Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 5-11-ը 2024 թ.

05.08.2024

Այս շաբաթը կլինի ամառվա ամենածանրը, քանի որ հենց օգոստոսի 5-ին Արևի առաջին մոլորակը կսկսի իր «հոսանքին հակառակ» ընթացքը: Կենդանակերպի երեք նշան կա, որոնց վրա Մերկուրի հետընթացը չի ազդի, իսկ մնացածը պետք է դիմանան։

Խոյ

Այս շաբաթ Խոյի նշանի տակ ծնվածները կցանկանան հնարավորինս բացվել աշխարհի առաջ: Դուք կփորձեք ընդգրկել բոլոր ոլորտները միանգամից՝ ինտերնետով շփվել երկրի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց հետ, հանդիպել ընկերների հետ, կամավորական աշխատանք կատարել, շարունակել ուսումը կամ սկսել կրթական դասընթաց։ Զգույշ եղեք՝ նման ակտիվության ֆոնին կարող է առաջանալ նյարդային պոռթկում։ Երեքշաբթի օրը գործերը կարգի բերեք աշխատավայրում կամ տանը, ավարտեք այն գործերը, որոնք վաղուց թողել էիք ավելի ուշ շրջանի։ Հինգշաբթի օրը մի ենթարկվեք անկումային տրամադրությանը, որքան էլ ձեր գործընկերները կամ զուգընկերը փորձեն ձեզ դեպրեսիայի մեջ գցել:

Ցուլ

Ցուլերին բազմաբնույթ շաբաթ է սպասվում էմոցիաների ու իրադարձությունների առումով: Կցանկանաք ավելի քիչ շարժվել և խուսափել ֆիզիկական ակտիվությունից, սակայն ինտելեկտուալ գործունեությունը ձեզ մեծ հաճույք կբերի։ Հանգստյան օրերին կկարողանաք շահութաբեր վաճառել ձեր գաղափարը կամ նախագիծը կամ իրականացնել շատ բարդ կոմերցիոն սխեմա։ Հինգշաբթի օրը կարող եք գումար ծախսել ձեզ վրա, այս ներդրումը օգտակար կլինի և ամբողջությամբ կհատուցվի: Շաբաթվա վերջում թեթև խելագարություն է սպասվում՝ կարող են հանկարծ հայտնվել հարազատներ, որոնք ձեզ դուր չեն գալիս, բացի այդ, հնարավոր են անսպասելի ստուգումներ աշխատավայրում, և խցանումներ կլինեն այն ճանապարհներին, որտեղ երբեք այդպիսիք չեն եղել։ Այո, այս ամենը հետընթացող Մերկուրիի կատակներն են:

Երկվորյակ

Աստղերը զգուշացնում են, որ Երկվորյակներին բարդ շաբաթ է սպասվում։ Մեծ է վեճերի ու կոնֆլիկտների հավանականությունը։ Միգուցե դրա պատճառով ստիպված կլինեք բաժանվել ձեր բիզնես գործընկերներից մեկից: Հանդիպումները կչեղարկվեն, բանակցությունները փակուղում կհայտնվեն, իսկ երկար ծրագրված ուղեւորությունը կարող է խաթարվել։ Այս իրարանցման պայմաններում ավելի շատ ժամանակ տրամադրեք ինքներդ ձեզ: Մեծ գնում կատարեք ձեր տան համար, սկսեք վերադասավորել այն։ Այժմ կարող եք ձեզ թույլ տալ չխնայել: Այս շաբաթավերջին դադար տվեք՝ դիտեք լավ ֆիլմ, կարդացեք երկար սպասված գիրք։ Կարգավորեք ձեր սննդակարգը և մի մոռացեք հետևել խմելու ռեժիմին։

Խեցգետին

Արդեն շաբաթվա սկզբին մեծ է հավանականությունը, որ Խեցգետինները կսկսեն անախորժություններ ունենալ ուրիշների սխալների պատճառով։ Ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեք ժամանակ հատկացնել այնպիսի բաների վրա, որոնք բոլորովին չեն մտնում ձեր պարտականությունների շրջանակում։ Չորեքշաբթի օրը ձեռնպահ մնացեք ձեր ղեկավարի առաջ տրտնջալուց, այլապես կարող եք կորցնել աշխատանքը։ Ուրբաթ օրը հնարավոր են անակնկալներ սիրային ճակատում՝ աստղերը ձեզ մոտ կբերեն մի մարդու, ում հետ դուք լիարժեք տարերքային համատեղելիություն ունեք։ Շաբաթվա երկրորդ կեսին բամբասանքների պատճառներ մի տվեք, այլապես խնդիրները կտեւեն մինչեւ ամառվա վերջ։ Զերծ մնացեք մեծ ծախսերից ու գնումներից, դրանք իրենց չեն արդարացնի։

Առյուծ

Առյուծին ուրախ ու շատ հաջող շաբաթ է սպասվում։ Աշխատավայրում վերջապես ամեն ինչ կսկսի ընթանալ այնպես, ինչպես վաղուց էիք ցանկանում։ Հատկապես լավ կդասավորվեն ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների գործերը։ Սիրելիների հետ հարաբերությունները կարող են հասնել փոխըմբռնման նոր մակարդակի, դուք ուրախ կլինեք միասին ընթրիք պատրաստել, զրուցել տարբեր թեմաներով կամ միասին զբոսնել: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիների հետ։ Չորեքշաբթի օրը թարմացրե՛ք ձեր զգեստապահարանը կամ գնե՛ք անձնական օգտագործման ինչ-որ բան։ Հատկապես ուշադիր հետևեք ձեր սննդակարգին և հրաժարվեք քաղցրավենիքից, նվազեցրեք լյարդի ծանրաբեռնվածությունը. դա կարող է հիմա իրեն զգացնել տալ:

Կույս

Աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձնել առողջությանը։ Վնասվածքի կամ քրոնիկ հիվանդությունների սրման մեծ ռիսկ կա։ Շաբաթը բարենպաստ է նաև վաղուց հետաձգված բուժում սկսելու և վիրաբուժական միջամտությունների համար։ Երկուշաբթի օրը աշխատեք զսպել ձեր էմոցիաները, որպեսզի իրավիճակը բաց կոնֆլիկտի չտանեք։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին ինքնաբուխ ճամփորդությունների հավանականություն կա։ Շաբաթվա երկրորդ կեսին տրամադրությունը կտրուկ կփոխվի փիլիսոփայականի ու իրական կյանքից վիրտուալին անցնելու ցանկություն կունենաք։ Շատ երկար մի շփվեք սոցցանցերում, դուրս եկեք զբոսնելու: Այս շաբաթ մենությունը վտանգավոր է ձեր տարերքի նշանի համար: Հանգստյան օրերին հանդիպեք հին ընկերներին, հիշեք անցյալը, երազեք ապագայի մասին։

Կշեռք

Արդեն երկուշաբթի և երեքշաբթի Կշեռքները հնարավորություն կունենան դուրս գալ այն տհաճ իրավիճակից, որում հայտնվել էին նախորդ շաբաթ։ Հավանական է, որ գործընկերներից մեկը որոշի օգնել ձեզ և բարոյական ու նյութական աջակցություն ցուցաբերել: Չորեքշաբթի չափազանց բարենպաստ է նոր նախագիծ սկսելու համար, որն ամենաօգտակար ազդեցությունը կունենա ձեր հոգեբանական վիճակի վրա։ Հանգստյան օրերին հնարավոր են ֆինանսական դժվարություններ, ուստի պետք չէ չմտածված գնումներ կատարել կամ պարտքով գումար տալ։ Աշխատեք այս շաբաթ ձեր մարմինին ավելորդ սթրեսի չենթարկել, բայց փորձեք օրական 10 հազար քայլն ապահովել։

Կարիճ

Կարիճներ, սկսեք շաբաթը վերանայելով ձեր ծրագրերն ու նպատակները՝ համոզվելու համար, որ դրանք արդիական են: Դուք կկարողանաք տեսնել, թե որոնք են իրական, և որոնք են նպատակահարմար երկար ժամանակով հետաձգել: Շաբաթվա երկրորդ կեսին մեծ է համախոհի հետ հանդիպելու հավանականությունը, ով կիսում է ձեր հետաքրքրությունները, շարժվում է նույն ճանապարհով և կիրառում է նույն մեթոդները։ Դուք կարող եք միմյանց փոխանցել ձեր փորձի նրբությունները: Փորձեք այս շաբաթ անել ամեն ինչ, որպեսզի բավականաչափ քնեք, աշխատավայրում ուշ մի մնացեք:

Աղեղնավոր

Աստղերը կանխատեսում են, որ այս շաբաթ Աղեղնավորները կարող են ուժեղ դիմադրության հանդիպել իրենց ցանկալի նպատակներին հասնելու ճանապարհին։ Իսկ սիրելիների կամ ընկերների վրա հույս դնելն այս հարցում տարբերակ չէ, դուք կարող եք ապավինել միայն ինքներդ ձեզ։ Այնուամենայնիվ, ձեր հովանավոր մոլորակը ճիշտ ժամանակին կգա օգնության: Երեքշաբթի ու չորեքշաբթի եղեք համառ, և արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Չորեքշաբթին լավ օր է սովորելու համար։ Ավարտեք վաղուց սկսած դասընթացները կամ սկսեք գիտելիքներ ձեռք բերել նոր ոլորտում: Ուրբաթ օրը չափազանց բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու համար։ Ձեզ մի զսպեք՝ նկարեք, գրեք, երգեք, պարեք՝ ընտրեք այն, ինչը ձեզ ամենահոգեհարազատ է: Այս շաբաթ խուսափեք ժամադրություններից, դրանք կարող են անախորժությունների հանգեցնել:

Այծեղջյուր

Աստղերն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս շաբաթվա առաջին կեսին կենտրոնանալ գործնական կյանքի վրա։ Երկուշաբթի օրը ուժի հերհոսք կունենաք, օգտագործեք այն կուտակված գործերը ավարտելու համար։ Երեքշաբթի օրը աշխատավայրում ազատորեն նախաձեռնություն դրսևորեք՝ հնչեցրեք մի առաջարկ, որը երկար ժամանակ պահում էիք: Ձեր գործընկերների և վերադասների շնորհիվ կարող եք ավելի բարձր պաշտոնի անցնել։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր ուշադրությունը կզբաղեցնի նաեւ նյութականը՝ վաստակն ու գնումները։ Անցած ամսվա վերջին ծագած հարաբերությունների դժվարություններից հետո օգոստոսի սկզբին կցանկանաք դադար վերցնել ու մենակ մնալ։ Հանգստյան օրերն ակտիվ անցկացրեք՝ գնացեք զբոսնելու, սպորտով զբաղվեք:

Ջրհոս

Ջրհոսներին գործունեությամբ հագեցած շաբաթ է սպասվում։ Թերևս երկուշաբթին հարմար կլինի հանգստի ու մենության համար, իսկ հետո սկսվի քաոսը։ Անսպասելի զանգեր, առաջարկներ, նորություններ կստանաք։ Այժմ ձեր կյանքում կլինեն առավելագույն թվով խոսակցություններ, հանդիպումներ և տեղաշարժեր։ Շատ ուշադիր եղեք փաստաթղթերի և անշարժ գույքի հետ կապված հարցերի նկատմամբ։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին առաջ գցեք ձեր բոլոր տնային գործերը: Հանգստյան օրերը ներքին անհանգստություն կբերի։ Ձեզ կգրավեն վտանգավոր արկածները։ Զգույշ եղեք ճանապարհներին։

Ձկներ

Ձկների համար գալիք շաբաթը հագեցված է և ոչ՝ ամենահեշտը: Երկուշաբթիից չորեքշաբթի սպասվում են շատ կարևոր և նշանակալից իրադարձություններ։ Դրանք կարող են ճշգրտումներ կատարել ապագայի ձեր ծրագրերում: Սպասվում է ներքին ու արտաքին վերափոխումների շրջան՝ կվերանայեք ձեր վարքագիծն ու հայացքները, կցանկանաք փոխել զգեստապահարանը։ Շաբաթվա երկրորդ կեսին ուղադիր եղեք ձեր առողջության հանդեպ, խուսափեք նյարդային գերծանրաբեռնվածությունից և պարբերաբար մարզվեք։ Շաբաթ օրը ստիպված կլինեք մոբիլիզացնել ձեր ողջ ուժն ու բնավորություն ցույց տալ։ Պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը, բայց դա արեք դիվանագիտորեն, առանց բախումների:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3274 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 12-18-ը 2025 թ․

12.05.2025
Շաբաթը սկսվում է լիալուսնով (մայիսի 12-ին), բայց այն բավականին հանգիստ կլինի։ Իսկ շատ նշանների համար՝ նույնիսկ հաջողակ։ Տեսնենք, թե ովքեր են հաջողակների ցուցակում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025
Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025
Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 21-27-ը 2025 թ․

21.04.2025
Օրացույցը կամաց-կամաց մոտենում է նորալուսնին, որն այս անգամ ընկնում է կիրակի: Սա շատ հարմար է՝ աստղերը կնախընտրեն նրանց, ովքեր ցանկանում են երկուշաբթի սկսել նորացման շրջանը։ Բայց դա ավելի ուշ, իսկ մինչ այդ դուք այս շաբաթ պետք է նախ ձերբազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է. եկեք դա անվանենք բեռնաթափում:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 14-20-ը 2025 թ․

14.04.2025
Լիալուսնից անմիջապես հետո (ապրիլի 13) շաբաթը հեշտ և հիմնականում հաճելի կլինի։ Բայց, ցավոք, ոչ բոլորի համար: Բախտը կշրջվի որոշ նշաններից, և նրանք ստիպված կլինեն հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 7-13-ը 2025 թ․

07.04.2025
Մերկուրի նահանջն ավարտվում է ապրիլի 7-ին, և այս օրը նա կփորձի խլել մեր ողջ էներգիան։ Ուստի ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և ընդունեք այն փաստը, որ երկուշաբթին ծանր օր է։ Բայց հետո ամեն ինչ շատ ավելի զվարճալի կլինի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-05-2025 08:47
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:
16-05-2025 08:41
Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։ 39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ:
16-05-2025 05:05
Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով:
16-05-2025 02:17
Հոնկոնգում գեղեցկության թագուհին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ ամերիկյան համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ Այս մասին հայտնել է Need To Know (NTK) կազմակերպությունը։ 28-ամյա Լի Սի Շուանի դատավճիռը կայացվել է մայիսի 8-ին։ Աղջիկը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 20-ին՝ «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթելուց երկու շաբաթ անց։ Սի Շուանը ներկայացնում էր Շենժեն քաղաքը, բայց սովորել է Հոնկոնգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում։
16-05-2025 01:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 31-ամյա Թիֆանի Թրամփը, առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդու ծննդյան մասին հայտարարել է Ինստագրամում՝ հրապարակելով նորածնի ոտքի սև-սպիտակ լուսանկար և բացահայտելով նրա անունը՝ Ալեքսանդր Թրամփ Բուլոս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.05.2025
Դիտվել է 994 անգամ
10.05.2025
Դիտվել է 512 անգամ
13.05.2025
Դիտվել է 482 անգամ
14.05.2025
Դիտվել է 365 անգամ
15.05.2025
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster