Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ․

15.05.2023

Մայիսի 15-18-ը Լուսինը կլինի նվազման փուլում, մայիսի 19-ին կլինի նորալուսին, այնուհետև արբանյակը կմտնի աճի փուլ։ Սա ոչ միանշանակ շրջան է Կենդանակերպի բոլոր նշանների համար, և 2023 թվականի մայիսի 15-21-ը շաբաթվա աստղագուշակը խոստանում է իրադարձությունների բազմազանություն:

Ուրախությանը կփոխարինեն փոքր անախորժությունները, իսկ բարձր տրամադրությանը՝ մելամաղձոտությունն ու գրգռվածությունը։ Աստղերը ձեզ կհուշեն, թե ինչպես ապրել դժվարին, զգացական առումով լարված ժամանակաշրջանում, պահպանել լավ տրամադրությունը և շրջանցել սուր անկյունները:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Խոյ

Չնայած ակտիվությանն ու արդյունավետությանը, շաբաթվա կեսին Խոյերին կարող է աննկատ պատել մելամաղձոտությունը: Փոխեք աշխատանքի տեմպը, աշխատեք նվազեցնել գործերի ծավալը, դրանք ձենից ոչ մի տեղ չեն փախնի: Աշխատեք ձեզ պարգևել ինչ-որ հաճելի բան, որը կուրախացնի։ Զրուցեք ընկերների հետ: Հնարավոր են օգտակար շփումներ։ Ժամանակաշրջանի վերջում անսպասելի աղբյուրներից հավանական են կանխիկ մուտքեր:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Ցուլ

Այս շաբաթ շատ Ցուլերը կանգնած են այնպիսի հանգամանքների ճնշման տակ, որոնք կարող են զգալի փոփոխություններ մտցնել նրանց ծրագրերում: Սակայն, ի վերջո, ամեն ինչ կստացվի նույնիսկ ավելի լավ, քան դուք սպասում էիք։ Միաժամանակ պետք է գոնե մի փոքր նվազեցնեք աշխատանքային տեմպը, փորձեք համարժեք հաշվարկել ձեր ուժը։ Հանգստյան օրերին հիանալի կհանգստանաք, հատկապես, եթե փոխեք ձեր սովորական միջավայրն ու ընկերական շրջապատը։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Երկվորյակ

Հնարավոր են անսպասելի փոփոխություններ ձեր կյանքի այն հատվածում, որը կապված է կարիերայի խնդիրների հետ: Իսկ թե դրանք դրական կլինեն, թե բացասական՝ կախված է միայն ձեր աշխատասիրությունից։ Առաջին իսկ հնարավորության դեպքում գնացեք ամառանոց կամ պարզապես քաղաքից դուրս՝ այնտեղ հաճելի երեկո անցկացնելու համար։ Նշանի միայնակ ներկայացուցիչները կլինեն ուշադրության կենտրոնում եւ իրենց ավելի լավ ճանաչելու ցանկություն կառաջացնեն։ Ամուսնացած Երկվորյակներն իրենց ընտանիքի համար պետք է հանգստյան օրերին կազմակերպեն ժամանցային ծրագիր:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Խեցգետին

Շաբաթվա սկզբին Խեցգետինները կկարողանան կայծակնային արագությամբ լուծել ծագած խնդիրների մեծ մասը։ Եթե ինքներդ ձեզ ինդուլգենցիաներ չտաք, ձեր առջեւ բիզնես ոլորտում փայլուն հեռանկարներ կբացվեն։ Դուք պետք է լսեք ձեր ներքին ձայնը. այժմ այն կօգնի ինտուիտիվ կերպով ընտրել ճիշտ լուծումը: Կյանքի ֆինանսական կողմն անհանգստություն չի առաջացնի։ Հանգստյան օրերը նվիրեք ձեզ ամենամոտ մարդկանց։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Առյուծ

Առյուծների մեծամասնության համար այս ժամանակահատվածում աշխատանքի ծավալը կարող է աճել։ Այնուամենայնիվ, կարող եք դա հաղթահարել, քանի որ սիրում եք այն, ինչ անում եք: Բացի այդ, դուք հուսալի թիկունք ունեք. սիրելին ձեզ կերջանկացնի է և ապահովության զգացում կհաղորդի: Շաբաթվա վերջում մտերիմները վերջապես կհասկանան, թե ով է տան ղեկավարը, և ձեզ կենթարկվեն գրեթե ամեն ինչում։ Հանգստյան օրերը կուրախացնեն լավ նորություններով:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Կույս

Շաբաթը կարող է ակտիվ և բեղմնավոր լինել, պայմանով, որ Կույսերը համբերատարություն և դիվանագիտություն ցուցաբերեն։ Պարզապես պետք է որսալ աշխատավայրում ընդհանուր տրամադրությունը, դա կընդլայնի ձեր հնարավորությունները։ Ուրբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կլինի կարիերայի աճի համար ամենաբարենպաստ օրը: Կիրակի կարող եք գնումներ կատարել՝ բոլոր ձեռքբերումները միանգամայն տեղին կլինեն։ Այս շրջանում հավանական են հետաքրքիր և հաճելի նորություններ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Կշեռք

Հանդարտ շրջան է՝ Կշեռքներին ցնցումներ չեն սպասվում։ Եղեք համբերատար, մի արագացրեք իրադարձությունները, և ամեն ինչ ձեզ մոտ լավագույն ձևով կստացվի: Այս շաբաթ հաջողություն է սպասում բիզնեսում: Բայց առաջին պլան կգա անձնական կյանքը՝ կզգաք սեր և ուրախություն: Ձեզ անհանգստացնող խնդիրները կամ ինքնըստինքյան կվերանան, կամ ձեր սիրելին կօգնի լուծել դրանք, ինչը նրա զգացմունքների անկեղծության եւս մեկ ապացույց կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Կարիճ

Ցույց տվեք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են վճռականությունը և ակտիվությունը, ու դրանք աննկատ չեն մնա: Բայց աջակցեք միայն նրանց, ովքեր իսկապես կարևոր են ձեզ համար: Ուշադրություն և ըմբռնում ցուցաբերեք սիրելիների նկատմամբ, ներեք նրանց փոքր թերությունների և թուլությունների համար: Լավ շրջան է ճանապարհորդության և ժամադրության համար։ Հանգստյան օրերն անցկացրեք հաճելի շրջապատում:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Աղեղնավոր

Այս շաբաթ Աղեղնավորների կյանք կմտնեն նոր հուզիչ հանգամանքներ, որոնք թույլ կտան լավատես դառնալ և վստահորեն նայել ապագային։ Շատ գործեր կլուծվեն առանց մեծ ջանքերի։ Օգտվեք այս հնարավորությունից՝ ձեր ամենահրատապ խնդիրներով զբաղվելու համար: Հնարավորություն կառաջանա հաճելի գնումներով ուրախացնելու ինքներդ ձեզ և մտերիմներին։ Հարմար պահ է նաև ռազմավարական ծրագրերում ճշգրտումներ անելու համար։ Ճիշտ է, ավելի լավ է հիմա որոշ կարևոր գործեր չարագացնել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Այծեղջյուր

Շատ Այծեղջյուրների համար շաբաթվա առաջին կեսն ավելի հաջող կլինի, քան երկրորդը։ Դուք պետք է ըմբռնեք ձեր հուզական վիճակը և սովորեք կառավարել զգացմունքները: Եթե ծայրահեղությունների չգնաք, ձեր առջեւ շատ պայծառ հեռանկարներ կբացվեն։ Այժմ արժե ամեն ջանք գործադրել, այլ ոչ թե պարզապես գնալ հոսանքի հետ: Բացի այդ, ձեր գործունեությունը կպարգևատրվի ֆինանսապես։ Հանգստյան օրերը ցանկալի է անցկացնել ընտանիքի հետ՝ առանց գլոբալ որևէ բան պլանավորելու։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ. Ջրհոս

Աստղերի դասավորվածությունը Ջրհոսներին հնարավորություն կտա ցուցադրել իրենց լավագույն որակները։ Աշխատանքի մեջ ամեն ինչ լավ կընթանա, սպասեք շահույթ և շահավետ պայմանագրեր: Փորձեք ավարտին հասցնել բոլոր գործերն ու ավելի շատ ժամանակ հատկացնել անձնական կյանքին։ Վերահսկեք ձեր զգացմունքները, բայց մի թաքցրեք դրանք ձեր սիրելիի նկատմամբ: Ավելի քիչ անհանգստացեք և ավելի շատ հավատացեք ինքներդ ձեզ:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 15-21-ր 2023 թ․ Ձկներ

Շաբաթը Ձկներին կբերի լավ նորություններ և փոփոխություններ դեպի լավը: Պատրաստ եղեք վճռականորեն գործելու, որպեսզի բաց չթողնեք ձեր հնարավորությունը։ Փորձեք նկատել ամեն մանրուք, ոչինչ աչքից բաց մի թողեք։ Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնք կարող են ճակատագրի հուշումներ լինել: Հաշվի առնելով դրանք՝ ճիշտ որոշում կկայացնեք։ Այս շրջանում հակված չեք լինի սիրավեպի, ինչը կարող է վշտացնել ձեր սիրելիին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6910 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 20- 26-ը 2026 թ․

20.07.2026
Հուլիսի վերջը շատ մոտ է, բայց տխրելու պատճառ չկա. առջևում դեռ ամառվա մի ամբողջ ամիս կա։ Իսկ մինչ այդ, ծանոթացեք մեր ավանդական շաբաթական աստղագուշակին։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 13-19-ը 2026 թ․

13.07.2026
Շաբաթվա աստղագուշակը կբացահայտի, թե ում է հաջողություն սպասվում սիրային կյանքում, ում՝ կոնֆլիկտներ, և ում՝ ֆինանսական կորուստներ։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 6-12-ը 2026 թ․

06.07.2026
Մերկուրիի հետադարձ շարժման երկրորդ շաբաթն է, և հենց նոր է մոլորակը սկսում հասնել իր «վնասակարության» գագաթնակետին։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 29-ից հուլիսի 5-ը 2026 թ․

29.06.2026
Այս անգամ Մերկուրին հենց երկուշաբթիից սկսում է իր հետադարձ ցիկլը՝ ապահովելով, որ բոլորն անմիջապես զգան դրա բացասական ազդեցությունը: Սակայն, չնայած հետադարձ շարժման ջանքերին, կենդանակերպի շատ նշաններ այս շաբաթ հաջողություն կունենան:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-07-2026 10:45
Միխայիլ Գալուստյանը թևակոխել է իր կյանքի նոր փուլ։ Դերասանը գաղտնի ամուսնացել է իր սիրելիի՝ դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ։ Մեկ տարի առաջ Միխայիլ Գալուստյանի ամուսնալուծության լուրը կնոջից՝ Վիկտորիայից, դարձավ շոու բիզնեսի ամենաքննարկվող պատմություններից մեկը։ Զույգն ամուսնացած էր գրեթե 20 տարի։
22-07-2026 10:40
Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
22-07-2026 10:05
Աշխարհի ամենահարուստ բլոգեր MrBeast-ն ամուսնացել է իր սիրելիի՝ Թեա Բոյսենի հետ։ Զույգն անցկացրել է փակ արարողություն՝ սոցիալական ցանցերում տարածելով նորությունը և առաջին լուսանկարները։ MrBeast–ը (Ջիմի Դոնալդսոն) աշխարհի ամենահայտնի YouTube–յան բլոգերն է (ավելի քան 500 միլիոն բաժանորդով)։ Նա մասնագիտանում է գերթանկ մարտահրավերների և լայնածավալ բարեգործական աշխատանքների։ Forbes-ը Դոնալդսոնի տարեկան եկամուտը գնահատում է 300 միլիոն դոլար, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենահարուստ բլոգերը (զուտ կարողությունը՝ 2.6 միլիարդ դոլար)։
22-07-2026 08:02
57-ամյա երաժիշտ և պրոդյուսեր Մարկ Էնթոնին, ով նախկինում ամուսնացած էր Ջենիֆեր Լոպեսի հետ, ութերորդ անգամ հայր է դարձել։ Նա և իր ներկայիս կինը՝ 27-ամյա մոդել Նադիա Ֆերեյրան, դուստր են ունեցել։
22-07-2026 03:58
Դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի դուստրը՝ Վիվիենը, դիմում է ներկայացրել իր ազգանունը փոխելու համար: Ըստ People ամսագրի՝ դիմումը ներկայացվել է Լոս Անջելեսի շրջանի գերագույն դատարան: Ավելի վաղ դերասանի որդեգրված երեխաները՝ 24-ամյա Մեդոքսը և 21-ամյա Զահարան, Los Angeles Daily Journal-ում հայտարարություն էին տեղադրել՝ խնդրելով հրաժարվել Բրեդ Փիթի ազգանունից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.07.2026
Դիտվել է 1216 անգամ
16.07.2026
Դիտվել է 443 անգամ
17.07.2026
Դիտվել է 377 անգամ
18.07.2026
Դիտվել է 358 անգամ
21.07.2026
Դիտվել է 186 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster