Ընդունեք դա որպես եղելություն և խելքը մի կորցրեք: Շատերին են գոնե մեկ անգամ լքել, անգամ' Մերիլին Մոնրոյին:
Առաջին հերթին մի ընկճվեք և հասկացեք, որ սա կյանք է: Եվ ուրախացեք, որ դա հիմա է եղել, այլ ոչ թե այն ժամանակ, երբ Դուք երկու հիանալի երեխա ունեք, մեղմ ասած, Ձեր կազմվածքը փղի է նման և տարիքը շատ մոտ է 40-ին: Կարիերա չեք արել, քանի որ երեխա էիք մեծացնում, իսկ 40-ում արդեն փող եք ուզում…
Այսպիսով, ուրախացեք, որ Ձեր միակին և անկրկնելիին գտնելու շանսը բաց թողնված չէ:
Ինչ չպետք է անեք, երբ Ձեզ լքում են…
Առաջին հերթին, ցավն ու վիրավորանքը մի թաղեք խմիչքի մեջ, մի գնացեք աղմկոտ վայրեր, դիսկոտեկներ, մի հաստատեք պատահական կապեր: Դրանք կարող են վատ անդրադառնալ ինչպես Ձեր առողջության, այնպես էլ ներաշխարհի վրա: Երբեք չփորձեք խմած վիճակում նրա մոտ գնալ և հարաբերություններ պարզել: Այդ վիճակում Ձեզ տեսնելիս նա հաստատ կփախչի և կուրախանա, որ ձեր միջեւ ամեն ինչ ավարտված է: Ընդհակառակը, նրան հանդիպելիս հիասքանչ տեսք ունեցեք, լավ տրամադրություն և աշխատեք չնկատել նրա ներկայությունը: Իսկ եթե արդեն հանդիպել եք և չնկատել հնարավոր չէ, բարևեք հանգիստ. եթե հարցնի ինչպես եք, ապա' լավ: Դուք պարտավոր չեք բարևից այն կողմ ինչ-որ բան ասել կամ հարցնել:
Իսկ եթե մի անգամ նա քաղաքավարի մոտեցել է Ձեզ, պետք չէ դրանից տոնախմբություն կազմակերպել: Պետք չէ և վերջ: Թող նա ուրախանա, որ նորից հանդիպել է Ձեզ, այլ ոչ թե Դուք: Նա կտառապի Ձեզ ուրախ տեսնելիս, այլ ոչ թե Դուք: Կյանքը շարունակվում է, միայն թե առանց նրա:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: