Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 3-9-ը 2022 թ

03.10.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Խոյ

Շաբաթվա սկզբին Խոյերին բարենպաստ շրջան է սպասվում անձնական կյանք հաստատելու համար։ Եթե ամուսնացած եք, ձեր հարաբերությունները զուգընկերոջ հետ կառանձնանան հավատարմությամբ, կայունությամբ, իսկ ձեր զգացմունքները՝ լուրջությամբ ու տեւականությամբ։ Դուք կկարողանաք ևս մեկ անգամ համոզվել, որ սիրելին ոչ միայն կարող է խոսել ձեր հանդեպ ունեցած զգացմունքների մասին, այլև ապացուցել իր սերը՝ օգնել ձեզ, ցուցաբերել հոգատարություն և ուշադրության այլ նշաններ:

Շաբաթվա կեսին աստղերը խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել ձեր առողջությանը, քանի որ այժմ հնարավոր է վարակիչ բորբոքային պրոցեսների զարգացում։ Զգույշ եղեք դեղերի հետ, մի շփոթեք հաբերը և մի սխալվեք դեղաչափում։

Շաբաթվա վերջում խորհուրդ չի տրվում ճանապարհորդել։ Եթե դուք հանգստանում եք ծովափին, ապա այս ընթացքում զերծ մնացեք ծովում լողալուց և նավով զբոսանքներից։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Ցուլ

Ցուլերին շաբաթվա սկզբին բարենպաստ շրջան է սպասվում իրենց տանը կատարյալ կարգուկանոն վերահաստատելու համար։ Կարող եք լվանալ կաթսաները, թավաները, ընդհանուր մաքրություն իրականացնել սենյակներում, լոգարանում, խոհանոցում։ Մտածեք բնակարանում կահույքը վերադասավորելու մասին. երևի ավելի հարմար ու օպտիմալ տարբերակ կգտնեք այն դասավորելու համար։ Տան բարեկարգման հենց գործընթացից դուք ուրախություն և բավարարվածություն կզգաք: Միգուցե դա պայմանավորված կլինի ընտանիքի անդամների հետ հարաբերությունների բարելավմամբ, ովքեր ակտիվորեն կօգնեն ձեզ:

Շաբաթվա կեսին չեն բացառվում կոնֆլիկտները անձնական կյանքում։ Փորձեք զսպել ձեր խանդը և չհորինել մի բան, որն իրականում չկա։

Շաբաթվա վերջում միջանձնային կոնֆլիկտների ժամանակ մեծ կլինի վնասվածքի հավանականությունը՝ ագրեսիայի դրսևորմամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Երկվորյակ

Երկվորյակները շաբաթվա սկզբին բարենպաստ ժամանակ կունենան հաճելի ճամփորդությունների, ուսման և ժամադրության համար։ Մարդկանց հետ շփումը ձեզ հաճույք կպատճառի։ Չի բացառվում ռոմանտիկ ծանոթություն ճանապարհորդելիս կամ սիրելիի հետ ժամադրություն։ Այս ընթացքում դուք կստանաք շատ օգտակար ու հետաքրքիր տեղեկություններ։

Շաբաթվա կեսին հնարավոր է լարվածություն, թյուրիմացություն ընտանեկան հարաբերություններում։ Դրա պատճառներից մեկը կարող է լինել ձեր աշխատանքը: Օրինակ՝ ընտանիքը դժգոհ կլինի նրանից, որ դուք շատ ժամանակ եք հատկացնում մասնագիտական պարտականություններին և քիչ ուշադրություն դարձնում ձեր սիրելիներին։ Եթե այս հարցն անհապաղ չլուծվի, ապա լարվածությունը կկուտակվի և շաբաթվա վերջում կհանգեցնի բաց կոնֆլիկտի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Խեցգետին

Խեցգետինները շաբաթվա սկզբին կբարելավեն իրենց ֆինանսական վիճակը։ Ստացված գումարը կբավականացնի ընտանիքի և տան համար մի քանի կարևոր գնումներ կատարելու համար։ Այժմ ողջունելի են բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ֆինանսական ծախսերը: Դուք կկարողանաք խելամտորեն և նպատակային մոտենալ գնումներին:

Շաբաթվա կեսին կարող եք լսել ասեկոսեներ, որոնք ձեզ վատ լույսի տակ են կներկայացնեն: Այս իրավիճակում ամենալավ բանը չարձագանքելն ու չփորձելն է պարզել, թե ով ինչ և ինչպես է ասել։

Շաբաթվա վերջում ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Աշնանային քամիները կարող են բերել վիրուսային վարակներ և ջերմաստիճանը բարձրացնող բորբոքային հիվանդություններ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Առյուծ

Շաբաթվա սկզբին Առյուծների համար ամեն ինչ հիանալի կընթանա։ Դուք լիովին գոհ կլինեք ինքներդ ձեզնից, ձեր արտաքինից և ուրիշների հետ հարաբերություններից։ Բարենպաստ ժամանակ է նոր ծանոթությունների ու ճամփորդությունների համար։ Հաջողությամբ կզարգանան հարաբերությունները ծանոթների, հարազատների, հարեւանների (հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների հետ): Ուսանողները կհաջողեն յուրացնել նոր գիտելիքներ, կկարողանան հանձնել անհրաժեշտ քննական առաջադրանքներն ու թեստերը։

Շաբաթվա կեսին ձեր գումարը պահեք ապահով տեղում, քանի որ կա խարդախության կամ խաբեության զոհ դառնալու վտանգ։

Շաբաթվա վերջում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխաների դաստիարակությանը (եթե այդպիսիք կան): Փորձեք ավելի խիստ վերահսկել ձեր երեխայի վարքը։ Այս օրերին դուք կարող եք շատ տհաճ բան իմանալ նրա կյանքի մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Կույս

Այս շաբաթվա սկզբին Կույսերի մոտ կառաջանա հանգիստանալու, միայնակ մնալու կարիք։ Եթե ունեք այնպիսի տեղ, որտեղ ոչ ոք ձեզ չի խանգարի, ժամանակն է գնալ այնտեղ և խորհել վերջին օրերի իրադարձությունների մասին։ Այս շաբաթվա գլխավոր իմաստը հոգեկան հանգստություն գտնելն է։ Ներքին խաղաղությունն ու ինքնավստահությունը կօգնեն կայունացնել ձեր կյանքի խնդրահարույց ոլորտները։

Միգուցե շաբաթվա կեսին ցանկանաք փոխել ձեր կերպարը. օրինակ՝ ներկեք մազերը վառ գույնով կամ նոր հագուստ գնեք։ Այն ազդեցությունը, որը դուք կթողնեք ուրիշների վրա, դժվար թե ձեզ բավարարի, ուստի կորոշեք վերադառնալ հին կերպարին:

Շաբաթվա վերջում ստիպված կլինեք շատ ժամանակ ու էներգիա տրամադրել ընտանեկան գործերին ու հոգսերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Կշեռք

Կշեռքները շաբաթվա սկզբին կունենան ընկերների հետ զրուցելու ցանկություն։ Արժե նրանց զանգահարել և պայմանավորվել ինչ-որ սրճարանում կամ ակումբում, որտեղ դուք մշտական հաճախորդ եք: Նման հանդիպումները ոչ միայն հաճելի կլինեն, այլեւ օգտակար։ Սա լավ ժամանակ է ձեր կյանքը երկարաժամկետ պլանավորելու համար: Այժմ դուք կկարողանաք սթափ գնահատել ինքներդ ձեզ ու ձեր հնարավորությունները, այնպես, որ ձեր ծրագրերն իրատեսական կլինեն։

Շաբաթվա կեսին խորհուրդ է տրվում առանձնահատուկ ուշադրություն դարձնել ձեր առողջությանը։ Հիվանդությունները կարող են աննկատ ներթափանցել, այնպես որ զգոն եղեք:

Շաբաթվա վերջում ավելի լավ է նոր ծանոթություններ ձեռք չբերել ու անձնական տրանսպորտով չճանապարհորդել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Կարիճ

Կարիճները շաբաթվա սկզբին կարող են հույս դնել ազդեցիկ մարդու աջակցության և հովանավորության վրա, ով նախընտրում է մնալ ստվերում։ Այժմ ձեզ կարող են աջակցել կարիերան առաջ մղելու, զարդեր գնելու, քննություններ հանձնելու կամ որևէ այլ բան անելու համար, որոնց շատ ժամանակ եք հատկացնում:

Մինչդեռ շաբաթվա կեսին կարող եք հիասթափվել։ Թերևս դա պայմանավորված կլինի մեծ ակնկալիքներով. ճակատագրի նվերն այնպիսին չի լինի, ինչ ուզում էիք ստանալ: Այս ընթացքում ընկերներին չպետք է վստահեք ձեր գաղտնիքները. նրանք կարող են հիասթափեցնել, տհաճ փաստի առաջ կանգնեցնել:

Շաբաթվա վերջում աշխատեք չվտանգել ձեր գումարները կամ մեծ գնումներ չանել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին Աղեղնավորները կարող են երկար ճանապարհորդության մեկնել, ընդ որում՝ այն հանկարծակի չի լինի, այլ երկար պլանավորված։ Եթե հիմա հնարավորություն չունեք զբոսաշրջային ճանապարհորդության գնալ, կարող եք դրան համարժեք այլընտրանք գտնել՝ այցելեք տուրիստական գործակալությունների կայքեր, տեսեք, թե ինչ երթուղիներ են առաջարկվում, և պատվիրեք ձեզ դուր եկած ուղղությունը։

Շաբաթվա կեսին ձեզ կարող են նոր աշխատանք առաջարկել։ Մի շտապեք համաձայնել, մտածեք, թե արդյոք դա չի՞ վնասի ձեր ընտանեկան հարաբերություններին։

Շաբաթվա վերջում, ամենայն հավանականությամբ, կցանկանաք միայնակ լինել: Դրա համար պատրաստ կլինեք կոնֆլիկտի մեջ մտնել ընտանիքի անդամների, ծնողների ու սիրելիների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Այծեղջյուր

Այծեղջյուրները շաբաթվա սկզբին լավ ժամանակ կունենան վատ սովորություններից վճռականորեն ձերբազատվելու համար։ Եթե վաղուց երազել եք վերացնել ցանկացած սովորություն, որը բացասաբար է անդրադառնում ձեր առողջության կամ սիրելիների հետ հարաբերությունների վրա, արեք դա երկուշաբթի կամ երեքշաբթի: Օրինակ, սա հնարավորություն է մոլի ծխողների համար՝ թողնելու ծխելը: Այս երկու օրվա ընթացքում նոր սովորություններն արագ կձևավորվեն և կփոխարինեն հին սովորություններին։

Շաբաթվա կեսին զերծ մնացեք երկար ճանապարհորդություններից ու ծանոթություններից՝ կարող եք խաբվել։

Շաբաթվա վերջում աշխատեք մենակ չմնալ և հնարավորության դեպքում խուսափեք ցանկացած սթրեսից, հոգ տարեք ձեր առողջության մասին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը. Ջրհոս

Շաբաթվա սկզբը բարենպաստ կլինի ցանկացած գործընկերության օրինական գրանցման համար։ Եթե երկար ժամանակ ապրում եք ձեր սիրելիի հետ քաղաքացիական ամուսնության մեջ, ապա այժմ ժամանակն է ամուսնանալ կամ պարզապես պաշտոնապես գրանցել հարաբերությունները: Այս ընթացքում հաստատված միությունը շատ ներդաշնակ կլինի: Այս օրերին կարող եք նաև ճանապարհորդության գնալ զուգընկերոջ հետ:

Շաբաթվա կեսին աստղերը Ջրհոսներին խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել փողերի հարցում, ուժեղացնել անվտանգության միջոցները, քանի որ մեծ է գողության վտանգը։ Այս շրջանում ոչ մեկին պարտք մի տվեք:

Շաբաթվա վերջում խորհուրդ է տրվում հետաձգել մարզադահլիճում մարզումները և չեղարկել մարզական մրցումներին մասնակցությունը. վնասվածքների վտանգը չափազանց մեծ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 3-9-ը․ Ձկներ

Աստղերը Ձկներին խորհուրդ են տալիս շաբաթվա սկզբին ամեն ինչ կարգի բերել ու փոփոխություններ կատարել առօրյայում։ Եթե զգում եք, որ վատնում եք ձեր ժամանակը և կարող եք ավելին անել, մտածեք, թե ինչն է պետք փոխել: Հնարավոր է իմաստ ունի այլ կերպ պլանավորել ձեր քնելու, ինչպես նաև նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի ժամանակը: Դուք կկարողանաք հեշտությամբ իրականացնել այս բոլոր փոփոխությունները, եթե երկուշաբթի և երեքշաբթի փորձեք ապրել նոր գրաֆիկով։

Շաբաթվա կեսին առանձնահատուկ քնքշություն կհաղորդվի ամուսնական զուգընկերոջ հետ հարաբերություններին։ Միակ բանը, որ կարող է ստվերել դրանք, ձեր խանդն է։

Շաբաթվա վերջում պետք չէ կարիերայում առաջխաղացում փնտրել։ Հնարավոր է՝ ձեր ջանքերը ներդնում եք կյանքի սխալ ոլորտում:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7530 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 5 - 11-ը 2026 թ․

07.10.2026
Աստղերն այս շաբաթ խոստանում են բարենպաստ փոփոխություններ աշխատանքի և ֆինանսների մեջ, բայց խորհուրդ են տալիս ավելի զգույշ լինել անձնական կյանքի և հարաբերությունների հարցում՝ հնարավոր անհաջողություններից խուսափելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2026 10:52
Տեխնոլոգիական խոշոր արդյունաբերության աշխարհում նոր սկանդալ է բռնկվել։ Անցյալ տարի բոլորը խոսում էին Astronomer-ի գործադիր տնօրեն Էնդի Բայրոնի գործի մասին, որին Coldplay-ի համերգի ժամանակ «համբույրի տեսախցիկով» բռնացրել էին սիրուհու հետ։ Այժմ Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը նույնպես բռնվել է դավաճանության մեջ. նա հրապարակավ խոստովանել է, որ հարաբերություններ է ունեցել կնոջից գաղտնի։ Սակայն ամենազարմանալին այլ բան է. նրա ընկերուհին, ենթադրաբար, չինացի լրտես է, և գործն այժմ հետաքննվում է ամերիկյան հետախուզական գործակալությունների կողմից։
10-11-2026 09:55
Մարիա Շուրոչկինան, ով երկակի օլիմպիական չեմպիոն է սինխրոն լողում, հոսպիտալացվել է մարմնի 32%-ը այրվածքներով։ Նա վնասվածքներ է ստացել իր բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով։
09-11-2026 10:50
Այսօրվանից սկսվում են «Միսս Տիեզերք 2026» գեղեցկության գլխավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքները, որի եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: Այս տարի «Միսս Տիեզերք»-ը կանցկացվի 75-րդ անգամ: Այս առիթով կազմակերպիչները խոստանում են անհավանական տոնակատարություն, որին կհետևի ամբողջ աշխարհը: 
09-11-2026 10:26
Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան  բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 06:41
Sunday Times-ի վարկանիշային աղյուսակը բացահայտել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդկանց՝ ըստ նրանց մասնագիտությունների: Այս տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կարողությունը կազմում է 600 միլիոն ֆունտ ստեռլինգ: Չարլզի կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է նրա հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ II թագուհու կարողությունը, որը, ըստ անցյալ տարվա վարկանիշային աղյուսակի, ուներ մոտավորապես 370 միլիոն ֆունտ ստեռլինգ: Սա զարմանալի չէ, քանի որ Չարլզը գուցե բրիտանացի ժողովրդի շրջանում ամենասիրված միապետը չէ, բայց նա հաջողակ գործարար է:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
09.11.2026
Դիտվել է 780 անգամ
04.11.2026
Դիտվել է 501 անգամ
05.11.2026
Դիտվել է 425 անգամ
06.11.2026
Դիտվել է 414 անգամ
10.11.2026
Դիտվել է 160 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster