Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 22-28-ը 2024 թ․

22.07.2024

Լիալուսնից անմիջապես հետո (հուլիսի 21) Կենդանակերպի նշանների մեծամասնության համար ամեն ինչ կսկսի վերելք ապրել: Բայց բախտն ու հաջողությունը հասանելի չեն լինի անմիջապես և ոչ բոլորին:

Խոյ

Խոյ նշանի ներկայացուցիչների համար սա կասկածների շաբաթ կլինի։ Անհանգստություն ու տագնապ կառաջացնեն ոչ միայն ձեր գործունեության ոլորտը, որով զբաղվում եք, այլև ձեր բնակության վայրն ու զուգընկերը։ Այս ընթացքում հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Գործեք ներկայիս իրավիճակին համապատասխան, փոքր քայլերով և մի կորցրեք լավատեսությունը. բացասական տրամադրությունները կարող են կործանել նախկինում կառուցվածի մեծ մասը: Շարունակեք կատարել ձեր սովորական գործունեությունը համբերատար և խելամտորեն, և շուտով կտեսնեք, որ զգալի առաջընթաց եք գրանցել:

Ցուլ

Ցուլերի համար ամենաբարենպաստ շրջանը չէ։ Շաբաթվա սկզբին այլ մարդկանց հետ կոնֆլիկտներ ու թյուրիմացություններ կունենաք։ Նրանք կհիշեն ձեր բոլոր վերջին սխալներն ու թերությունները և կմեղադրեն ձեզ բոլոր մարդկային մեղքերի մեջ: Մի խոսքով, մինչև հինգշաբթի ձեզ շատ ավելի հարմարավետ կզգաք միայնակ։ Իսկ ուրբաթ օրվանից սկսած՝ ձեր աչքերը բաց պահեք՝ շատ հետաքրքիր մարդիկ կարող են անսպասելիորեն հայտնվել ձեր կյանք։ Մի մեկուսացրեք ինքներդ ձեզ, շփվեք, որպեսզի բաց չթողնեք հիանալի նոր հարաբերությունների սկիզբը:

Երկվորյակ

Աստղերը Երկվորյակներին խոստանում են բավականին հագեցած շաբաթ։ Ժամանակ առ ժամանակ կարող են առաջանալ իրավիճակներ, երբ դուք պետք է ամբողջությամբ դրսևորեք ոչ միայն կամքի ուժ, այլև հնարամտություն և բարձր ինտելեկտ։ Շաբաթվա կեսին կարող են առաջանալ արտասովոր իրավիճակներ, որոնք պահանջում են արտասովոր մոտեցում և արագ որոշումներ։ Ուրբաթ օրը հնարավոր է անսպասելի շահույթ։ Հանգստյան օրերին հնարավորություն կունենաք հանգստանալ ու ժամանակ անցկացնել այնպես, ինչպես վաղուց էիք ցանկանում։ Ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ՝ մրսածության հավանականություն կա։

Խեցգետին

Խեցգետինների համար շաբաթը կարող է բավականին նյարդային լինել, հատկապես առաջին կեսը։ Մեծ է ուշացումների ու թյուրիմացությունների հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել աշխատանքի մեջ խնդիրների հոսքի։ Զգույշ եղեք ձեր ծախսերում, հակառակ դեպքում ձեր ֆինանսական կայունությունը կարող է սասանվել։ Ողջ շաբաթվա ընթացքում ուշադիր հետևեք ձեր էմոցիոնալ վիճակին, կենտրոնացեք սեփական ձեռքբերումների և ոչ թե ձախողումների վրա: Շատ բան կախված կլինի կատարվող իրադարձությունների նկատմամբ ձեր ճիշտ գնահատականիցից, այդ թվում՝ ձեր առողջությայն առնչությամբ։

Առյուծ

Այս շաբաթ ճակատագիրը Առյուծներին կնվիրի շատ լավ ու հետաքրքիր բաներ։ Ճիշտ է, երեքշաբթի և ուրբաթ օրերին կհայտնվեն ոմանք, ովքեր կցանկանան մանիպուլյացիայի ենթարկել ձեզ՝ օգտագործելով բացահայտ շողոքորթություն կամ շանտաժ։ Եղեք զգոն։ Եղեք դիվանագետ՝ հակամարտություններից խուսափելու համար։ Շաբաթվա կեսը կանցնի տնային գործերով։ Բայց այս շաբաթավերջին մեծ հաղթանակներ են սպասվում սիրային ոլորտում՝ այն մարդը, ում վաղուց հավանել եք, կպատասխանի փոխադարձությամբ։ Կիրակի օրը աստղերը խորհուրդ են տալիս զգույշ լինել ճանապարհին թե՛ որպես հետիոտն, թե՛ որպես վարորդ։

Կույս

Այս շաբաթ Կույսերը պետք է սկսեն ավելի ուշադիր լինել շրջապատի մարդկանց նկատմամբ։ Ամբողջապես վերահսկելու ձեր ցանկությունը կարող է կոնֆլիկտների հանգեցնել սիրելիների հետ: Աշխատավայրում աշխատեք մշտապես տեսանելի լինել, դա ապագայում ձեզ օգուտ կբերի։ Այս ընթացքում շատ կարեւոր բաներ կկուտակվեն, որոնց պատճառով անընդհատ սթրեսային վիճակ կզգաք։ Այնուամենայնիվ, մինչև շաբաթվա վերջ ամեն ինչ կհանդարտվի։ Օգնեք մարդկանց, ովքեր գալիս են ձեզ մոտ խորհուրդ կամ աջակցություն ստանալու համար․ նրանց հետ շփումը, ձեզ մեծ հաջողություն կարող է բերել:

Կշեռք

Աստղերը զգուշացնում են, որ Կշեռքների համար այս շաբաթվա առաջին օրերը հագեցած կլինեն աշխատանքային դժվարություններով, վեճերով բիզնես գործընկերների ու սիրելիների հետ։ Փորձեք զսպել ձեր էմոցիաները և չսրել կոնֆլիկտները, որոնք արդեն իսկ բավականին կատաղի կլինեն։ Ամեն ինչ կսկսի հարթվել շաբաթվա կեսից, քանի որ դուք ավելի շատ հոգ կտանեք ձեր և ձեր կարիքների մասին: Շաբաթ օրը հնարավոր են հաճելի անակնկալներ ու հանկարծակի շահույթներ։ Կիրակի օրն առանձնահատուկ զգույշ եղեք ձեր առողջության նկատմամբ և չափից դուրս մի՛ տրվեք անառողջ մթերքներին։

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչներին բարդ շրջան է սպասվում։ Էմոցիաների ազդեցության տակ հապճեպ որոշումներ մի կայացրեք, լակոնիկ եղեք ու բաց կոնֆլիկտների մեջ մի մտեք։ Կարգի բերեք ձեր թղթերը և աշխատավայրում ձեզ շրջապատող տարածքը: Հինգշաբթի և ուրբաթ օրերին ձեռնպահ մնացեք նոր ծանոթություններից. այժմ այնքան էլ լավ չեք հասկանա այն մարդկանց իրական մտադրությունները, ովքեր ցանկանում են մտնել ձեր կյանք: Կիրակի օրն ընտանիքի կամ սիրելիի աջակցության կարիքը կունենաք ավելին, քան երբևէ։

Աղեղնավոր

Այս շաբաթն Աղեղնավորների համար խոստանում է լինել հաջողակ ու բեղմնավոր։ Ազատ զգացեք իրագործել այն ամենը, ինչ մտքում ունեք: Ցանկացած գործում հաջողության հասնելու հավանականությունը մեծ է։ Շաբաթվա կեսին կարող եք սկսել կասկածել ձեր սիրելիի անկեղծությանը, բայց թույլ մի տվեք, որ խանդը կուրացնի ձեզ, ոչ մի հիմարություն մի արեք։ Զրուցեք սրտանց և պարզեք, թե ինչը ձեզ չի գոհացնում: Հանգստյան օրերին փորձեք մտքերն ազատել ձեր խնդիրներից և հանգստանալ:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրներին ստեղծագործական վերելք է սպասվում: Ազատորեն ձեռնամուխ եղեք գործելու, ամեն ինչ կարող եք անել: Բացի այդ, անսպասելի աջակցություն կստանաք նրանցից, ումից օգնություն ամենաքիչն եք սպասում: Եթե բավականաչափ ջանքեր գործադրեք, ապա շաբաթվա կեսերից ժամանակից շուտ հնարավորություններ կբացվեն հին խնդիրներն ու ձգձգվող կոնֆլիկտները լուծելու համար։ Ուրբաթ օրը բարենպաստ օր է անշարժ գույքի հետ կապված գործարքների համար։ Կենսունակությունը կսկսի հոսել այս շրջանից, բայց ավելի ուշադիր եղեք ձեր առողջությանը։

Ջրհոս

Շաբաթվա առաջին կեսին Ջրհոսները կկարողանան աշխատավայրում իրենց դրսևորել որպես հեղինակավոր մասնագետներ. ձեր կարծիքը հաշվի կառնեն, և դուք հաջողության կհասնեք։ Բայց մի շտապեք հանգստանալ նվաճած դափնիների վրա. ձեր գործընկերների մեջ կան չարագործներ, ովքեր պարզապես սպասում են ձեր սայթաքմանը: Հանգստյան օրերին ճակատագրական հանդիպում կարող է տեղի ունենալ, այնպես որ մի նստեք տանը, այլ գնացեք այգիներ, կենտրոնական փողոցներ և ամառային զբոսավայրեր: Կիրակի օրը կարող եք վատ զգալ, սակայն առողջ քունն ու ճիշտ սնվելը կօգնեն արագ վերականգնվել։

Ձկներ

Ձկների համար այս շաբաթը շատ ակտիվ և իրադարձություններով լի է լինելու։ Ինքնավստահությունն ու անխոնջ գործունեությունը կօգնեն ձեզ հասնել այն ամենին, ինչ ցանկանում եք թե՛ կարիերայում, թե՛ ֆինանսներում: Թույլ մի տվեք, որ ընթացիկ իրադարձությունները ձեզ հեռու տանեն ձեր նպատակներից: Ամբողջ շաբաթ գործեք ձեր ինտուիցիայի հիման վրա և մի լսեք խորհրդատուներին։ Այս շաբաթ չպետք է լարված իրավիճակում կամ հապճեպ կենսական որոշումներ կայացնեք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6486 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1433 անգամ
23.06.2026
Դիտվել է 310 անգամ
25.06.2026
Դիտվել է 205 անգամ
26.06.2026
Դիտվել է 136 անգամ
27.06.2026
Դիտվել է 76 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster