Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 23-29-ը 2023 թ․

23.10.2023

Առաջիկա շաբաթվա ընթացքում կենդանակերպի բոլոր նշաններին սպասվում է ռոմանտիկ սիրավեպ անծանոթ մարդու հետ, որը հետագայում ձեզ աննշան խնդիրներ կառաջացնի։ Այս առումով վտանգ կա ընկնելու դեպրեսիվ վիճակի մեջ և սկսելու վերլուծել անցյալի բացասական փորձը: Թույլ մի տվեք, որ այդ վիճակը տիրի ձեզ:

Խոյ

Այս շաբաթ պետք է շատ ուշադիր ու շրջահայաց լինեք, քանի որ պլանների հանկարծակի փոփոխությունն ու ծայրահեղությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Աստղերը խորհուրդ են տալիս ուշադիր լսել ինքներդ ձեզ, սեփական ցանկություններին, ինչպես նաև ձեր ինտուիցիային։ Իրադարձությունները շատ լավ տպավորություններ կբերեն, եթե մտածեք դրական և ռացիոնալ: Խոյերը պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեն իրենց սիրելիների հետ, դուք կկարողանաք էլ ավելի կապվել և իսկապես զգալ ձեր զուգընկերոջը: Կարիք չկա քննադատել ձեր երկրորդ կեսին, եթե չեք ցանկանում վիճել:

Ցուլ

Աշխատանքային առումով այս շաբաթն անհավանական բարենպաստ կլինի Ցուլերի համար։ Կլինեն բազմաթիվ գաղափարներ ու առաջարկներ, որոնցից դժվար կլինի հրաժարվել։ Հանգիստություն պահպանեք և մի փորձեք իրականացնել այն, ինչը շատ ժամանակ է պահանջում: Պետք է զգույշ լինել և փորձել հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Մի նեղացեք ձեր սիրելիից մանրուքների պատճառով, այլապես կփչացնեք ու կբարդացնեք հարաբերությունները:

Երկվորյակ

Երկվորյակներին այս ժամանակահատվածում անհրաժեշտ է նախապատվությունը տալ բարդ աշխատանքին։ Դուք ժամանակ եք ունեցել վերականգնվելու և էներգիա ստանալու համար։ Շաբաթվա վերջը բարենպաստ կլինի վաղեմի ցանկություններն ու նպատակներն իրականություն դարձնելու համար։ Փորձեք ուշադիր լինել, և այդ ժամանակ ոչ մի փայլուն գաղափար ձեզ չի շրջանցի: Պետք է վստահել զուգընկերոջը, որպեսզի անիմաստ վեճեր չլինեն։

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները չպետք է հանգստանան և գործերը հետաձգեն «վաղվան»: Հավաքեք ձեր ուժերին և սկսեք աշխատել ոչ միայն այն բանի վրա, ինչը հնարավոր չէ հետաձգել։ Ժամանակաշրջանը հաջող կլինի, եթե կարողանաք հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ինքնաիրացմանը։ Ձեր համառությունը թույլ չի տալիս բարելավել հարաբերությունները սիրելիի հետ։ Եթե գոնե երբեմն չսկսեք զիջել, հարաբերությունները լիովին կփչանան: Դուք չպետք է երկիմաստ լինեք ձեր երկրորդ կեսի հարազատների նկատմամբ:

Առյուծ

Առյուծների համար շաբաթը բավականին հագեցած է լինելու, ուստի աստղերը խորհուրդ են տալիս մի փոքր դանդաղեցնել տեմպերը՝ չփորձելով ամեն ինչ միանգամից անել։ Շաբաթվա առաջին կեսը հագեցած կլինի շատ աշխատանքով, սակայն երկրորդ կեսը պետք է նվիրել պատշաճ հանգստին։ Մի վախեցեք փոփոխություններից։ Հնարավոր է, որ այնքան էլ նրբանկատ չլինեք, այդ պատճառով ձեր հոգեհարազատ մարդկանց հետ հարաբերությունները կարող են վատթարանալ։ Մի կատակեք այն հարցի շուրջ, որը ձեր սիրելիի համար կարևոր է։

Կույս

Աստղերը Կույսերին բավականին անսովոր ժամանակ են խոստանում մտորումների, գաղափարների, կասկածների և մեծ պլաններ ի հայտ բերելու համար։ Ժամանակն է, որ ինքներդ ձեզնով զբաղվեք և սկսեք ինքնակատարելագործվել: Հենց ինքնազարգացումը ձեզ կօգնի հաղթահարել հին խնդիրները։ Ճիշտ է, ավելի լավ է դա անել առանց ֆանատիզմի, քանի որ ձեզ դեռ առողջություն պետք կլինի։ Ձեր սիրելին կփորձի ամեն ինչում առանձնահատուկ լինել։

Կշեռք

Այս պահին միանգամայն հնարավոր են անկանխատեսելի իրադարձություններ, որոնց պատճառով կարող եք հայտնվել անհասկանալի իրավիճակում։ Հետեւաբար, դուք պետք է լսեք ինքներդ ձեզ եւ փորձեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից։ Դժվար պահերին մի մոռացեք ձեր սիրելիների մասին, ովքեր միշտ կաջակցեն ձեզ։ Երկրորդ կեսը կարող է ուրախացնել հաճելի անակնկալով, որի մասին դուք վաղուց երազել եք: Կենտրոնացեք ձեր առողջության և ընտանեկան արժեքների բարելավման վրա:

Կարիճ

Կարիճները պետք է լիցքավորվեն դրական էներգիայով: Ժպիտը ձեր դեմքից չի հեռանա գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում: Լավ տրամադրությունը և ժամանակի կառավարման ողջամիտ մոտեցումը թույլ կտան համալրել դրամապանակը և ձեռք բերել նոր ընկերներ: Ձանձրույթից խուսափելու լավագույն միջոցը մեկ այլ երկիր կամ քաղաք մեկնելն է: Մի ծուլացեք ձեր կյանքում ակտիվություն մտցնելու համար: Հանգստյան օրերին ձեր սիրելին անսովոր ժամանց կառաջարկի։

Աղեղնավոր

Միայն ռացիոնալ մտածողությունն ու վստահությունն իրենց արարքների նկատմամբ կօգնեն Աղեղնավորներին շաբաթն ապրել դրական նոտայի վրա: Արժե հանգստյան օրերն անցկացնել ընտանիքի հետ և վերջապես հարմարավետություն ստեղծել տանը: Եղեք անմիջական. սիրելիի հետ հարաբերություններում պետք է ավելի հանգիստ լինեք։ Կարիք չկա հարաբերություններ պարզել ու սիրելիների հետ մանրուքների շուրջ վիճել։ Մի բարդացրեք ձեր կյանքը հարցերով, որոնց պատասխանը պարտադիր չէ, որ իմանաք:

Այծեղջյուր

Այս շաբաթ Այծեղջյուրները պետք է մոռանան աշխարհի ստանդարտ տեսլականը. նոր հայացքները կօգնեն նրանց վերջապես սկսել շարժվել դեպի իրենց երազանքներն ու նպատակները: Բացի այդ, ժամանակն է բարելավել հարաբերությունները ձեր սոցիալական շրջանակի հետ: Եթե պլանավորում եք ճամփորդություն, ապա այն անպայման հաջող ու զվարճալի կլինի։ Սիրելիի հետ հարաբերություններն ամրապնդելու լավագույն միջոցը կլինի փոխադարձ բաց լինելը և առօրյա վեճերում ընդհանուր լուծումների որոնումը։

Ջրհոս

Ժամանակն է, որ Ջրհոսները սովորեն, թե ինչպես կարելի է խաղաղ ճանապարհով ազատվել խնդիրներից։ Դադարեք մտածել, որ ձեր շրջապատի մարդիկ ինչ-որ բան պարտք են․ այդ դեպքում կյանքն ավելի դյուրին կլինի: Ձեր երկրորդ կեսը ձեր ջերմության կարիքն ունի: Ե՞րբ եք վերջին անգամ հաճոյախոսել ձեր սիրելիին: Արտաքին հոգատարությունը լավ է, բայց խոսքերը կարող են նաև ջերմացնել հոգին։ Հանգստյան օրերին մնացեք տանը և փորձեք միասին ինչ-որ հաճելի բան անել:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները չպետք է դառնան իրենց հավակնությունների պատանդը։ Առջևում ձեզ սպասում են փոփոխություններ, որոնք պետք է ճիշտ ընկալել, այլ ոչ թե փորձել փախչել դրանցից։ Հոգ տարեք ձեր էմոցիոնալ ֆոնի մասին: Սիրելին կարող է ձեր կողմից բարոյական աջակցության կարիք ունենալ։ Վերջերս չեք լսել, թե ինչն է անհանգստացնում ձեր զուգընկերոջը՝ ձեր խնդիրներն ավելի լուրջ համարելով։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1290 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 6-12-ը 2024 թ․

06.05.2024
Կենդանակերպի նշանների մեծամասնության համար շաբաթը խոստանում է բարդ լինել, բայց ամեն ինչ կփոխհատուցվի անձնական կյանքում երջանկության մեծ հնարավորություններով։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1019 անգամ
06.05.2024
Դիտվել է 338 անգամ
03.05.2024
Դիտվել է 194 անգամ
04.05.2024
Դիտվել է 149 անգամ
07.05.2024
Դիտվել է 52 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster