Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․

04.09.2023

Այս շաբաթ Կենդանակերպի բոլոր նշանները կարող են անհամբեր սպասել երկարաժամկետ պլանների ի հայտ գալուն, որոնք կնպաստեն աշխատանքի ոճի և մակարդակի փոփոխությանը։ Կարող եք նաև նորություններ ստանալ, որոնք կնպաստեն էական փոփոխություններին ձեր անձնական կյանքում։ Հնարավորություն կա, որ երազը, որը կտեսնեք այս շաբաթ, կարող է իրականանալ։ Հորիզոնում կարող են հայտնվել ազդեցիկ մարդիկ, ովքեր կօգնեն ընթացիկ հարցերում։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Խոյ

Այժմ Խոյերի համար հատկապես հեշտ կլինի նոր կապեր հաստատել, ամուր ու հուսալի գործընկերային հարաբերություններ կառուցել, լուծել կարևոր հարցեր, ինչը ենթադրում է դրսից նեղ մասնագետների ներգրավում։ Մի վախեցեք նախաձեռնող լինել, արտահայտել ձեր կարծիքը, բայց միևնույն ժամանակ մի մերժեք ձեր տեսակետից տարբերվող այլ մոտեցումները։

Սիրելիի հետ հարաբերություններում ավելի շատ ռոմանտիկա, քնքշություն և անկեղծություն մտցրեք: Աստղերը նաև խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ձեր ռեժիմին, չմոռանալ լավ քնի, կանոնավոր սնվելու և հանգստի մասին։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Ցուլ

Շաբաթվա սկզբին անսպասելի հյուրերը կարող են զարմացնել Ցուլերին իրենց այցով, ուստի ավելի լավ է պատրաստվեք՝ ծիծաղելի և անհարմար իրավիճակներից խուսափելու համար: Ֆինանսական հարցերում հավանական են աննշան դժվարություններ, ուստի ամեն կերպ խուսափեք ավելորդ ծախսերից։

Կարիերայի և աշխատանքային հարցերը ձեզանից մեծ ջանք կպահանջեն, այնպես որ պատրաստ եղեք քրտնաջան աշխատել՝ նախքան ձեր ուզածին հասնելը: Սակայն, չնայած բավականին զբաղված գրաֆիկին, մի մոռացեք հանգստի, ընկերների հետ շփման և զվարճանքի տարբեր միջոցառումների մասին, քանի որ միայն այդպես կարող եք խնայել ուժերն ու էներգիան ողջ շաբաթվա ընթացքում։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Երկվորյակ

Մի զարմացեք, եթե ստիպված լինեք կրկին անդրադառնալ հարցերին, որոնք վաղուց ամբողջովին փակված էիք համարում։ Սրան վերաբերվեք որպես կյանքի անհրաժեշտ դասի, որից անպայման արժեքավոր եզրակացություն պետք է անեք։ Ֆիզիկական մակարդակում դուք կարող եք զգալ ուժերի անկում, այնպես որ, հնարավորության դեպքում, զերծ մնացեք ակտիվ ծանրաբեռնվածություններից:

Շաբաթվա երկրորդ կեսից աստղերը խորհուրդ են տալիս Երկվորյակներին ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու երեխաներին։ Համատեղ ժամանցը պետք է հաճելի սովորություն դառնա ձեզ համար, որն անհավատալի հաճույք կպատճառի ընտանիքի բոլոր անդամներին։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Խեցգետին

Խեցգետինները մասնագիտական ոլորտում խոստումնալից առաջարկներ ստանալու մեծ հավանականություն ունեն։ Ճիշտ է, այս ամենը ենթադրում է հսկայական պատասխանատվություն և նվիրում, բայց մի վախեցեք, քանի որ ձեր պրոֆեսիոնալիզմով ու իմացությամբ կկարողանաք գլուխ հանել բացարձակապես ամեն ինչից։

Շատ բարենպաստ շրջան է նաև ընկերների հետ համատեղ նախագծեր իրականացնելու համար, բայց միայն նրանց հետ, ում լավ եք ճանաչում։ Հանգստյան օրերին աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել քաղաքից դուրս՝ հանգիստ և խաղաղ վայրում, որտեղ կարող եք վերականգնվել:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Առյուծ

Եթե Առյուծներին հաջողվել է ինքնահաստատվել որպես իրենց ոլորտում լավ և պատասխանատու մասնագետ, ապա կարող եք հանգիստ հույս ունենալ հետաքրքիր առաջարկների վրա, որոնք թույլ կտան լիովին իրացնել ձեր ներկայիս ներուժը։

Ամենակարևորը կարիերայի առաջխաղացման հետ մեկտեղ մի կորցրեք ձեր մարդկային որակները և մի մոռացեք, թե ովքեր են իրականում ձեր ընկերները։ Հանգստյան օրերին պլանավորեք հետաքրքիր և զվարճալի ժամանց: Նոր տպավորություններն այժմ ավելի օգտակար կլինեն, քան երբևէ:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Կույս

Տոկունություն, սառնասրտություն և համբերություն՝ ահա թե ինչ կպահանջեն արտաքին հանգամանքները Կույսերից։ Կոլեգաների հետ հարաբերություններում կարող են առաջանալ տարաձայնություններ և կոնֆլիկտներ, փորձեք ամեն կերպ հարթել այդ իրավիճակները, քանի որ հավանականությունը, որ բոլոր «քարերը» կնետվեն ձեր վրա, շատ ավելի մեծ է, քան ձեր հակառակորդների, հիշե՛ք սա:

Բայց ընկերների հետ շփումները, ընդհակառակը, շատ արդյունավետ կստացվեն, ուստի մի՛ մերժեք հանդիպումների առաջարկները, նույնիսկ, եթե դրանք ինքնաբուխ և չպլանավորված են։ Հանգստյան օրերն անցկացրեք տանը՝ զբաղվելով ձեր սիրելի գործերով և հոբբիներով:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Կշեռք

Ամբողջ շաբաթվա ընթացքում Կշեռքների ուժերը կենտրոնացած կլինեն կյանքի նյութական կողմի, լրացուցիչ եկամուտների և վաստակի նոր տարբերակների որոնման վրա։

Գլխավորն այն է, որ պատրանքային արժեքների համար այս մրցավազքում դուք չզոհաբերեք ավելի արժեքավոր բան՝ ձեր ընտանիքը և ձեզ համար իսկապես թանկ մարդկանց: Ուստի փնտրեք ոսկե միջինը, որը թույլ կտա իրականացնել ձեր հավակնությունները և պահպանել ներդաշնակությունը տանը։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Կարիճ

Կարիճների բնական հմայքը բառացիորեն ավելի ու ավելի շատ նոր ծանոթների կգրավի դեպի ձեզ՝ ցանկանալով դառնալ ձեր ընկերն ու հավատարիմ օգնականը։ Բայց աշխատեք ուրիշների թուլությունը չօգտագործել ձեր սեփական եսասիրական նպատակների համար:

Հիմա աստղերը ձեզ կոչ են անում լինել իմաստուն և ողջամիտ: Թույլ մի տվեք, որ երկիմաստ իրավիճակներ առաջանան, դուք ռիսկի եք դիմում պարտվել սեփական խաղում։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Աղեղնավոր

Ընդհանուր առմամբ, Աղեղնավորներին դրական ու շատ հաճելի շրջան է սպասվում։ Ճիշտ է, աստղերը խստորեն խորհուրդ են տալիս պահպանել չափը բացարձակապես ամեն ինչում՝ առանց չարաշահելու աշխարհիկ տարբեր բարիքները։ Ձեզ կպատի ներքին ուրախության զգացումը, ստեղծագործելու, արարելու, հաճելի նվերներ ու անակնկալներ, բարեգործություն անելու ցանկությունը։ Բայց այս ընթացքում մի չարաշահեք ծախսերը։ Հակառակ դեպքում ներքին հուզական վերելքը կարող է կտրուկ փոխարինվել խորը դեպրեսիայով:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Այծեղջյուր

Պատրաստ եղեք նրան, որ ստիպված կլինեք ստանձնել բազմաթիվ պարտականություններ, միաժամանակ մի քանի առաջադրանքներ ստանալ և միևնույն ժամանակ հմտորեն ուրախացնել ու ոգեշնչել ուրիշներին:

Այսպես որ, համախմբվեք և վստահորեն գնացեք դեպի ձեր նպատակները՝ չհանձնվելով և չկորցնելով վստահությունը ձեր ուժերի նկատմամբ: Միայն շաբաթվա վերջին են աստղերն Այծեղջյուրների համար նախատեսում գործերի տեմպի մի փոքր դանդաղում, ինչը թույլ կտա նրանց ուշադրություն դարձնել ընտանեկան և տնային հարցերի վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ. Ջրհոս

Թվում է, թե նորանոր հաղթանակների մշտական մրցավազքում Ջրհոսները կորցրել են իսկական հետաքրքրությունը դրանց նկատմամբ։ Մի փոքր ընդմիջեք, թույլ տվեք ձեզ վայելել կյանքը, այն պահերը, երբ պետք չէ որևէ տեղ վազել և միաժամանակ լուծել բազմաթիվ խնդիրներ:

Շատ շփվեք մարդկանց հետ, ովքեր հոգով ձեզ մոտ են, զբաղվեք ձեր սիրելի հոբբիով և լավ ժամանակ անցկացրեք սիրելիի հետ: Զերծ մնացեք բոլոր կարևոր գործերից, հանդիպումներից, երկար ճանապարհորդություններից, վճռորոշ որոշումներ կայացնելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 4-10-ը 2023 թ․ Ձկներ

Անկանխատեսելիություն, թեթեւություն, զարմացնելու ու ստեղծագործելու ցանկություն՝ ահա թե ինչն է բնորոշ լինելու Ձկներին ողջ շաբաթվա ընթացքում։ Գլխավորն այն է, որ ձեր վարքագիծն ինքներդ ձեզ չզարմացնի։ Անծանոթ մարդկանց հետ հարաբերություններում չափազանց զգույշ եղեք, քանի որ նրանք միշտ չէ, որ պատրաստ կլինեն պատշաճ պատասխան տալ իրենց ստանձնած պարտավորությունների համար։

Մի շտապեք փաստաթղթավորել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն, որոշ ժամանակ տվեք ինքներդ ձեզ ուշադիր կշռադատելու և ամեն ինչ նորից մտածելու համար։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 5549 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 23-ից մարտի 1-ը 2026 թ․

23.02.2026
Ահա և գալիս է օրը... Այս տարի հետադարձ Մերկուրիի առաջին շրջանը մեկնարկում է փետրվարի 26-ին։ Եվ այս խաբուսիկ մոլորակն անմիջապես կսկսի դժվարություններ ստեղծել նշանների մեծ մասի համար։ Բայց կլինեն նաև այնպիսիք, ում բախտը կբերի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 16-22-ը 2026 թ․

16.02.2026
Անհանգիստ շաբաթ է սպասվում, թեև առանց մեծ ցնցումների: Այնուամենայնիվ, շատերը հաջողության և բախտի մասին ստիպված կլինեն մոռանալ՝ մինչև ավելի լավ ժամանակների գալը: Ամեն ինչ արեք դանդաղ և հանգիստությունպահպանեք:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 9-15-ը 2026 թ․

09.02.2026
Շաբաթը մարտահրավերներով լի կլինի նշանների կեսի համար, մինչդեռ մնացածին բավականին հեշտ ժամանակահատված է սպասվում։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես հաղթահարել ծագած դժվարությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 2-8-ը 2026 թ․

02.02.2026
Փետրվարի 4-ին ավարտվում է Ուրանի հետադարձ շարժման երկար ժամանակահատվածը։ Կենդանակերպի բոլոր նշանները կզգան իրենց ավելի լավ, բայց ոչ անմիջապես. այս հզոր մոլորակի ձայնը մինչև վերջին պահը լսելի կլինի։ Այնպես որ, մի շտապեք հանգստանալ։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 26-ից փոտրվարի 1-ը 2026 թ․

26.01.2026
Հունվարի վերջը խոստանում է լինել բավականին կայուն և ներդաշնակ, բայց մոտեցող լիալուսինը թեժություն կբերի շատ նշանների համար։ Ամեն դեպքում այն հաղթահարելի կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 19-25-ը 2026 թ․

19.01.2026
Կարիերա, ֆինանսներ, առողջություն, սեր և հարաբերություններ. աստղերը մեզ կhուշեն, թե այս շաբաթ կյանքի որ ոլորտում և ում բախտը կբերի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-02-2026 12:18
Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում իր դեբյուտային հավաքածուն ներկայացրեց Fendi-ի նոր ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։ Ցուցադրությանը ներկա էին Մոնիկա Բելուչին, Ումա Թուրմանը, Ջեսիկա Ալբան և նրա դուստրը՝ Ելենա Պերմինովան, Դակոտա Ֆաննինգը, LVMH-ի սեփականատեր և Նատալյա Վոդյանովայի աները՝ Բեռնար Արնոն, Աննա Վինտուրը, Մերի Լիստը և այլք։
26-02-2026 12:15
Երեկոյան մեկ բաժակ ջուրը կանխարգելում է սրտի հիվանդությունները և պաշտպանում ինսուլտից: Գիշերը ջուր խմելով՝ դուք ձեզ կձերբազատեք ևս մեկ տհաճ երևույթից՝ գիշերային ջղաձգությունից: Գիտնականները պարզել են, որ գիշերային ջղաձգությունների պատճառը ջրազրկումն է:
26-02-2026 11:57
Նռան տերևներում և ճյուղերում հայտնաբերված բնական միացությունը կարող է քայքայել տրանսթիրետինի (TTR) ամիլոիդոզին առնչվող վնասակար սպիտակուցային ագրեգատները, որը նյարդային համակարգի և սրտի վրա ազդող հիվանդություն է: Հայտնագործությունը կատարել են Կումամոտոյի համալսարանի գիտնականները:
26-02-2026 11:24
Դեպրեսիան, անքնությունը, հիպերտոնիան և շաքարային դիաբետը կարող են նախորդել Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը՝ ախտորոշումից տարիներ առաջ: Նման եզրակացության են եկել Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:
26-02-2026 02:02
Մեքսիկացի ինֆլուենսեր և Only Fans-ի մոդել Մարիա Ջուլիսան հայտնվել է թմրամիջոցների կարտելի ղեկավար Էլ Մենչոյի սպանության շուրջ սկանդալի մեջ։ Նա հերքել է մեղադրանքները, որ ինքը իշխանություններին տրամադրել է թմրամիջոցների տիրակալի գտնվելու վայրը, ինչը հանգեցրել է նրա ձերբակալմանը և հետագա մահվանը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.02.2026
Դիտվել է 823 անգամ
25.02.2026
Դիտվել է 238 անգամ
26.02.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster