Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 14-20-ը 2022 թ

14.11.2022

2022 թվականի նոյեմբերի 14-20-ն ընկած շաբաթվա առաջին կեսին մի վստահեք ստացված տեղեկատվությանը։ Ամեն ինչ պետք է ստուգվի, նույնիսկ, եթե լուրն իմացել եք պաշտոնական և վստահելի աղբյուրներից։ խեղաթյութումների և խաբեությունների ռիսկն այժմ շատ մեծ է։

Փաստաթղթերի հետ աշխատելիս ևս պետք է ավելի ուշադիր լինել: Ուշադիր կարդացեք ցանկացած պայմանագրեր և համաձայնագրեր, որոնց տակ դուք ստորագրում եք: Ավելի լավ է մի փոքր սպասել կարևոր փաստաթղթեր մշակելիս և ստորագրելիս։ Հաղորդակցության մեջ փորձեք լինել ավելի ազնիվ, ուրիշներին մի փոխանցեք տեղեկատվություն, որի հավաստիության մեջ դուք ինքներդ լիովին վստահ չեք։

Այս շաբաթվա երկրորդ կեսին մոլորակների դասավորությունն ավելի ներդաշնակ է։ Այդ շրջանում հնարավոր կլինի մեծացնել ակտիվությունը նոր նպատակի ի հայտ գալու շնորհիվ։ Շաբաթվա երկրորդ կեսը ոչ պակաս բարենպաստ է ինտելեկտուալ գործունեության ու ստեղծագործելու համար։ Կարող եք մասնակցել մրցույթների, որտեղ դուք պետք է ցույց տաք ձեր մտավոր կարողությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Խոյ

Խոյերն այս շաբաթ պետք է ավելի զգույշ լինեն կենցաղային տեխնիկայի և էլեկտրաէներգիայի հետ աշխատելիս: Եթե տանը ինչ-որ բան կոտրվում է, չպետք է փորձեք ամեն ինչ ինքնուրույն շտկել. կա վնասվածքի կամ անսարքությունը խորացնելու վտանգ:

Շաբաթվա կեսը կարող է կապված լինել օրենքի ներկայացուցիչների հետ տհաճ շփումների հետ։ Անձնական մեքենայով ճանապարհորդելիս աշխատեք չխախտել ճանապարհային կանոնները, հակառակ դեպքում չեք կարող խուսափել տուգանքից կամ նույնիսկ իրավունքից զրկվելուց։ Բացի այդ, սա լավագույն ժամանակը չէ ուղևորությունների և, ընդհանրապես, զբոսաշրջային ճամփորդությունների համար՝ հատկապես դեպի ծով:

Հանգստյան օրերը բարենպաստ են տոնական կամ հանրային միջոցառումների մասնակցելու համար։ Կկարողանաք համառություն և համարձակություն դրսևորել ձեր շահերը պաշտպանելու հարցում։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Ցուլ

Ցուլերն այս շաբաթ ավելի լավ է զերծ մնան ամուսնական զուգընկերոջ հետ վիճաբանությունից։ Միգուցե ինչ-որ բան կստիպի ձեզ հիշել ձեր հարաբերություններից ոչ այնքան հաճելի իրադարձությունների մասին։ Այժմ կարիք չկա վերադառնալ անցյալին. մոռացեք անցյալի դժգոհությունների մասին և կենտրոնացեք ներկայի վրա:

Շաբաթվա կեսը կարող է կապված լինել ընկերների հետ հարաբերություններում թյուրիմացությունների հետ։ Փորձեք լինել նրբանկատ և մի քննադատեք որևէ մեկին: Կոնֆլիկտի պատճառներից մեկը կարող է լինել ձեր գաղտնապահթյունը, որը ընկերները կարող են անվստահություն համարել։

Ձեռնպահ մնացեք գիշերային ակումբներ այցելելուց, ինչպես նաև պատահական ինտիմ հարաբերություններից։ Նման վարքագծի հետևանքները կարող են չափազանց անբարենպաստ լինել: Հանգստյան օրերը նպաստավոր կլինեն նրանց համար, ովքեր սիրում են ճանապարհորդել:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ չի տրվում այս շաբաթ գնալ ֆիթնես ակումբներ կամ մարզասրահներ։ Այս ժամանակահատվածում ավելորդ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել հոդերի ցավոտ զգացողությունների:

Շաբաթվա կեսը կապված կլինի ամուսնական հարաբերություններում հոգեբանական մթնոլորտի վատթարացման հետ։ Ձեզ կարող է նյարդայնացնել, որ ձեր սիրելին միշտ չէ, որ ասում է, թե որտեղ է նա և ում հետ է անցկացնում իր ազատ ժամանակը։ Անվստահությունն ու անկեղծությունը խանգարում են լավ հարաբերություններին ամուսնության մեջ: Փորձեք հաշվի առնել դա և զուգընկերոջը նրբորեն բացատրել ձեր դժգոհությունը:

Հանգստյան օրերը բարենպաստ են էքստրեմալ սպորտի սիրահարների համար։ Աճում են նաև սեռական ցանկությունները։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Խեցգետին

Խեցգետիններին այս շաբաթ աստղերը խորհուրդ չեն տալիս ինչ-որ բան փոխել իրենց արտաքինում։ Այս ժամանակահատվածում մազերը կտրելու, ներկելու, հագուստի այլ ոճ ընտրելու փորձերը դժվար թե հաջողությամբ պսակվեն. դուք միայն կվտանգեք վատացնել ձեր արտաքինը:

Շաբաթվա կեսը ձեզանից կպահանջի հատուկ ուշադրություն դարձնել ձեր առողջությանը։ Ենթադրվում է, որ շատ հիվանդություններ առաջանում են նյարդային համակարգի խանգարումների պատճառով, և այժմ այս մոտեցումը շատ տեղին է։ Որքան շատ լինի անհանգստությունն ու սթրեսը, այնքան ձեր առողջությունը կվատանա։

Հրաժարվեք ալկոհոլային խմիչքներից։ Հանգստյան օրերին նկատելիորեն կամրապնդվեն ամուսնական հարաբերությունները։ Հարմար ժամանակ է ամուսնական զուգընկերոջ հետ համատեղ հանգստի համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Առյուծ

Առյուծները դժվար թե այս շաբաթ կատարեն իրենց ծրագրած ճանապարհորդությունը: Թերևս պատճառն ընտանիքում փոխված հանգամանքներն են, որոնք ձեզ տանը կպահեն։ Հնարավոր է, որ անսպասելիորեն ձեզ հյուր գան այլ քաղաքից հարազատներ։

Շաբաթվա կեսն անբարենպաստ է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար։ Օրինակ, ձեր նախկին սիրային կապը կարող է խանգարել դրան: Միգուցե նախկին կիրքն ակտիվորեն կկանխի նոր հարաբերությունները և կձգտեք վերսկսել անցյալ սիրավեպը:

Հանգստյան օրերին աստղերին խորհուրդ է տրվում զբաղվել առողջության կանխարգելմամբ։ Նաև խորհուրդ է տրվում իրականացնել ընդհանուր մաքրություն և ազատվել հին ավելորդ բաներից։ Անուղղակիորեն դա դրականորեն կանդրադառնա ձեր ինքնազգացողության վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Կույս

Ողջ շաբաթվա ընթացքում Կույսերը կարող են անընդհատ բարդությունների ու խոչընդոտների հանդիպել ճանապարհին, ինչպես նաև մարդկանց հետ շփվելիս։ Այս շաբաթվա համար անցանկալի է ծրագրել ճամփորդություններ ու հանդիպումներ։ Եթե դուք ունեք մեքենա, կարող եք ամբողջ շաբաթը ծախսել դրա վերանորոգման վրա։ Հնարավոր է թարմացնել շփումները մարդկանց հետ, ում հետ երկար ժամանակ չէիք հարաբերվում։

Շաբաթվա կեսին անբարենպաստ ժամանակ է լինելու ընտանիքում հարաբերությունների զարգացման համար։ Սիրելիների հետ անկեղծ զրույցների մեծ կարիք կլինի, իսկ ցանկացած խաբեություն կամ անազնիվ պահվածք ձեր կողմից սովորականից ավելի սուր կընկալվի։

Հանգստյան օրերը, ընդհակառակը, բարենպաստ են ամուսնական լավ հարաբերությունները վերականգնելու համար։ Ցանկալի է այս օրերին զուգընկերոջ հետ ծրագրել այցելություն համերգ կամ թատրոն։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Կշեռք

Կշեռքներն այս շաբաթ կարող են որոշակիորեն ծանրաբեռնված լինել ինչ-որ մեկի հանդեպ ֆինանսական պարտավորություններով: Հավանական է երկընտրանքի առաջ կկանգնեք՝ ինչ-որ բան գնել սիրելիի համար, թե վերադարձնել նախկինում վերցրած պարտքը: Աստղերը խորհուրդ են տալիս կանգ առնել երկրորդ տարբերակի վրա։

Շաբաթվա կեսին չեն բացառվում մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները։ Դրանցից խուսափելու համար արժե ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները։ Անբարենպաստ ժամանակ է նոր ծանոթություններ հաստատելու համար։ Հնարավոր են մանր վեճեր ծանոթների կամ հեռավոր հարազատների հետ։

Հանգստյան օրերը հարմար են տանը կարգուկանոն հաստատելու, կահույքը վերանորոգելու կամ վերադասավորելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Կարիճ

Կարիճներն այս շաբաթ պարբերաբար ստիպված կլինեն վերադառնալ նախկինում արած գործերին։ Արժե մտածել, թե արդյոք լա՞վ եք անում ձեր աշխատանքը։ Միգուցե ժամանակն է մի փոքր վերանայելու ձեր մոտեցումն իրերի նկատմամբ. օրինակ՝ ժամանակ տրամադրեք դրանք հնարավորինս շուտ ավարտելու և այլ բանի անցնելու համար:

Շաբաթվա կեսը լարված է նյութական հարցերը լուծելու առումով։ Չի կարելի բացառել կորուստը կամ վնասը: Այժմ դուք չպետք է գումար ծախսեք սիրելիների համար նվերների վրա. ռիսկի եք դիմում չկռահել նրանց ճաշակը:

Հանգստյան օրերին խորհուրդ է տրվում գնալ հաճելի ճամփորդության, խնջույքի կամ ակումբ։ Բացի այդ, այս շրջանում կարող եք ժամադրություն նշանակել այն անձին, ում հետ նախկինում շփվել եք միայն ինտերնետի միջոցով:

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ կարող են ժամանակ առ ժամանակ բախվել այնպիսի իրավիճակների հետ, որոնք նրանց կստիպեն կասկածել սիրելիի ազնվությանը: Հնարավոր է նաև, որ հորիզոնում հայտնվի նախկին կիրք և սկսի հարաբերությունները թարմացնելու առաջարկներ անել։ Նախքան որևէ գործողություն ձեռնարկելը, նախ կշռեք դրական և բացասական կողմերը:

Շաբաթվա կեսին ընտանիքում, մտերիմների, հատկապես ծնողների հետ հարաբերությունները կարող են վատթարանալ։ Թերևս պատճառը կլինի փոխըմբռնման բացակայությունը, ինչպես նաև նրանց կողմից աջակցությունից հրաժարվելը։

Հանգստյան օրերը լավ ժամանակ է կենցաղային տեխնիկա գնելու համար: Փորձեք դրանով ձեր կյանքն ավելի հարմարավետ դարձնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրներին այս շաբաթ աստղերը խորհուրդ չեն տալիս սկսել բնակարանի կահույքի վերանորոգում կամ վերադասավորում։ Սկսելուց հետո այս գործընթացը կարող է երկար ժամանակ չավարտվել: Եթե պատրաստ չեք ամբողջ ուժով ստանձնել առաջադրանքը՝ այն հնարավորինս արագ ավարտելու համար, ապա ավելի լավ է նույնիսկ չսկսել։ Այս շաբաթ հաճախ կարող են այցելել ընկերներն ու ընկերուհիները, որոնք ինչ-որ պահի կսկսեն հոգնեցնել:

Շաբաթվա կեսին կարող եք տեղեկություններ ստանալ, որոնք տհաճ նստվածք կթողնեն։ Չեն բացառվում նաեւ թյուրիմացությունները հարազատների կամ ծանոթների հետ։ Դրանցից խուսափելու համար պետք չէ նրանց հետ չափազանց անկեղծ լինել ձեր անձնական կյանքի, ինչպես նաև շրջապատի մասին:

Հանգստյան օրերը բարենպաստ են ճանապարհորդությունների, շփումների, ուսման համար։ Այս պահին ձեր նախաձեռնությունները կվայելեն ուրիշների աջակցությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը. Ջրհոս

Ջրհոսներն այս շաբաթ կարող են սկսել փաստաթղթեր, վկայականներ և այլ թղթեր հավաքել՝ տարբեր մարմիններին ներկայացնելու համար: Եթե գործը հրատապ չէ, ապա ավելի լավ է այն առայժմ հետաձգել։ Հակառակ դեպքում, դուք վտանգում եք ներքաշվել այս ոչ այնքան հաճելի բյուրոկրատական գործընթացում։

Շաբաթվա կեսին խորհուրդ չի տրվում պարտքով գումար տալ ընկերներին։ Հրաժարվելու լավ պատճառ գտեք, հակառակ դեպքում նրանց հետ ձեր հարաբերությունները կարող են վատթարանալ:

Հանգստյան օրերը պետք է անցկացնել մեկուսացման մեջ։ Սա լավ ժամանակ է հոգևոր պրակտիկայի համար: Եթե մտածում էիք յոգայի դասընթացների մասին, ապա այժմ կարող եք սկսել փնտրել համապատասխան հրահանգիչ կամ ֆիթնես ակումբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ նոյեմբերի 14-20-ը․ Ձկներ

Ձկներին այս շաբաթ խորհուրդ չի տրվում գնումներ կատարել, ապրանքներ պատվիրել առցանց խանութներում. ամենայն հավանականությամբ, պատվերի համար վճարելուց հետո շատ երկար ժամանակ կպահանջվի սպասել առաքմանը: Այս շաբաթ անցանկալի է նաև մեծ զեղչով ինքնաթիռի տոմսեր գնել. կա խաբեբաների ձեռքն ընկնելու վտանգ։

Շաբաթվա կեսին աշխատավայրում կարող են փոփոխություններ լինել։ Օրինակ՝ ղեկավարների փոփոխություն, ինչը բացասաբար կանդրադառնա ձեր հետագա կարիերայի վրա։ Փորձեք համարձակ լինել փոփոխությունների հարցում. ապագայում դուք կկարողանաք վերականգնել ձեր դիրքերը:

Հանգստյան օրերին որոշ նվիրական ցանկություններ ինքնըստինքյան կիրականանան։ Խորհուրդ է տրվում ավելի շատ ժամանակ տրամադրել ընկերների հետ շփմանը. նրանք այժմ կկարողանան ձեզ իրական աջակցություն ցուցաբերել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 6673 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2026 թ․

22.06.2026
Սա Մերկուրիի երկարատև հետադարձ շրջանից առաջ վերջին շաբաթն է։ Այն հաջողակ կլինի կենդանակերպի նշանների մեծ մասի համար, հատկապես սիրային գործերում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 15-21-ը 2026 թ․

15.06.2026
Հանգիստ և չեզոք շաբաթ կլինի. նշանակալի իրադարձություններ չեն սպասվում: Ամեն ինչ կախված կլինի բացառապես ձեր տրամադրությունից և ներդրած ջանքերից:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 8-14-ը 2026 թ․

08.06.2026
Դուք ստիպված չեք լինի չափազանց շատ ջանք գործադրել կամ դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց՝ վայելեք աստղերի նվերները:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 1-7-ը 2026 թ․

01.06.2026
Այյս շաբաթը մարտահրավերներով լի և անհանգիստ կլինի կենդանակերպի շատ նշանների համար. աստղերը պարզապես այդպես են դասավորված։ Բայց դրական վերաբերմունքը և արևոտ լավատեսությունը ձեզ կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 25-31-ը 2026 թ․

25.05.2026
Գարնան վերջին շաբաթը նպաստավոր չէ երկար ճանապարհորդությունների կամ ռիսկային ձեռնարկումների համար: Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-06-2026 12:03
Լուսանկարչուհի Դորա Մաարի դիմանկարը, որի հեղինակը նկարիչ Պաբլո Պիկասոն է, 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով (1,7 միլիոն դոլար) վաճառվել է Լոնդոնի Sotheby’s աճուրդում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
27-06-2026 11:37
84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր երգչուհի Ռաիսա Մկրտչյանը։
27-06-2026 02:01
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
27-06-2026 00:05
Շաքարի չափից ավելի օգտագործումը կարող է զգալիորեն բարձրացնել ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Ըստ բժիշկների՝ տարիներ շարունակ մեծ քանակությամբ շաքար օգտագործելու դեպքում սիրտն ու արյունատար անոթները մշտապես ենթարկվում են ծանրաբեռնվածության։ Արդյունքում կարող են զարգանալ արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ և շաքարային դիաբետ, որոնք ժամանակի ընթացքում մեծացնում են ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը։
26-06-2026 14:08
Բիարիցում մեկնարկել է ամենամյա Nouvelles Vagues (Նոր ալիք) կինոփառատոնը, որն այս տարի վարում էր Քրիստեն Ստյուարտը: Չորրորդ տարին անընդմեջ կինոգետները, այդ թվում՝ հայտնի ռեժիսորներ, դերասաններ և այլ ստեղծագործողներ, հավաքվել են Ֆրանսիայի ծովափում՝ քննարկելու իրենց համապատասխան ոլորտների կարևոր հարցերը: Այս տարվա փառատոնը նվիրված է երիտասարդությանը և սկսնակ տաղանդների աջակցությանը: Այս անվանակարգում ընդհանուր առմամբ կներկայացվի ութ ֆիլմ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.06.2026
Դիտվել է 1446 անգամ
23.06.2026
Դիտվել է 321 անգամ
25.06.2026
Դիտվել է 224 անգամ
26.06.2026
Դիտվել է 155 անգամ
27.06.2026
Դիտվել է 90 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster