Մայիսի 15-ն իբրև Ընտանիքի միջազգային օր է ճանաչվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1993 թվականին: Հայկական պաշտոնական տոնացույցում ևս այդ օրն ամրագրված է իբրև ընտանիքի օր: Այն տոնում են նաև Սլովակիան, Լատվիան, Լիտվան, Չեխիան, Տաջիկստանը, Հունաստանը, իսկ նախագահների հրամանագրերով' Բելառուսը, Ուկրաինան եւ այլ պետություններ:
Ընտանիքը, լինելով հասարակության հիմնական բջիջը, Հայաuտանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության եւ պաշտպանության ներքո:
Դեռ Արիստոտելն էր ասում, որ չկա տարրերի ավելի կատարյալ միություն, քան ընտանիքն է:
Իսկ ի՞նչ է հայկական ընտանիք ասվածը, ինչո՞վ է այն տարբերվում մյուս ազգերի ընտանիքներից, ինչպե՞ս են դերերը բաշխված այդ ընտանիքի ներսում և ինչպիսի՞ ներքին փոփոխություններ է կրել այն դարերի ընթացքում: LN-ի հետ զրույցում հոգեբան Մամիկոն Թոսունյանը նշեց, որ հայկական ավանդական ընտանիքը մեծապես տարբերվում է իր ամրությամբ, ներքին փոխըմբռնմամբ ու փոխզիջմամբ: Մեր հասարակությունում արմատացած այն կարծիքը, թե հայ ընտանիքում կինը միշտ հոգեբանորեն ճնշված է ու անպաշտպան, հոգեբանը համարում է կարծրատիպ, որ դարեր առաջ բնավ էլ չի համապատասխանել իրականությանը, եթե չխոսենք առանձին դեպքերի մասին:
Նախկինում գործած փոխադարձ հարգանքի ու հասկացողության մեխանիզմը, որ Մամիկոն Թոսունյանը համարում է գրեթե կատարյալ ու մեր ազգին հարիր, այսօր աղճատվում է երկու ծայրահեղությունների մեջ. «Հնի ու նորի ակնհայտ բախում կա: Մեզնում բախվում են եվրոպական ու ասիական ընտանիքների մոդելները: Մի կողմից սերիալներով մշտապես քարոզվում է ընտանիքում տղամարդու բացարձակ գերիշխանություն, սրան է նպաստում նաև ասիամետությունը, մյուս կողմից երիտասարդության մի զգալի հատված ձգտում է եվրոպական ցենզերի, շարունակ փորձում է հասնել գենդերային բացարձակ հավասարության»:
Ըստ հոգեբանի' սրանք երկու անհամատեղելի ծայրահեղություններ են, որոնց մենք տրվում ենք առանց գիտակցելու մեր ազգային ընտանիքի ավանդույթների գերակայությունը, որ փաստացի ոսկե միջինն է այս պարագայում: Հայկական ընտանիքի ներսում մեկ այլ խնդիր է առաջ բերում սերունդների բախումը. «Մայրը մեծ մասամբ չի կարող չխանդել սեփական որդուն, երբ նրա կողքին կին է հայտնվում ու հակառակը: Հենց սա է ցույց տալիս, որ երկու ընտանիք իրար միացնելը սխալ քայլ է, որը, թեև, վաղուց է արմատացած մեզնում, քանի որ տարիներ շարունակ պայմաններ չլինելու պատճառով ընդունված ձև է եղել նորաթուխ ընտանիքը ամուսնու ծնողների տանը տեղավորելը: Հենց այստեղից է, որ գուցե կարող է առաջանալ ճնշվածության խնդիր»,-ասում է Մամիկոն Թոսունյանը:
Իսկ կնոջ'ընտանիքում ճնշվածության խնդրի լուծումը հոգեբանը տեսնում է կրթական ցենզի բարձրացման ու արմատացած մի շարք կարծրատիպերի ձևափոխման մեջ:
27-07-2026 11:18 Եվրոստատի տվյալներով՝ կանանց համախառն ժամային վարձատրությունը միջինը 11,1 տոկոսով ցածր է, քան տղամարդկանցը, այսինքն՝ միությունում տղամարդու վաստակած յուրաքանչյուր 100 եվրոյին բաժին է ընկնում կնոջ վաստակած ընդամենը 88,9 եվրոն, հայտնել է Euronews-ը։ Լյուքսեմբուրգը ԵՄ միակ երկիրն է, որտեղ կանայք ավելի շատ են վաստակում, քան տղամարդիկ՝ տարեկան ստանալով մոտ 474 եվրոյով ավելի։ 2025 թվականի տվյալների համաձայն՝ միջին աշխատող կինը տարեկան ավելի քան 5 000 եվրո է կորցնում Ֆինլանդիայում (7 592 եվրո), Ավստրիայում (6 854 եվրո), Գերմանիայում (6 049 եվրո) և Շվեդիայում (5 116 եվրո)։
27-07-2026 10:25 Բժիշկները զգուշացնում են, որ վեյփերը ոչ պակաս վտանգավոր են, քան ծխախոտը։ Վեյփերը և էլեկտրոնային ծխախոտները պարունակում են նիկոտինի վրա հիմնված հեղուկ, որը տաքացվում և գոլորշիանում է: Այս գործընթացը չի առաջացնում քաղցկեղածին նյութեր կամ ածխածնի մոնօքսիդ, ինչպես տեղի է ունենում ծխախոտի այրման դեպքում, բայց չի նշանակում, որ դրանք անվնաս են։ Դրանց մեծ մասը պարունակում է նիկոտին, որը վնասում է թոքերը, բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա և կախվածություն է առաջացնում: Հեղուկները պարունակում են գլիցերին և պրոպիլենգլիկոլ, որոնք կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել:
27-07-2026 05:30 Առողջարար և արդյունավետ քսուքներ, որոնք անհրաժեշտ են այրվածքների, կտրվածքների, բշտիկների դեպքում. Լևոմեկոլ, սալիցիլային քսուք, ցինկի քսուք, Ապիլակ, ռետինոային քսուք:
27-07-2026 04:35 Հարսանեկան սեզոնը եռում է, և այս անգամ շնորհավորանքներ են ընդունում Էմմա Ռոբերթսը և Քոդի Ջոնը։ Չորս տարի հանդիպելուց հետո նորապսակներն ամուսնացել են Այդահոյում՝ մտերիմների և ընտանիքի ներկայությամբ: Տոնակատարության մասին առայժմ քիչ բան է հայտնի, սակայն դեպքի վայրից աղբյուրը Page Six-ին հայտնել է, որ արարողությունը տեղի է ունեցել 35 աստիճան ջերմաստիճանի պայմաններում և տևել է մոտ 45 րոպե, և որ հյուրերի շարքում է եղել հարսնացուի հայտնի մորաքրոջը՝ Ջուլիա Ռոբերթսը:
27-07-2026 01:51 70-ամյա Լարիսա Դոլինան հայտարարել է, որ նոր բնակարան ունի։ Երգչուհին Զավիդովոյում կայացած «Ռուսական ռադիոյի աստղեր» փառատոնում զրուցել է ՌԻԱ Նովոստիի ներկայացուցիչների հետ։ Երբ հարցրել են, թե արդյոք նա կցանկանա՞ր վերադարձնել Խամովնիկիում նախկինում սկանդալի պատճառ դարձած գույքը, երգչուհին նշել է․ «Ես այդ էջը շրջել եմ։ <...> Հիմա ես շատ ավելի լավ բնակարան ունեմ»։ Դոլինան, սակայն, չի թաքցրել, որ իր բնակարանը նվիրել են։ «Ես այն չեմ գնել, իմ ընկերներն են այն գնել ինձ համար։ Դա նոր տուն է և նոր վերանորոգում», - ասել է նա։