Նոր Օռլեանում ընտրել են մոլորակի ամենատպավորիչ աղջկան։ Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացել է 86 մասնակից, սակայն թագը բաժին է հասել միայն մեկին։
Լայն ժպիտներ, շքեղ կազմվածքներ և ոճային երեկոյան զգեստներ, որոնցից անհնար էր հայացքդ կտրել. հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը Նյու Օռլեանում իրական գեղեցկության շքերթ էր։ Ավելի ճիշտ՝ «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
86 մասնակիցներից, ովքեր եկել էին ԱՄՆ՝ պայքարելու մոլորակի ամենագեղեցիկ աղջկա կոչման և թանկարժեք քարերով թագի համար, լավագույն 16-յակ մտան ԱՄՆ-ի, Կոլումբիայի, Լաոսի, Հաիթիի, Վենեսուելայի, Կուրոսաոյի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Պուերտո Ռիկոյի, Տրինիդադ և Տոբագոյի, Ավստրալիայի, Դոմինիկյան Հանրապետության, Հարավային Աֆրիկայի, Կանադայի, Պերուի և Հնդկաստանի ներկայացուցիչները:
Արդյունքում՝ «Միսս Տիեզերք-2022» գեղեցկության միջազգային մրցույթում հաղթեց Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռ՝Բոնի Գաբրիելը։ Հաղթողին թագը հանձնեց նախորդ «Միսս Տիեզերք»-ի թագակիր՝ Հնդկաստանի ներկայացուցիչ Հարնաազ Սանդուն։
Երկրորդ տեղում Վենեսուելայի, իսկ երրորդում՝ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչներն էին։
28 տարեկան Գաբրիելը զբաղվում է էկոլոգիապես մաքուր հագուստի դիզայնով, ղեկավարում է ընկերություն, որը թողարկում է իր անունը կրող նորաձեւության հավաքածու, ինչպես նաեւ ատելյեում աշխատում է որպես մոդել եւ «կարի հրահանգիչ»:
«Միսս Տիեզերք 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրեց 25-ամյա Քրիստինա Այանյանը։
15-05-2026 18:51 33-ամյա Կարա Դելևինը, ով վերջերս հայտարարեց մոդելային կարիերան ավարտելու մասին, մասնակցել է Կաննի 79-րդ կինոփառատոնին։ Կարան ներկա է գտնվել Ջորդան Ֆըրսթմանի «Party Animal» ֆիլմի շնորհանդեսին, որտեղ նա խաղում է գլխավոր դերերից մեկը։
15-05-2026 18:45 Քիմ Քարդաշյանի նախկին ընկերը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, բաժանվել է իր միակ դստեր մորից՝ մոդել Էլսի Հյուիթից, ըստ The Sun-ի։ Հիշեցնենք, որ Դևիդսոնը Հոլիվուդում միշտ հայտնի է եղել իր ինքնավստահությամբ. տարիների ընթացքում նա հանդիպել է Արիանա Գրանդեի, Մարգարետ Քուոլիի, Էմիլի Ռատակովսկու, Կայա Գերբերի, Քեյթ Բեքինսեյլի, Քիմ Քարդաշյանի և այլոց հետ։
13-05-2026 12:20 «Եվրատեսիլ» 70-րդ երգի հեղինակավոր մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որն անցկացվեց մայիսի 12-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 15 երկրից հաղթահարեց տասը երկիր։ Մրցույթի եզրափակիչ անցան Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը: Մրցույթի եզրափակիչ համերգը կանցկացվի մայիսի 16-ին։
13-05-2026 12:07 Մի տղամարդ, որի սեռական օրգանը կտրել է կինը այն բանից հետո, երբ նա առաջարկել է իրենց հետ ապրելու համար մեկ այլ կնոջ հրավիրել, իրավական քայլեր է ձեռնարկում՝ կապված իր սեռական օրգանների լուսանկարների՝ բժշկական տոպրակի մեջ, համացանց արտահոսքի հետ, գրում է Daily Mail-ը: Ծագումով բանգլադեշցի տղամարդը, ում անունը չի հրապարակվում, վերջերս իր կնոջ հետ տեղափոխվել էր Իտալիայի Անգրի քաղաք։
13-05-2026 11:23 Կաննում մեկնարկել է 79-րդ Կաննի կինոփառատոնը։ Աշխարհի առաջատար կինոփառատոնի բացման արարողությանը ավանդաբար նախորդող կարմիր գորգով անցել են Դեմի Մուրը, Հայդի Քլումը, Քելլի Ռադերֆորդը, Լենա Լենինան (հայտնի է իր հրեշավոր սանրվածքներով), Ջեյն Ֆոնդան, Նատալյա և Մուրադ Օսմանները, Փոփի Դելևինը, Ջեյմս Ֆրանկոն ընկերուհու՝ Իզաբել Պակզադի հետ, Ֆիլիպին Լերոյ-Բոլյեն, Էլայջա Վուդը՝ կնոջ՝ Մետտե-Մարի Կոնգսվեդի հետ, Յուլիա և Դարիա Յանինաները, Ջոան Քոլինզը և ուրիշներ։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: