Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 16-22-ը 2023 թ․

16.10.2023

Առաջիկա շաբաթը շատ պայծառ ու արդյունավետ շրջան է կենդանակերպի բոլոր նշանների համար։ Ինչպես հուշում է 2023 թվականի հոկտեմբերի 16-22-ն ընկած շաբաթվա աստղագուշակը, այժմ ավելի քան երբևէ դուք կզգաք երևակայության ազատ թռիչքի հեշտությունը։ Առևտրային կառույցների ներկայացուցիչները պետք է հիշեն, որ համառությունն ու ճիշտ գնահատականը կօգնի օբյեկտիվորեն նայել իրավիճակին։

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է կանգ առնել և շունչ քաշել։ Աստղագուշակը խորհուրդ է տալիս լնել հանգիստ և անկաշկանդ։ Եթե չեք կարող թողնել բոլոր կարևոր բաները, ապա ձեր վրա վերցրեք միայն ամենակարևորը, մնացածն ավելի լավ է փոխանցեք ուրիշներին: Այժմ չպետք է ռիսկի, արկածների դիմեք, փնտրեք հակառակ սեռի մարդկանց սերը կամ առանձնանաք ձեր շրջապատից:

Խոյ

Խոյերը չպետք է վիրավորվեն ընկերներից, ովքեր կփորձեն դասակարգել իրենց կյանքի բոլոր առավելություններն ու թերությունները։ Ստիպված կլինեք պայքարել մտերիմներից մեկի վստահությունը շահելու համար։ Աշխատեք սրտին մոտ չընդունել սթրեսային իրավիճակները՝ անախորժությունները հաղթահարելի են։

Ընտանեկան հարաբերություններում պետք է ստանձնեք առաջնորդի առաքելությունը: Ելնելով ձեր փորձից՝ աշխատեք անել ամեն ինչ, որպեսզի ձեր ընտանիքն իրեն պաշտպանված և սիրված զգա:

Ցուլ

Այս շաբաթ Ցուլերին անհրաժեշտ է ավելի շատ էներգիա տրամադրել աշխատանքին։ Փորձեք չանտեսել ավագ գործընկերների ու հարազատների օգտակար խորհուրդները։ Լրացուցիչ գումար ծախսելու լավագույն ժամանակը չէ:

Պետք չէ մոռանալ, որ ավելորդ ճնշումը միայն կործանում է հարաբերությունները։ Պահպանեք ձեր ջերմությունը: Միգուցե սթրեսային իրավիճակները ձեզ օգուտ կբերեն, բայց միայն այն դեպքում, եթե ինքներդ հաղթահարեք փորձությունները և գիտակցեք ձեր բոլոր սխալները:

Երկվորյակ

Երկվորյակների ցանկությունները կազդեն իրենց վիճակի վրա։ Դրանցից հրաժարվելը կարող է պատճառ դառնալ, որ փլուզվեք ներքուստ: Մի վախեցեք համարձակ գործողություններ կատարել: Եթե ցանկանում եք ռիսկի դիմել կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ապա սկսեք հենց այսօր:

Պետք չէ նույն գետը երկու անգամ մտնել՝ իմանալով, թե դա ինչպես կարող է ավարտվել: Եթե պարզապես հոգնել եք մենակ մնալուց, ապա զբաղվեք նոր հոբբիով և հետաքրքիր զբաղմունքով, սակայն նախկին զուգընկերոջ հետ վերամիավորվելը երջանկություն չի բերի։

Խեցգետին

Խեցգետիններին խանգարում են առաջ շարժվել չլուծված խնդիրներն ու վախերը։ Հաճախ թվում է, թե ձեզ անսպասելիորեն կբռնեն և կվնասեն: Զբաղվեք ձեր ֆոբիաներով, առանց դրա դուք չեք կարողանա առաջ շարժվել։ Միգուցե կբացահայտեք, որ փորձառությունների մեծ մասն անիմաստ է:

Դուք պետք է ուշադիր ուսումասիրեք այն մարդուն, ով երկար ժամանակ աչք է դրել ձեզ վրա: Ժամանակն է դադարեցնել պահմտոցի խաղալը և սկսել ակտիվորեն ընդառաջել համառներին: Առայժմ ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Ինչպես դուք կկառուցեք ձեր հարաբերությունները, դրանք այդպիսին էլ կլինեն:

Առյուծ

Այս շաբաթ կսովորեք գնահատել ինքներդ ձեզ, ներառյալ ձեր թերությունները: Առյուծները իշխանություն կունենան, բայց շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանաք պահել այն։ Սկսեք խնայողություններ կուտակել այսօրվանից՝ ձեր երազանքներն իրականացնելու համար:

Ձեզնից կախված կլինի, թե որքան ջերմ կլինեն ձեր հարաբերությունները սիրելիի հետ։ Ակնհայտ է, որ որոշ բաների այլ կերպ եք նայում, բայց պետք է ավելի ուշադիր լսեք, թե ինչ է ասում ձեզ ձեր սիրտը։

Կույս

Փորձեք օգտագործել ձեր հմայքն աշխատանքում: Մի եղեք չափազանց խիստ և կոռեկտ։ Ոգեշնչեք ուրիշներին ձեր թեթևության և հմայքի օրինակով, ձեր ապագան կարիերայում կախված է դրանից: Հավանական է, որ Կույսերը կհետաքրքրեն ազդեցիկ հաճախորդների։

Արժե սովորել հավասարակշռություն հաստատել ընտանիքի և աշխատանքի միջև, եթե ցանկանում եք հաջողության հասնել երկու ճակատներում էլ: Զգույշ եղեք զենքի հետ․ եթե հետաքրքրված եք հրաձգության հետ կապված որոշակի սպորտաձևերով, ապա ավելի լավ է առայժմ թողնել այս զբաղմունքը։

Կշեռք

Այս շաբաթ ձեր սերն ու ջերմությունը կբավականացնի ձեր և մնացած ամեն ինչի համար։ Դուք կսովորեք սիրել և՛ աշխատանքը, և՛ մարդկանց։ Փորձեք ընդունել ոչ միայն ուրիշների ուժեղ կողմերը, այլև նրանց թերությունները: Ժամանակն է, որ Կշեռքները վերջապես սովորեն վայելել իրենց ունեցածը, այլ ոչ թե նայել «հարեւանի ունեցածին»։

Ձեր սիրելին շատ է ջանում համատեղ կյանքն ավելի լուսավոր դարձնելու համար, բայց առանց օգնելու ձեր ցանկության՝ նրան դա չի հաջողի։ Փորձեք մի կողմ թողնել բոլոր դժգոհությունները և ընդունել կյանքն այնպիսին, ինչպիսին կա: Հարաբերությունները՝ այն ստեղծելու երկուսի ցանկությունն է:

Կարիճ

Կարիճներն իրենց աշխատանքում կունենան ճկունություն, թեթևություն և կենսուրախություն։ Այս շաբաթ ճանապարհին շատ ավելի քիչ խոչընդոտներ կլինեն։ Մի կախվեք այն բանից, որը չի ստացվում, զբաղվեք ավելի ճկուն բանով:

Որոշ Կարիճներ կարող են տառապել անպատասխան սիրուց: Փորձեք ձեզ շեղել ինչ-որ հանգստացնող բանով կամ, հակառակը, գտնել ադրենալինի բարձրացման այլ միջոց․ սա հաստատ ձեր մտքերը կազատի տառապանքից։

Աղեղնավոր

Վերջապես դուք ինքներդ ձեզ կբացահայտեք խոստումնալից բիզնեսում: Պատրաստվեք որ կլինի և՛ ճանաչում, և՛ ձեր մեջքի հետևում քննարկումներ: Եթե ընդունեք ձեր մեղքը, ապա բոլոր մեկնաբանությունները լսելուց հետո սկսեք ուղղվել՝ հաջողությունը ձեզ ընդառաջ կգա:

Սիրային հարաբերություններում Աղեղնավորները պետք է ապավինեն վստահությանը և փոխըմբռնմանը, հակառակ դեպքում ընդհանուր ապագայի պլաններն իմաստ չունեն: Մի վախեցեք ինքներդ ձեզ խոստովանել, որ հոգնել եք և պետք հարաբերություններում մի փոքր ընդմիջում տալ: Եթե դա այդպես է, ապա ավելի լավ է դադար վերցնել:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն զոհաբերել իրենց անձնական ժամանակը աշխատանքին։ Եթե աշխատանքային ժամերին շատ ժամանակ եք ծախսել անհասկանալի և անհարկի բաների վրա, ապա պատրաստվեք նրան, որ ստիպված կլինեք գիշերներն անցկացնել աշխատանքային թղթերի հետ:

Դուք պետք է ավելի փափուկ և հնազանդ լինեք: Այս շաբաթ ավելի լավ է ոչ թե ճնշում գործադրեք ձեր սիրելիի վրա, այլ նրան կառավարելու հնարավորություն տվեք։ Ձեր զուգընկերը հիանալի հասկանում է, թե ինչ է կատարվում հիմա և, հնարավոր է, իրավիճակները ձեզանից ավելի պարզ է տեսնում:

Ջրհոս

Ջրհոսները պետք է սովորեն բավարարվել նրանով, ինչ ունեն և կարող են ունենալ: Աշխատեք չկորցնել հնարավորությունները նոր բան փորձելու համար։ Եթե ձեզ վտանգավոր, բայց շահավետ գործարք առաջարկեն, ապա համաձայնեք։ Ձեր կիրքը բավական է սանձելու ցանկացած նժույգի։

Դուք պետք է ավելի քիչ կառավարեք ձեր զուգընկերոջը: Այժմ կենտրոնացեք ձեր պարտականությունների վրա, իսկ նա առանց ձեզ կկարողանա գլուխ հանել իրենինից: Ժամանակն է սովորել զատել աշխատանքը սերտ հարաբերություններից:

Ձկներ

Հնարավոր է, Ձկները պետք է հասկանան՝ ամեն նոր բան չէ, որ դեպի լավն է տանում: Սա վերաբերում է մարդկանց, պարտավորություններին և ավանդույթներին: Կկատարվի մի բան, որի մասին նախկինում երբեք չեք մտածել։ Փորձեք ավելի շատ ժամանակ տրամադրել մարդկանց, ում վստահում եք։

Սիրային հարաբերություններում ժամանակն է համարձակություն դրսևորել ու անցնել նոր փուլի: Եթե ձեր զուգընկերը երկչոտներից է, ապա ժամանակ մի կորցրեք՝ նստեցրեք նրան ձեր առջև և ասեք, թե ինչ է պետ անել: Այս նախաձեռնությունը ձեզ թույլ կտա անկաշկանդ առաջ շարժվել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ  այստեղ:

Դիտվել է 6978 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 10-16-ը 2026 թ․

10.08.2026
Շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց անմիջական ծրագրերն ու ֆինանսական ռազմավարությունները, իսկ շաբաթավերջի մոտենալուն պես որոշ նշաններ կբախվեն համբերության և դիմացկունության փորձության։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 3-9-ը 2026 թ․

03.08.2026
Աստղաբանական կանխատեսումը խոստանում է նոր հնարավորություններ և բարենպաստ փոփոխություններ նշանների մեծ մասի համար, բայց միայն այն դեպքում, եթե դուք գործեք մտածված և չտրվեք զգացմունքներին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը 2026 թ․

27.07.2026
Այս շաբաթը կլինի ամռան ամենասթրեսայիններից մեկը։ Լիալուսինը խոչընդոտներ կստեղծի թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.08.2026
Դիտվել է 791 անգամ
05.08.2026
Դիտվել է 494 անգամ
06.08.2026
Դիտվել է 392 անգամ
07.08.2026
Դիտվել է 357 անգամ
08.08.2026
Դիտվել է 322 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster