40-ամյա մոսկվացի Նինա Բաննայան դարձել է «Միսիս Ռուսաստան 2022» մրցույթի հաղթողը։
Եզրափակիչը կայացել է Մոսկվայում, օգոստոսի 1-ին։ Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 25 կին ամբողջ երկրից՝ եզրափակչի ամենաերիտասարդը 21-ամյա մասնակիցն էր Դոնի Ռոստովից, իսկ ամենամեծը՝ 64-ամյա մասնակիցը Մոսկվայի մարզից։
Նինա Բաննայան ամուսնացած է, երեք երեխայի մայր է՝ 16, 15 և 11 տարեկան, ունի միջազգային հյուրանոցային բիզնես և հյուրանոց Չեխիայում։
Գեղեցկուհին սպորտի սիրահար է, սիրում է ճամփորդել, մասնակցում է էստրադային բեմադրությունների և հաճախում սոցիալական միջոցառումների, իր Instagram-ում լուսանկարներ հրապարակելով հայտնիների հետ։
«Ինչպե՞ս եմ կարողացել՝ լինելով բազմազավակ մայր, այդքան լավ տեսք ունենալ։ Սկսենք սպորտից։ Ինձ համար մարզվելը միայն գեղեցիկ կազմվածքի համար չէ։ Այն առաջին հերթին սիրո դրսեւորում է ձեր եւ ձեր մարմնի հանդեպ։ Ամենից հաճախ ես վազում եմ, յոգա կամ սկանդինավյան քայլք եմ անում»,-կիսվել է Բաննայն իր գեղեցկության գաղտնիքներով:
Այս տարվա մայիսին Նինան նվաճեց «Միսիս Մոսկվա» տիտղոսը։
Օրերս կայացել են մի քանի գեղեցկության մրցույթների եզրափակիչներ ևս ՝ «Միսս Ռուսաստան - 2022» տիտղոսը նվաճել է օրենբուրգցի Աննա Լիննիկովան, իսկ «Միսս Մոսկվա - 2022» տիտղոսը ստացել է բելառուսուհի Աննա Յանկովան։
16-07-2026 10:13 Հայկական խոհանոցը զբաղեցրել է 87-րդ տեղը աշխարհի լավագույն խոհանոցների վարկանիշում՝ ըստ Taste Atlas վարկածի։ Վրաստանը զբաղեցրել է 21-րդ տեղը, Թուրքիան՝ 7-րդ, Ռուսաստանը՝ 28-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Իրանը՝ 42-րդ տեղը։ Առաջին հորիզոնականում հայտնվել է իտալական խոհանոցը։ Ցանկում ներառվել է 100 երկիր։
16-07-2026 10:10 Շվեդիան զբաղեցնում է առաջին տեղը կյանքի որակով աշխարհի լավագույն երկրների 2026 թվականի վարկանիշում՝ առաջ անցնելով Դանիայից և Կանադայից։ Աշխարհի առաջատար 30 երկրներից 20-ը բաժին է ընկնում Եվրոպային, ընդ որում՝ առաջատար դիրքերում են սկանդինավյան երկրները։ ԱՄՆ-ը զբաղեցնում է 27-րդ հորիզոնականն ընդհանուր վարկանիշում՝ վերջինը լինելով «Մեծ յոթնյակի» (G7) երկրների շարքում։
15-07-2026 08:50 Ավանդաբար, Փարիզի նորաձևության շաբաթից հետո ոլորտի առաջատար դեմքերը մեկնում են Իտալիա, որտեղ Dolce & Gabbana-ն ներկայացնում է իր նորաձևությունը: Ավելի քան մեկ տասնամյակ շարունակ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան իրենց նորաձևության ցուցադրությունները կազմակերպում են երկրի ամենագեղեցիկ անկյուններում՝ ամեն անգամ դրանք վերածելով եռօրյա փառատոնի: Ծրագրում անփոփոխ կերպով ներկայացվում են Alta Gioielleria զարդերի հավաքածուն, Alta Moda կանացի և Alta Sartoria տղամարդկանց հավաքածուները, որոնք բոլորն էլ միավորված են մեկ գաղափարով՝ պատմել ևս մեկ պատմություն Իտալիայի մշակույթի, արհեստների և ավանդույթների մասին:
15-07-2026 08:44 Warner Bros.-ը ներկայացնում է Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Փորողը» նոր ֆիլմը: Ֆիլմում գլխավոր դերը կխաղա Թոմ Քրուզը, ով անհավանական կերպարանափոխության է ենթարկվել՝ նա 30 տարով «ծերացել» է: Երկրպագուներն ասում են, որ նույնիսկ չեն կարողանում ճանաչել իրենց կուռքին նրա նոր դերում և նրա համար Օսկար են կանխատեսում:
15-07-2026 08:39 Ամռանը շատերը բողոքում են աչքերի չորությունից, այրոցից, քորից կամ այն զգացումից, կարծես աչքի մեջ ավազ է լցվել։ Ըստ մասնագետների՝ երբեմն պատճառը կապում ենք միայն էկրանի, անքնության կամ հոգնածության հետ, բայց իրականում չոր աչքերի առաջացմանը կարող են նպաստել նաև օդորակիչը, քամին, շոգ ու չոր օդը, ալերգիաները, լինզաները և նույնիսկ այն, որ երկար ժամանակ կենտրոնացած աշխատելիս ավելի քիչ ենք թարթում աչքերը։