Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

«Անտեսանելի» ֆրենչ՝ գալիք գարնան ամենանորաձև մատնահարդարումը

28.02.2023

«Կարմրավուն եղունգներից» մինչև միագույն տարբերակներ- մինիմալիստական մատնահարդարումն այս տարի անկասկած թրենդային է։ Այստեղից էլ ֆրենչի վերամարմնավորումը՝ այժմ միայն ժամանակակից մատուցմամբ:

Անդրադառնանք «անտեսանելի» ֆրանսիական մատնահարդարմանը, որը ողողել է tiktok-ն ու instagram-ը։

Նոր թրենդը՝ «անտեսանելի» ֆրանսիական մատնահարդարումը գրավել է սոցցանցերը։ Այն սկսվում է չեզոք վարդագույն կամ մարմնագույն հիմքից: Կախված տեխնիկայից, վարպետները սպիտակ ծայրերի փոխարեն դրանք թողնում են կա՛մ թափանցիկ, կա՛մ  պաստելային երանգի լաքով ներկված՝ «գլազուր» կամ մետաղական էֆեկտով։ Հարկավոր է ստեղծել անտեսանելի կամ հազիվ տեսանելի եղունգների ծայրերի պատրանք:

Ոգեշնչման համար արժե այցելել մատնահարդարման հայտնի վարպետ Թոմ Բաչիկի Instagram-ի հաշիվը, որի աստղային հաճախորդների թվում են Ջենիֆեր Լոպեսը, Մարգո Ռոբին, Սելենա Գոմեսը, Նիկոլա Պելցը:

600x400

Մարգո Ռոբի/Instagram

Այժմ եկել է «մաքուր աղջկա էսթետիկայի» (clean girl aesthetic) ժամանակը, որը հենց ենթադրում է մարմնագույն հիմքով մինիմալիստական եղունգներ՝ ձեր մաշկի երանգին համապատասխան: Բացի այդ, երբ նման մատնահարդարումը սկսում է աճել, դա այնքան էլ նկատելի չէ, որքան կարմիր ու մուգ երանգների դեպքում։

«Անտեսանելի» ֆրենչի շատ տարբերակներ կան՝ թափանցիկ ծայր, օմբրե էֆեկտ կամ negative space։ Այսպիսի մատնահարդարում արել են Հեյլի Սթայնֆելդը և Մարգո Ռոբին։ Հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ դուք կարող եք ազատություն տալ ձեր ստեղծագործականությունը, փորձեր կատարեք տարբեր չեզոք երանգներով, և այդ մինիմալիստական դիզայնն ամենևին էլ ձանձրալի չի լինի:

«Անտեսանելի» ֆրենչիի 9 գեղեցիկ տարբերակ.

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

600x400

 600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6728 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

2026 թվականի ամռան ամենանորաձև լողազգեստները

04.06.2026
Լողազգեստները վաղուց դարձել են ամառային տրամադրության, արձակուրդային գեղագիտության և, նույնիսկ, քաղաքային ոճի  նորաձևության մաս։

Փորձագետները ներկայացրել են 2026 թվականի ամռան ամենանորաձև երանգները

20.05.2026
Նորաձևության փորձագետները որոշել են 2026 թվականի ամռան համար հագուստի ամենահամապատասխան գույները։

Երկգույն կոշիկներ․ գարուն-ամառ 2026-ի թրենդը

26.03.2026
2026–ի գարուն–ամառ սեզոնը զարմանալիորեն պարզ է։ Մի քանի տարվա անորոշությունից և տարբեր գեղագիտության ու ոճերի միջև տատանումներից հետո, վերջապես պարզություն հայտնվեց նորաձևության ցուցադրություններում։

Եթե կիսաշրջազգեստ եք գնում 2026 թվականի գարնան և ամառան համար, ապա միայն սա

13.03.2026
Ամեն ամիս թրենդների ցանկը թարմացվում է նոր, վառ հագուստով։ Օրինակ՝ այս մեկը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-07-2026 10:45
Փորձագետները կարծում են, որ լողազգեստի ճիշտ գույնը նույնպես կարող է փրկել խեղդվելուց։ Բանն այն է, որ ճիշտ ընտրված երանգը թույլ է տալիս տեսանելի մնալ ջրում և խուսափել վտանգից, ինչը հատկապես կարևոր է երեխաների և լողալու մեջ անվարժ մարդկանց համար։ ԱՄՆ Լողի դպրոցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Լիզա Զարդայի խոսքով՝ վառ նեոնային լողազգեստներն ավելի հեշտ է նկատել ավազաններում, լճերում և օվկիանոսներում։ Միևնույն ժամանակ, կապույտ, սև, սպիտակ և մոխրագույն լողազգեստները պարզապես միախառնվում են ջրի գույնին։
17-07-2026 10:41
Կանադացի կինը ցանկացել է գնդիկավոր պիթոն դուրս բերել Նիդեռլանդներից, սակայն այն հայտնաբերվել է նրա կրծկալում՝ Ամստերդամի օդանավակայանում ինքնաթիռ նստելուց առաջ: Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է երկրի Սննդի և սպառողական ապրանքների անվտանգության վարչության (NVWA) մամուլի ծառայությունը: Զբոսաշրջիկը պնդել է, որ սողունը գտել է իր հյուրանոցում, սակայն դա կասկածներ է առաջացրել տեսուչների մոտ, ովքեր արձանագրություն են կազմել և առգրավել օձին:
17-07-2026 07:54
«Shards» սերիալը դեռ եթեր դուրս չի եկել, բայց այն արդեն անվանվել է տարվա «ամենասեքսուալ նախագիծը»։ Ռայան Մերֆիի քրեական դրաման հեռուստադիտողին կներգրավի գլամուրային գեղագիտության մեջ՝ 80-ականների նոստալգիկ մթնոլորտով, ոճային տեսքով և  Կայա Գերբերով ու Հոմեր Գիրով գլխավոր դերակատար զույգով։
17-07-2026 01:11
Հուլիսի 14-ին 95 տարեկան հասակում մահացել է մեքսիկացի դերասանուհի Էլզա Ագիրեն: Նրա մահվան մասին հայտնել է The Latin Times-ը: Մահվան ճշգրիտ պատճառը չի հրապարակվել: Դերասանուհու ամենահայտնի ֆիլմերից են «Զգուշացե՛ք սիրուց», «Կարմիր անձրև» և «Կինը, որին ես սիրում էի»:
17-07-2026 01:04
Դոնալդ Թրամփ կրտսերի դուստրը և ԱՄՆ նախագահի ավագ թոռնուհին՝ Քայ Թրամփը, իր դեբյուտն է կատարել կարմիր գորգի վրա 2026 թվականի ESPY մրցանակաբաշխության ժամանակ, որը ամենամյա միջոցառում է, որտեղ պատվում են մարզիկներին՝ իրենց ոլորտներում ունեցած նվաճումների համար: Միջոցառումն ավանդաբար հավաքում է ոլորտի առաջատար գործիչներին, դերասաններին և այլ հայտնիների:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.07.2026
Դիտվել է 778 անգամ
11.07.2026
Դիտվել է 481 անգամ
14.07.2026
Դիտվել է 281 անգամ
15.07.2026
Դիտվել է 253 անգամ
16.07.2026
Դիտվել է 193 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster