Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 14-20-ը 2024 թ․

14.10.2024

Վերջապես կենդանակերպի բոլոր նշաններին կայուն շաբաթ է սպասվում, և յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Հատկապես դժվար կլինի ջրի տարերքի ներկայացուցիչների համար, և Ջրհոսները ևս մեկ անգամ ուրախ կլինեն, որ, հակառակ անվանման, իրենք ոչ մի կապ չունեն ջրային նշանների հետ:

Խոյ

Աստղերը զգուշացնում են, որ այս շաբաթ Խոյերը չպետք է փորձեն միանգամից հասնել իրենց բոլոր նպատակներին։ Այո, դուք սովոր եք հնարավորինս կարճ ժամանակում հասնել ձեր ուզածին, բայց այս օրերին ստիպված կլինեք խնայել ուժերը և առաջնահերթություններ սահմանել։ Առաջին հերթին զբաղվեք ամենակարևոր բաներով, քանի որ շաբաթվա կեսին ձեր էներգիան կարող է թուլանալ: Չորեքշաբթի օրը կարևոր է գործնականից անձնական կյանքի անցնելը։ Ուրբաթ օրը կարևոր է հոգ տանել ձեր առողջության մասին, նույնիսկ, եթե ձեզ մի փոքր վատ եք զգում, դիմեք բժշկի և ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվեք։ Եթե ձեզ ոչինչ չի անհանգստացնում, որոշ կանխարգելիչ միջոցառումներ արեք, օրինակ՝ զբոսնեք այգում։ Հանգստյան օրերին եղեք զգույշ և ուշադիր՝ մոտակայքում կարող են լինել մանր ու նախանձ մարդիկ։ Ժամանակին նկատեք նրանց և հեռացեք:

Ցուլ

Այս շաբաթ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ և ինչպես կասեք։ Ուստի, կշռադատեք յուրաքանչյուր բառը և թույլ մի տվեք, որ բացասական էմոցիաներ թափանցեն: Շաբաթվա սկիզբը բարենպաստ է բանակցությունների, գործարքներ կնքելու համար։ Չորեքշաբթի օրը կարող են անսպասելիորեն անձամբ ներկայանալ հարազատները և պահանջել հրատապ լուծում տալ իրենց խնդիրներին։ Եղեք ըմբռնող, բայց թույլ մի տվեք, որ նրանք ձեզ հետ մղեն: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է նոր աշխատանք փնտրելու կամ լրացուցիչ հմտություններ յուրացնելու համար։ Ուրբաթ օրը տեղի կունենան անսպասելի իրադարձություններ, որոնք սկզբում կարող են վախեցնել, սակայն որոշ ժամանակ անց կտեսնեք, որ ամեն ինչ լավ է ստացվել։

Երկվորյակ

Այս շաբաթը բավական հակասական կլինի Երկվորյակների համար։ Իսկ խնդիրների պատճառը կարող է լինել այն, որ վերջերս սկսել եք չափից ավելի վստահել ձեր գործընկերներին և նրանցից ստացված տեղեկատվությանը՝ անջատելով ձեր անձնական քննադատական «սարքը»։ Բոլոր կանոններին անմիջական և շարունակական հավատարմությունն այժմ նույնպես ձեր օգտին չի աշխատի։ Միայն իրավիճակի խորը և համապարփակ վերլուծությունը թույլ կտա շրջանցել խոչընդոտները և գտնել սահմանափակումները կամ ձգձգումները հաղթահարելու միջոցը։ Չորեքշաբթի օրը բաց թողեք ներքին լարվածությունը. ձեռնտու կլինի նաև ժամանակ գտնել ընկերների կամ ավագ հարազատների հետ մտերմիկ զրույցի, բնության գրկում զբոսանքի կամ կարճատև արձակուրդի համար։ Շաբաթվա երկրորդ կեսին պետք է ուշադրություն դարձնեք ձեր ընտանիքին և ավելի շատ ժամանակ տրամադրեք երեխաներին։ Եթե հնարավոր է, հանգստյան օրերին անջատեք ձեր հեռախոսը և էլ.փոստը՝ ձեզ անհրաժեշտ է լռություն։

Խեցգետին

Այս շաբաթ հնարավոր են լուրջ անախորժություններ աշխատավայրում։ Շրջապատի մարդիկ որոշ ժամանակ չեն հետևել կանոններին և չեն կատարել իրենց հանձնարարված խնդիրները։ Ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք մաքրել ձեր գործընկերների կերտած խառնաշփոթը: Փորձեք չտարվել մեծ ակնկալիքներով, որպեսզի հետո չհիասթափվեք։ Երեքշաբթի օրը ձեզ կարող է անսպասելի ֆինանսական օգնություն գալ կամ լավ խորհուրդներ կստանաք։ Չորեքշաբթի չափազանց կարևոր է չներքաշվել բուռն բանավեճերի մեջ, այլապես լուրջ կոնֆլիկտներից խուսափել չի լինի։ Ուշադիր լսեք ձեր սիրելիներին, դատարկ ու անհնարին խոստումներ մի տվեք։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է, որ ձեր կյանքում ինչ-որ բան կտրուկ փոխվի: Մի ոգևորվեք, հիմա փոփոխությունների ժամանակը չէ: Ավելի լավ է հանգստյան օրերն անցկացնել մենակության մեջ։

Առյուծ

Այս շաբաթ Առյուծները ստիպված կլինեն շատ շփվել, ինչպես նաև ստանալ ու մշակել մեծ քանակությամբ տեղեկատվություն։ Ժամանակ ունեցեք ընդգծելու գլխավորը թե՛ խոսքով, թե՛ գործով։ Մի ստանձնեք գործեր, որոնք կարող են հետաձգվել ավելի ուշ շրջանի: Երկուշաբթի հնարավոր է կոնֆլիկտային իրավիճակ. պատրաստ եղեք պաշտպանել ձեր դիրքերը: Շաբաթվա կեսը կարող է ավելի շատ խոչընդոտներ առաջացնել, քան կցանկանայիք։ Ձեզ կնյարդայնացնեն խանութներում և սրճարաններում դանդաղ սպասարկումը կամ խցանումները։ Միգուցե աստղերն ակնարկում են, որ ժամանակն է, որ դուք ճշգրտումներ անեք ձեր ծրագրերում: Նայեք ձեր ստանձնած պարտականություններին, միգուցե ժամանակն է ինչ-որ բան պատվիրակելու, օպտիմալացնելու կամ վերացնելու: Ուրբաթ օրը բարենպաստ է ճանապարհորդությունների և բնության գրկում ստեղծագործելու համար։ Հանգստյան օրերը հարմար են մշակութային ոլորտին առնչվող ցանկացած գործունեության համար՝ գնալ թանգարան կամ թատրոն, այցելել ցուցահանդես կամ գրախանութ։

Կույս

Աստղերը Կույսերի համար շատ անկայուն շաբաթ են կանխատեսում։ Լավ նորությունները կփոխարինվեն անհաջող գնումներով, իսկ հանգստյան ժամերից հետո շրջապատողները հանկարծ կսկսեն իրենց գործերն ու պարտականությունները փոխանցել ձեր վրա։ Երեքշաբթի օրը ձեր նյարդերը կարող են խանգարել ձեզ. հիշեք խորը շնչելու մասին և ձեռքի տակ պահեք հանգստացնող թեյ: Չորեքշաբթի օրը սպասվում է ամենաակտիվ օրը, բայց հենց այս օրը դուք առավելագույն մեկուսացում կցանկանաք։ Հինգշաբթի օրը բարենպաստ է տան հետ կապված գործերի համար։ Ուրբաթ օրն այն ամենը, ինչ պլանավորում եք, կստացվի՝ պայմանով, որ դրական տրամադրվածություն ունենաք։ Հանգստյան օրերին կարող եք հայտնվել հին ընկերների շրջապատում կամ նոր հաճելի ծանոթություններ ձեռք բերել: Դա կարող է տեղի ունենալ կոնֆերանսի ժամանակ, արձակուրդում կամ մեծ ընտանեկան հավաքույթի ժամանակ:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքների համար ավելի վաղ կուտակված ողջ լարվածությունը կարող է միանգամից ճեղքվել։ Սա լրջորեն կբարդացնի ուրիշների հետ փոխըմբռնումը։ Համոզվեք, որ որևէ տեղ չեք մոռանում անձնական իրերը և մի շփոթեք հեռախոսահամարներն ու հասցեները:
Առաջին օրերին դուք կարող եք արգելափակված զգալ և դիմակայել չարագործների մեքենայություններին: Այս ընթացքում ձեզ անհրաժեշտ կլինի հավաքել ամբողջ համբերությունը: Չորեքշաբթի օրը դուք կարող եք առանձնահատուկ ոգեշնչված լինել, և կիրականացնեք հին երազանքը կամ կորոշեք դժվար զրույց ունենալ: Ուրբաթ օրը լավ է խոհարարական սխրանքների համար՝ ինչ-որ անսովոր բան պատրաստեք կամ գնացեք ձեզ համար անսովոր ռեստորան: Միայնակ Կշեռքներն այս շաբաթավերջին հաճելի ժամադրություն կունենան, աշխատեք բաց չթողնել երկարաժամկետ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը:

Կարիճ

Կարիճներին ծանր շաբաթ է սպասվում։ Ամենուր կուշանաք, անախորժությունները կարող են ձգել մագնիսի պես։ Եթե աշխատավայրում թիմ եք ղեկավարում, ապա այս շրջանում ձեր ենթակաները կսկսեն անտեսել ձեր հրամանները կամ հակառակն անել: Իսկ ժամադրության ժամանակ կհանդիպեք շատ կասկածելի մարդկանց։ Հատկապես զգույշ եղեք փաստաթղթերի հետ աշխատելիս, հոգ տարեք ձեր եկամուտների պահպանման, ինչպես նաև սեփական առողջության մասին։ Հիմա ժամանակ մի վատնեք սպորտի և քայլելու վրա։ Վերանայեք ձեր սննդակարգը դեպի ավելի թեթև դիետա և իսկապես գնահատեք, թե արդյոք հետևում եք խմելու ռեժիմին: Հանգստյան օրերին հատուկ ժամանակ հատկացրեք երեխաների և մտերիմների հետ շփվելու համար:

Աղեղնավոր

Առաջիկա շաբաթ Աղեղնավորները կկարողանան հասնել մի քանի նպատակների իրենց մասնագիտական ոլորտում, ինչպես նաև ավելի մեծ փոխըմբռնման՝ իրենց անձնական կյանքում։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, շատ կարևոր է ամեն ինչում հավասարակշռություն պահպանել։ Համոզվեք, որ ոչ միայն խոստումներ եք տալիս, այլև պատասխանատվություն եք կրում դրանք կատարելու համար: Երկուշաբթի օրը հատկապես զգույշ եղեք տրանսպորտում և ճանապարհներին։ Շաբաթվա կեսից ստիպված կլինեք սկսել կենցաղային պարտականությունների վերաբաշխումը։ Ընտանիքի որոշ անդամներ, հնարավոր է, հրաժարվեն դրանք կատարել և ստիպված լինեք համոզել, բայց փորձեք խուսափել կոնֆլիկտներից։ Սա լավագույն ժամանակն է բոլորի համար լավագույն ճանապարհը գտնելու համար: Ուրբաթ օրը ձեր հարևանությամբ մի նոր սրճարան հայտնաբերեք. դա կօգնի թարմացնել ձեր տեսակետը կատարվող իրադարձությունների վերաբերյալ և հանդիպել հետաքրքիր մարդու: Շաբաթ օրը գնացեք բուժիչ արարողակարգերի։

Այծեղջյուր

Այծեղջյուրներին իրադարձություններով հագեցած շաբաթ է սպասվում։ Հատկապես վառ կբացահայտվեն ձեր ստեղծագործական տաղանդները՝ մի արհամարհեք նոր գաղափարներն ու ազդակները, ժամանակ և էներգիա նվիրեք դրանց։ Շաբաթվա առաջին կեսին նշանակեք կարևոր զրույց, որը երկար ժամանակ հետաձգում էիք։ Խնդրի լուծումը հետաձգելը միայն կհանգեցնի կյանքի այլ ոլորտներում բարդությունների: Հատկապես զգույշ եղեք, որպեսզի բաց չթողնեք ձեզ համար կարևոր որևէ բան։ Ուրբաթ օրը հոգ տարեք ձեր ֆինանսների մասին։ Տեսեք, թե ինչ գործիքներ և գործողություններ կարող են բարելավել ձեր եկամուտը և կենտրոնացեք դրանց վրա: Դուք պետք է որոշ շտկումներ կատարեք ձեր ծրագրերում: Դա կարող է դժվար լինել, քանի որ բոլոր Այծեղջյուրները մի փոքր պահպանողական են իրենց սովորությունների մեջ: Բայց եթե ցանկանում եք զարգանալ, ապա սա փոփոխությունների լավագույն շաբաթն է:

Ջրհոս

Ջրհոսները կարող են որոշակի շփոթություն զգալ այս շաբաթ տեղի ունեցողի վերաբերյալ: Եթե անձնական կյանքում այնքան էլ հարմարավետ չեք կամ ձեր հարաբերություններում տարաձայնություններ կան, ապա ընդմիջեք և ընկղմվեք աշխատանքի մեջ։ Եթե խնդիրներն աշխատավայրում են, ապա կենտրոնացեք սիրո վրա: Ամենակարևորը մի վախեցեք։ Եվ մի ստանձնեք այնպիսի գործեր, որոնք ի սկզբանե չեք կարող կատարել: Շաբաթվա առաջին կեսը բարենպաստ է թիմային աշխատանք համար։ Լսեք խորհուրդները և հետևեք լավագույնների օրինակին։ Երեքշաբթի օրը մի կողմ թողեք ձեր էմոցիաները և ապավինեք միայն տրամաբանությանը։ Հինգշաբթի օրը հատուկ ուշադրություն դարձրեք ձեր հեղինակությանը և թշնամիներին բամբասանքի պատճառ մի տվեք։ Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք հոգնածությունը թոթափելու համար:

Ձկներ

Ձկները ջրային տարերքի միակ նշանն են, որին այս շաբաթ լուրջ փորձություններ ու խնդիրներ են սպասում։ Այժմ շատ բարենպաստ օրեր են, որպեսզի սկսեք սահուն հեռանալ ձեր հարմարավետության գոտուց. ավելի շատ շփվեք, մի խուսափեք անծանոթներից և մի վախեցեք ինչ-որ նոր բան անել ձեզ համար: Երեքշաբթի օրը կոնֆլիկտի հավանականություն կա՝ այն, որ ձեր կարծիքը չի ընդունվել, չի նշանակում, որ դուք սխալվում եք։ Բայց մի վիճեք, դուք միևնույն է ոչինչ չեք ապացուցի։ Հինգշաբթի օրը ժամանակ տրամադրեք ձեր սիրելիներին։ Շաբաթվա երկրորդ կեսին ավելի լավ է ժամանակը հատկացնեք ձեզ՝ լինի դա ձեր առողջությունը, թե արտաքին տեսքը: Հանգստյան օրերին խուսափեք թունավոր մարդկանց հետ շփվելուց, լիցքավորվեք դրական էներգիայով, ինչը ձեզ շատ օգտակար կլինի հաջորդ շաբաթ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6422 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1423 անգամ
23.06.2026
Դիտվել է 308 անգամ
25.06.2026
Դիտվել է 195 անգամ
26.06.2026
Դիտվել է 132 անգամ
27.06.2026
Դիտվել է 73 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster