Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 18-24-ը 2022 թ

18.07.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Խոյ

Պատրաստ եղեք նրան, որ ստիպված եք լինելու լսել և հետևել վերադասի կամ ավագ հարազատների մանրամասն առաջարկություններին: Չորեքշաբթի օրը չեն բացառվում բազմաթիվ թյուրիմացություններ, անհարմարություններ, նույնիսկ կոնֆլիկտային իրավիճակներ։ Դուք պետք է քողարկեք ձեր խոցելի կողմերը, այլապես կարևոր հարցեր լուծելիս կարող եք սխալվել։ Ուրբաթ օրը չափազանց քաղաքավարի ու նրբանկատ եղեք գործընկերների և մտերիմների հետ։ Այդ դեպքում հանգստյան օրերը գրեթե կատարյալ կլինեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Ցուլ

Շաբաթվա առաջին կեսը կարող է շատ զբաղված լինել։ Երեքշաբթի և չորեքշաբթի խորհուրդ է տրվում կարևոր որոշումներ չընդունել և վերջնական պատասխաններ չտալ։ Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի կրեատիվ պլանների ու գաղափարների համար, սակայն առանց ժամանակին իրագործման դրանք զրո արժեք կունենան։ Արժե նաև հոգ տանել անձնական կյանքի մասին։ Ինքներդ եղեք նախաձեռնող և ժամադրություն պայմանավորվեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Երկվորյակ

Այս շաբաթ հստակ ձևակերպեք այն, ինչ ցանկանում եք և հանգիստ գնացեք հոսանքի ուղղությամբ, ամեն ինչ աստիճանաբար կդասավորվի ճիշտ այնպես, ինչպես ձեզ հարկավոր է: Ձեզ սպասում են ինտելեկտուալ ուսումնասիրություններ, կարևոր բանակցություններ, հետաքրքիր այցեր և ճամփորդություններ։ Դուք հաստատ չեք ձանձրանա։ Պատրաստ եղեք արագ գործելու, բայց աղմուկ մի հանեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Խեցգետին

Սթափ միտքն ու ինտուիցիան կօգնեն ձեզ փայլուն կերպով հաղթահարել ներկա իրավիճակը։ Հետաքրքիր աշխատանքը թույլ կտա խուսափել տրամադրության հանկարծակի փոփոխություններից։ Ղեկավարությունը կգնահատի ձեր գիտելիքներն ու տաղանդները։ Արդյունավետության բարձրացումը թույլ կտա լուծել բազմաթիվ խնդիրներ և ժամանակ ունենալ ավարտին հասցնելու այն, ինչ պլանավորել եք։ Սպասեք աշխատավարձի բարձրացման։ Կիրակին շատ լավ օր է ընկերների հետ շփվելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Առյուծ

Ջանքերն ուղղեք աշխատավայրում և ընտանիքում ձեր դիրքը պահպանելուն, հոգ տարեք ձեր հեղինակության մասին։ Մի՛ մերժեք մասնագիտական աճի հնարավորությունները, բայց մի՛ ձգտեք ղեկավար լինել՝ ձեր կարողություններց վեր պատասխանատվություն ստանձնելով: Երկուշաբթի օրը նախատեսված ուղևորությունները կարող են չեղարկվել։ Հինգշաբթի օրը աշխատեք ավելի ներողամիտ լինել ձեր և, եթե կարող եք, ձեր շրջապատի նկատմամբ։ Շաբաթ օրը ձեզ թույլ տվեք հանգստանալ, ցանկության դեպքում կարող եք այցելել ընկերական երեկույթ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Կույս

Այս շաբաթ հնարավորություն կունենաք զգալիորեն առաջ շարժվել, պարզապես պետք է ճիշտ ուղղություն ընտրել ու չտրվել խոչընդոտներին։ Երեքշաբթի օրը հատուկ վերահսկողության տակ վերցրեք ձեր եռանդը, հակառակ դեպքում այն կարող է դաժան կատակ խաղալ ձեր հետ։ Աշխատանքի մեջ մրցակցության ոգին շատ ուժեղ կլինի։ Ուրբաթ օրն ակտիվ գործելու օր է, բայց խուսափեք ավելորդ ծանրաբեռնվածությունից:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Կշեռք

Բարենպաստ ժամանակ է նույնիսկ ամենաօրիգինալ և ֆանտաստիկ գաղափարները կյանքի կոչելու համար։ Ձեզ կհասկանան և կօգնեն: Հիշեք նախկինում տված ձեր խոստումը՝ ժամանակն է այն կատարելու։ Եթե շրջապատից ինչ-որ մեկը որոշել է խզել հարաբերությունները ձեզ հետ, ապա դա փիլիսոփայորեն ընդունեք, պարզապես ձեր ճանապարհները շեղվել են: Բայց շուտով ձեր կյանքում նոր և կարևոր մեկը կհայտնվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Կարիճ

Փորձեք չշտապեցնել իրադարձությունները և դրանք ընկալեք այնպիսին, ինչպիսին իրականում կան՝ փորձելով պատկերը շատ չզարդարել թե՛ վարդագույն, թե՛ սև երանգներով: Հիմնական խուճապի չմատնվելն է և բոլոր խնդիրները հանգիստ լուծելը: Փորձեք շատ բան չասել անծանոթ մարդկանց, բայց մի թաքցրեք ձեր զգացմունքները ձեր սիրելիից: Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր է նոր գործընկերներ ձեռք բերեք, շատ շահավետ առաջարկներ կստանաք։ Ուրբաթ օրը սպասեք խոշոր դրամական մուտքեր՝ նոր աղբյուրից։ Հանգստյան օրերն անցկացրեք քաղաքից դուրս՝ բնության գրկում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Աղեղնավոր

Այս շաբաթ դուք հնարավորություն կունենաք ցուցադրելու ձեր էրուդիցիան, կարող եք արդյունավետության օրինակ ծառայել։ Ղեկավարությունը կգնահատի ձեր արժանիքները, կարող եք պարգեւատրումներ ակնկալել։ Հնարավոր կլինի ամրապնդել մասնագիտական ու ֆինանսական դիրքերը։ Մի կասկածեք ձեր ուժերին և հնարավորություններին։ Դուք հաջողակ կլինեք առևտրային գործարքներում՝ կապված անշարժ գույքի, շինարարության կամ տան բարեկարգման հետ: Երեխաները ձեզ կուրախացնեն իրենց ձեռքբերումներով։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Այծեղջյուր

Այս շաբաթ չի բացառվում, որ բախվեք խաբեության ու դավաճանության հետ: Բայց հիասթափությունը լավ դաս կլինի, իսկ հոգևոր վերքերն արագ կբուժվեն։ Աշխատանքային հաջողությունը հիմնված կլինի ձեր ճշտապահության և բարեխիղճության վրա։ Թույլ մի տվեք, որ շրջապատող մարդիկ ձեզ մանիպուլացնեն, մի գնացեք անվերջ փոխզիջումների։ Գործնական հանդիպումներն ու բանակցությունները հաջող կանցնեն երեքշաբթի։ Ուրբաթ օրը հատկապես ուշադիր վերահսկեք օգնականների և գործընկերների աշխատանքը՝ գործելով «վստահել, բայց ստուգել» կանոնին համապատասխան։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը. Ջրհոս

Շրջանով անընդհատ մի՛ պտտվեք: Ժամանակն է բարձրացնել ձեր մասնագիտական նշաձողը, ինչ-որ բան անել ձեր և ձեր ապագայի համար: Շաբաթվա առաջին կեսին գործընկերների հետ գործնական հանդիպումները շատ հաջող կանցնեն։ Չորեքշաբթի ավելի լավ է ղեկավարության աչքին չերևալ՝ կոնֆլիկտից խուսափելու համար։ Հանգստյան օրերին մի նստեք տանը, ավելի լավ է գնալ անտառ կամ ամառանոց:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 18-24-ը․ Ձկներ

Գործերը կարող են ընթանալ ոչ այնպես, ինչպես սպասում էիք, ձեր հեռանկարները բավականին մշուշոտ կլինեն: Եթե վստահ չեք ձեր արարքների մեջ, ավելի լավ է չշտապեք, դա թույլ կտա ապագայում խուսափել բազմաթիվ խնդիրներից։ Ժամանակ մի խնայեք քնելու վրա, որպեսզի այլ գործոններին չավելանա նաև ցրվածությունը: Ավելի շատ ուշադրություն դարձրեք երեխաներին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 7113 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 18-24-ը 2026 թ․

18.05.2026
Մայիսի երկրորդ կեսը կենդանակերպի շատ նշանների համար բարենպաստ է սիրավեպերի և հարաբերությունների ամրապնդման համար։ Աստղերը նաև շատ հետաքրքիր բաներ են պատրաստել մյուսների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 11-17-ը 2026 թ․

11.05.2026
Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ չձեռնարկել մեծ նախագծեր: Լավագույնն է կենտրոնանալ հին խնդիրները լուծելու և սահուն առաջ շարժվելու վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 4-10-ը 2026 թ․ 

04.05.2026
Այս շաբաթ ինտուիցիան կլինի կենդանակերպի բոլոր նշանների առաջնորդող աստղը, իսկ բախտ կժպտա նրանց, ովքեր հետևում են որոշակի ծրագրի:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-05-2026 11:32
Կոտ դ'Ազուրում շարունակվում է Կաննի 79-րդ կինոփառատոնը: Փառատոնի վերջին օրը հանդիսատեսը վայելեց ամերիկացի ռեժիսոր Այրա Սաքսի «Մարդը, որին սիրում եմ» դրաման: Գլխավոր դերում հանդես է եկել Օսկարի դափնեկիր Ռամի Մալեքը: Հանդիսատեսը դիտեց նաև «Պայքար դը Գոլի համար. Երկաթի դարաշրջան» պատմական դիպտիխի առաջին մասը: Ռեժիսոր Անտոնեն Բոդրիի ֆիլմը ներառվել է արտամրցութային ծրագրում:
21-05-2026 11:25
Վերջին տարիներին գիտությունը բավականաչափ տվյալներ է կուտակել՝ վստահորեն եզրակացնելու համար, որ սնունդը կարգավորում է մաշկի առաձգականությունը, փայլը և ծերացման արագությունը: Մաշկի վիճակի բարելավմանը նպաստում են ճարպոտ ձկները (սաղմոն, կարմրախայտ, սկումբրիա), լոլիկը, գազարը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, բողկը։
21-05-2026 11:20
«Ֆորսաժը» 25 տարեկան է։ 2028 թվականին էկրան կբարձրանա ֆիլմի ևս մեկ մաս. ռեժիսորները նշում են, որ այն վերջինը կլինի։ Վերջին 25 տարիների ընթացքում փողոցային մրցարշավների ֆրանշիզան Հոլիվուդում դարձել է իսկական պաշտամունք։
21-05-2026 11:15
Իտալական Կազորիա քաղաքում 16-ամյա Ադրիանո Դ’Օրսին մահացել է անաֆիլակտիկ շոկից՝ ընկերների հետ սրճարանում պաղպաղակ փորձելուց մի քանի րոպե անց։ Ողղբերգության մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը։
21-05-2026 11:03
Հինգշաբթի առավոտյան Ստամբուլում իրականացված հակաթմրամիջոցային նոր գործողության շրջանակում կինոյի և շոու-բիզնեսի առնվազն 15 ներկայացուցիչ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «TRT Haber» հեռուստաալիքը։ Բերման ենթարկվածների թվում են հայտնի դերասանուհի և մոդել Սերենայ Սարըքայան («Ընտանիքը», «Մակընթացություն», «Շահմարան», «Շնորհակալություն, հաջորդը» սերիալներից), ինչպես նաև «Լոռամրգի օշարակ» հեռուստասերիալի աստղ Ֆեյզա Ջիվելեքը։ Ձերբակալվել են նաև երգիչներ Մաբել Մաթիզն ու Բերքայ Շահինը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.05.2026
Դիտվել է 915 անգամ
15.05.2026
Դիտվել է 383 անգամ
19.05.2026
Դիտվել է 274 անգամ
20.05.2026
Դիտվել է 253 անգամ
21.05.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster