Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 10-16-ը 2022 թ

10.10.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Խոյ

Խոյերն այս շաբաթ կկարողանան լիարժեք փոխըմբռնում գտնել գործընկերային հարաբերություններում: Սա վերաբերում է ինչպես գործնական, այնպես էլ ամուսնական հարաբերություններին: Եթե նախկինում սուր տարաձայնություններ եք ունեցել սիրելիի հետ, ապա շաբաթվա առաջին կեսին խորհուրդ է տրվում ավելի հաճախ զրուցել միմյանց հետ եւ չվախենալ քննարկել ամենազգայուն թեմաները։ Փոխզիջումների պատրաստակամությունը երկկողմանի կլինի, այնպես որ կարող եք լուծել բոլոր վիճելի հարցերը: Սա հիանալի ժամանակ է գործընկերության ցանկացած փաստաթուղթ ստորագրելու համար, ներառյալ ամուսնությունը: Շաբաթվա մյուս դրական թեմաները, որոնց վրա խորհուրդ է տրվում կենտրոնանալ, և որոնք հաջողությամբ կիրականացվեն, առողջությունն ու ամեն ինչ կարգի բերելն են: Դուք կարող եք սկսել թերապևտիկ և կանխարգելիչ միջոցառումների ցիկլը, օրինակ՝ կոփում, այցելություն լողավազան կամ ֆիթնես ակումբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Ցուլ

Ցուլերի համար ընթացիկ շաբաթը բարենպաստ կլինի նյութական հարցերը լուծելու համար։ Չեն բացառվում ֆինանսական մուտքեր, որոնց շնորհիվ կկարողանաք կատարել անհրաժեշտ գնումները։ Օրինակ՝ կարող եք վերանորոգել կենցաղային տեխնիկա, ինչը նախկինում չէիք կարողանում անել, կամ, նույնիսկ, դրանք փոխարինել նորերով: Գործազուրկ Ցուլերի համար իմաստ ունի ակտիվացնել աշխատանքի որոնումները. հաջողության հասնելու հնարավորություններն այժմ մեծանում են: Այս ժամանակահատվածում մեծ է ճանապարհորդության ընթացքում ռոմանտիկ ծանոթության հնարավորությունը։ Եթե դուք արդեն ունեք սիրելի մարդ, ապա ձեր հարաբերությունները շատ ներդաշնակ կզարգանան։ Նրանց, ովքեր վերջերս են հանդիպել, սպասվում են սիրային խոստովանությունների և ուշադրության բոլոր տեսակի նշանների և համակրանքի դրսևորումներ։ Եթե դուք և ձեր սիրելին երկար ժամանակ միասին եք, ապա միգուցե այս ընթացքում կցանկանաք օրինականացնել ձեր հարաբերությունները պաշտոնական ամուսնությամբ: Գրանցվելու լավագույն օրերն են երեքշաբթին և չորեքշաբթին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Երկվորյակ

Երկվորյակների համար այս շաբաթը բարենպաստ է սիրո և ստեղծագործության համար: Ձեզ կթվա, որ ձեր առջեւ այժմ լուսավոր հեռանկարներ են բացվում։ Եվ շատ առումներով դա ճիշտ կլինի։ Սիրահարները կունենան իրենց զգացմունքների ծաղկման շրջան։ Ձեզ սպասում են սիրային խոստովանություններ, նվերներ, զվարճություններ, որոնք ձեր կյանքը կլցնեն ուրախ տպավորություններով։ Այժմ կարող եք այցելել համերգային և թատրոնի դահլիճներ, պարահրապարակներ։ Այս շաբաթ կարող եք երեխաների հետ ծրագրել ճանապարհորդություն դեպի կրկես կամ կենդանաբանական այգի: Ընտանեկան կյանքում նույնպես ամեն ինչ լավ կստացվի։ Եթե ապրում եք ձեր ծնողների, տատիկների ու պապիկների հետ, ապա հիմա ժամանակն է խոսելու այնպիսի ցավալի թեմայի մասին, ինչպիսին ժառանգությունն է։ Ընտանեկան խորհրդում դուք միասին կգտնեք ճիշտ լուծումը։ Այս ժամանակահատվածում բոլոր կենցաղային և տնտեսական գործերը լավագույնս կկատարվեն միասին:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Խեցգետին

Խեցգետիններն այս շաբաթ կկարողանան վերականգնել հարաբերություններն այն հարազատների հետ, որոնց հետ նախկինում պատշաճ փոխըմբռնում չի եղել։ Առաջին հերթին դա վերաբերում է ծնողներին, եղբայրներին, քույրերին (ներառյալ զարմիկներին): Ընդհանրապես այլ մարդկանց հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան։ Սա այն հազվագյուտ շաբաթներից է, երբ ձեզ համար նույնքան հաճելի կլինի լինել ամենուր՝ և տանը սիրելիների հետ, և մենակության մեջ, և ճանապարհին․ ցանկացած վիճակում դուք ձեզ հրաշալի կզգաք: Սա հիանալի ժամանակ է հոգևոր արժեքների խորացված ուսումնասիրության համար: Հիմա ավելի լավ է գնալ հոսանքի հետ՝ հանձնվելով հանգամանքների կամքին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Առյուծ

Առյուծներին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ իրենց ուսման, շփումների և տունը կահավորելու վրա։ Հնարավոր է ընկերներից կամ ծանոթներից ստանաք տեղեկություններ, որոնք ձեզ կհետաքրքրեն։ Օրինակ՝  կայցելեք ձեր մտերիմ մեկին և ձեզ դուր կգա, թե ինչպես է այնտեղ վերանորոգումը կատարվում կամ ինչպես է կահավորվում բնակարանը։ Տպավորված լինելով այն ամենից, ինչ տեսնում եք, կցանկանաք նման բան անել ինքներդ ձեզ համար: Այս շաբաթը լավ կդասավորվի նյութական խնդիրների լուծման համար, այնպես որ մի հետաձգեք և գործի անցեք, քանի դեռ երկաթը տաք է: Շաբաթվա կեսին կարող են վատանալ սիրելիի հետ հարաբերությունները։ Զսպեք ձեր խանդը և երկրորդ կեսի կողմից նման դրսևորումների պատճառ մի տվեք։ Ամուսնացած Առյուծները պետք է ավելի ուշադրություն դարձնեն երեխաների դաստիարակությանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Կույս

Կույսներն այս շաբաթ շատ հմայիչ կլինեն։ Շրջապատի հանդեպ ուշադիր և նրբանկատ վերաբերմունքի շնորհիվ դուք կկարողանաք գրավել շատերի համակրանքը։ Արտաքինի հետ կապված փորձարկումները հաջողությամբ կիրականացվեն։ Այժմ կարող եք փոխել սանրվածքը, մազերի գույնը, հագուստի ոճը կամ վարքագիծը: Այս ամենը դրականորեն կընկալվի շրջապատի կողմից։ Ամենայն հավանականությամբ, մեկից ավելի անգամ կլսեք ձեզ ուղղված հաճոյախոսություններ։ Հակառակ սեռի կողմից ձեր նկատմամբ ուշադրությունը կմեծանա: Հարմար շրջան է նոր ծանոթությունների, ճամփորդությունների, սովորելու և տեղեկատվության հետ աշխատելու համար։ Այս շաբաթվա մեկ այլ լավ թեմա կապված է կարիերայի և փողի հետ: Օրինակ, կարող եք ավելի բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ ստանալ: Համոզված եղեք, որ գլուխ կհանեք բոլոր այն գործերից, որոնք պլանավորել եք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Կշեռք

Կշեռքներն այս շաբաթ կկարողանան լրացնել գիտելիքների բացը և ընդլայնել իրենց մտահորիզոնը: Դա լավագույնս կստացվի ճանապարհորդելիս, այլ մշակույթների ավանդույթներին ծանոթանալիս, ինչպես նաև տարբեր երկրների և տարածաշրջանների մարդկանց հետ շփվելիս: Եթե դուք հնարավորություն չունեք մեկնելու արտերկիր, ապա ինտերնետով շփումը ձեզ կտա ցանկալի նոր փորձ: Այս ժամանակը բարենպաստ է անհատական զարգացման, հոգևոր հարստացման համար (յոգա, ավտոթրեյնինգ): Աճում է ձեր հետաքրքրությունն առեղծվածային, արգելված ամեն ինչի նկատմամբ։ Վերջերս ձեզ անհանգստացնող հարցերը կարող են արագ լուծվել։ Ձեր հետաքրքրասեր միտքը և հետաքննություն անցկացնելու հակվածությունը կօգնեն գտնել կոնկրետ իրավիճակի լուծումը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Կարիճ

Կարիճներին այս շաբաթ շատ բան կտրվի հեշտությամբ և ազատորեն։ Սա նվերների ու հաճելի անակնկալների, նվիրական ցանկությունների իրականացման ժամանակն է։ Ձեր որոշ ծրագրեր իրականացնելու համար պետք չէ ջանք թափել. շատ բան ինքնըստինքյան կգա, կարծես կախարդանքով: Աճում է ձեր հետաքրքրությունը էզոտերիկ գիտելիքների և առեղծվածային ամեն ինչի նկատմամբ։ Դա մեծապես պայմանավորված կլինի ձեր կյանքում տարօրինակ և առեղծվածային երևույթների՝ վառ երազների, կանխատեսումների հայտնվելով: Այս ընթացքում կուժեղանան ձեր էքստրասենսորային ունակությունները (հատկապես հեռատեսության շնորհի հետ կապված): Մեկ այլ թեմա, որը կհիացնի ձեզ, ընկերների հետ հարաբերությունների ակտիվացումն է։ Ամենայն հավանականությամբ, դուք կսկսեք ավելի շատ ժամանակ անցկացնել ուրախ ընկերական շրջապատում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Աղեղնավոր

Աղեղնավորներին այս շաբաթ խորհուրդ է տրվում կենտրոնանալ իրենց ծրագրերի իրականացման վրա, և արժե առավելագույն ջանքեր գործադրել դրա համար։ Հիմա է, որ ձեր գործերից շատերը, որոնք նախկինում չէիք կարողանում հարթել, կսկսեն հաջողությամբ լուծվել: Արտաքին հանգամանքները ձեր օգտին կլինեն։ Ծնողների հետ հարաբերությունները կբարելավվեն։ Հարմար ժամանակ է այցելելու ժամանցային միջոցառումներ, ընկերական երեկույթներ, հետաքրքրություն ներկայացնող ակումբներ: Բայց ամուսնական հարաբերություններում հակասությունները կարող են սրվել։ Ավելին, դուք ինքներդ կարող եք դառնալ կոնֆլիկտային իրավիճակների նախաձեռնողը չափազանց պարզ քննադատական դատողությունների պատճառով: Փորձեք ավելի զգույշ լինել այն մարդկանց նկատմամբ, ում հետ ճակատագիրը կապել է ձեզ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրներին այս շաբաթ բարենպաստ ժամանակ է սպասվում ուսման ու ճանապարհորդության հետ կապված հարցերը լուծելու համար։ Եթե գտնվեք զբոսաշրջային ճամփորդության մեջ, ապա բազմաթիվ տպավորություններ և հետաքրքիր ծանոթություններ կունենաք։ Ցանկացած գործում, որը կորոշեք նախաձեռնել, կզգաք շրջապատի աջակցությունը: Հանգամանքների հաջող համադրությունը կուղեկցի ձեզ կարեւոր հարցերի լուծման գործում։ Օրինակ, եթե աշխատանք եք փնտրում, ապա այս օրերին կարող եք գտնել այնպիսի մի թափուր աշխատատեղ, որը կբավարարի ձեր բոլոր սպասելիքները։ Միաժամանակ պետք է զերծ մնալ անծանոթ մարդկանց հետ շփումից։ Գաղտնի չարագործները կարող են ագրեսիայի միջոցով բացահայտել իրենց իրական վերաբերմունքը ձեր հանդեպ: Առանձնացրեք նման մարդկանց և շարունակեք ավելի զգույշ լինել նրանց հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը. Ջրհոս

Ջրհոսների համար այս շաբաթը հաջող կլինի սիրո, ստեղծագործական գործունեության և ուսումնասիրության համար: Ուսանողական կյանքը հագեցած կլինի հաճելի փորձառություններով։ Գերազանց հարաբերություններ կհաստատեք ուսուցիչների հետ, կկարողանաք փակել ձեր ուսման բոլոր «պոչերը»։ Սա բարենպաստ ժամանակ է ռոմանտիկ հարաբերությունների համար: Սեռական ցանկությունների ուժեղացումը կօգնի ձեր ինտիմ կյանքը դարձնել առանձնահատուկ պայծառ ու հաճելի։ Ամուսնացած Ջրհոսների համար շաբաթը հաջող կլինի երեխաների հետ հարաբերությունների առումով։ Դուք կկարողանաք բարելավել երեխայի հետ շփումները, բացահայտել ձեր մանկավարժական տաղանդը։ Ինչ-որ լավ բան արեք այն մարդկանց համար, ում սիրում եք: Նրանց հետ գնացեք թատրոն, կրկես, համերգ կամ զվարճանքի այլ միջոցառման։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 10-16-ը․ Ձկներ

Ձկների համար այս շաբաթը կապված կլինի ընտանեկան կյանքի ծաղկման ու ամուսնական հարաբերությունների հետ։ Այս ժամանակը կարելի է բնութագրել որպես ընտանիքի ու ամուսնության վերածնունդ։ Դուք կկարողանաք վերագտնել ձեր զուգընկերոջը, ավելի շատ տեսնել նրա դրական կողմերը։ Միգուցե իրականությունը հնարավորություն կտա համեմատել ձեր միությունն այլ ամուսնական զույգերի հետ։ Ամենայն հավանականությամբ, նման համեմատությունը միայն օգուտ կբերի ձեզ. այն ցույց կտա, թե որքան դրական հատկանիշներ կան ձեր սիրելիի մեջ, որքան ներդաշնակորեն են զարգանում հարաբերություններն ընտանիքում: Երբեմն կարող է օգտակար լինել ձեր կյանքին կողքից նայելը: Կարիերայի հարցերում այժմ ավելի լավ է դադար տալ և չշտապել նախաձեռնությունների մեջ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2139 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 576 անգամ
22.03.2024
Դիտվել է 256 անգամ
26.03.2024
Դիտվել է 158 անգամ
27.03.2024
Դիտվել է 105 անգամ
28.03.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster