Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ․

08.05.2023

Կենդանակերպի բոլոր նշանների կյանքի ներուժը կավելանա, ինչը բարենպաստ կանդրադառնա ուրիշների հետ շփման վրա։ Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, ուր էլ որ գնաք։

Մտերիմների հետ հարաբերությունները կզարգանան ներդաշնակ ու վստահորեն։ Հապճեպ որոշումներ մի կայացրեք՝ փոխելով գործունեությունը կամ աշխատանքը, սա ամենաբարենպաստ պահը չէ փոփոխությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Խոյ

Դրական տրամադրությունը Խոյերին թույլ կտա հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և հաղթանակած դուրս գալ ցանկացած իրավիճակից: Կարևոր է միայն ոչ մի տեղ չուշանալ. հավաքված չլինելը կարող է առաջացնել ուրիշների դժգոհությունը: Հանգստյան օրերին թույլ մի տվեք, որ հարազատները ծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով, գնացեք քաղաքից դուրս՝ պիկնիկի, փոփոխությունների ժամանակն է։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Ցուլ

Ցուլերը կկարողանան մեծ հաջողությունների հասնել այն խնդիրների իրականացման հարցում, որոնք նախկինում իրենց առջեւ դրել էին։ Պարզապես խուսափեք շտապելուց, մի հուսահատվեք, նույնիսկ եթե թվում է, թե ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում։ Ձեր անձնական կյանքում ցանկալի փոփոխությունները շուտով կլինեն։ Կզգաք ինքնավստահություն, ուրախություն և ներքին ներդաշնակություն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Երկվորյակ

Փորձելով հընթացս սարեր շուռ տալ, Երկվորյակները կարող են գերագնահատել իրենց ուժերը: Ավելի շատ հետաքրքրվեք գործընկերների խնդիրներով, քանի որ թիմում ընկերական մթնոլորտը միշտ կարևոր է։ Սա լավ ժամանակ է նրանց համար, ովքեր պետք է տեղափոխվեն նոր աշխատանքի։ Ընտանիքի կամ ընկերների հետ քաղաքից դուրս ճանապարհորդությունը թույլ կտա ձեզ փախչել մանր խնդիրներից։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Խեցգետին

Կենտրոնացեք ամենակարեւորի վրա, այդ դեպքում չնչին թյուրիմացությունները չեն խանգարի ձեր նպատակների իրականացմանը։ Թեեւ առջեւում կարող են որոշ դժվարություններ լինել, Խեցգետինները կկարողանան հաղթահարել դրանք, հատկապես, եթե համախոհներ գտնեն։ Չորեքշաբթի օրը ստիպված կլինեք պաշտպանել ձեր հայացքներն ու համոզմունքները։ Ընտանիքը ձեր գաղափարների և ներդրման կարիքը կունենա: Կարեկից եղեք սիրելիների խնդիրների նկատմամբ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Առյուծ

Առյուծները հաջող գործնական բանակցություններ կունենա, որոնք կբարձրացնեն ինքնազգացողության մակարդակը։ Հինգշաբթի օրը աշխատավայրում ավելի լավ է ավելորդ ակտիվություն և նախաձեռնողականություն չցուցաբերել, քանի որ դա կարող է թշնամանք առաջացնել գործընկերների շրջանում։ Ուրբաթ օրը ձեզ կարող է այցելել գաղափարների լայն տեսականի՝ մի արհամարհեք դրանք, այլ ուշադիր մտածեք: Հանգստյան օրերին դժվար թե կարողանաք մեկ տեղում նստել, ուստի սիրելիի հետ մեկնեք ճամփորդության կամ ընտանիքի հետ էքսկուրսիայի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Կույս

Այս շաբաթ ստեղծված իրավիճակը կարող է Կույսերից պահանջել սովորականից ավելի ակտիվ լինել։ Բայց հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները կան ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործերում։ Չորեքշաբթի օրը չափազանց ազնիվ և անկեղծ եղեք ձեր սիրելիի հետ. միասին կարող եք սարեր շրջել և երազանքներն իրականություն դարձնել: Ֆինանսական վիճակն անհանգստություն չի առաջացնի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Կշեռք

Գործերն աստիճանաբար առաջ կգնան, հիանալի տրամադրություն կունենաք։ Սա կատարյալ շրջան է շփման և գործնական փոխհարաբերությունների համար։ Աստղերը խոստանում են անձնուրաց աջակցություն ընկերներից կամ հարազատներից, մի հրաժարվեք օգնությունից։ Դուք կարող եք ձեզ թույլ տալ հաճելի գնումներ, բայց պետք չէ շատ ծախսել։ Միայնակ Կշեռքները հնարավորություն կունենան հանդիպելու իրենց զուգընկերոջը։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Կարիճ

Շատ թյուրիմացություններ ու անախորժություններ կմնան անցյալում, կբարելավվեն հարաբերությունները գործընկերների հետ և ընտանիքում։ Աշխատանքի սթրեսային տեմպը նվազեցնելու հնարավորություն էլ կլինի։ Սա Կարիճներին թույլ կտա հիշել տան, սիրելիների և այլ հաճելի բաների մասին։ Հանգստյան օրերին արժե գնալ կարճատև ճանապարհորդության կամ գնումների:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորների համար խոստումնալից ժամանակաշրջան է։ Որքան շատ ջանք գործադրեք և որքան շատ հեռատեսություն դրսևորեք, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարություններն ապագայում: Եթե չծուլանաք, կարող եք շատ բանի հասնել։ Հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու ծանոթություններ՝ շփվող եղեք։ Ուրբաթ օրը սպասվում են կարեւոր նորություններ, որոնք խոստանում են փոխել ձեր կյանքը։ Հանգստյան օրերը կանցնեն հաճելի և անկաշկանդ մթնոլորտում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Այծեղջյուր

Այծեղջյուրների համար ակտիվ, իրադարձություններով հագեցած շաբաթ է։ Հնարավոր են ճամփորդություններ, շփումներ նոր գործընկերների հետ, նախագծերի քննարկում։ Երկուշաբթի օրը ձեր ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն, ինչը չի կարելի ասել առաջիկա երկու օրերի մասին։ Ձեր շահերը կարող են հակասել ուրիշների շահերին: Հանգստյան օրերին ձեր հոգին կջերմացնի սիրելիի հոգատարությունը և ընկերների հետ հանդիպումները, որոնց վաղուց չէիք տեսել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսներն ավելի լավ է գործեն նախատեսված ծրագրին համաձայն։ Դրա հմար ստիպված կլինեք շատ բան կարգավորել կյանքի տարբեր ոլորտներում: Վճռականորեն մի կողմ թողեք ավելորդ բաները, ավելի լավ հոգ տարեք ձեր անձնական կյանքի մասին։ Հինգշաբթի օրը իսկապես հոգեհարազատ մարդու հետ հանդիպելու հնարավորություն կա։ Շաբաթ օրը արժե կարգի բերել հին իրերն ու զգացմունքները, աղբը դեն նետել ոչ միայն տնից, այլեւ գլխից։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ․ Ձկներ

Առաջնորդի ձեր որակները կաճեն, այլոք էլ ավելի պատրաստակամ կլինեն ձեզ լսելու։ Շաբաթվա կեսը Ձկների համար ամենաներդաշնակ ժամանակն է։ Եթե կան շփոթեցնող իրավիճակներ կամ անավարտ գործեր, ապա դրանք կլուծվեն առանց մեծ ջանքերի։ Շաբաթվա վերջը հարմար է ընտանեկան ժամանցի և ռոմանտիկ հանգստի համար։ Ուշադրություն դարձրեք նրանց, ում սիրում եք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1056 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը 2023 թ․

27.11.2023
Շաբաթը խոստանում է լինել զբաղված ու բազմազան։ Շաբաթվա սկզբին կարող են դժվարություններ առաջանալ ուրիշների հետ շփվելու հարցում, բայց մի անհանգստացեք, քանի որ շաբաթվա կեսին կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ընտանիքի և ընկերների հետ։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 20-26-ը 2023 թ․

20.11.2023
Այս շաբաթ աստղերը խոստանում են բարենպաստ լինել հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են նոր սկիզբների և ցանկանում են մեծ հաջողությունների հասնել իրենց կյանքում։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 13-19-ը 2023 թ․

13.11.2023
Շաբաթվա սկզբին դուք կարող եք շատ անելիքներ և անհանգստություններ ունենալ, բայց մի մտահոգվեք, դրանք բոլորը հաջողությամբ կլուծվեն։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 6-12-ը 2023 թ․

06.11.2023
Շատերը կկարողանան իրենց համար նոր հեռանկարներ բացահայտել և օգտվել ավելի լավ կյանքի հնարավորություններից, որոնք կտրվեն ի վերուստ։ Իհարկե, դուք չեք կարողանա այս ամենը ստանալ հենց այնպես:

Շաբաթվա աստղագուշակ․ 2023 թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը 

30.10.2023
2023 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ն ընկած շաբաթը լարված է լինելու, չնայած դրան, շաբաթվա սկիզբը կարող է անսպասելի բարենպաստ նորություններ բերել, ընդհանուր առմամբ, այն շատ արդյունավետ շրջան կլինի։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 23-29-ը 2023 թ․

23.10.2023
Առաջիկա շաբաթվա ընթացքում կենդանակերպի բոլոր նշաններին սպասվում է ռոմանտիկ սիրավեպ անծանոթ մարդու հետ, որը հետագայում ձեզ աննշան խնդիրներ կառաջացնի։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2023 22:27
Prada-ն գլխավորել է 2023 թվականի առաջին եռամսյակում՝ Lyst-ի վարկածով զբաղեցնելով առաջին տեղը՝ որպես աշխարհում ամենահայտնի ապրանքանիշը: LOEWE-ն բոլորին գերազանցեց երկրորդ եռամսյակում, մինչդեռ Miu Miu-ն վերադարձավ եւ երկրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղը:
30-11-2023 09:29
Մադրիդի համալսարանի մասնագետները հետաքրքիր օրինաչափություն են հայտնաբերել բնավորության որոշակի գծերի և կյանքի տևողության միջեւ: Առողջ երկարակեցությանը նպաստող հիմնական գործոնները երախտագիտություն և կարեկցանք ցուցաբերելու ունակությունն է, կենսուրախությունը, աշխուժությունը և, հատկապես, հետաքրքրասիրությունը:
30-11-2023 08:39
Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

LADYNEWS TV
«Մանկական Եվրատեսիլ 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրած Yan Girls-ը «Do it my way» երգով զբաղեցրեց 3-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.11.2023
Դիտվել է 17857 անգամ
27.11.2023
Դիտվել է 688 անգամ
30.11.2023
Դիտվել է 288 անգամ
29.11.2023
Դիտվել է 263 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster