Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 3-9-ը 2024 թ․

03.06.2024

Նորալուսինը (հունիսի 6) այս շաբաթը կբաժանվի երկու կեսի։ Մեկում կլինեն հաճելի անակնկալներ, իսկ մյուսում՝ հակառակը։ Սակայն մինչև կիրակի արևային ակտիվությունը կբարելավի իրավիճակը Կենդանակերպի նշանների մեծ մասի համար:

Խոյ

Այս շաբաթ Խոյերը դանդաղ, բայց հաստատ կսկսեն դուրս գալ ֆինանսական փոսից: Երկուշաբթի օրվանից առանց հապաղելու սկսեք իրականացնել ձեր մասնագիտական պլանները, փնտրեք կես դրույքով լրացուցւչ աշխատանք և տեսեք, թե ձեր շրջապատից ովքեր կարող են ձեզ օգտակար լինել։ Գլխավորը չթուլանալն է։ Շաբաթվա միջնամասը բարենպաստ է պլաններ կազմելու համար։ Սակայն գլոբալ նպատակներին հասնելը հետաձգեք ավելի ուշ, գործեք առանց շտապելու: Ուրբաթ և շաբաթ օրերին ակտիվորեն մասնակցեք այն միջոցառումներին, որոնք կարող են նոր ծանոթություններ և հնարավորություններ բերել:

Ցուլ

Այս շաբաթ շատ Ցուլերի տրամադրված կլինեն սովորելու և գործնական ակտիվության։ Սպասվում են զբաղված ժամանակներ, վերջնաժամկետներ և անդադար հանդիպումներ։ Լավ կլինի հոգ տանեք ձեր առողջության մասին և անցնեք բժշկական հետազոտություն։ Չորեքշաբթի հնարավոր է հանդիպում, որը կարեւոր դեր կխաղա միայնակ Ցուլերի կյանքում։ Շաբաթվա մնացած օրերը խոստանում են լինել ոչ այնքան հաճելի. պետք է ավելի զգույշ լինել գաղտնաբառերի, փոխանցումների, փողերի և փաստաթղթերի հետ. հնարավոր են անուշադրության բռնկումներ և չնչին չարդարացված կորուստներ։

Երկվորյակ

Շաբաթվա սկիզբը բարենպաստ շրջան կլինի Երկվորյակների համար։ Մի վախեցեք դժվարություններից և խոչընդոտներից։ Դրանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի դեպքում դուք հեշտությամբ կհաղթահարեք այս ճանապարհը, և շատ շուտով կվայելեք ձեր ձեռքբերումները։ Մինչև հինգշաբթի ազատվեք անավարտ գործերի բեռից, զբաղվեք բոլոր կուտակված փաստաթղթերով, գործերով և նախագծերով, որպեսզի մաքուր հոգով սկսեք իրականացնել ավելի համապատասխան գաղափարներ։ Հանգստյան օրերին հատկապես կարևոր է ձեր շրջապատից բացառել մարդկանց, ովքեր զրկում են ձեզ մոտիվացիայից կամ խանգարում անձնական և մասնագիտական աճին:

Խեցգետին

Շաբաթվա սկզբին Խեցգետինները կարող են չնչին, բայց անհանգստացնող դժվարությունների հանդիպել աշխատավայրում։ Բայց, ըստ փոխհատուցման օրենքի, անձնական կյանքում ձեզ ինչ–որ մեծ բան է սպասվում։ Չորեքշաբթի օրը կկարողանաք գլուխ հանել մի նախագծից, որը երկար ժամանակ հետաձգում էիք, և հաջողության կհասնեք դրանում։ Ուրբաթ օրը ձեզ սպասվում են չնախատեսված ծախսեր։ Այս շաբաթ դուք կարող եք օգուտ քաղել ձեր աննկատ տաղանդներից, այն ունակություններից, որոնք ինչ-ինչ պատճառներով հազվադեպ եք օգտագործում: Շաբաթվա վերջում զգույշ եղեք ձեր հայտարարություններում, հավանական է կոնֆլիկտներ մտերիմների հետ։

Առյուծ

Այս շաբաթ աստղերն Առյուծին խորհուրդ են տալիս զգույշ լինել։ Շարունակեք աշխատել ինքներդ ձեզ վրա, սակայն շատ կարևոր է չորեքշաբթի և հինգշաբթի ժամանակ հատկացնեք հանգստի և ինքնաբացահայտման համար։ Տեսեք, արդյոք դուք կախվածություն ունե՞ք կոֆեինից և արդյոք ձեր ժամանակի մի մասը վատնո՞ւմ է դատարկ խոսակցությունների և մտածելու վրա: Շաբաթվա երկրորդ կեսին օգտակար կլինի լողավազան գնալը, ընկերների հետ զրուցելը, յոգայով զբաղվելը կամ առավոտյան վազելը։

Կույս

Կույսերն այս շաբաթ պետք է ավելի ակտիվ ու ստեղծագործ լինեն աշխատանքի մեջ։ Մոռացեք ծուլության ու հոգնածության մասին, տվեք ձեր լավագույնը։ Նրանց համար, ովքեր զբաղվում են իրենց բիզնեսով, երկուշաբթին իդեալական է. ազատ զգացեք իրագործելու ձեր ծրագրերը. ամեն ինչ կստացվի: Նրանց համար, ովքեր աշխատում են գրասենյակում, երեքշաբթի օրը դժվար կլինի՝ մի վիճեք վերադասի հետ և թույլ տվեք, որ թող գործընկերները մնան իրենց կարծիքին։ Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա չորեքշաբթի հնարավորություն կստեղծվի հեշտությամբ լուծել ձեզ հուզող խնդիրները։ Ուրբաթ օրը միայնակ Կույսերն ավելի լավ են հետևել իրենց ելույթին, որպեսզի չվախենան իրենց նոր ընտրյալին, իսկ նշանի ամուսնացած ներկայացուցիչները հանգստյան օրերին պետք է զգուշանան այլ մարդկանց գաղտնիքներից. որքան քիչ իմանաք, այնքան լավ է կքունեք:

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները պետք է շատ աշխատեն ինչպես աշխատավայրում, այնպես էլ տանը։ Կարող է առաջանալ կուտակված հին պարտավորությունները կատարելու հրատապ անհրաժեշտություն։ Ընթացիկ խնդիրները կարող են ստիպել ձեզ անցնել պետական հաստատություններով և կարգավորել փաստաթղթերը: Չորեքշաբթի օրը ձեր պարտականությունների մի մասը կստանձնեն շատ հավատարիմները, իսկ բազմաթիվ խնդիրներ կարող են լուծվել բառացիորեն մեկ զանգով։ Շաբաթվա սկզբին պետք է այնպիսի զբաղմունք գտնեք, որը կօգնի արագ ազատվել սթրեսից և վերականգնել ուժերը։ Անպայման ժամանակ հատկացրեք հանգստի համար, հանգստյան օրերին գնացեք մերսման։

Կարիճ

Այս շաբաթ աստղերը Կարիճներին խստորեն խորհուրդ են տալիս խուսափել իմպուլսիվ գործողություններից ու որոշումներից։ Դրսևորեք ինքնատիրապետում' ինքնավստահություն ձեռք բերելու և հավասարակշռված ու գործնական տեսք ունենալու համար: Չորեքշաբթի օրը փորձեք համախմբվել, եղեք ավելի ուշադիր և խելամիտ, քանի որ անզգայությունը կարող է հանգեցնել շատ բացասական հետևանքների։ Հանգստյան օրերի մոտենալուն պես մտածեք ձեր առողջության մասին։ Զբաղվե՛ք սպորտով, որը ոչ միայն կպահի ձեզ ֆիզիկապես պատրաստված, այլև կօգնի զվարճանալ և թարմացնել ձեր մտքերը:

Աղեղնավոր

Շաբաթվա սկիզբը կնշանավորվի մեծ քանակությամբ տեղեկատվության ստացմամբ, որը կլինի ոչ ճշգրիտ ու խեղաթյուրված՝ զգույշ եղեք։ Խնդիրները լուծելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել ընկերների հետ։ Երեքշաբթի և չորեքշաբթի աշխատեք չխառնվել և կենտրոնանալ ամենագլխավորի վրա՝ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Շաբաթվա երկրորդ կեսին որևէ մեկի հետ մի վիճեք և մի կիսվեք ձեր ծրագրերով։ Զբաղվեք գիտական և ստեղծագործական աշխատանքով, դա կարող է լավ արդյունքների բերել։

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այս շաբաթ պետք է համբերատար լինեն և համերաշխություն ցուցաբերեն ուրիշների բացասական կեցվածքի և զգացմունքների նկատմամբ: Դա կպահպանի ձեր առողջությունն ու ինքնագնահատականը։ Շաբաթվա սկզբին շատ հետաքրքիր գաղափարներ կունենաք՝ մի անտեսեք դրանք։ Այժմ դուք հեշտությամբ կարող եք հաղթահարել բազմաթիվ փոքր առաջադրանքներ, որոնք կուտակվել են: Հինգշաբթի և ուրբաթ օրերին կցանկանաք նվազագույնի հասցնել շփվելը, բայց դա կօգնի ձեզ հնարավորինս կենտրոնացած լինել: Հինգշաբթի օրը լավ է նոր կարևոր գործեր սկսելու համար:

Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսները կարող են հիասթափվել մտերիմ ընկերներից կամ գործընկերներից: Այս փուլում ապավինեք միայն ձեր ուժերին։ Փորձեք խուսափել ցանկացած գաղտնի և անդրկուլիսյան իրադարձություններից, թույլ մի տվեք ձեզ ներքաշել որևէ ինտրիգների կամ դավադրության մեջ: Կիսվեք ձեր սեփական փորձով միայն ամենավստահելի մարդկանց հետ: Շաբաթ օրը ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել՝ համոզելու ուրիշներին լսել ձեր կարծիքը։ Ժամանակ տրամադրեք ձեր արձակուրդը պլանավորելու համար և շատ մի աշխատեք:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները շատ օգտակար ծանոթություններ կունենան, որոնք հետագայում կօգնեն ինչ-որ բան դեպի լավը փոխել բիզնես ոլորտում։ Հնարավոր է, որ մի փոքր ուշ այս մարդկանց շնորհիվ գտնեք ձեր երազանքի աշխատանքը կամ կարողանաք սկսել մի նախագիծ, որը վաղուց ընկալվում էր որպես «ինքնավար նավարկություն»։ Այս շաբաթ հաշտվելու եք ինքներդ ձեզ հետ, ձեր ներքին վիճակը ներդաշնակ կլինի։ Շաբաթվա վերջում Ձկներին սպասում են վառ ու հիշարժան իրադարձություններ, կհանդիպեք մի մարդու հետ, ում հետ շփումը ձեզ դրական լիցք կհաղորդի և անձնական կյանքում հիանալի հեռանկարներ կբերի:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 6938 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 779 անգամ
04.11.2026
Դիտվել է 498 անգամ
05.11.2026
Դիտվել է 424 անգամ
06.11.2026
Դիտվել է 414 անգամ
10.11.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster