Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ․

01.07.2023

Այս ամիս աստղերը բարենպաստ կլինեն կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչների համար. յուրաքանչյուր մարդ հարմարավետ պայմաններում կհայտնվի: Այսպիսով, ի՞նչ է խոստանում 2023 թվականի հուլիս ամսվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշաններին։

Հիմնական խնդիրն անձնական աճի հնարավորություններ գտնելն է՝ երբեմն հաջողության հասնելու համար լավ միջավայրը բավարար չէ, անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր և ստեղծագործական մտածողություն։ Սա միակ ճանապարհն է՝ հասնելու իրական ներդաշնակության ու բավարարվածության սեփական կյանքից, արարքներից և ուրիշների հետ հարաբերություններից:

Հուլիսի սկզբին կարող են տեղի ունենալ արտասովոր իրադարձություններ։ Շատերի համար դրանք կապված կլինեն անձնական հարաբերություններում մեծ փոփոխության հետ, քանի որ կօգնեն կարգավորել սեփական զգացմունքները և ավելի լավ հասկանալ ուրիշներին: Այս շրջանում կարևոր է չշտապել որոշումներ կայացնելիս, որևէ լուրջ քայլ չձեռնարկել՝ առանց հաշվի առնելու դրանց հնարավոր հետևանքները։ Մարդիկ, ովքեր սովոր են հետևել իրենց բոլոր ցանկություններին, վտանգի կենթարկեն այն, ինչ իրենց համար թանկ է:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Խոյ

Խոյերը հուլիսը կդիմավորեն մարտական տրամադրությամբ։ Աստղերի գլխավոր խորհուրդն է՝ փորձել դրսևորվել ավելի նրբանկատորեն։ Սա կօգնի հաստատել երկարաժամկետ հարաբերություններ ընկերական և աշխատանքային հարաբերություններում: Ամսվա երկրորդ կեսից պաթոսը կփոխարինվի ստեղծագործական վերաբերմունքով։


• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 13, 18, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Ցուլ

Դուք կզգաք, որ օրն ունի ավելի, քան 24 ժամ: Սառեցված հակամարտությունները կհարթվեն, և լուրջ առաջընթաց է սպասվում հաղորդակցության ոլորտում։ Մտերիմների շրջապատում խորհուրդ է տրվում սրտին թանկ հարաբերությունները զերծ պահել ցանկացած ճնշումից։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 22, 27, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 14, 18, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Երկվորյակ

Չամուսնացած Երկվորյակները պետք է ուշադրություն դարձնեն հուլիսի առաջին տասնօրյակին ու ավելի հաճախ դուրս գան փողոց․ մեծ է բոհեմական միջավայրի մարդու հետ հանդիպելու հավանականությունը։ Ֆինանսական հատվածում կարելի է ակնկալել երկար սպասված բարելավում։ Փոքրիկ ճամփորդությունները կօգնեն բարելավել առողջությունը։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 13, 18, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 16, 21, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Խեցգետին

Այս ամիսը կմտնեք ձիու վրա նստած։ Խեցգետինների հեղինակությունը նկատելիորեն կաճի, ինչը կնպաստի ստեղծագործական ոգեշնչմանը և հոգևոր վերելքին։ Վրդովմունքից խուսափելու համար ձեզ խորհուրդ է տրվում աջակցության կարիք ունեցող մարդու հետ սրտառուչ զրույցի հնարավորություն գտնել։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 17, 22, 27, 31
• Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 20, 24, 29

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Առյուծ

Առյուծների համար հիանալի ժամանակաշրջան է բացվում՝ իրենց երազանքների հանգիստը կազմակերպելու համար։ Ակնկալվում է, որ կբարելավվի ընկերների և սիրելիների միջև փոխըմբռնումը, թիմային աշխատանքը կդառնա ավելի համախմբված և որակյալ: Անձնական ճակատում կանխատեսվում են բազմազանություն և արկածներ:

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 14, 19, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 22, 27, 31

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Կույս

Ձեզ խորհուրդ է տրվում չվարանել օգնություն խնդրել հարազատներից ու ընկերներից։ Ցանկացած գործ, որը կձեռնարկեն Կույսերը, ավելի արագ և հաջողությամբ կզարգանա այլ մարդկանց աջակցությամբ: Ընդհանրապես, ձեր շուրջը կձևավորվի շփման հուսալի շրջանակ, որը թույլ կտա առանց ավելորդ անհանգստության պատվիրակել ձեր որոշ գործառույթներ։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 17, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 13, 19, 23, 28

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Կշեռք

Կշեռքներին ակտիվ ամիս է սպասվում մասնագիտական գործունեության մեջ։ Հուլիսը հեշտ չի լինի, բայց կօգնի թռիչք կատարել ձեր սիրած գործի զարգացման մեջ։ Ընտանիքի աջակցությունը թույլ կտա ինքնավստահություն ձեռք բերել: Կարեւոր ծանոթություններ ձեռք կբերեք ընկերների եւ սոցիալական ցանցերի միջոցով։

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 14, 20, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 16, 22, 27, 31

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Կարիճ

Անձնական հարաբերությունների ոլորտում ձեզ լարված ամիս է սպասվում։ Միայնակ Կարիճներին խորհուրդ է տրվում ուշադիր նայել ազատ գործընկերներին։ Հուլիսին ծառայողական սիրավեպի հավանականությունը չափազանց մեծ է։ Ողջունելի են երկար ճանապարհորդությունները, ստեղծագործական զբոսանքները, դեպի գեղեցիկ վայրեր էքսկուրսիաները։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 17, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 13, 19, 23, 28

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներն առաջիկա ամսում միտված կլինեն վառ հույզեր ստանալուն։ Աշխատանքում կձգտեք հասնել լավագույն արդյունքի, ինչում ձեզ կօգնեն համախոհները։ Սեփական եկամտի աղբյուրը թույլ կտա ձեզ վստահ զգալ, բայց մի մոռացեք վարկերը ժամանակին վճարել, եթե այդպիսիք կան:

• Բարենպաստ օրերը՝ 1, 6, 10, 15, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝  4, 8, 12, 17, 22, 26, 31

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Այծեղջյուր

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դուք կցանկանաք ղեկավարել և հրամայել ձեզ շրջապատող բոլորին։ Աստղերը խորհուրդ են տալիս չփոխել ինքներդ ձեզ, այլ դառնալ մի փոքր ավելի նուրբ առաջնորդող, հաշվի առնել ուրիշների կարծիքները։ Ֆինանսական հատվածում վերելք է սպասվում, որը Այծեղջյուրների կյանքում հանգստության զգացում կբերի։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 17, 22, 27, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 15, 20, 24, 29

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ. Ջրհոս

Ամսվա առաջին տասնամյակը լավագույն շրջանը կլինի երեխայի հետ հոգևոր մերձեցման համար։ Ստեղծագործական գաղափարները, եթե դրանք գրագետ կերպով փոխանցվեն ղեկավարությանը, անշուշտ, կգնահատվեն և կնպաստեն կարիերայի սանդուղքով բարձրանալուն: Արձակուրդի համար ավելի լավ է ընտրել մեկ շաբաթ՝ հուլիսի կեսերին:

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 10, 15, 19, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 12, 17, 22, 26, 31

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2023 թ․ Ձկներ

Աստղերն ասում են, որ Ձկների մեծամասնության ներուժը բարձր կլինի ամբողջ ամսվա ընթացքում: Աշխատանքում մրցակցության հավանականություն կա, բայց դա միայն կօգնի մասնագիտական աճին։ Անձնական ճակատում սպասվում է հանգիստ միջավայր՝ առանց շեքսպիրյան կրքերի։

• Բարենպաստ օրերը՝ 3, 8, 12, 16, 21, 27, 31
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 14, 18, 25, 29:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 9225 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-05-2026 12:56
Կաննում կայացել է իսպանական «Դառը Սուրբ Ծնունդ» ֆիլմի պրեմիերան։ Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Ելենա Պերմինովան, Ժյուլիետ Բինոշը, Դիտա ֆոն Թիզը, Հելենա Քրիստենսենը, Կոկո Ռոշան և Անյա Ռուբիկը։
20-05-2026 12:51
Ֆյոդոր Բոնդարչուկը և Պաուլինա Անդրեևան պաշտոնապես ամուսնալուծվեցին յոթ տարվա ամուսնությունից և ինը տարվա համատեղ կյանքից հետո: Ամուսնալուծությունից հետո 37-ամյա Անդրեևան կժառանգի Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գտնվող մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք, ինչպես նաև նախկին ամուսնուց կստանա ֆինանսական աջակցություն: Նրանց միակ որդու՝ Իվանի խնամակալության հարցը լուծվել է դատարանից դուրս, և երեխան մնացել է մոր մոտ:
20-05-2026 03:01
Իսպանիայում թափ է հավաքում «Mango» նորաձևության կայսրության հիմնադիր Իսակ Անդիչի մահվան վերաբերյալ աղմկահարույց հետաքննությունը: Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մայիսի 19-ին Բարսելոնայի ոստիկանությունը ձերբակալել է նրա որդուն՝ Ջոնաթան Անդիչին, միլիարդատիրոջ մահվանը մասնակցելու կասկածանքով:
20-05-2026 02:04
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդեգրած դուստրը՝ 21-ամյա Զահարան, կրկին հրապարակավ հրաժարվել է հոր ազգանունից. Սպելման քոլեջի ավարտական արարողության ժամանակ, որտեղ Զահարան ստացել է արվեստի բակալավրի աստիճան, նրան ներկայացրել են որպես Զահարա Մարլի Ջոլի։
19-05-2026 10:33
Աշխարհի առաջին ռակետ 28-ամյա Արինա Սաբալենկան լուսանկարվել է Vogue ամսագրի թվային շապիկի համար, որտեղ նա պատմել է հոր և նախկին ընկերոջ մահվան հետ կապված իր ապրումների, ինչպես նաև Գեորգիոս Ֆրանգուլիսի հետ իր նշանադրության մանրամասների մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 812 անգամ
15.05.2026
Դիտվել է 358 անգամ
19.05.2026
Դիտվել է 223 անգամ
20.05.2026
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster