Պամելա Անդերսոնը նկարահանվել է The Guardian-ի համար ֆոտոշարքում և կրկնել Մերլին Մոնրոյի խորհրդանշական կերպարները: Որոշ լուսանկարների համար դերասանուհին և Playboy-ի աստղը մերկ են ներկայացել։
Անդերսոնը ֆոտոշարքը կազմակերպել է Netflix-ում վավերագրական ֆիլմաշարի թողարկման նախաշեմին։ Կենսագրական ֆիլմում գլխավոր «Մալիբուի փրկարարն» անձամբ կխոսի Թոմի Լիի հետ սեքս սկանդալի և հարաբերությունների մասին, ինչպես նաև կպատմի այն, թե ինչ ազդեցություն է թողել սեքս-տեսագրությունն իր կարիերայի վրա:
Նոր վավերագրական ֆիլմը կթողարկվի հունվարի 31-ին և պատասխան կլինի Փեմին և Թոմիին. Անդերսոնի խոսքերով, այնտեղ իր պատմությունը չէ, այլ ինքը ներկայացվել է որպես զոհ:
Հունվարի 31-ին կթողարկվեն նաև Պամելա Անդերսոնի հուշերը, որոնցից հատվածներ արդեն հայտնվել են լրատվամիջոցներում։
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։
02-11-2026 07:01 Սուպերմոդել և Calvin Klein-ի դեմք Լարա Սթոունը հայտարարել է, որ պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա ախտորոշման մասին կիսվել է սոցիալական ցանցերում։ Մոդելը խոստովանել է, որ լուրը ցնցող էր, բայց հիվանդությունը վաղ է ախտորոշվել։
02-11-2026 06:03 Կիպրոսում անհետ կորած 61-ամյա ռուս կինը մահացած է գտնվել ջրհորում՝ սպանված իր երիտասարդ սիրեցյալի կողմից։ Օլգա Վասիլևան հինգ ամիս հանդիպում էր Սիրիայի քաղաքացու հետ, սակայն մի վեճից հետո դադարել է զանգերին պատասխանել։ Կնոջ դին հայտնաբերվել է Լիմասոլի մոտ գտնվող Սաիտասի լեռնային շրջանում, իսկ նրա 43-ամյա սիրեկանը խոստովանել է սպանությունը։
31-10-2026 10:13 Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։