Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 27-ից հուլիսի 3-ը 2022 թ

27.06.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Խոյ

Հավաքեք ձեր համարձակությունն ու ուժերը, քանի որ ձեզ բավականին հագեցած շաբաթ է սպասվում։ Գրեթե բոլոր գագաթները հարկ կլինի պայքարով նվաճել։ Շատ կարեւոր է հաղթահարել իներցիան ու ապատիան, իսկ արդյունքները սպասեցնել չեն տա։ Պետք է վճռական լինեք, ուժով ու լավատեսությամբ լի, մոռանաք մելամաղձոտության մասին։ Սանձազերծեք ստեղծագործական ունակությունները, կիրառեք ձեր հմտությունները գործնականում: Այդ ժամանակ դուք կկարողանաք ավարտին հասցնել սկսած գործն ու զգալ երկար սպասված թեթեւությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Ցուլ

Այս շաբաթ դուք անգիտակցաբար կծաղրեք Հաջողությանը և ամբողջովին ապարդյուն: Վերահսկեք ինքներդ ձեզ, հուզմունքի դրսեւորումներն այժմ բոլորովին անտեղի են։ Ինչպես նաև՝ հուզականությունը և փառասիրությունը: Ավելի լավ է որոշ ժամանակ անցկացնել հանգիստ և անաղմուկ, ամբոխից չառանձնանալ: Դուք կքաղեք ձեր աշխատանքի պտուղները: Ձեր խորաթափանցությունն ու ինտուիցիան կլինեն բարձրության վրա՝ հնարավորություն տալով խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Շաբաթվա վերջում որոշ գործընկերների ու ընկերների կարծիքը կարող է փոխվել։ Կյանքին փիլիսոփայական մոտեցումը թույլ կտա ավելի բարձր մակարդակի հասնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Երկվորյակ

Ժամանակն է մեծ ուշադրություն դարձնել ստեղծագործական ոլորտին, դրական արդյունքներն ու բարձր հոնորարները կհայտնվեն գրեթե անմիջապես։ Արդեն երկուշաբթի օրվանից դուք կսուզվեք տարբեր գործերի, հանդիպումների, ժամադրության հորձանուտի մեջ։ Օբյեկտիվորեն հաշվարկեք ձեր հնարավորությունները և աշխատեք չաշխատել, պետք է ավելի շատ հանգստանալ, արևայրուք ընդունել, քայլել անտառով, հեծանիվ քշել, դիտել մայրամուտը։ Այսպես կհասնեք ներդաշնակության։ Սիրային ոլորտում ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ ու երկար սպասված փոփոխություններ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Խեցգետին

Շաբաթվա առաջին կեսին ակտիվորեն նոր բաներ կսովորեք ու կշփվեք մարդկանց հետ։ Շաբաթվա կեսին կարող է փոխվել ձեր տրամադրությունը, ի հայտ գալ ձեր նպատակների հստակ ըմբռնում։ Կցանկանաք կատարել այն, ինչ ուզում եք: Փորձեք չընկնել դյուրագրգռության և ինքներդ ձեզանից դժգոհության ցանցի մեջ։ Մինչեւ շաբաթ օրը շատ խնդիրներ կլուծվեն նույնիսկ առանց ձեր մասնակցության։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Առյուծ

Հանկարծակի շարժումների մի գնացեք, առաջ շարժվեք այն ռիթմով, որն առավել հարմար է ձեզ համար։ Շատ մի մտածեք մարտավարության մասին, բոլոր որոշումները կգան հնթացս։ Ամեն ինչ շատ լուրջ մի ընդունեք, ձեր գործերում և հարաբերություններում մտցրեք խաղի տարր, սա ձեզ ավելի շատ կիրք կհաղորդի և կբացահայտի ձեր ստեղծագործական հնարավորությունները։ Հանգստյան օրերին հեռացեք փոշոտ քաղաքից՝ դեպի բնություն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Կույս

Այս շաբաթ լավ տրամադրությունն ու եռանդը թույլ կտան արագ և հեշտությամբ լուծել նույնիսկ բավականին բարդ մասնագիտական հարցերը։ Ավելի լավ է հույս չունենալ ուրիշի աջակցության և օգնության վրա։ Երեքշաբթին լավ օր է երաժշտություն և օտար լեզուներ ուսումնասիրելու համար։ Ուրբաթ օրը մի ձգտեք գրկել անսահմանությունը, քանի որ միաժամանակ մեծ թվով բաներ վերագործարկելու ցանկությունը կարող է հանգեցնել գերծանրաբեռնվածության և նյարդային խանգարումների: Շաբաթը շատ լավ օր է նոր ծանոթությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Կշեռք

Այս շաբաթ դուք շատ եռանդուն ու հմայիչ կլինեք։ Առաջխաղացումը միանգամայն իրական է, հատկապես, եթե այն սպասվում էր բավականին երկար ժամանակ: Ցանկալի է զսպել ճնշող զգացմունքների ազդակները, քանի որ դա կարող է դուր չգալ ձեր գործընկերներին։ Աշխատեք բամբասանքի համար պատճառներ չստեղծել, կարգապահություն և սառնասրտություն ցուցաբերեք։ Շաբաթ օրը ուժի ներհոսք կզգաք, ձեզ շատ հաճելի ժամադրություն է սպասվում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Կարիճ

Երկուշաբթի օրը հաջողակ կլինի հատկապես իրավաբանների ու իրավապաշտպանների համար։ Կկարողանաք հրատապ հարցերը կարգավորել և շահույթ ստանալ։ Մասնագիտական ոլորտում ամեն ինչ կդասավորվի այնպես, ինչպես կցանկանայիք։ Չորեքշաբթի օրը ձեզ կուրախացնեն նոր հանդիպումներն ու տպավորությունները, հաջողությունները գործընկերային հարաբերություններում։ Այս շաբաթվա կարևոր խնդիրն է ժամանակին կատարել ձեր ընտրությունը, փոխել կյանքը ձեզ հարմար հարմարավետ ձևով։ Դուք դրա իրավունքն ունեք: Հանգստյան օրերին շունչ քաշեք և հանգստացեք այնպես, ինչպես ցանկանում է ձեր սիրտը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Աղեղնավոր

Շաբաթը ստեղծվել է հանգստի, արձակուրդի մեկնարկի, երկրային կյանքի, ձկնորսության և այլ հաճելի ամառային զբաղմունքների համար։ Ձեր գիտելիքները պահանջված կլինեն, հումորը՝ տեղին։ Շաբաթվա սկզբին կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք թույլ կտան ձեռք բերել նոր հնարավորություններ ու հեռանկարներ։ Ձերբազատվեք մոլուցքներից ու վախերից։ Մի ստանձնեք մեծ ծավալի աշխատանք, գլխավորապես հույս դրեք ձեր ուժերի վրա: Հիմա ներդաշնակ շրջան է, օգտվեք այս հնարավորությունից՝ շատ բան անելու համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Այծեղջյուր

Առաջիկա օրերին ձեզ կարող է այցելել սուր ցանկություն՝ կարգի բերելու ոչ միայն ձեր գործերը, այլ նաև արտաքին տեսքը՝ ավելի էլեգանտ և տպավորիչ երևալու համար։ Երկուշաբթի օրը լավ է գործնական հագուստ և աշխատանքի համար ցանկացած իր գնելու համար։ Այս օրը ընկերոջից կարող եք անգնահատելի ծառայություն ստանալ, սակայն պետք չէ մանրամասներ հայտնել։ Հինգշաբթի օրն աշխատեք փաստաթղթերն ու բիզնես նախագծերը հեռու պահել հետաքրքրասեր հայացքներից, քանի որ մրցակիցները հեշտությամբ կարող են օգտվել ձեր դյուրահավատությունից: Ուրբաթ օրը ցուցաբերեք հեռատեսություն և զգուշություն, հատկապես նոր մարդկանց հետ գործ ունենալիս: Շաբաթ օրը մի հապաղեք նախաձեռնող լինել, ձեզ աջակցություն կտրամադրվի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Ջրհոս

Այս շաբաթ կարող են առաջին պլան մղվել անձնական հարցերը, ընտանիքի հետ կապված խնդիրները սպառնում են խլել ձեր ամբողջ ժամանակը և մտքերը: Հնարավոր է մեծ խառնաշփոթ, անհանգստություն, կոնկրետ որոշումներ կայացնելու դժվարություններ կլինեն։ Գործնական ոլորտում սկսվում է բավականին հանդարտ շրջան, աշխատանքը բավական քիչ կլինի։ Ծանոթությունների շրջանակի ընդլայնումը նոր հնարավորություններ կբերի, բայց միաժամանակ շատ ավելի խնդիրներ ու խառնաշփոթ: Ուրբաթ օրը հնարավորություն կունենաք ուրիշներին գրավել ձեր գաղափարներով ու աջակցություն գտնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 27-ից հուլիսի 3-ը․ Ձկներ

Այս շաբաթ շատ ցանկալի է ճամփորդության գնալ, ձեզ կարող են սպասել արկածներ կամ խորհրդավոր իրադարձություններ։ Երկուշաբթի դուք պետք է խուսափեք ավելորդ շփումներից։ Չորեքշաբթի օրը ժամանակ հատկացրեք ներկա իրավիճակն իր բոլոր առումներով ուսումնասիրելու համար, բայց մի շտապեք եզրակացություններ անել, քանի դեռ չեք լսել որևէ մեկի կարծիքը, որը դրանում ներգրավված չէ: Ուրբաթ օրը դուք պետք է օգտագործեք ձեր ողջ հմայքը կարիերայի բարձունքների հասնելու համար, եթե, իհարկե, պատրաստ չեք քրտնաջան աշխատել։ Կիրակի օրը հարմարավետության և խաղաղության կարիք կունենաք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 8904 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 12-18-ը 2026 թ․

12.10.2026
Այս շաբաթը կլինի աշնան ամենահեշտ շաբաթներից մեկը։ Նորալուսնից (հոկտեմբերի 10) հետո կենդանակերպի շատ նշաններ հիանալի հեռանկարներ են ստացել թե՛ գործնական, թե՛ անձնական հարաբերություններում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 811 անգամ
10.11.2026
Դիտվել է 512 անգամ
13.11.2026
Դիտվել է 343 անգամ
15.11.2026
Դիտվել է 296 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster