներդ ընտրեք ձևաչափը՝ աղմկոտ ընկերություն կամ միայնակ երեկո գրքով, գլխավորը՝ փորձեք գլխից հանել աշխատանքային խնդիրները: Շաբաթվա վերջում անսպասելի ֆինանսական խնդիրները կարող են ձեզ անհանգստացնել։ Ներդրեք ձեր բոլոր ջանքերը դրանք լուծելու համար, եթե դա կապված է պարտքերի հետ, աշխատեք հնարավորինս շուտ մարել դրանք։ Հանգստյան օրերին չափավորություն պահպանեք ամեն ինչում, հատկապես սննդի և ալկոհոլային խմիչքների պարագայում։

Խեցգետին

Կենդանակերպի Խեցգետին նշանի ներկայացուցիչների համար այժմ կարևոր է առաջին տեղում դնել ինքնավստահությունը։ Շաբաթվա սկզբին ստեղծագործ եղեք։ Ցույց տվեք ձեր թաքնված կարողություններն ու տաղանդները։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերին լուրջ թղթեր մի ստորագրեք և հնարավորության դեպքում ձեռնպահ մնացեք պետական կառույցներ այցելելուց։ Հինգշաբթի օրը մեծ է դատարկ խոսակցության հավանականությունը՝ պայմանավորվածությունների չեք հասնի, այլ միայն ժամանակ կկորցնեք։ Շաբաթվա երկրորդ կեսին հետևեք ձեր էմոցիաներին, անմիջապես մի արտահայտեք այն ամենը, ինչ ձեր մտքում է։ Շաբաթվա վերջում ուշադրություն դարձրեք ձեր ծախսերին, հատկապես, եթե արդեն սկսել եք Ամանորի նվերներ գնել։ Այո, դուք ցանկանում եք գոհացնել ձեր սիրելիներին, բայց մի չափազանցրեք դա՝ հիմա զարմացնելու ժամանակը չէ:

Առյուծ

Աստղերը զգուշացնում են, որ Առյուծներն այս շաբաթ ստիպված կլինեն հրաժարվել որոշ նպատակներից։ Արտաքին հանգամանքները կարող են թելադրել իրենց պայմանները։ Դա դեպի լավն է, քանի որ նոր նպատակները, ամենայն հավանականությամբ, ավելի խելամիտ և իրատեսական կլինեն: Երեքշաբթի օրը հեղինակավոր մի անձ կփորձի խանգարել ձեր գործին։ Կոնֆլիկտը կարող է չափազանց սուր լինել։ Չորեքշաբթին սիրո օր է։ Ձեզ կարող են հրավիրել ռոմանտիկ ժամադրության, որը կստիպի ձեր սիրտին թրթռալ: Եթե արդեն սիրային հարաբերությունների մեջ եք, ապա երկուսով կարող եք միասին անմոռանալի երեկո անցկացնել։ Հինգշաբթի խուսափեք աշխատանքային հանդիպումների ժամանակ նախաձեռնողականություն ցուցաբերելուց և թույլ մի տվեք ձեզ ծանրաբեռնել լրացուցիչ գործերով՝ առանց հավելավճարի։ Հանգստյան օրերին հնարավոր է ձեզ փորձեն խաբել, մի վստահեք ոչ մեկին, նույնիսկ՝ ամենամտերիմ մարդկանց։

Կույս

Կույսերին բարդ շաբաթ է սպասվում, բայց, մյուս կողմից, հենց այս ժամանակաշրջանում է դուք կսահմանեք ապագայի հստակ նպատակներ, կհասկանաք, թե ինչպես վարվեք և կկարողանաք կոնկրետ քայլեր ձեռնարկել ճիշտ ուղղությամբ։ Շաբաթվա սկզբին աշխատեք ամեն ինչ ձեր վրա չվերցնել, աշխատեք կենտրոնանալ մի բանի վրա։ Այժմ քաոսը ձեզ գործերին հաստատ օգուտ չի բերի։ Երեքշաբթի օրը դժվար իրավիճակում աջակցության հույս մի ունեցեք։ Ընդհակառակը, ինքներդ հենարան դարձեք ձեր սիրելիների ու ընկերների համար։ Ուրբաթ օրը աշխատեք չմասնակցել այնպիսի գործողությունների, որոնք ներառում են վնասվածքների վտանգ, չգերազանցեք թույլատրելի արագությունը և չխախտեք ճանապարհային երթևեկության կանոնները։ Հանգստյան օրերն անցկացրեք ձեր ընտանիքի և երեխաների հետ։

Կշեռք

Այս նշանի ներկայացուցիչներն ընթացիկ շաբաթ ստիպված կլինեն շատ ժամանակ տրամադրել անձնական խնդիրների լուծմանը։ Սիրելիները, ընկերները կամ հարազատները կարող են մեծ անհանգստություն պատճառել: Երեքշաբթի կարող եք սկսել ստանալ հարցերի պատասխաններ, որոնք երկար ժամանակ ծանրացած էին ձեր հոգու վրա: Ամեն ինչ չէ, որ կլուծվի այնպես, ինչպես ցանկանում եք, բայց ընդհանուր առմամբ դուք շահած դուրս կգաք: Չորեքշաբթի ժամանակ տրամադրեք ձեր սոցիալական շրջանակն ընդլայնելուն և լսեք մասնագետների խորհուրդներն ու կարծիքները։ Հինգշաբթին բարենպաստ է գործնական հանդիպումների և բանակցությունների համար։ Ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը։ Հանգստյան օրերին անպայման ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը և գեղեցկությանը, հարդարեք ձեր եղունգները կամ ձեր վարսերը:

Կարիճ

Աստղերը Կարիճներին խորհուրդ են տալիս այս շաբաթ չափազանց անկեղծ չլինել իրենց աշխատանքային գործընկերների հետ։ Ձեր շրջապատում չափազանց շատ կլինեն չարամիտները, ովքեր կարող են ցանկացած անզգույշ խոսք շուռ տալ ձեր դեմ։ Աշխատանքային ճամփորդությունը հատկապես հաջող կլինի շաբաթվա սկզբին։ Այս գործուղումը ձեզ մեծապես կօգնի կարիերայի առաջխաղացման հարցում և նոր գաղափարներ կտա։ Չորեքշաբթի ժամանակ հատկացրեք ընթացիկ իրադարձությունները վերլուծելու և ձեր հաջորդ քայլերը պլանավորելու համար։ Վերանայեք ձեր ցանկությունները արդիականության տեսանկյունից: Ուրբաթ օրը ձեզ մոտ կարող է հանկարծակի ցանկություն առաջանալ՝ թողնելու, հարաբերությունները խզելու կամ ձեր սիրելիին պատմելու այն ամենը, ինչ մտածում եք: Կամուրջները մի այրեք։ Զբոսնեք, խորհեք։ Նախքան գործելն ամեն ինչ ծանր ու թեթև արեք:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար ավելի լավ է շաբաթվա սկզբին շատ բաներ չպլանավորել։ Այս ժամանակահատվածում ձեր շուրջը կարող է հատկապես լարված լինել։ Զսպեք անհապաղ դիմակայություն սկսելու և բոլոր անհասկանալի կետերը միանգամից պարզաբանելու ցանկությանը: Չորեքշաբթի ընդհանուր ֆոնը ֆինանսական խնդիրների պատճառով կարող է էլ ավելի լարվել։ Սակայն հինգշաբթի իրավիճակը կհանդարտվի, և կկարողանաք հանգիստ պատրաստվել Ամանորին ու ավարտին հասցնել ընթացիկ գործերը։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադրություն դարձրեք առողջ ապրելակերպին, իսկ եթե անգամ հյուր կամ ռեստորան գնաք, շատ մի՛ կերեք։ Կարևոր է նաև վերահսկել խմելու ռեժիմը և ժամանակին քնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները չպետք է ամեն ինչ միանգամից իրենց վրա վերցնեն։ Ավելի քիչ իրարանցում։ Հավատացեք, մինչև Ամանոր դուք բավական ժամանակ կունենաք ամեն ինչ անելու համար։ Ավելի զգույշ եղեք ձեր ծախսերի նկատմամբ։ Հիմա հիանալի ժամանակ է նախատոնական դիետա սկսելու համար։ Մի մոռացեք ձեր սիրելիների մասին, ավելի հաճախ ժամանակ անցկացրեք միասին։ Երեքշաբթի օրը կարգի բերեք ձեր փաստաթղթերն ու ֆինանսական հաշիվները։ Չորեքշաբթի օրը մեծ է ոչ հաճելի մարդկանց հանդիպելու կամ տրավմատիկ իրավիճակների բախվելու հավանականությունը։ Զգույշ եղեք։ Հանգստյան օրերին ձեզ ոչ այնքան հաճելի գործեր ու պարտականություններ են սպասվում, բայց դրանք պետք է ավարտին հասցվեն, այնպես որ փիլիսոփայորեն վերաբերվեք դրան։

Ջրհոս

Ջրհոսների մշտական հետաքրքրությունն ամեն նորի ու անսովոր ամեն ինչի նկատմամբ այս շաբաթ կարող է հանգեցնել անցանկալի ու ոչ այնքան հաճելի հետեւանքների։ Այդպիսով, դուք կարող եք ոչ միայն նյութական, այլև հեղինակության կորուստներ ունենալ: Աշխատավայրում առաջին երեք օրերի ընթացքում ձեր ստեղծագործական կարողությունը կարող է սխալ մեկնաբանվել: Գործընկերները կարող են մտածել, որ դուք պարծենում եք կամ ստում, ինչը հնարավոր է կոնֆլիկտների հանգեցնել։ Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք մոլախաղերի և կասկածելի ֆինանսական գործարքների հետ կապված ռիսկերից։ Հանգստյան օրերին կարող եք կորցնել կողմնորոշումը թե՛ բիզնեսում, թե՛ տարածքում: Պահպանեք հանգստություն։

Ձկներ

Այս նշանի ներկայացուցիչները, եթե նույնիսկ շատ ցանկանան, չեն կարողանա այս շաբաթն անցկացնել նախապես որոշված ժամանակացույցով։ Աստղերը զգուշացնում են, որ ցանկացած ծրագիր կարող է խաթարվել, ընդ որում՝ ամենավերջին պահին։ Մի նյարդայնացեք: Լսեք ձեր ինտուիցիային և գործեք ըստ ձեր զգացմունքների: Շաբաթվա սկզբին առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը հիվանդության առաջին նշանների դեպքում, առանց հապաղելու դիմեք բժշկի։ Երեքշաբթի հանգիստ մի նստեք՝ քայլեք, շփվեք և եղեք մարդաշատ վայրերում։ Չորեքշաբթի զգոն եղեք փաստաթղթեր ստորագրելիս։ Կարդացեք նույնիսկ մանրատառերը և մի ամաչեք անհարմար հարցեր տալուց: Շաբաթվա վերջում չափավորություն պահպանեք՝ խնայեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6110 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45
Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20
«Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07
Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23
Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.05.2026
Դիտվել է 1520 անգամ
13.05.2026
Դիտվել է 322 անգամ
15.05.2026
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster