Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 8-14-ը 2022 թ

08.08.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Խոյ

Ամուսնացած ու երեխա ունեցող Խոյերին այս շաբաթ հաճելի գործեր են սպասվում։ Դուք ուրախությամբ կզբաղվեք ձեր տան բարելավմամբ և երեխաների դաստիարակությամբ: Հարմար ժամանակ է ճամփորդությունների, հանգստավայր մեկնելու, կազդուրվելու և ժամանցի համար: Եթե այս շաբաթը համընկնում է ձեր արձակուրդի հետ, և դուք արդեն զբոսաշրջային ճանապարհորդության մեջ եք, ապա ձեզ սպասվում են շատ հաճելի փորձառություններ։

Շաբաթվա սկզբին զերծ մնացեք բաց ջրերում լողալուց. ներկայում անորակ ջրի պատճառով հիվանդանալու վտանգը մեծ է։ Այս շրջանում աշխատեք նաև ոչ մի գաղտնի բան չանել, որի բացահայտումը կվնասի ձեր հեղինակությանը: Հիշեք, որ ցանկացած գաղտնիք անպայման կբացահայտվի։ Շաբաթվա վերջում պատրաստ եղեք հյուրեր ընդունելու. միգուցե ձեզ մոտ գան հեռվից հարազատներ գան։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Ցուլ

Շաբաթվա սկզբին Ցուլերը կարող են թյուրիմացություններ ունենալ ընկերների հետ հարաբերություններում։ Հնարավոր է իմանաք անցյալի որոշ իրադարձությունների մասին, որոնք մինչ այժմ խնամքով թաքցված են եղել ձեզանից: Բացի այդ, կարող եք ճիշտ չհասկանալ ինչ-որ մեկի խոսքերը և սխալ եզրակացություններ անել: Անորոշությունների դեպքում անմիջապես պարզաբանեք իրողությունը՝ առանց իրավիճակն էլ ավելի խառնելու։
Այս օրերին պետք է ձեռնպահ մնաք ձեր կյանքի երկարաժամկետ պլաններ կազմելուց. դժվար թե կարողանաք ձեր նպատակներին հասնելու իրատեսական ուղիներ մշակել:

Շաբաթվա երկրորդ կեսը ձեզ կբերի ուրիշների հետ շփման շատ հաճելի պահեր։ Հավանաբար ձեզ կհրավիրեն քաղաքից դուրս զվարճանքի, խնջույքի կամ ամառանոց։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Երկվորյակ

Շաբաթվա սկիզբը շատ անորոշ է Երկվորյակների համար, ովքեր մշտական հարաբերությունների մեջ են (պաշտոնական կամ քաղաքացիական ամուսնություն): Հաղորդակցության ընթացքում դուք կարող եք զգալ, որ ինչ-որ բան ձեզանից թաքցնում են, մինչեւ վերջ չեն ասում: Բացի այդ, ձեր ծրագրերն ու նպատակները միասին քննարկելը կարող է նաև տարաձայնություններ բացահայտել: Նման անորոշության պատճառով չպետք է շտապել կարևոր որոշումներ կայացնելիս։

Շաբաթվա երկրորդ կեսը կապված կլինի ձեր կյանքում հաճելի իրադարձությունների հետ։ Ամենայն հավանականությամբ, դուք կուրախանաք հաջող գնումներից։ Հարմար ժամանակ է զարդեր, նորաձև և տնային ապրանքներ գնելու համար: Այս ժամանակահատվածում դժվար թե փողի հետ կապված խնդիրներ ունենաք։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Խեցգետին

Շաբաթվա սկզբին աստղերը Խեցգետիններին խորհուրդ չեն տալիս բնակարանում ընդհանուր մաքրություն կազմակերպել։ Այս շրջանում դուք չափազանց անկազմակերպ և թափթփված կլինեք, ուստի ռիսկ կա, որ կստեղծեք ավելի մեծ քաոս, քան նախկինում էր: Բացի այդ, մաքրման գործընթացում դուք կարող եք կորցնել շատ անհրաժեշտ և արժեքավոր բան։ Անբարենպաստ ժամանակ է նաեւ նրանց համար, ովքեր սովորում են, քննական առաջադրանքներ կատարում։

Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է արտաքինը, կերպարը փոխելու համար։ Այս ընթացքում դուք կունենաք բացառիկ նուրբ ճաշակ, կկարողանաք ընտրել ձեր համար լավագույն մազերի գույնը, սանրվածքը, դիմահարդարումը կամ հագուստի ոճը: Կլինեք անսովոր հմայիչ, գրավիչ և խորհրդավոր:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Առյուծ

Առյուծները շաբաթվա սկզբին հակված կլինեն անորոշության մեջ՝ սեռական զուգընկեր փնտրելու հարցում։ Սա առաջին հերթին վերաբերում է միայնակներին։ Այնուամենայնիվ, նույնիսկ մշտական հարաբերության առկայության դեպքում, ինտիմ ոլորտում սխալների և չմտածված գործողությունների հավանականությունը մեծ է։ Հնարավոր է, որ դուք որոշակիորեն աղոտ պատկերացում ունենաք այն մասին, թե ինչ է կարելի և չի կարելի թույլ տալ անձնական հարաբերություններ կառուցելիս: Կարող եք նաև կասկածամիտ և խանդոտ դառնալ ձեր զուգընկերոջ նկատմամբ, ինչը լավագույն կերպով չէ, որ լինի ձեր կանդրադառնա ձեր հարաբերությունների վրա:

Բայց արդեն շաբաթվա երկրորդ կեսին բոլոր հակասությունները կհարթվեն, ձեր ինտիմ ու ռոմանտիկ հարաբերություններում կրկին ներդաշնակություն կգա։ Սա լավ ժամանակ է կարգավորելու զգայուն հարցերը, որոնք անցանկալի են հանրային բացահայտման համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Կույս

Շաբաթվա առաջին կեսին Կույսերի մոտ կարող է լարվածություն առաջանալ զուգընկերոջ հետ հարաբերություններում: Սրա հիմնական պատճառն ըմբռնման բացակայությունն է։ Միգուցե ձեր զուգընկերն իրեն մի փոքր տարօրինակ պահի, ինչը կսկսի ձեզ տագնապեցնել։ Անկախ նրանից՝ դուք պաշտոնական ամուսնության մեջ եք, թե քաղաքացիական, խանդը մեծ դեր կունենա հարաբերություններում։ Եվ որքան էլ փորձեք խոսել, ըմբռնել այն պահերը, որոնք չեք հասկանում, դժվար թե կարողանաք ամբողջական պարզության հասնել:

Շաբաթվա երկրորդ կեսը շատ ավելի դրական կլինի։ Եթե ունեք ընտանիքին մոտ կանգնած մարդ կամ մտերիմ ընկեր, ապա նրա մասնակցության շնորհիվ ձեր հարաբերություններում ամբողջական ներդաշնակություն կգա: Ընդհանուր առմամբ, այս շրջանում մեծ կլինի ընկերական միջավայրի դրական ազդեցությունը ձեր կյանքի վրա։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Կշեռք

Կշեռքները շաբաթվա սկզբին կարող են դժվարությամբ ստիպել իրենց ինչ-որ բան անել: Սա հատկապես վերաբերում է նրանց, ովքեր հիմնականում զբաղվում են սովորական, ոչ ստեղծագործ աշխատանքով։ Կարող եք նաև դժվարությամբ ձեզ ստիպել մաքրել տունը, խնամել ընտանի կենդանիներին և բույսերին: Արդյունքում կարող են կուտակվել բազմաթիվ չկատարված գործեր ու խոստումներ։ Փորձեք կենտրոնանալ և պահպանել նվազագույն պահանջվող չափանիշները:

Շաբաթվա երկրորդ կեսին կրկին կարթնանա ձեր հետաքրքրությունը գործարարության նկատմամբ։ Շատ կարևոր կլինի ձեր նպատակների ձևակերպումը։ Հարմար ժամանակ է նաև ծնողների հետ հարաբերությունները բարելավելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Կարիճ

Շաբաթվա սկզբին ամուսնացած ու երեխաներ ունեցող Կարիճները պետք է ավելի զգույշ լինեն ֆինանսական միջոցների հարցում։ Պետք չէ տրվել երեխայի՝ թանկարժեք խաղալիքներ, ինչպես նաև տեսա և աուդիո սարքավորումներ ունենալու ցանկություններին։ Փորձեք ավելի ուշադիր զննել երեխայի վարքագծը: Կարող եք պարզել, որ նա փորձում է ձեզ խաբել, ինչ-որ բան թաքցնել։ Եթե ձեր երեխան մուտք ունի ինտերնետ, ստուգեք ձեր բրաուզերի պատմությունը՝ տեսնելու, թե ինչ կայքեր է նա այցելում:

Սիրային և ռոմանտիկ հարաբերությունները շաբաթվա երկրորդ կեսին ծաղկում կապրեն: Միայնակ Կարիճներին խորհուրդ է տրվում ճանապարհորդել, գերադասելի է հանգստավայր մեկնելը: Այնտեղ կարող եք ակնկալել գեղեցիկ ռոմանտիկ պատմություն, անմոռանալի տոնական սիրավեպ: Ձեր զգացմունքներն այս ժամանակահատվածում սիրային հարաբերություններում կլցվեն առանձնահատուկ քնքշությամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին Աղեղնավորներին, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի փոխըմբռնում գտնել մտերիմների ու ընտանիքի անդամների հետ։ Սա անբարենպաստ ժամանակ է հյուրեր ընդունելու, ինչպես նաև թունդ ալկոհոլային խմիչքների օգտագործման համար։ Փորձեք ավելի ուշադիր լինել ձեր ունեցվածքի նկատմամբ. այս ընթացքում մեծանում է գողության վտանգը։ Կարող են լինել ձեր տան հետ կապված այլ խնդիրներ. օրինակ՝ արտահոսք կամ այլ միջադեպ, որը կհանգեցնի գույքի վնասի:

Շաբաթվա երկրորդ կեսը, ընդհակառակը, շատ հանգիստ ու հարմարավետ է կլինի։ Եթե ունեք տարեց հարազատներ, ապա այս շրջանում նրանց հետ կարող եք քննարկել ժառանգության կտակ կազմելու հարցեր։ Բարենպաստ շրջան է նաև անշարժ գույքի ապահովագրման համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Այծեղջյուր

Շաբաթվա սկզբին Այծեղջյուրները պետք է խուսափեն ծանոթների և ընկերների հետ շփվելուց, ավելի լավ է չիմանաք ձեր շրջապատի վերջին նորությունների մասին. այժմ ձեզ կարող են հասնել տհաճ խոսակցություններ և բամբասանքներ, որոնք ստվեր կգցեն ինչպես անձամբ ձեզ, այնպես էլ հարազատների ու մտերիմների վրա: Փորձը պարզել, թե ով է տարածում այդ լուրերը, դժվար թե հաջողվի։ Բացի այդ, սա լավագույն ժամանակը չէ քաղաքից դուրս ճամփորդությունների համար:

Շաբաթվա երկրորդ կեսը հանգստություն ու ներդաշնակություն կբերի սիրելիի հետ հարաբերություններին։ Կկարողանաք կրկին սիրահարվել ձեր զուգընկերոջը, բացահայտել նրա դրական հատկությունները, որոնց նախկինում ինչ-ինչ պատճառներով ուշադրություն չէին դարձնում։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը. Ջրհոս

Շաբաթվա սկզբին աստղերը խորհուրդ են տալիս Ջրհոսներին փող չտալ ոչ մեկին։ Ձեր տեսադաշտում կարող են հայտնվել մարդիկ, ովքեր կառաջարկեն մասնակցել ֆինանսական ինչ-որ սխեմաների։ Այժմ խաբված լինելու հավանականությունը չափազանց մեծ է: Ձեր պահվածքն այժմ կարող է դյուրահավատ և անիրատեսական լինել, ինչը ձեզ խաբելու վտանգի տակ է դնում:

Շաբաթվա երկրորդ կեսը չափազանց բարենպաստ է ընտանի կենդանիներ գնելու համար։ Սա հատկապես վերաբերում է կատուներին կամ ակվարիումային ձկներին: Ընտանի կենդանիներին խնամելը ձեզ համար շատ հաճելի զբաղմունք կլինի։ Այս շրջանում ցանկացած աշխատանք ձեզ համար ուրախություն կբերի՝ օրինակ, կարող եք տունը կատարելապես կարգի բերել։ Հանգստյան օրերին խորհուրդ է տրվում այցելել սպա կենտրոն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 8-14-ը․ Ձկներ

Շաբաթվա սկզբին Ձկները չպետք է նախաձեռնություն ցուցաբերեն այն հարցերում, որտեղ դեռ ամբողջական պարզություն չկա։ Այս օրերին ավելի լավ է սպասել՝ առանց որևէ նոր բան ձեռնարկելու։ Օրինակ՝ անցանկալի է փոփոխություններ կատարել ձեր արտաքինի մեջ՝ ասենք, ներկել մազերը, փոխել սանրվածքը, դիմահարդարումը, հագուստի ոճը։ Շրջապատը դժվար թե դրական գնահատի նման փոփոխությունները, և դուք շուտով ստիպված կլինեք վերադառնալ ձեր հին կերպարին:

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է սիրային հարաբերությունների համար։ Ձեր զգացմունքները սիրելիի հանդեպ կլցվեն արտասովոր քնքշությամբ և նրբագեղությամբ: Եթե երեխաներ ունեք, ապա նրանց հետ շփումը նույնպես ձեզ մեծ հաճույք կպատճառի։ Դուք ձեր մեջ կբացահայտեք մանկավարժական տաղանդներ և գոհ կլինեք երեխայի պահվածքից։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4904 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 14-20-ը 2025 թ․

14.07.2025
Կենդանակերպի բոլոր նշանները դժվարություններ կունենան։ Սակայն, եթե ուշադիր գործեք և լսեք ձեր ներքին ձայնին, կարող եք խուսափել բազմաթիվ խնդիրներից։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 7-13-ը 2025 թ․

07.07.2025
Հակասական շաբաթ է կենդանակերպի շատ նշանների համար։ Աստղերը զգուշացնում են, որ Մերկուրիի հետադարձ շարժման շրջանի սկսվելուց առաջ, կենդանակերպի կեսի համար ամեն ինչ այդքան էլ լավ չի ընթանա։ Բոլոր մանրամասները՝ մեր աստղագուշակում։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-07-2025 10:01
Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը: Այն բացվել է իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» ֆիլմով, որը Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր է։ Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարարվի Հարություն Խաչատրյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։ Փառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։
14-07-2025 09:44
56-ամյա ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը հաստատել է իր սիրավեպը 49-ամյա Ջիմ Քերթիսի հետ, ով հայտնի հարաբերությունների մարզիչ և առցանց հիպնոթերապևտ է։ Էնիսթոնը նախկինում երկու ամուսնալուծություն է ունեցել՝ Բրեդ Փիթի հետ, ով լքել էր նրան Անջելինա Ջոլիի համար, և դերասան Ջասթին Թերուի հետ, ով բաժանումից հետո արդեն ամուսնացել է։
14-07-2025 09:40
Հռոմում տեղի է ունեցել իտալական Dolce & Gabbana ապրանքանիշի La Dolce Vita երեկույթը: Միջոցառումը կայացել է ունեցել քաղաքի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Վիա Վենետոյում, որը անցյալ դարի 50-60-ական թվականներին դարձել էր հասարակական կյանքի կենտրոն՝ գրավելով աստղերի և հարուստ զբոսաշրջիկների: Տոնակատարության հյուրերի թվում էր արքայադուստր Դիանայի զարմուհին՝ 34-ամյա Քիթի Սփենսերը: Երեկույթի գլխավոր հյուրը 79-ամյա Շերն էր: Նա կատարել է իր գլխավոր հիթերը՝ ելույթի ժամանակ հայտնվելով երկու տարբեր կերպարներում:
14-07-2025 02:50
24-ամյա լեհ թենիսիստուհի Իգա Շվյատեկն իր կարիերայում առաջին անգամ հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում։ Մրցույթի եզրափակչում նա ջախջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ամանդա Անիսիմովայի նկատմամբ։
14-07-2025 01:07
Քեմբրիջի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ աղիքային որոշ մանրէներ կլանում են «հավերժական» թունավոր Pfas քիմիական նյութերը և օգնում դրանք կղանքի միջոցով օրգանիզմից դուրս բերել։ Պարզվել է, որ այս մանրէները մկների աղիքներից հեռացնում են որոշ Pfas-ների մինչև 75%-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.07.2025
Դիտվել է 486 անգամ
09.07.2025
Դիտվել է 371 անգամ
14.07.2025
Դիտվել է 361 անգամ
10.07.2025
Դիտվել է 350 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster