•Դդմիկը (կարելի է վերցնել ցանկացած, պարտադիր չէ մատղաշ) կտրատել խորանարդիկներով։ Միջինից մի փոքր բարձր կրակի վրա դրած թավայի մեջ լցրեք ձեթ և դդմիկը ու փակ կափարիչով լավ եփեք այնքան մինչև ամբողջովին փափուկի:
• Կրակն անջատելուց հետո ավելացրեք աղ, պղպեղ, ճզմած սխտորը։
• Դդմիկը լցրեք բլենդերի մեջ, վրան ավելացրեք խորանարդներով կտրատած հալված պանիրը։ Հարեք մինչև ստացվի սերուցքային խտություն:
• Սենդվիչների համար համեղ քսուքը պատրաստ է։
Ցանկության դեպքում, համը բազմազան դարձնելու համար, կարող եք ավելացնել սամիթ, ցանկացած այլ համեմունք: Բայց հիմնական բաղադրատոմսով էլ շատ համեղ է:
06-11-2025 11:00 Ռացիոնի կալորիականության սահմանափակում չունեցող ինտերվալային սովը չի բարելավում սրտանոթային առողջության և արյան գլյուկոզայի վերահսկողության ցուցանիշները։ Այս եզրակացությանն են եկել Պոտսդամ-Ռեբրյուկեի Մարդու սնուցման գերմանական ինստիտուտի (DIfE) գիտնականները։
06-11-2025 05:11 Ֆրանսիայի առաջին տիկինը բացահայտ ասել է իր սիրելիներին, որ անհանգստանում է նրանից, թե ինչպիսի տեսք ունի հագուստով։ Նախկին արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետիի խոսքով՝ Բրիջիտ Մակրոնը վախենում է, որ իր տաբատի ոտքերի միջև եղած անհաջող ծալքը կարող է խթանել անհեթեթ լուրերը, թե իբր նա ծնվել է որպես տղամարդ։ Այս դավադրության տեսությունը, որը տարածվել է սոցիալական ցանցերում մի քանի տարի առաջ, լուրջ հարված է հասցրել Ֆրանսիայի նախագահի կնոջ հոգեկան առողջությանը, RTL ռադիոկայանին ասել է Դյուպոն-Մորետին:
06-11-2025 04:19 Նյարդերի վնասվածքները կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ իմունային համակարգի վրա, ընդ որում, օրգանիզմի արձագանքները տարբեր են տղամարդկանց և կանանց մոտ։ Այս եզրակացությանն են եկել ՄաքԳիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտողները պարզաբանել են, որ իմունային համակարգի փոփոխությունները կարող են բարձրացնել բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը, ներառյալ՝ տագնապայնությունը և դեպրեսիան։
06-11-2025 03:26 «Ռանինա» մանկական վոկալ մրցույթի յոթերորդ եթերաշրջանի հաղթողը Անիտա Աբգարյանն է։ Նա կներկայացնի Վրաստանը «Մանկական Եվրատեսիլ-2025»-ում։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
06-11-2025 02:30 BBC Radio 4-ի եթերում դերասանուհի Կիրա Նայթլին բացատրել է, թե ինչու ինքը և իր ամուսինը՝ երաժիշտ Ջեյմս Ռայթոնը, արգելում են իրենց դուստրերին՝ Էդիին և Դելայլային, օգտվել սոցիալական ցանցերից. «Ես սոցիալական ցանցերը սարսափելի եմ համարում, քանի որ դրանք անվերահսկելի տարածք են»։ Կիրան կարծում է, որ այսպես նրանք՝ որպես ծնողներ, պաշտպանում են իրենց երեխաներին այն տեղեկատվությունից և միջավայրերից, որոնք նրանք չեն կարող վերահսկել։