Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Վաստակում են ամեն ինչում. Կենդանակերպի 3 ամենաձեռներեց նշանները

05.12.2023

Այնտեղ, որտեղ ուրիշները ոչ մի առանձնահատուկ բան չեն տեսնում, այս ի ծնվե գործարարները բացառիկ հնարավորություն են նկատում:

Ընդհանրապես կարևոր չէ, թե կոնկրետ ինչ են անում այս երջանիկ մարդիկ կյանքում, նրանք միշտ փող կունենան: Որովհետեւ նույնիսկ ամենաանհուսալի իրավիճակում նրանք միշտ տեսնում են ոչ միայն ելք, այլեւ աճի ու հարստացման հնարավորություններ։ Եվ, ամենակարևորը, այս հնարավորությունները ոչ մի կերպ բաց չեն թողնում:

Ցուլ

Այնտեղ, որտեղ այլ նշանների ներկայացուցիչները տեսնում են ինչ-որ տարօրինակ աղբ, Ցուլերը կնկատեն ապագա կալվածքը, ավելի ճիշտ՝ փողը այդ կալվածքի համար, որը կարելի է վաստակել, եթե հենց այդ «աղբը» շահութաբեր վաճառվի:

Եվ մինչ բոլորը շատախոսում են, Ցուլն արդեն կազմել է գնորդների ցանկը, գտել է բոլոր անհրաժեշտ կապերը, ստորագրել բոլոր պայմանագրերը և հենց հիմա հաշվում է շահույթը:

Եվ ուշադիր նայում է շուրջը՝ մոտակայքում չկա՞ այլ խոստումնալից աղբակույտ, այսինքն՝ կներեք, պոտենցիալ շահույթ։

Կույս

600x400

Յուրաքանչյուր Կույս ունի երեք հատկություն, որոնցով աղքատ լինելը պարզապես անպարկեշտ է. գերազանց հիշողություն, նախանձելի վերլուծական ունակություններ և լուսաբացից մինչև ընթրիք բարեխղճորեն աշխատելու կարողություն:

Եվ ճանապարհին հանդիպելով գումար վաստակելու փոքր ինչ հնարավորության՝ Կույսն այն անմիջապես վերածում է երեք անհայտներով հավասարման (ում կարող է դա հետաքրքրել, որտեղ գտնել այդ մեկին և ինչպես համատեղել առաջին երկու կետերը)  և փայլուն լուծում:

Եվ հետո, իհարկե, նա կազմակերպում է ինքնաքննադատության փոքրիկ նիստ այն բանի համար, որ տրված լուծումը բավականաչափ կատարյալ չէր. ինչ արած, հենց այդպիսին են այդ Կույսերը:

Կարիճ

Ինչ էլ որ անի Կարիճը, նա դա կանի առաջին հերթին լավ, երկրորդ՝ առավելագույն շահույթով։ Որովհետև Կարիճները չափից շատ են սիրում փողը և (ավելի կարևոր է) նրանք չափից դուրս շատ են ատում պարտվածի դերում հայտնվելը:

Դե, մայր բնությունն այս մարդատյացներին տվել է բազմաթիվ հատկություններ, որոնք նպաստում են ցանկացած բիզնեսում հաջողության հասնելուն. էներգիա, ստեղծագործականություն և անսպառ աշխատունակություն: Եթե այս առաքինությունները չբավարարեն, ապա միշտ կարող են օգնության կանչել ամենակատարյալ զենքերը՝ պողպատե կամքը և անողոքությունը: Եվ այդ դեպքում այն, ինչը չի հարստացրել Կարիճին, շատ-շատ կզղջա դրա համար:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6121 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Համբույրի էվոլյուցիոն ծագումը

21.05.2026
Համբույրը համընդհանուր ճանաչված սիրո, հարգանքի և ռոմանտիկայի ժեստ է, բայց դրա ծագումը մնում է առեղծվածային։

5 սովորություն, որոնք մեզ դարձնում են դյուրագրգիռ և ագրեսիվ

15.05.2026
Երբեմն տրամադրության փոփոխությունները կարող են դրամատիկ լինել. ընդամենը մեկ պահ առաջ ամեն ինչ հանգիստ էր, իսկ հաջորդ րոպեին ի հայտ են գալիս գրգռվածություն և ուրիշների վրա հարձակվելու ցանկություն:

Ինչպես է սուրճը օգնում պայքարել ծերացման դեմ

06.05.2026
Գիտնականները պարզել են, թե ինչպես են սուրճի մեջ պարունակվող միացությունները օգնում մարմնին պայքարել տարիքային անկման դեմ:

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգին կհնչի «Կարմեն սյուիտը»

24.04.2026
Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Ֆրանկոֆոնիայի երկամսյակի եզրափակիչ գալա համերգը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի մասնակցությամբ

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-07-2026 10:13
Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10
Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
15-07-2026 08:50
Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44
Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար  Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39
Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 594 անգամ
10.07.2026
Դիտվել է 446 անգամ
11.07.2026
Դիտվել է 429 անգամ
14.07.2026
Դիտվել է 176 անգամ
15.07.2026
Դիտվել է 155 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster