Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024

Այս ամիս մեզ սպասվում է Եղջրային լուսնի ծագումը, իսկ հուլիսի 21-ին՝ պայծառ ու տպավորիչ լիալուսին: Հյուսիսային Ամերիկայի հնդկացիներն այս լուսնին այդպես էին անվանում, քանի որ ամառվա կեսերին սկսում էին աճել եղջերուների նոր եղջյուրները: Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։

Բայց եկեք ամեն ինչ ներկայացնենք մանրամասն:

Խոյ

Աստղերը զգուշացնում են, որ հուլիսի առաջին կեսը Խոյերին կարող է բերել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնք անհապաղ լուծումներ կպահանջեն։ Դժվար իրավիճակներից ճիշտ ելք գտնելը կարող է բարդ լինել: Վստահեք ձեր բնազդներին: Հնարավոր են տարաձայնություններ նաև մտերիմների հետ։ Փորձեք չարձագանքել ձեզ հատուկ համառ կոշտ ձևով, այլ, այնուամենայնիվ, փոխզիջում փնտրեք: Հուլիսի կեսին վերադասի աչքում երեևալու և գործընկերներից առանձնանալու ցանկությունը կարող է ձեզ դրդել արտասովոր բաների։ Գործընկերների շրջանում ձեր հեղինակությունը բարձրացնելու համար ավելի կրեատիվ գաղափարներ հորինեք, փոխեք ձեր իմիջը և ցուցադրեք լավագույն որակները: Ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի։ Կունենաք աջակիցներ և օգնականներ, որոնք կօգնեն ձեզ բարձրանալ կարիերայի սանդուղքով: Ամսվա վերջում ձեր ֆինանսական վիճակը զգալիորեն կբարելավվի։ Հուլիսը շատ բարենպաստ է ավելի լավ մարզավիճակ ձեռք բերելու համար։ Թեթև վարժությունը, կոփումը, առողջ սնունդը և լավ քունը կօգնեն ձեզ հասնել ցնցող արդյունքների:

• Բարենպաստ օրերը՝  3, 4, 7, 8, 17, 18, 22, 26, 27, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 6, 12, 16, 20, 21

Ցուլ

Հուլիսին շատ Ցուլեր կդժվարանան կողմնորոշվել ինչպես ընթացիկ նպատակների, այնպես էլ ապագայի պլանների շուրջ: Ապագա ճանապարհի ուղղությունները կարող են անհասկանալի դառնալ, և ամեն ինչ կսկսի վերահսկողությունից դուրս գալ: Կա տաք բնավորության և դյուրագրգռության վտանգ: Նյարդային հավասարակշռությունը վերականգնելու համար զբաղվեք յոգայով կամ շնչառական վարժություններով, եթե կարիք եք զգում բարձրաձայնելու և ձեր հոգին թեթևացնելու, ոչ մի դեպքում ոչինչ մի ասեք ձեր սիրելիին կամ մտերիմ ընկերներին, այժմ դա միայն վնասակար կլինի: Ավելի լավ է գնա հոգեբանի մոտ: Հուլիսի 12- 20-ը կրքոտ փոփոխություններ կցանկանաք։ Բայց մի փոխեք ամեն ինչ միանգամից, շարժվեք փոքր քայլերով: Ամսվա վերջում պետք է խուսափել էքստրեմալ սպորտաձևերից, հատկապես մարտարվեստներից, պարաշյուտով թռիչքներից և ձիավարությունից։ Անձնական կյանքում այս ամիսը բազմաթիվ անակնկալներ կբերի, թեև ոչ միշտ հաճելի։ Փորձեք չմիջամտել իրադարձություններին, եթե զգում եք, որ լիովին չեք հասկանում տեղի ունեցողի էությունը։ Նայեք ձեր հարաբերություններին հեռվից, կարծես դրսից, այլապես կարող եք սխալ որոշում կայացնել և նոր խնդիրներ ստեղծել:

• Բարենպաստ օրերը՝  1, 2, 5, 7, 20, 24, 28, 29
• Անբարենպաստ օրերը՝ 8, 9, 16, 21, 23

Երկվորյակ

Հուլիսին Երկվորյակներին շատ շահավետ առաջարկ է սպասվում։ Ընդունելով այն և հաջողությամբ իրագործելով՝ դուք կկարողանաք անցնել կարիերայի հաջորդ մակարդակին, կամ հնարավորություն կունենաք մտնել էլիտայի նեղ շրջանակ։ Բիզնեսում հաջողությունը կօգնի ավելացնել ձեր եկամուտը: Կկարողանաք անել այն, ինչը երկար ժամանակ հետաձգում էիք առկա միջոցների բացակայության պատճառով։ Ամսվա կեսին հավանականություն կա, որ առօրյա խնդիրները, որոնք հանկարծակի կթափվեն ձեզ վրա, մեծապես կխանգարեն ձեր բիզնես գործունեությանը։ Հուլիսի 17-ից հետո ստիպված կլինեք վերադառնալ գործերին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեք կատարել գարնանը։ Ամուսնացած Երկվորյակների հարաբերություններում սպասվում են հաճելի հեգսեր, իսկ նրանց համար, ովքեր զուգընկեր չունեն, ավելի լավ է այս ամիս մեկնել ճամփորդության. այնտեղ կհանդիպեք մի մարդու, ում հետ կարող եք անձնական երջանկություն կառուցել: Ամսվա վերջը բարենպաստ շրջան է երկարաժամկետ դասընթացներ սկսելու կամ նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու համար։

• Բարենպաստ օրերը՝  3, 4, 7, 8, 12, 13, 16, 21, 23, 26, 30, 31
• Անբարենպաստ օրերը՝ 10, 11, 16, 18, 24, 25

Խեցգետին

Այս նշանի ներկայացուցիչները հուլիսին ստիպված կլինեն փայլել իրենց տաղանդներով։ Հիացմունքն ու տարատեսակ բարիքները ձեզ սպասեցնել չեն տա։ Մեծ է հավանականությունը, որ ամսվա առաջին կեսին նոր հետաքրքիր աշխատանքային առաջարկներ ստանաք։ Մի հապաղեք, ընդունեք դրանք և համարձակորեն գիտակցեք ձեր ներուժը: Շուտով դուք ոչ միայն մեծ շահույթ կստանաք, այլեւ կանցնեք մասնագիտական հմտության հաջորդ մակարդակին կամ ավելի խոստումնալից դիրքի։ Եթե այժմ աշխատանք եք փնտրում, ապա ամսվա կեսին շահավետ աշխատանք կգտնեք։ Զգույշ եղեք՝ մի ստորագրեք փաստաթղթեր, որոնք չեք կարդացել առաջինից մինչև վերջին տառը: Հուլիսի առաջին օրերին փող մի տվեք նույնիսկ վստահելի ընկերներին՝ կորցնելու ռիսկը չափազանց մեծ է։ Հուլիսի 10-16-ը թույլ մի տվեք, որ ձեր էմոցիաները ազդեն ձեր հարաբերությունների վրա։ Պահպանեք սառնասրտություն և սթափ հայացք գցեք իրերին, սադրանքներին մի տրվեք։

• Բարենպաստ օրերը՝  1, 2, 5, 6, 10, 11, 24, 26, 28, 29
• Անբարենպաստ օրերը՝  13, 14, 20, 21, 26, 27

Առյուծ

Առյուծները կարող են բավականին լուրջ խոչընդոտների հանդիպել հուլիսի սկզբին։ Բալոր գործերը հանկարծակի տեղում կդոփեն կամ նույնիսկ լրիվ կանգ կառնեն: Խուճապի մի մատնվեք։ Պարզապես պետք է հանգստանալ և երեք օր թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով ընթանա: Իրավիճակը կշտկվի, ու ամեն ինչ նորից կսկսի հոսել ձեր օգտին։ Հուլիսի 14-ից հետո մասնագիտական առաջադրանքներին ավելի ստեղծագործ մոտեցեք։ Չի խանգարի ցուցաբերել անձնական նախաձեռնություն և ազատություն տալ ձեր երևակայությանը՝ նորարարական մոտեցումը միայն ձեռնտու կլինի: Ամսվա վերջին կարող են ֆինանսական դժվարություններ առաջանալ։ Նախապես ձեռնարկեք նախազգուշական միջոցներ և ապահովագրեք ձեզ հնարավոր ֆինանսական կորուստներից։ Անձնական կյանքում նույնպես ամեն ինչ մի փոքր կկանգնի, բայց այս ամիսը շատ բարենպաստ է զգեստապահարանը, սանրվածքը, մատնահարդարին փոխելու համար. փոփոխություններն անկասկած ձեռնտու կլինեն և կակտիվացնեն հակառակ սեռի հետաքրքրությունը ձեր հանդեպ։ Ամսվա վերջում ընկերներն ու ընտանիքը զգալի աջակցություն կցուցաբերեն և կնպաստեն ձեր ներկա և ապագա հաջողություններին: Եվս մեկ կարևոր կետ՝ փորձեք վերահսկել ձեր տրամադրությունը, որպեսզի կախված չլինեք հանկարծակի հուզական ցնցումներից։

• Բարենպաստ օրերը՝  3, 4, 7, 9, 12, 13, 17, 18, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 15, 16, 21, 28, 29

Կույս

Աստղագուշակը Կույսերին խորհուրդ է տալիս հուլիսին ինտենսիվորեն զբաղվել ինքնազարգացմամբ։ Հիմա ճիշտ ժամանակն է հասկանալու, թե որ տաղանդները պետք է ակտիվորեն զարգացնել, և որոնք արժե առայժմ մի կողմ թողնել: Պատրաստ եղեք այն փաստին, որ ամսվա կեսերին դուք ավելի ու ավելի կսկսեք հայտնվել ուշադրության կենտրոնում: Անձնական առումով դա ձեռնտու կլինի՝ ծանոթություններ, ժամադրություններ, թեթև սիրախաղ կամ լուրջ հարաբերություններ՝ ամեն ինչ կստացվի այնպես, ինչպես ցանկանում եք: Բայց բիզնեսում, ավաղ, հանրության աչքի առջև լինելը վտանգավոր է։ Ամսվա առաջին կեսին լիովին ծանրաբեռնված կլինեք, բայց արդեն հուլիսի 20-ին ձեր աշխատանքի և ջանքերի համար առատաձեռն վարձատրություն կստանաք։ Հուլիսը շատ բարենպաստ ժամանակ է ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Բայց այս ամիս ճանապարհորդելը ռիսկային է, նույնիսկ քաղաքից դուրս՝ բնության մեջ: Սա կարող է հանգեցնել լուրջ կորուստների և առողջական խնդիրների:

• Բարենպաստ օրերը՝  1, 2, 5, 6, 10, 11, 19, 20, 28, 29
• Անբարենպաստ օրերը՝ 3, 4, 16, 18, 24, 25, 30

Կշեռք

Կշեռքների նշանի ներկայացուցիչները հուլիսին ստիպված կլինեն վարժվել նոր իրականությանը։ Փոփոխություններ են սպասվում բոլոր ուղղություններով, սակայն աստղերը կանխատեսում են, որ այդ փոփոխությունները կլինեն ձեր սրտով։ Դրանք իրենց հետ շատ դրական հույզեր կբերեն, միաժամանակ կօգնեն երկար սպասված ճակատագրական որոշում կայացնել։ Ամենայն հավանականությամբ, դա կապված կլինի ձեր հարազատների կամ ձեր կյանքի այն կողմի հետ, որին այս պահին բավականաչափ ուշադրություն չեք դարձնում։ Բիզնեսի ոլորտում նույնպես ձեզ դրական փոփոխություններ են սպասվում։ Այն, ինչ ձեզ խենթացնում էր, կդադարի ձեզ անհանգստացնել: Ամենայն հավանականությամբ, նոր բիզնես գործընկերը կօգնի դրան, կամ դուք ինքներդ անգիտակցաբար կազդեք իրավիճակի վրա: Ճիշտ է, հանուն վերջնական հաղթանակի, գուցե ստիպված լինեք զոհաբերել որոշ սկզբունքներ։ Մի անհանգստացեք դրա մասին, սկզբունքները նույնպես երբեմն վերանայման կարիք ունեն: Հուլիսի սկզբին հնարավոր է տհաճ արձագանքներ անցյալից՝ հորիզոնում նախկինի ի հայտ գալը կամ տեւական կոնֆլիկտի հերթական փուլը։ Ամսվա կեսին չեն բացառվում վեճերը գործընկերների հետ։ Ամսվա վերջին սպասվում են մեծ հաջողություններ և մեծ շահույթ։ Մի մոռացեք քայլելու և ջրային հավասարակշռված ռեժիմի մասին։

• Բարենպաստ օրերը՝  3, 4, 7, 9, 12, 13, 17, 18, 22, 23, 31
• Անբարենպաստ օրերը՝ 5, 6, 16, 20, 21, 26, 27

Կարիճ

Աստղերը զգուշացնում են, որ հուլիսին շատ բան կախված կլինի Կարիճների հոգեբանական տրամադրությունից։ Զգացմունքներով որ գործեք, ամեն ինչ այսպես էլ կստացվի՝ կա՛մ պլյուս, կա՛մ մինուս: Լիցքավորեք ձեզ դրական մտքերով, ամսվա սկզբին ձեզ համար կարևոր նպատակ դրեք և հասեք դրան՝ չնայած դժվարություններին և խոչընդոտներին՝ դրա համար բավականաչափ ոգևորություն կունենաք: Բայց հուլիսի կեսից արժե մտածել ձեր գալիք արձակուրդի մասին։ Ժամանակ տրամադրեք հարմար վայրեր փնտրելու կամ երթուղիներ մշակելու համար: Ճիշտ է, հնարավոր է, որ ճանապարհորդությունը մի փոքր ավելի թանկ արժենա, քան դուք սպասում էիք, բայց բոլոր ծախսերն ավելի ուշ կփախհատուցվեն։ Ամսվա վերջում կարող եք որոշել ինքնակրթությամբ զբաղվել կամ էլ թարմ տպավորություններ կստանաք։ Անպայման ժամանակ հատկացնեք սերտորեն շփվելու նրանց հետ, ում մասին հոգ եք տանում: Միասին գնացեք այգի կամ կինոթատրոն, պիցցա պատրաստեք և զրուցեք ճաշի սեղանի շուրջ. այժմ սա ավելի արդիական և կարևոր է, քան երբևէ:

• Բարենպաստ օրերը՝  5, 6, 10, 11, 15, 20, 24
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 7, 8, 16, 21, 22, 29

Աղեղնավոր

Աղեղնավորների համար բոլոր կարևոր գործերը, որոնք սկսվել են հունիսին, սահուն կհոսեն մինչև հուլիս: Աստղագուշակը զգուշացնում է, որ ամսվա սկզբին կարող եք ամեն ինչից հուսահատպես հոգնել և փոփոխություններ ցանկանալ։ Բայց հենց փոփոխություններն են, որ այժմ հակացուցված են։ Համբերատար եղեք։ Փորձեք ամբողջությամբ կատարել ձեր պարտավորությունները։ Եթե ինչ-որ բան չի ստացվում, ապա մի փորձեք դա թաքցնել ձեր ղեկավարներից և հաճախորդներից, դա միայն կվատթարացնի իրավիճակը: Աշխատեք ձեր սխալների վրա և քայլեր ձեռնարկեք, որպեսզի դա չկրկնվի: Ամսվա կեսին կարող են վատանալ հարաբերությունները սիրելիի հետ, այն էլ՝ ոչ ձեր նախաձեռնությամբ։ Դրանք կարգավորելու համար մեծ ջանքեր կպահանջվեն, բայց եթե զուգընկերը ձեզ համար թանկ է, փորձեք։ Հուլիսի երկրորդ կեսին ձեր առողջական վիճակը կարող է վատթարանալ, իսկ գլխացավերը կարող են սրվել։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր սննդակարգին. ժամանակը չէ՞ այն դարձնել ավելի թեթև և առողջ: Անպայման մարզվեք և հիշեք՝ հեծանիվն ավելի առողջարար է, քան սկուտերը:

• Բարենպաստ օրերը՝  7, 8, 12, 13, 17, 19, 22, 23, 26, 27
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 9, 11,16, 24, 25, 30, 31

Այծեղջյուր

Հուլիսը շատ հաջող ամիս կլինի այս նշանի ներկայացուցիչների համար։ Ինչ էլ որ ստանձնեք, ամեն ինչ ձեր ձեռքերում կլինի։ Բայց աստղերը Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս միանգամից չտարածվել գործունեության մի քանի ոլորտներում։ Ավելի լավ է ընտրել մեկ բան, բայց գործել հստակ։ Այժմ դուք ունեք շատ էներգիա, որը բառացիորեն շաղ եք տալիս: Ամենակարևորը այն ճիշտ օգտագործելն է։ Հուլիսին ձեր կարծիքը կլսեն գործընկերներն ու վերադասը։ Դուք կզգաք այդ տրամադրվածությունը ձեր հանդեպ, որն էլ ավելի մեծ ներքին վստահություն կհաղորդի ձեզ։ Հուլիսի 11-ից հետո կարող են ֆինանսական դժվարություններ առաջանալ, սակայն օգոստոսի սկզբին ձեր ֆինանսական վիճակը կհարթվի այն պատճառով, որ կկարողանաք լրացուցիչ եկամտի աղբյուրներ գտնել։ Ամսվա վերջին կարող են որոշ թյուրիմացություններ առաջանալ ձեր սիրելիի կամ հարազատների հետ։ Եթե ձեզ հաջողվի համարձակորեն հաղթահարել բոլոր անախորժությունները, ապա հարաբերությունները միայն կուժեղանան։

• Բարենպաստ օրերը՝  1, 2, 10, 11,19, 20, 28, 29
• Անբարենպաստ օրերը՝ 5, 6,12,14, 26, 30

Ջրհոս

Հուլիսի առաջին տասնօրյակում Ջրհոսներն ամբողջությամբ կլանված կլինեն գործնական հարցեր լուծելով։ Շատ դեպքերում դրանք կլինեն աշխատանքի և կարիերայի հետ կապված խնդիրներ: Այժմ հատկապես կարևոր փուլ է կենդանակերպի այս նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր փոխում են կյանքի ուղղությունը կամ սկսում նոր կարևոր փուլ՝ լինի դա մարզում, նոր աշխատանք, թե նոր ընտանիք։ Շատ երկար մի մտածեք և վերջնական որոշումներ կայացրեք որքան հնարավոր է արագ: Հուլիսը լավ ամիս է ձեր բոլոր տաղանդները ցույց տալու համար։ Ժամանակ հատկացրեք ձեր հանգստի երթուղին և ֆինանսական պլանավորումը մշակելուն, իսկ հետո օգոստոսին ընկերների հետ հանգստի, հաճելի շփման և նոր ծանոթությունների վառ տպավորություններ կստանաք: Հուլիսի 26-ին հնարավոր է մեծ հաջողություն՝ կապված որոշ գաղտնիքների հետ, որոնք երկար ժամանակ պահել եք։ Ձեր առողջությունը վերջին տեղում մի դրեք, ավելի զգայուն եղեք ինքներդ ձեզ նկատմամբ և հետևեք ձեր արյան ճնշմանը:

• Բարենպաստ օրերը՝  3, 4, 6, 7, 9, 12, 17, 18, 22, 23, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 2, 7, 8, 15, 16, 21, 29

Ձկներ

Հուլիսին Ձկները բոլոր հնարավորություններն ունեն բիզնես ոլորտում մեծ հաջողությունների հասնելու համար։ Բայց պատրաստ եղեք այն փաստին, որ որոշ խոչընդոտներ և սահմանափակումներ կկանգնեն ձեր ճանապարհին: Աստղերը խորհուրդ են տալիս ուղղայիորեն չհարձակվել նրանց վրա, այլ շրջանացեք․ եթե նույնիսկ դա ավելի երկար տևի, միևնույնն է՝ հուսալի է։ Նոր փորձը միայն ձեռնտու կլինի, և դա հետագայում թույլ կտա զգալիորեն ավելացնել ձեր եկամուտը կամ հեշտացնել հաջորդ նպատակներին հասնելը: Հուլիսի կեսին հարազատների մտահոգությունները կամ խնդիրները կպահանջեն ձեր ուշադրությունը։ Ծրագրերը կարող են փոխվել, իսկ հաճույքն ու զվարճանքը կարող են հարցականի տակ լինել: Ամսվա վերջում հանկարծակի խոչընդոտները կստիպեն ձեզ սրամտության հրաշքներ ցույց տալ։ Հուլիսի 25-ից հետո գործարար ակտիվության պիկ է սպասվում։ Ընդհանրապես, այս ամիս վատ միտք չի լինի հիշել զբոսանքի և ավելի առողջ սննդակարգի մասին։ Եթե հնարավորություն ընձեռվի, անպայման ժամանակ անցկացրեք ջրաավազանների մոտ:

• Բարենպաստ օրերը՝  1, 2, 5, 6, 19, 20, 24, 28, 29
• Անբարենպաստ օրերը՝ 3, 4, 11, 17, 25, 26 и 30:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 9475 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-08-2026 10:45
«Keeper» ծանոթությունների կայքի կանայք անցյալ շաբաթ գնահատել են տղամարդկանց 77 591 լուսանկար: Ամենաբարձր միավորը հավաքել են թեթև մորուք ունեցող տղամարդիկ։ Երկրորդ տեղում կարճ և խնամված մորուքներն են, իսկ երրորդում՝ սափրված դեմքով տղամարդիկ։ Կզակի փոքր մորուքները հավաքել են ամենացածր միավորը՝ թեթև մորուքի ցուցանիշի կեսից էլ քիչ: Աութսայդերների թվում են նաև բեղերն ու մեծ մորուքները:
24-08-2026 10:35
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Բոկա Ռատոնի ափերի մոտ 23-ամյա օդաչու Ֆեյթ Թենքլին թեթև երկշարժիչ ինքնաթիռով վթարային վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում, հայտնում է New York Post-ը։ Աղջիկը կարողացել է ինքնաթիռն իջեցնել ծովում՝ խուսափելով շենքերից, հանգստացողներից և այլ խոչընդոտներից, և գրեթե չի տուժել։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի առավոտյան։ Թենքլին միայնակ թռչում էր Ֆորտ Մայերսից դեպի Բահամներ, որտեղ նախատեսում էր վերցնել իր ծնողներին։
24-08-2026 10:29
ԱՄՆ Միչիգան նահանգից մի զույգ, հանգստից տուն վերադառնալու ճանապարհին կանգ առնելով բենզալցակայանում, անսպասելիորեն վիճակախաղում շահել է 500 հազար դոլար, հայտնում է UPI-ն։ Ջենեսի շրջանի 64-ամյա բնակիչը Միչիգանի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ սկզբում ընդհանրապես չէր պատրաստվում տոմսեր գնել։ Սթենդիշ քաղաքում գտնվող Shell բենզալցակայանում նա հերթում հայտնվել էր մի գնորդի հետևում, որը մի քանի վիճակախաղի տոմս էր գնել։ Դա ոգեշնչել է տղամարդուն նույնպես փորձել բախտը։
24-08-2026 10:20
Oura Health ֆիննական ընկերությունը, որը արտադրում է վիրուսային «խելացի» մատանիներ, որոնք հետևում են ակտիվությանը և առողջությանը, ԱՄՆ-ում խմբային հայցի է ենթարկվում: Հայցում պնդվում է, որ ընկերությունը մոլորեցրել է սպառողներին քնի հետևման ճշգրտության վերաբերյալ: Հայցը ներկայացրել է Կալիֆոռնիայի բնակիչ Մեդիսոն Սուրբերը, որը Oura Ring 4 Gold-ը 2025 թվականի մայիսին գնել է 799 ավստրալական դոլարով: Հայցվորի խոսքով՝ Oura-ի մարքեթինգը կեղծ խոստումներ է տալիս քնի փուլերի որոշման բարձր ճշգրտության մասին, չնայած սարքում բացակայում են ուղեղի և աչքի անմիջական սենսորները, որոնք անհրաժեշտ են կլինիկական քնի չափման համար:
24-08-2026 09:57
Քենդալ Ջենները և Ջեյքոբ Էլորդին վերջապես հաստատեցին իրենց հարաբերությունները՝ միասին հայտնվելով պապարացիների առջև Լոնդոնի փողոցներում: Զույգը քաղաքում էր Էլորդիի նոր՝ «Շների աստղեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Նրանց սիրավեպի մասին լուրերն առաջին անգամ հայտնվեցին ապրիլին՝ Coachella փառատոնից հետո: Մայիսին Ջենները և Էլորդին լուսանկարվեցին Հավայան կղզիներ կատարած ուղևորության ժամանակ նախաճաշելիս, իսկ մի քանի օր անց զույգին նկատեցին Լոս Անջելեսում՝ Քայլի Ջենների և Թիմոթի Շալամեի հետ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.08.2026
Դիտվել է 592 անգամ
18.08.2026
Դիտվել է 361 անգամ
21.08.2026
Դիտվել է 333 անգամ
20.08.2026
Դիտվել է 305 անգամ
22.08.2026
Դիտվել է 249 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster