Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

3 ամենանորաձև գարնանային կիսաշրջազգեստները

28.03.2023

Մինի, միդի և մաքսի. ներկայացնում ենք առավել արդիական տարբերակները:

Մաքսի՝ բարձր կտրվածքով

Մաքսին վերադառձել է նորաձևություն, և այն այս տարվա ամենակարևոր թրենդներից մեկն է։

Ձևվածքը հեռու է ամենապարզը լինելուց. այն կարող է տեսողականորեն և՛ ձգել կազմվածքը, և՛ կարճացնել ոտքերը: Ամեն ինչ կախված է ոճից և ճիշտ ուրվագիծից, որը ձեզ հարմար է:

600x400

Եթե վախենում եք, որ մաքսին «կուտի» ձեր երկար ոտքերը, կամ ուզում եք կիսաշրջազգեստ կրել առանց բարձրակրունկների, ապա դիտարկեք բարձր բացվածքով ամենանորաձև մաքսին։ Կիսաշրջազգեստի երկարությունը պետք է լինի մոտավորապես մինչև կոճերը, իսկ ոտքի երկայնքով բացվածքը պետք է լինի ծնկից վեր։ Ի դեպ, դրանք կարող են լինել երկուսը։

600x400

600x400

Ջինսե միդի

2000-ականների թրենդը վերադարձել է նորաձևություն: Մատիտ-կիսաշրջազգեստներին փոխարինել են չափավոր ազատ միդի ջինսերը:

Առաջարկում ենք ջինսե տաբատները փոխարինել դրանցով, գոնե՝ երբեմն, քանի որ նման կիսաշրջազգեստներն այնքան էլ քմահաճ չեն իրենց լրացնող իրերի նկատմամբ։

600x400

Ոգեշնչվում ենք մեր մայրերի և զրոյականների կերպարներով, կամ պարզապես նման կիսաշրջազգեստները լրացնում ենք սովորական շապիկով։

600x400

600x400

Թվիդ մինի

Դեռ անցյալ տարի կոստյումները դարձել էին հիմնական թրենդներից մեկը, բայց՝ տաբատի համադրությամբ։ Այս գարնանը մենք բոլոր տեսակի կոստյումները տեսնում ենք մինի կիսաշրջազգեսով: Ամենից հաճախ՝ թվիդից:

Դրական կողմերը շատ են՝ թվիդը տեղին է շատ դեպքերում, ինչպես նաև մոդայիկ է նման կոստյումներ կրել նույնիսկ ոչ շատ խիստ դրես-կոդով։ Խիտ կտորը տեսողականորեն լավ շտկում է կազմվածքը: Իսկ կերպարներ որոնելու երկար կարիք չի լինի․ կոստյումն արդեն իսկ ընտրված է, հարկ է միայն համապատասխանեցնել մայկան կամ վերնաշապիկը:

600x400

Ուշադրություն դարձրեք A-ձև թվիդ կիսաշրջազգեստներին. այս ձևվածքը համապատասխանում է բոլոր տեսակի կազմվածքներին և անհարմարություններ չի առաջացնում քայլելիս, վեր բարձրանալիս:

Գարնան համար ընտրեք պաստելի երանգներ՝ դրանք կթարմացնեն կերպարը։

600x400

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 757 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 գույն, որոնք տեսողականորեն երիտասարդացնում են

24.05.2023
Հագուստի գույները կարող են ոչ միայն ընդգծել կազմվածքի առավելություններն ու թերությունները, այլև տեսողականորեն ավելացնել տարիքը: Կամ, ընդհակառակը, երիտասարդացնել:

Ոտնահարդարման այս երանգները թրենդային կլինեն ամբողջ ամառ․ 20 գաղափար, որոնք դուր կգան բոլորին

10.05.2023
Նեոն, կոտրված ապակու էֆեկտ, սթրազներ և այլ գաղափարներ՝ ոտքի եղունգները զարդարելու համար։

Որ տաբատներն այլեւս նորաձեւ չեն. 3 գլխավոր հակաթրենդ

12.04.2023
Ուշադրություն. խոսքը նեղ կամ ցածր գոտկատեղով մոդելների մասին չէ:

3 ամենանորաձև գարնանային կիսաշրջազգեստները

28.03.2023
Մինի, միդի և մաքսի. ներկայացնում ենք առավել արդիական տարբերակները:

Gucci նորաձեւության տունը 43 հազար դոլարով վաճառում է արջի տեսքով պայուսակներ

22.03.2023
Առաջին անգամ մոդելները ներկայացվել են ապրանքանիշի 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրությանը։

«Անտեսանելի» ֆրենչ՝ գալիք գարնան ամենանորաձև մատնահարդարումը

28.02.2023
«Կարմրավուն եղունգներից» մինչև միագույն տարբերակներ- մինիմալիստական մատնահարդարումն այս տարի անկասկած թրենդային է։ Այստեղից էլ ֆրենչի վերամարմնավորումը՝ այժմ միայն ժամանակակից մատուցմամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-06-2023 03:20
Քրոնիկ հոգնածության քողի տակ կարող է թաքնվել դեպրեսիան, ենթադեպրեսիվ վիճակը (դեպրեսիայի սկզբնական փուլը), հոգեսոմատիկ սինդրոմը, սոմատոֆորմ խանգարումը։ Երբեմն այն կարող է լինել հիպոթիրեոզ, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի նվազում կամ, օրինակ, շաքարային դիաբետ:
01-06-2023 03:30
Հավերժ սիրո և երջանիկ հարաբերությունների գաղտնիքը պարզ ամենօրյա պրակտիկայի մեջ է, կարծում են ամերիկացի հետազոտող հոգեբանները։ Նրանց կարծիքով՝ կարևոր են աննշան թվացող մանրուքները։ Օրինակ՝ բարի առավոտ և բարի գիշեր մաղթելը, զրույցի ընթացքում աչքի կոնտակտ պահպանելը և միմյանցից օգնություն խնդրելը։
01-06-2023 03:19
Ամերիկացի գիտնականները ռիբոնուկլեինաթթու-պատվաստանյութը օգտագործել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման համար: Ըստ ամերիկացի գիտնականների ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածվածը։ Այն տարեկան ախտորոշվում է 432 հազար մարդու մոտ։ Իսկ ուռուցքի հայտնվելուց 5 տարի հետո փրկվում է պացիենտների մոտ 9%-ը։։
31-05-2023 10:19
Որոշ մարդկանց, ելնելով իրենց գենետիկ առանձնահատկություններից, կենսականորեն անհրաժեշտ են ձկան յուղում պարունակվող օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուները: Իսկ արտադրանքի վիտամինային բաղադրությունը օգտակար է դարձնում նրանց համար, ովքեր պետք է նորմալացնեն արյան մակարդումը, ամրապնդեն իմունիտետը, բարելավեն մաշկի վիճակը, շարունակել է նա։
29-05-2023 02:29
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միայն վիտամին C-ն, նույնիսկ մեծ չափաբաժիններով, չի կարող բուժել մրսածությունը, բայց այն լավ պրոֆիլակտիկ միջոց է, որն ապահովում է իմունիտետը: Հիվանդության ժամանակ ասկորբինաթթուն օգնում է սկսել մի շարք գործընթացներ, որոնք օգնում են վերականգնմանը, բայց արդյունավետությունը անհատական է և կախված է ամբողջ օրգանիզմի վիճակից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2023 թ․

01.06.2023
2023 թվականի հունիսին աստղերը խոստանում են բազմաթիվ լուրջ փոփոխություններ և հույզեր՝ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ աշխատանքի մեջ:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ-2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը իր Future Lover երգով զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
31.05.2023
Դիտվել է 14358 անգամ
02.06.2023
Դիտվել է 12172 անգամ
30.05.2023
Դիտվել է 6032 անգամ
05.06.2023
Դիտվել է 5174 անգամ
30.05.2023
Դիտվել է 4143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster