Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 8-14-ը 2024 թ․

08.07.2024

Հանգիստ շաբաթ է՝ բարենպաստ կենդանակերպի նշանների մեծամասնության համար։ Բայց ոչ բոլորի բախտը կբերի. կրակի և օդի տարերքի ներկայացուցիչները, չի բացառվում, որ բախումների մեջ կընկնեն, իսկ երկրային նշանները հարաբերություններում խնդիրներ կունենան:

Խոյ

Խոյ, արդեն շաբաթվա սկզբին ձեր ֆինանսական վիճակը կկայունանա, իսկ աշխատանքում գործերն ավելի հաջող կսկսեն զարգանալ։ Չորեքշաբթին կոնֆլիկտային օր է։ Չեն բացառվում վեճերն ու նույնիսկ կռիվները։ Փորձեք չարձագանքել այն ամենին, ինչ կատարվում է և վերահսկեք ձեր զգացմունքները: Հանգստյան օրերին թուլացեք առավելագույնը: Այցելեք բուսաբանական այգի կամ հետևեք ձեր առօրյայի և քնի ռեժիմին:

Ցուլ

Ցուլի նշանի ներկայացուցիչներն այս շաբաթ կյանքի կկոչեն վաղուց հետաձգված ծրագրերն ու նախագծերը։ Աշխատանքային իրադարձությունները բավականին անկանխատեսելի կլինեն։ Եղեք համարձակ և նախաձեռնող: Ձեր գործընկերները կաջակցեն ձեզ, բայց ոչ անշահախնդիր՝ դուք ստիպված կլինեք մասնակցել այլ մարդկանց խնդիրների լուծմանը: Շաբաթվա կեսին ստիպված կլինեք լուծել հարաբերություններում առկա խնդիրները, զոհաբերել անձնական շահերը՝ ձեր զուգընկերոջը գոհացնելու համար, սակայն ձեր զիջումները մեծահոգաբար կպարգևատրվեն։ Ուրբաթը բարենպաստ օր է խոշոր ֆինանսական ներդրումների համար։ Շաբաթ օրը չափազանց զգույշ եղեք ամեն ինչում, մի զբաղվեք էքստրեմալ սպորտով և հետևեք ճանապարհներին սահմանված արագությանը։

Երկվորյակ

Երկվորյակների համար այս շաբաթը կատարյալ ժամանակ է գիտակցելու, թե իրականում ինչ են ուզում: Հնարավորինս շատ ժամանակ հատկացրեք ինքնավերլությաը և ձեր սրտի ձայնին լսելու համար: Ձեզանից շատ մի պահանջեք։ Դուք վերջերս չափից դուրս ինքնաքննադատ եք: Բայց հիմա, երբ հասկանաք, թե ամենից շատ ինչ եք ուզում, կգա ժամանակը՝ հրաժարվելու կեղծ համոզմունքներից և հեռացնելու ավելորդ գործողությունները, որոնք խանգարում են ձեզ շարժվել դեպի ձեր նպատակը: Շաբաթվա վերջում կարևոր զանգեր կատարեք, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք։

Խեցգետին

Շաբաթվա սկզբին Խեցգետինները հաջողություն կունենան փաստաթղթերի հետ կապված ցանկացած հարցում։ Բայց մի մոռացեք ուշադիր կարդալ մանր գրվածքները, որպեսզի խուսափեք որևէ դժվարությունից: Հինգշաբթի օրը ձեր արդարության զգացումը կարող է հատկապես ուժեղանալ, ինչի պատճառով կարող եք ներքաշվել կոնֆլիկտի մեջ, որը զգալիորեն կփչացնի ձեր անձնական հարաբերությունները։ Զգույշ եղեք փողի և թանկարժեք իրերի հետ։ Շաբաթվա երկրորդ կեսին կարևոր է ավարտին հասցնել վաղուց և վերջերս սկսված բոլոր նախագծերը և գնահատել դրանց արդյունքները։ Հանգստյան օրերին զգուշացեք կրակից, խուսափեք մարդաշատ վայրերից։ Առաջնահերթություն տվեք տնային հավաքներին և բացօթյա հանգստին: Հիշեք առողջ սնվելու մասին և խուսափեք փողոցային սրճարաններում և արագ սննդի կետերում ուտելուց:

Առյուծ

Առյուծների համար կարևոր է հստակ պլանավորել իրենց շաբաթը և որոշել, թե կոնկրետ ինչ հարցեր են ցանկանում առաջ տանել կամ փակել: Հենց ձեզ հաջողվի դա անել, ամեն ինչ կսկսի վերելք ապրել։ Չորեքշաբթի օրը կարող եք հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում։ Ձեր գաղափարները կլսվեն, և հնարավորություն կլինի ներդրումներ գտնել ձեր սեփական բիզնես նախագծերն իրականացնելու համար: Շաբաթվա երկրորդ կեսին ընկերները կօգնեն ձեզ լիցքաթափվել, իսկ հանգստյան օրերին հոգ տարեք ձեր անձնական կյանքի մասին՝ ավելի լավ է զարմացնեք զուգընկերոջը ձեր վճռականությամբ ու ինքնավստահությամբ։

Կույս

Աստղերը խորհուրդ են տալիս Կույսի նշանի ներկայացուցիչներին այս շաբաթ կտրուկ գործողություններ չանել և չփորձել մեծ գործեր սկսել։ Գործընկերներին ու ընկերներին մի պատմեք ձեր պլանների մասին։ Հիմա ժամանակն է հոգ տանել սեփական առողջության մասին։ Սկսեք առողջապահական կուրս կամ դիետա պահեք։ Համոզվեք, որ ձեր սննդակարգը սննդարար է, իսկ քունը՝ առողջ։ Շաբաթվա երկրորդ կեսից սկսեք դիտարկել ձեր սիրելիներին և փորձեք հասկանալ, թե ինչն է նրանց առաջնորդում տվյալ իրավիճակում։ Դուք կզարմանաք՝ բացահայտելով նրանց իրական դրդապատճառները, թեև այդ բացահայտումները միշտ չէ, որ հաճելի կլինեն։

Կշեռք

Այս շաբաթ Կարիճների համար կարևոր է չծանրաբեռնվել աշխատանքում։ Կենտրոնացեք ավելի շատ կատարման որակի, քան կատարված աշխատանքի ծավալի վրա: Շաբաթվա առաջին կեսը հարմար է աշխատանքն ավարտին հասցնելու և ցանկացած ոլորտում թերությունները շտկելու համար։ Մի հրաժարվեք ընկերների օգնությունից, խուսափեք չմտածված գործողություններից։ Երեքշաբթի օրը ոչ ոքի մի վստահեք և նախքան ստորագրելը ստուգեք ձեր ստացած բոլոր փաստաթղթերը: Չորեքշաբթի օրը հաջող կանցնեն ճանապարհորդություններն ու գործուղումները։ Ուրբաթը ձեզ կարող է գոհացնել շահավետ բիզնես առաջարկով։ Հանգստյան օրերին կատարեք երկար պլանավորված տնային գործեր։

Կարիճ

Հիմա լուրջ բիզնեսի կամ նոր նախաձեռնությունների ժամանակը չէ։ Պարգևատրեք ձեզ անցյալի աշխատանքի և ջանքերի համար, որոնք արվել են ոչ այնքան ձեր սեփական նպատակների, որքան ուրիշների օգտին: Չորեքշաբթի օրվանից աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս դանդաղեցնել արագությունը։ Հանգստացեք, գրքեր կարդացեք, քայլեք բնության գրկում, սիրախաղ արեք և ժպտացեք: Ձեր նոր հարմարավետ վիճակը կարող է հաճելի ծանոթության բերել։ Երկար ու ամուր հարաբերություններ կարող են առաջանալ այնտեղ, որտեղ դուք ընդհանրապես չէիք սպասում:

Աղեղնավոր

Աստղերը խոստանում են, որ այս շաբաթ Աղեղնավորներին հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ են սպասվում։ Հաղորդակցությունը կբարելավվի նույնիսկ նրանց առումով, ում հետ նախկինում չէիք շփվում։ Կարևոր չէ՝ խոսակցությունները վերաբերում են աշխատանքային, թե անձնական կյանքին, ամեն դեպքում դուք շատ օգտակար բաներ կսովորեք։ Նախկին ծանոթները կարող են անսպասելի ու հետաքրքիր նախագծեր առաջարկել։ Համաձայնեք, չեք փոշմանի։ Շաբաթվա կեսը բարենպաստ ժամանակ է ճամփորդությունների համար։ Շաբաթվա վերջում կդժվարանա կենտրոնանալը, ուստի նախօրոք որոշեք ամենակարեւորը։

Այծեղջյուր

Այծեղջյուրներ, դուք հիմա հստակ գիտեք, թե ինչ և ով է ձեզ անհրաժեշտ: Սա նշանակում է, որ արդեն հաջողության հասնելու ճանապարհի կեսին եք: Ձեր վճռականությանը կարելի է միայն նախանձել։ Այնուամենայնիվ, մրցանակների համար այս մրցավազքում փորձեք որոշ ժամանակ գտնել հանգստի համար: Հինգշաբթիից շաբաթ ժամանակ հատկացրեք հանգստանալու և ստեղծագործությամբ զբաղվելու համար: Սիրելիի հետ շփումը նույնպես ձեզ օգուտ կբերի։ Կիրակին հարմար օր է նոր նախաձեռնությունների համար։

Ջրհոս

Ջրհոսի ամբողջ շաբաթվա տրամադրությունն ու էներգիան կորոշեն, թե որքանով հաջող կիրագործվեն հին պլաններն ու երկար սպասված ծրագրերը։ Փորձեք գտնել և կլանել որքան հնարավոր է շատ օգտակար տեղեկատվություն, այդ ամենը շատ շուտով անհրաժեշտ կլինի: Շաբաթվա կեսին ձեզ կարող են կոնֆլիկտի հրահրել։ Մի արձագանքեք, ընդունեք այն հավանականությունը, որ ինչ-որ մեկը կարող է այլ տեսակետ ունենալ, քան ձերն է: Իսկ եթե չկարողանաք համաձայնության գալ փոխզիջման շուրջ, ապա հանգիստ ընդունեք ձախողումը:

Ձկներ

Ձկները հիանալի շրջան են ապրում։ Եթե երկար եք սպասել կյանքի նոր փուլի, ապա սա հենց դա է։ Շաբաթվա սկզբին հետաքրքիր հանդիպումների հավանականություն կա։ Աշխատանքում լավ արդյունքների հասնելու համար ձեզ հարկավոր կլինի տոկունություն և հաստատակամություն ցուցաբերել։ Անտեսեք հոգնածությունը: Գործնական հանդիպումները հաջող կանցնեն երեքշաբթի։ Չորեքշաբթին կարող է հագեցած լինել, եղեք խոհեմ, մեծ է խաբեության հավանականությունը։ Ուրբաթ օրը հոգ տարեք ձեր արտաքինի մասին և փորձեք առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացից։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6415 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-05-2026 11:14
Սննդաբանները կոչ են անում չանտեսել ձվերը, բայց նաև չչարաշահել դրանց օգտագործումը։ Օրական երկու կամ երեք ձու ուտելը որևէ խնդիր չի առաջացնի և չի մեծացնի սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, նշում են մասնագետները։
18-05-2026 10:39
59-ամյա Ֆիլիպ Կիրկորովը օգնել է բուլղարացի երգչուհի DARA-ին 2026 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթին նախապատրաստվելու հարցում: Ըստ որոշ տեղեկությունների, բուլղարական հեռուստատեսությունը կապ է հաստատել ռուս երգչի հետ՝ մրցույթի մասնակցին աջակցելու համար: Կիրկորովի թիմը, այդ թվում՝ կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը, ով գրել է Սերգեյ Լազարևի կողմից մրցույթում կատարած երկու երգ, միացել է գործընթացին: Նրանք միացյալ ուժերով DARA-ի համար ստեղծել են «Բանգարանգա» կոմպոզիցիան:
18-05-2026 10:25
Պամելա Անդերսոնը հարաբերություններ է սկսել Թոմ Քրուզի հետ։ Աստղերի հարաբերությունների մասին լուրը վերնագրեր է գրավում արտասահմանյան տաբլոիդներում։ Ինտերնետ օգտատերերը շփոթված են. արդյո՞ք դա իսկապես ճիշտ է։ Անդերսոնն ու Քրուզը հարաբերությունների հարուստ պատմություն ունեն։ Թոմն ամուսնացած է եղել երեք, մինչդեռ Պամելա Անդերսոնը՝ հինգ անգամ։
18-05-2026 10:19
2026 թվականի մայիսի 16-ին Նյու Յորքի սիրտը, լեգենդար Թայմս Սքվերը, վերածվել էր իսկական պոդիումի: Իտալական Gucci նորաձևության տունը՝ իր նոր ստեղծագործական տնօրեն Դեմնա Գվասալիայի ղեկավարությամբ, այնտեղ կազմակերպել էր իր կրուիզային հավաքածուի ցուցադրությունը: «Պոդիումը» ձգվում էր Յոթերորդ պողոտայի և Բրոդվեյի միջև:
15-05-2026 18:51
33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2026
Դիտվել է 433 անգամ
18.05.2026
Դիտվել է 327 անգամ
15.05.2026
Դիտվել է 290 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster