Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Որքան ժամանակ է պահանջվում «առաջին հայացքից սիրո» համար

29.10.2024

Շաբաթ երեկո, մարդաշատ սրճարան։ Մի գեղեցիկ թխահեր ընկերների հետ սեղանի շուրջ նստած է։ Եվ հետո նա որսում է հարևանությամբ նստածն կնոջ հայացքը, նրանց աչքերը հանդիպում են և… նրանք միասին ապրում են երկար և երջանիկ: Սա հնարավո՞ր է: Գիտնականներն իրենց կարծիքն ունեն այն մասին, ինչ մենք անվանում ենք «սեր առաջին հայացքից»։

Գիտնականները, որոնք զբաղվում են մարդկային հարաբերությունների հետազոտոմամբ, պնդում են, որ ամենից հաճախ մարդիկ նոր ծանոթությունների մասին իրենց կարծիքը ձևավորում են բավականին արագ, երբ խոսքը վերաբերում է ռոմանտիկ հրապուրանքին: Որոշները կարծում են, որ ընդամենը երեք րոպե է պահանջվում՝ որոշելու համար, թե արդյոք այս մարդը համապատասխան է ձեզ համար: Ընկերական հարաբերությունների դեպքում ամեն ինչ տեղի է ունենում բավականին նման կերպ։ Մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ մարդիկ, ովքեր անմիջապես հավանել են միմյանց, կարողացել են լավ ընկերներ դառնալ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում:

Այնուամենայնիվ, գրավչությունը միայն հոգեբանական հասկացություն չէ: Կենսաբանությունը ևս տալիս է առաջին հայացքից սիրո իր բացատրությունը։ Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կենդանիներն ավելի հաճախ ընտրել են այնպիսի զուգընկերոջ, որը գենետիկորեն ավելի հարմար է իրենց: Առայժմ պարզ չէ, թե արդյոք այս արդյունքները վերաբերում են մարդկանց, բայց շատ գիտնականներ պաշտպանում են այս վարկածը: Ռոմանտիկ գրավչությունն այս դեպքում էվոլյուցիայի շրջանակներում կատարում է կարևոր գործառույթ՝ մենք փնտրում ենք մեզ համար ամենահարմար զուգընկերներին, իսկ մնացածին բաց ենք թողնում:

Թեև ամերիկացիների կեսը հավատում է առաջին հայացքից սիրուն, բայց ոչ բոլորն են պատրաստ իրենց գլուխը կորցնել հանուն սիրո։ Զարմանալի է, որ կանայք, պարզվում է, այդքան էլ ռոմանտիկ չէին. հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են սիրահարվում առաջին հայացքից: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ տղամարդիկ ավելի հեշտությամբ են արձագանքում ֆիզիկական ազդանշաններին։ Մեկ այլ ապացուցված փաստ էլ այն է, որ երիտասարդներն ավելի հաճախ են հավատում առաջին հայացքից սիրուն։ Բայց հնարավոր է, որ այստեղ ամբողջ խնդիրը պարզապես փորձի պակասն է։

600x400

Դեռևս պարզ չէ, թե որքան հաճախ է ակնթարթային սերը վերածվում ամուր և երկարատև հարաբերությունների: Իսրայելում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դա տեղի է ունենում միայն 10% դեպքերում։ Ի վերջո, սերը ոչ միայն փոխադարձ գրավչություն է, այլ նաև մարդուն ճանաչելու և հարաբերությունների վրա աշխատելու ցանկություն։ Միաժամանակ, հոգեբանները համոզված են, որ մարդու հետ որոշ ժամանակ շփվելը կարող է նրան ավելի գրավիչ դարձնել ձեր աչքերում, քան թվում էր առաջին հանդիպմանը։

Այսպիսով, եթե առաջին հայացքից սերը տեղի չի ունեցել, մի անհանգստացեք, գուցե դուք պետք է այդ մարդուն ևս մեկ հնարավորություն տաք, ի վերջո, կարող է պարզվել, որ նա ձեր երկրորդ կեսն է:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6324 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-10-2026 00:42
«Վերիթիի գաղտնի օրագիրը» ֆիլմը, որի գլխավոր դերերում են Դակոտա Ջոնսոնը և Էն Հեթուեյը, այս աշնան մեծ  հիթը դարձավ։ Մինչ քննադատները վերլուծում են ֆիլմը, երկրպագուները սոցիալական ցանցերում աղմուկ են բարձրացնում դրա շուրջ, իսկ կինովարձույթի եկամուտները նոր ռեկորդներ են սահմանում։
19-10-2026 00:17
Մասնագետները հաշվարկել են եվրոպական թագավորական ընտանիքների կողմից թագավորական հարսանիքներին կրած թագերի մոտավոր արժեքը: Առաջատարը բրիտանական և հոլանդական թագավորական ընտանիքներն են, որոնցից յուրաքանչյուրի թագերի հավաքածուն գնահատվում է 17 միլիոն ֆունտ ստեռլինգ: Նորվեգիայի թագավորական ընտանիքը զբաղեցնում է պատվավոր երրորդ տեղը, որին հաջորդում է դանիական թագավորական ընտանիքը: Բելգիան հինգերորդն է, իսկ Իսպանիան՝ վեցերորդը:
19-10-2026 00:09
Ռուսաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Էլիզաբեթ Աբրահամյանը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում տարած հաղթանակն անվանել է անհավանական երջանկություն: Աբրահամյանը դարձել է Ռուսաստանի առաջին մարզիկը, որը սեղանի թենիսի Եվրոպայի առաջնությունում հաղթել է մենախաղում։
19-10-2026 00:08
Մեծ Բրիտանիա վերադառնալուց կարճ ժամանակ առաջ Մեգան Մարքլը որոշեlլ է վերսկսել իր կինոկարիերան։ Աղբյուրների համաձայն՝ դքսուհին ակտիվորեն դեր էր  փնտրում Գայ Ռիչիի «Ջենտլմենները» սերիալում, սակայն հանրության բացասական արձագանքից հետո շոուրանները որոշեցին մերժել նրան։
19-10-2026 00:02
Շոն ՄաքԳիրը երեք տարի աշխատելուց հետո լքում է McQueen-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, հաղորդում է WWD-ն՝ հղում անելով Kering կոնգլոմերատի ներկայացուցիչներին, որը ապրանքանիշի սեփականատերն է: Իրավահաջորդը դեռևս չի նշանակվել: Kering-ը խոստացել է շուտով հայտարարել նոր նշանակման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.10.2026
Դիտվել է 816 անգամ
19.10.2026
Դիտվել է 118 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster